fbpx

Enduro™ 3

Enduro™ 3

ԴՐԱՄ396000

Description

ՆԿԱՐԱԳԻՐ

ENDURO 3

THE ULTRA-PERFORMANCE GPS SMARTWATCH

.

ՔԵԶ ԽԵՆԹ ԿՀԱՄԱՐԵՆ

Ձեր մարմնի սահմանները բացահայտելու համար

Մինչև 320 ժամ GPS ռեժիմում արևային էներգիայով

Թեթև ժամացույց՝ պատրաստ ծանր աշխատանքի

Ընդամերը 63գրամ քաշ նեյլոնային գոտիով

ԼՈՒՍԱՎՈՐԻՐ ՄԹՈՒԹՅՈՒՆԸ

ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԼԱՊՏԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ TOPOACTIVE ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ

.

ՄՈՌԱՑԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԴ

ՈՒԺԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ՈՒԼՏՐԱՎԱԶՔԻ, ՀԵԾԱՆԻՎԻ ԵՎ ԱՐՇԱՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՍՏԵՂԾՎԱԾ ԱՄԵՆԱԴԺՎԱՐԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անցեք Ձեր սահմանները, նպատակները և այն ամենը, ինչ հնարավոր եք համարել Enduro 3-ի օգնությամբ։ Գերարդյունավետ սպորտային GPS խելացի ժամացույց, ավելի թեթև է և ավելի երկար մարտկոցի կյանքով:


Արեվից լիցքավորումն ապահովում է մարտկոցի երկար աշխատանք ամենաերկար մրցումների ժամանակ

Մինչեվ 320 ժամ մարթկոցի աշխատանք gps ռեժիմում

Ներկառուցված led լապտեր

SATIQ™ Տեխնոլոգիա եվ multi-band gps ավելի ճշգրիտ նավիգացիայի համար

Սպորտային և ուժային մարզումների ռեժիմներ

Միշտ կգտնեք ճիշտ ուղին տոպոգրաֆիկ քարտեզների օգնությամբ

ԱՅՆ ԻՆՉ ԴՈՒ ԿՍԻՐԵՍ

ՇԱՏ ԴԻՄԱՑԿՈՒՆ

Ունենալով թեթև քաշ՝ ընդամենը 63 գ, տիտանի շրջանակի և քերծվածքներից դիմացկուն շափյուղա ոսպնյակի հետ մեկտեղ դուք ունեք վստահելի ընկեր ամենադժվար մարտահրավերների ժամանակ: UltraFit նեյլոնե գոտին ապահովում է հարմարավետություն:

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԿՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Ստացեք մինչև 90 օր մարտկոցի աշխատաժամանակ խելացի ռեժիմում կամ 320 ժամ GPS ռեժիմում՝ արևային լիցքավորմամբ՝ միշտ միացված էկրանով:

LED ԼԱՊՏԵՐ

Լուսավորեք ձեր արկածները ներկառուցված LED լապտերով: Նրա լույսի փոփոխական ինտենսիվությունը և անվտանգության կարմիր լույսը ավելի մեծ տեղեկացվածություն են տալիս մթության մեջ մարզվելիս, իսկ strobe կարող է նույնիսկ համապատասխանել ձեր վազքի արագությանը:

ՊԱՏՐԱՍՏ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԵՐԹՈՒՂԻՆ

Ունենալով հատուկ ֆունկցիաներ արահետներով վազքի համար VO2 max, ճշգրիտ տեմպի հաշվարկ և NextFork™ քարտեզ, Enduro 3 սպորտային խելացի ժամացույցը ստեղծվել է, որպեսզի օգնի ձեզ ամենադժվար արահետներով վազքներին ու մրցարշավներին:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՆԱՎԻԳԱՑԻԱ

Դինամիկ երթուղիների հնարավորությունը թույլ է տալիս մուտքագրել, թե որքան հեռու եք ցանկանում գնալ, և ստանալ առաջարկվող երթուղիներ այդ ժամանակին համապատասխան: Կարող եք տեսնել տեղանքի ուրվագիծը TopoActive maps3-ում, ունենալ ներբեռնված քարտեզներ գոլֆի դաշտերի և լեռնադահուկային հանգստավայրերի համար ամբողջ աշխարհում:

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՈՒԺԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Բարձրացրեք ձեր մարմնի կատարողականությունը՝ նպատակաուղղված ուժային մարզումների պլաններով և սպորտային հատուկ մարզումներով բոլոր տեսակի մարզիկների համար:

ՀԱՍԻՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻԴ ԵՎ ԿՐԿՆԱՊԱՏԿԻՐ ԱՅՆ


TRAIL RUN VO2 MAX

Ժամացույցը կհաշվի VO2 max-ը՝ հաշվի առնելով երթուղու և տեղանքի տարբեր պայմաններ, որոնք կարող են ազդել վազքի վրա:

ULTRARUN ՖՈՒՆԿՑԻԱ

Օգտագործեք ultrarun-ի ռեժիմը հանգստի ժամանակաչափով և գրանցեք վերականգնողական կետերում անցկացրած ժամանակը:

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՄՐՑԱՎԱԶՔ

Տեսեք հիմնական տվյալները մրցավազքի ժամանակ: GPS-ը գրանցված է, բայց հասանելի չէ դիտելու համար՝ արկածային մրցավազքի կանոններին համապատասխան:

PACEPRO™  ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ներկառուցված GPS-ի միջոցով վազքի տեպմի և արագության մոնիտորինգ։

CLIMBPRO ՖՈՒՆԿՑԻԱ

Իրական ժամանակում հետևեք լեռնամագլցման վերաբերյալ մի շարք կարևոր տվյալների։

ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՄՊ

Գտեք Ձեր վազքի տեմպը նույն ջանքերով թե հարթ և թե բարձունք վազելիս:

ՎԱԶՔԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Կանխատեսեք թե ինչպիսին կարող է լինել ձեր տեմպը 5կմ, 10կմ, կիսամարաթոնի և մարաթոնի համար:

ԱԿԼԻՄԱՏԻԶԱՑԻԱ

Տեսեք, թե ինչպես եք դիմանում ընթացիկ բարձրությանը և ջերմության տատանումներին՝ հիմք ունենալով Ձեր առողջության տվյալները։

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ

Հետևեք Ձեր արդյունավետությանը մարզումների ընդլայնված ցուցիչներով, ինչպիսին էVO2 max-ը, ծանրաբեռնվածությունը և այլն։

ԱՎՏՈՄԱՏ ՀԱՆԳՍՏԻ ԹԱՅՄԵՐ

Հետևեք բուժկետում կամ անցակետում անցկացրած ժամանակին ուլտրվազքի ժամանակ, այնպես որ դադարի կարիք չունենաք:

ՄՐՑԱՎԱԶՔԻ ՎԻՋԵԹ

Պատրա՛ստ եղեք հաջորդ մրցավազքին, հետևելով մարզումների վերաբերյալ խորհուրդներին, անհատականացված ամենօրյա առաջարկվող մարզումներին և ավելին։

ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Մինչ հաջորդ ինտենսիվ մարզումները, իմացեք, թե ինչքան ժամանակ է Ձեզ անհրաժեշտ ուժերի վերականգնման համար՝ հիմնվելով վերջին մարզումների վրա



ԳՏԻՐ ՔՈ ՈՒՂՂԻՆ


ՔԱՐՏԵԶՆԵՐ
Բաժանորդագրվեք Outdoor Maps+ -ին, ստացեք պրեմում քարտեզներ (ներառում է ԱՄՆ տարածքը) և արբանյակային պատկերներ(գլոբալ)՝ անմիջապես ներբեռնված Ձեր ժամացույցում։

SATIQ™  ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ստացեք բարձր ճշգրտություն multi-band GPS-ի միջոցով՝ միաժամանակ ունենալով մարտկոցի օպտիմալ աշխատանք։

TOPO MAPS

Նախապես ներբեռնված TopoActive քարտեզները ամբողջ աշխարհից պահում են ձեր ճիշտ ուղու վրա:

NEXTFORK™ ՔԱՐՏԵԶԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Այս հատկության շնորհիվ քարտեզի վրա կարող եք տեսնել մինչև հաջորդ խաչմերուկ ընկած հեռավորությունը և արահետի անունը։

ԿԵՏ ԱՌ ԿԵՏ ՆԱՎԻԳԱՑԻԱ

Ստեղծե՛ք կամ փնտրե՛ք առկա ճանապարհներ Garmin Connect հավելվածում կամ այլ հարթակից և ստացեք համապատասխան ցուցումներ։

ABC ՍԵՆՍՈՐՆԵՐ

Ճամփորդելիս ունեցեք բարոմետրիկ ալտիմետրի, եռառանցք կողմնացույցի աջակցությունը։

UP AHEAD
ՖՈՒՆԿՑԻԱ

Մի հայացքով տեղեկացեք առջևում գտնվող կարևոր կետերի մասին, ինչպիսիք են օրինակ բուժկետները՝ մրցավազքի ժամանակ:

ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ
Ավելի քան 2000 լեռնադահուկային երթուղիներ ներառված ժամացույցի մեջ։

ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Օգտագործեք նախապես ներբեռնված լավագույն սպորտային ծրագրերը՝ վազքի, լողի, հեծանվավազքի, արշավների, թիավարման, դահուկասահքի, գոլֆի, սյորֆինգի և այլնի համար:

GARMIN COACH ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉ

Garmin Coach-ը մշակում է մարզումների պլան, հետևում Ձեր մարզվելուն և օգնում հասնել նպատակներին:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՄԵՆՕՐՅԱ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Տեսեք Ձեր ամենօրյա առաջարկվող մարզումները շաբաթվա համար, ինչը հիմնվում է յուրաքանչյուր շաբաթ Ձեր կատարած ակտիվությունների վրա։

ԱՆԻՄԱՑԻՈՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Ժամացույցում առկա են անիմացիոն կարդիո, ուժային, յոգա և Պիլատեսի մարզումներ, որոնք կարող եք դիտել ժամացույցի էկրանին:

ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿՆԵՐ ԵՎ ՍՆՈՒԲՈՐԴ

Ստացեք վերելքի և վայրէջքի տվյալներ, այդ թվում, ունենալով նաև արագության, քայլի երկարության և թեքության մասին տվյալներ։

ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ԴԻՆԱՄԻԿ ՏՎՅԱԼՆԵՐ

Համակցելով HRM-Pro Plus պուլսոմետրը Enduro 3-ին դահուկորդը կստանա փաստացի ծանրաբեռնվածությունը, և կհետևի հզորության դինամիկային։

ՍԵՐՖԻՆԳԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Օգտագործելով սերֆինգի գործունեության պրոֆիլը գրանցեք Ձեր «որսած» ալիքների թիվը, առավելագույն ժամանակը, անցած հեռավորությունը և այլն։
Ստեղծեք տեսանյութ յուրաքանչյուր ալիքի համար, որը դուք վարում եք Surfline® տեսախցիկի առջև՝ ունենալով Surfline Sessions™ տեխնոլոգիայի աջակցությունը։

MTB ԴԻՆԱՄԻԿԱ

Հետևեք յուրաքանչյուր լեռնային հեծանվարշավի տվյալներին, ինչպես նաև Grit™ և Flow™ հատուկ պարամետրերով գնահատեք արահետի բարդությունները և վայրէջքների սահունությունը։

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ


ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ստացեք քնի, պուլսի, եղանակի, ինչպես նաև մարզումների վերաբերյալ համապատասխան ինֆորմացիան ժամացույցի առավոտյան «հաշվետվությունում»:

HRV ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Ավելի լավ պատկերացում կազմեք Ձեր առողջական վիճակի մասին, ուժերի վերականգնման և մարզումների արդյունավետության մասին՝ քնած ժամանակ։

ՊՈՒԼՍԻ ՉԱՓՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԺԱՄԱՑՈՒՅՑԻՑ

Մարզումների ընթացքում հետևեք Ձեր սրտի զարկերի փոփոխությանը, որը Ձեզ կհուշի արդյոք աէրոբ թե՞ անաէրոբ զոնայում եք գտնվում և ըստ դրա որոշեք մարզումների արդյունավետությունը։

PULSE OX ՍԵՆՍՈՐ

Բարձր տեղանքում, օրգանիզմի հարմարվելիս կամ քնի ժամանակ, ժամացույցը կատարում է պուլսի մոնիթորիգ, ինչի շնորհիվ հաշվում է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը։ 

ՔՆԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ՔՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Իմացեք, թե ինչպես է Ձեր մարմնի էներգիան վերականգնվում՝ ունենալով քնի փուլերի, ինչպես նաև Pulse Ox2- ի և շնչառության տվյալների ամբողջական վերլուծություն:

JET LAG ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Նվազագույնի հասցրեք ժամային գոտու փոփոխության հետևանքները, լույսի ազդեցության, քնի ժամանակացույցի և վարժությունների վերաբերյալ ուղեցույցով:

BODY BATTERY™ ՄԱՐՄՆԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

Հետևեք Ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը:

ՍԹՐԵՍԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Պարզեք` դուք հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում:

HEALTH SNAPSHOT™ ՖՈՒՆԿՑԻԱ

Կատարեք երկու րոպե տևողությամբ սեանս՝ գրանցելով մի քանի կարևոր տվյալների ցուցիչներ, այնուհետև ստեղծեք հաշվետվություն համատեղելի Garmin Connect™ ծրագրի միջոցով և կիսվեք Ձեր տվյալներով:

ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ ՋՐԻ ՔԱՆԱԿ

Գրանցիր ջուր խմելու քանակները, օրգանիզմիդ ջրով հագեցվածության մակարդակը իմանալու համար։

ԿԱՊ


ՍՄԱՐԹ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն ձեր սմարթֆոնին:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հեշտությամբ ներբեռնեք երգեր ժամացույցի մեջ, կամ օգտվեք Spotify-ի, Deezer-ի կամ Amazon Music-ի երաժշտական ծրագրերից:

GARMIN PAY™ ԱՆՀՊՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից, տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը (վճարային համակարգը հասանելի է Հայաստանում):

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԵՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է Ձեր վստահված կոնտակներին։

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Հետևեք Ձեր նախընտրած, մինչև 50 բաժնետոմսերին՝ անմիջապես Ձեր դաստակից։

CONNECT IQ™ ԾՐԱԳԻՐ

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից։

ՄԱՐՏԿՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Հետևեք, թե ինչպես են տարբեր կարգավորումներն ու տվիչները ազդում մարտկոցի աշխատանքի վրա, որպեսզի կարողանաք փոփոխություններ մտցնել և երկարացնել մարտկոցի աշխատանքը։

GARMIN CONNECT ԾՐԱԳԻՐ

Տես առողջության և սպորտի մասին ինֆորմացիա, տես ընկերներդ ձեռքբերումները և ավելին։

GARMIN MESSENGER™ ԾՐԱԳԻՐ

Շփվեք տեքստային հաղորդագրությունների միջոցով ձեր ժամացույցի էկրանից:

1Assumes continuous use for entire period in 50,000 lux conditions.
2Assumes all-day wear with 3 hours per day outside in 50,000 lux conditions
3When paired with the Garmin Connect smart-device app and the Surfline smart-device app.
4Activity tracking accuracy.
5This is not a medical device and is not intended for use in the diagnosis or monitoring of any medical condition; see Garmin.com/ataccuracy. Pulse Ox not available in all countries.
6When paired with your compatible smartphone. For safety and tracking feature requirements and limitations, see Garmin.com/safety.
7When paired with your compatible smartphone. All data provided on the Garmin Stocks Tracker app is provided for informational purposes only and is not intended for trading or investing purposes. See Twelvedata.com/stocks for stock exchanges covered by the Stocks app.
8Requires both the sender and receiver of messages to have the Garmin Messenger app installed on their paired smartphones

iPhone is a trademark of Apple Inc., registered in the U.S. and other countries. Android is a trademark of Google LLC. SPOTIFY and the Spotify logo are among the registered trademarks of Spotify AB. Amazon Music and all related logos are trademarks of Amazon.com, Inc. or its affiliates.

Engineering enhancements are ongoing and may not be reflected in the pictures, videos and specifications.

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԼՐԱԿԱԶՄ