fbpx

Forerunner 165

Forerunner 165

Սև / մուգ մոխրագույն

ԴՐԱՄ115000

Music

Description

ՆԿԱՐԱԳԻՐ

Ընդառաջ՝ նոր հաղթանակին

Forerunner® 165 սմարթ ժամացույցի օգնությամբ ոչ միայն մարզվեք, այլև պատրաստվեք ընդունելու նորանոր մարտահրավերներ։ Forerunner® 165 կօգնի Ձեզ մարզվել և հասնել Ձեր առջև դրված նպատակին՝ մարզումների անհատականացված պլանների շնորհիվ, ինչպես նաև հետևել մարզումների արդյունավետությանը։


Պայծառ Amoled էկրան։

Մինչև 11 օր մարտկոցի աշխատանք՝ սմարթ ռեժիմում։
Workouts
Մարզումների և վերականգնման ցուցանիշները։
Music
25-ից ավելի սպորտային ծրագրեր՝ բաց և փակ տարածքի համար։

Սենսորային էկրան և կոճակներ։

GPS -ի միջոցով ժամանակի, հեռավորության, տեմպի, արագության չափում։

Վազքի տվյալներ

GPS-ի միջոցով գրանցեք վազքի կարևորագույն տվյալները՝ ինչպիսին է ժամանակը, հեռավորությունը, արագությունը, ինչպես նաև սրտի պուլսը։

Առաջարկվող ամենօրյա մարզումներ

Տեսեք ձեր ամենօրյա առաջարկվող մարզումները շաբաթվա համար, ինչը հիմնվում է յուրաքանչյուր շաբաթ Ձեր կատարած ակտիվությունների վրա՝ հաշվի առնելով պատրաստվածությունը և ուժերի վերականգնման միջանկյալները, ինչպես նաև Garmin Connect™ ծրագրում նշված մրցումներին մասնակցությունը, եթե այն որպես այդպիսին առկա է:

Garmin Coach անձնական մարզիչ

Garmin Coach-ը մշակում է մարզումների պլան` ներառյալ 5կմ-ի, 10կմ-ի և կիսամարաթոնային հեռավորություններ, հետևում քո մարզվելուն և օգնում հասնել նպատակներիդ:

Մրցավազքի մարզումներ

Պատրաստվեք մրցավազքին հետևելով մարզումների վերաբերյալ խորհուրդներին, անհատականացված ամենօրյա առաջարկվող մարզումներին և մարզումների ավարտի կանխատեսումներին, ինչը հիմնվում է երթուղու դետալների և կատարողականի վրա:

Առավոտյան տեղեկատվություն

Ստացեք քնի, պուլսի, եղանակի, ինչպես նաև մարզումների վերաբերյալ համապատասխան ինֆորմացիան ժամացույցի առավոտյան «հաշվետվությունում»:  Ինչպես նաև կարող եք վերը նշված տվյալները փոխարինել այն ինֆորմացիայով, որը կցանկանաք տեսնել առավոտյան արթնանալիս:

Մարզումների արդյունավետությունը

Տեսեք, թե ինչպես են Ձեր մարզումները ազդում տոկունության, արագության և ուժի վրա։

Պլանավորում


Մարտկոցի երկար աշխատանք

Սմարթ ռեժիմում ստացեք 11 օր մարտկոցի աշխատանք՝ մեկ լիցքավորումով և 19 ժամ  GPS ռեժիմում։

Ուժերի վերականգնման խորհրդատու

Մինչ հաջորդ ինտենսիվ մարզումները, իմացեք, թե ինչքան ժամանակ է Ձեզ անհրաժեշտ ուժերի վերականգնման համար՝ հիմնվելով վերջին մարզումների վրա։

Քնի մոնիթորինգ և քնի գնահատում

Իմացեք, թե ինչպես է Ձեր մարմնի էներգիան վերականգնվում՝ ունենալով քնի փուլերի, ինչպես նաև Pulse Ox2- ի և շնչառության տվյալների ամբողջական վերլուծություն:

Body Battery™ մարմնի էներգիայի մոնիտորինգ

Հետևեք Ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը: Այդ թվում, մանրամասն պատկերացում կազմեք այն մասին, թե ինչպես են քունը, ցերեկային քունը, ամենօրյա գործունեությունը և բարձր սթրեսը հատկապես ազդում Ձեր էներգիայի վրա:

Վազքի երթուղիներ

Ստեղծեք կամ գտեք արդեն իսկ գոյություն ունեցող մարզման երթուղիները Garmin Connect հավելվածում, կամ էլ, այն ստեղծեք այլ հարթակներում, ինչպիսին է Strava և Komoot-ը և սինխրոնացրեք Ձեր Forerunner ժամացույցի հետ:

Վազքի արագության կանխատեսում

Ստացեք գնահատական Ձեր վազքի տեմպի մասին՝ ընտրված հեռավորության համար (5կմ, 10կմ, կիսամարաթոն, մարաթոն)՝ հիմնվելով Ձեր վազքի նախկին տվյալների և ֆիզիկական պատրաստվածության վրա։

Ցերեկային քնի հայտնաբերում

Ավտոմատ կերպով հետևեք կամ գրանցեք ցերեկային քունը՝ տեսնելու վերջինիս արդյունավետությունը օրգանիզմի վրա, ինչպես նաև քնի իդեալական ժամանակն ու տևողությունը:

Կանանց առողջության հետևում

Հետևեք մինստրուալ ցիկլին կամ հղիությանը: Նշեք ախտանիշները և ստացեք վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված ձեր վիճակի կարգավորմանը։

նախապատրաստում


Պուլսի հետևում անմիջապես ժամացույցից

Մարզումների ընթացքում հետևեք Ձեր սրտի պուլսին, ինչպես նաև պուլսային զոնաներին՝ մարզումների արդյունավետությունը բարձրացնելու համար։

Վազքի դինամիկա

Այս խելացի ժամացույցը չափում է այնպիսի կարևոր ցուցանիշներ, ինչպիսիք են արագությունը, քայլի երկարությունը, գետնի հետ շփման ժամանակը և այլն։

VO2 MAX

Գնահատեք Ձեր ընթացիկ մարզավիճակը, հետևեք փոփոխություններին, դրեք նպատակներ, հասեք դրան և արեք ավելին։

Ինտենսիվ մարզման րոպեներ

Հետևեք թե օրվա որ հատվածում և ինչպիսի ակտիվության շնորհիվ եք վաստակել Ձեր ինտենսիվության րոպեները։

HRV գնահատական

Ավելի լավ պատկերացում կազմեք Ձեր առողջական վիճակի մասին, նաև ուժերի վերականգնման և մարզումների արդյունավետության մասին։

Ձայնային հուշումներ

Մարզումների ժամանակ, ստացեք ձայնային հաղորդագրություններ և հուշումներ Ձեր մարզումների վերաբերյալ։

Սթրեսի հետևում

Պարզեք` դուք հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում:

PULSE OX սենսոր

Բարձր տեղանքում, օրգանիզմի հարմարվելիս կամ քնի ժամանակ, ժամացույցը կատարում է պուլսի մոնիթորիգ, ինչի շնորհիվ հաշվում է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը։

CROSS վարժություններ

Forerunner 165 խելացի ժամացույցում ներբեռնված  HIIT, ուժային, կարդիո, յոգա և պիլատես վարժությունները օգնում են բարելավել ֆիթնես մակարդակը։

HEALTH SNAPSHOT™ գործառույթ

Կատարեք երկու րոպե տևողությամբ սեանս՝ գրանցելով մի քանի կարևոր տվյալների ցուցիչներ, այնուհետև ստեղծեք հաշվետվություն համատեղելի Garmin Connect™ ծրագրի միջոցով և կիսվեք Ձեր տվյալներով:

Ամենօրյան ակտիվության տվյալներ

Ժամացույցի օգնությամբ հետևեք Ձեր ամենօրյա քայլերին, այրած կալորիաներին, հարկերը և այլն։

Ֆիթնես տարիք

Իմացեք Ձեր մարզավիճակի տարիքը՝ իսկական տարիքի հետ համեմատ։

Ի Գործ


Ներկառուցված GNSS արբանյակային կապ

GNSS արբանյակային կապի շնորհիվ հետևեք, թե որտեղ եք վազում և գրանցեք վազքի հեռավորության և արագության վերաբերյալ տեղեկատվությունը։

Վազքի հզորություն

Ժամացույցի վրա հետևեք, թե վազքի ժամանակ որքան ուժ եք գործադրում, սա թույլ կտա կառավարել ձեր գործադրած ջանքերը վազքի ընթացքում:

Ներկառուցված սպորտային ծրագրեր

Ավելի քան 25 սպորտային ծրագրեր, ներառյալ հեծանվավազքը, բաց ջուրը, ուժային մարզումները և այլն։

Վազքի հետևում

Վազքի ընթացքում գրանցեք շրջանների ճշգրիտ հեռավորությունները և տեսեք հեռավորությունները մետրերով։

PACEPRO™ ֆունկցիա
Ներկառուցված GPS-ի միջոցով վազքի տեպմի և արագության մոնիթորինգ։   

Կապ


Անվտանգության և հետևման հնարավորություններ

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է Ձեր վստահված կոնտակներին։

Garmin Pay™ անհպում վճարային համակարգ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից, տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը (վճարային համակարգը հասանելի է Հայաստանում):

Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն ձեր սմարթֆոնին:  

LIVETRACK հետևման ֆունկցիա

Օգտագործեք LiveTrack ֆունկիան, թույլ տալով ձեր մոտ ընկերներին կամ հարազատներին հետևելու և տեսնելու իրական ժամանակում ձեր գտնվելու վայրը, մինչև անգամ ընտրած երթուղին։

GARMIN CONNECT ծրագրի հետ համատեղելիություն

Garmin Connect- ը աշխույժ առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:

CONNECT IQ™ ծրագիր

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԼՐԱԿԱԶՄ