fbpx

Առաքում և վերադարձ

Առաքման և վճարման պայմանները

Garmin  խանութ-սրահից կարելի է կատարել առցանց գնումներ և պատվիրել առաքման ծառայություն։

Վճարումը կարող եք կատարել կանխիկ, բանկային փոխանցումով, վճարային քարտերի միջոցով և ապառիկ:

Վճարման եղանակները

Garmin  խանութ-սրահից գնում կատարելիս կարել է վճարել, կանխիկ, քարտով, բանկային փոխանցումով կամ ապառիկ եղանակով։ Ընդունվում է միայն ՀՀ դրամ։

Բանկային փոխանցման համար ընկերության տվյալները ներկայացված են ստորև

Ընկերության անվանում ԳԼՈԲԱԼԳԻՍ ՍՊԸ
Գործ. հասցեՀՀ, ք. Երևան, Լեոյի 38
ԲանկԻնեկոբանկի ՓԲԸ
Հ/Հ  205042223995-1001
ՀՎՀՀ00878152
Վեբ կայքwww.garmin.am
Էլ. հացե sales@garmin.am
Հեռախոս   (+374) 96 44 55 14

Օնլայն վճարում

Garmin.am կայքում առցանց վճարումներն իրականացվում են Master, Visa, Arca վճարային քարտերի միջոցով: 

Կանխիկ վճարում առաքման ժամանակ

Կիրառելի է միայն Երևան քաղաքի տարածքում նախապես մեր վաճառքի մասնագետի հետ համաձայնեցնելուց հետո։ Առաքիչը կմատակարարի ապանքը և կտրամադրի ՀԴՄ կտրոնը և երաշխիքային թերթիկը եթե այն կիրառելի է։ Ընդունվում է միայն ՀՀ դրամ։ Առաքիչը իրավունք ունի հրաժարվել հանձնել ապրանքը եթե գնորդը առաջարկում է վճարումը կատարել հետագայում, կամ առաջարկում է վճարել ոչ ՀՀ դրամով, կամ առաջարկում է նվազեցնել ապրանքի գինը։

Առաքում մարզեր

Garmin.am կայքից գնված ցանկացած ապրանք որի արժեքը գերազանցում է 15 000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը, առաքվում է անվճար փոստային եղանակով։ Պատվերի մշակումը մինչև 3 աշխատանքային օր։ Առաքանուն հետևելու համարը գնորդը գնման ժամանակ նշված էլ․ հասցեին կստանա հետևման համարը։

Մինչև 15 000 ՀՀ դրամ արժեքով ապրանքների առաքման պայմանները ճշտել նախապես մինչև գնում իրականացնելը վաճառքի մասնագետի հետ։

Ապրանքի վերադարձ կամ փոխանակում

Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 2-ի, 1-ին կետի ՝ ապրանքը կարող եք վերադարձնել առաքելուց 14 օրվա ընթացքում։

Գումարի վերադարձը կատարվում է 3(երեք) աշխատանքային օրվա ընթացքում։

Ապրանքները ետ են ընդունվում կամ փոխանակվում են համանման ապրանքով, եթե․

 ․Նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:

 ․Գնորդը փոխանակման կամ վերադարձման համար դիմել է 14 օրվա ընթացքում,

 ․Ապրանքի դիմաց քարտով վճարած լինելու դեպքում ապրանքի վերադարձի հետ ներկայացվել է օգտագործված քարտի հաշվի քաղվածքը Իսկ գումարը ետ է փոխանցվելու այն քարտին որից կատարվել է վճարումը։