ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 15000 ԴՐ և ԱՎԵԼ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ՝ 3-4 օր:

Forerunner 165

Սպիտակ / բաց մոխրագույն

SKU: PART NUMBER 010-02863-21
Զեղչ
97,750 Դրամ 115,000 Դրամ

Music

Մոդել/Գույն

Ապրանքը սպառված է կամ ներկայումս անհասանելի է

Ընդառաջ՝ նոր հաղթանակին

Forerunner® 165 սմարթ ժամացույցի օգնությամբ ոչ միայն մարզվեք, այլև ընդունեք նոր մարտահրավերներ։ Forerunner® 165-ը կօգնի Ձեզ մարզվել և հասնել Ձեր առջև դրված նպատակին՝ մարզումների անհատականացված պլանների շնորհիվ, ինչպես նաև հետևել մարզումների արդյունավետությանը։


Պայծառ, 1.2 դյույմանոց Amoled էկրան:

Մինչև 11 օր մարտկոցի աշխատանք սմարթ ռեժիմում:
Workouts
Մարզումների և վերականգնման ցուցանիշներ:
Music
25-ից ավելի սպորտային ծրագրեր՝ բաց և փակ տարածքի համար։

Սենսորային էկրան և կոճակներ։

GPS-ի միջոցով ժամանակի, հեռավորության, արագության, տեմպի արձանագրում:

Forerunner 165 վազքի համար սմարթ ժամացույց  GPS նավիգատորով Garmin Armenia

Վազքի տվյալներ

GPS-ի միջոցով գրանցեք վազքի այնպիսի կարևորագույն տվյալները՝ ինչպիսին է ժամանակը, հեռավորությունը, արագությունը, ինչպես նաև պուլսը։

Forerunner 165 վազքի ժամացույց անհատականացված մարզումներով Garmin Armenia

Ամենօրյա առաջարկվող մարզումներ

Ստացեք ամենօրյա առաջարկվող մարզումները շաբաթվա համար՝ կազմված հատուկ Ձեզ համար։ Վերջինս հիմնվում է յուրաքանչյուր մարզումից հետո Ձեր կատարողականի և վերականգնման մակարդակի վրա:

Forerunner 165 խելացի ժամացույց վազքի համար վիրտուալ մարզիչով Garmin Armenia

Garmin Coach անձնական մարզիչ

Garmin Coach-ը մշակում է մարզումների պլան` ներառյալ 5կմ-ի, 10կմ-ի և կիսամարաթոնային հեռավորություններ, հետևում քո մարզվելուն և օգնում հասնել նպատակներիդ:

Forerunner 165 վազքի սմարթ ժամացույց սրտի ռիթմը չափելու հնարավորությամբ Garmin Armenia

HRV Գնահատական

Ավելի լավ պատկերացում կազմեք Ձեր առողջական վիճակի, ուժերի վերականգնման և մարզումների արդյունավետության մասին՝ քնած ժամանակ։

Forerunner 165 խելացի ժամացույց վազելու համար եղանակի կանխատեսմամբ garmin armenia

Առավոտյան հաշվետվություն

Ստացեք քնի, պուլսի, եղանակի, HRV-ի, ինչպես նաև մարզումների վերաբերյալ համապատասխան ինֆորմացիան ժամացույցի առավոտյան «հաշվետվությունում»: Հնարավոր է նաև անհատականացնել հաշվետվության ձևը՝ ըստ Ձեր նախընտրության:

Forerunner 165 վազքի սմարթ ժամացույց մարզման արդյունավետության մասին տեղեկատվությամբ Garmin Armenia

Մարզման ազդեցություն

Այս գործառույթի միջոցով կարող եք տեսնել, թե ինչպես են մարզումները ազդում Ձեր ֆիզիկական պատրաստվածության վրա և հասկանալ մարզումներից ստացած օգուտները:

Պլանավորում

Մարտկոցի երկար աշխատանք

Սմարթ ռեժիմում ստացեք 11 օր մարտկոցի աշխատանք՝ մեկ լիցքավորումով և 19 ժամ GPS ռեժիմում։

Ուժերի վերականգնման խորհրդատու

Մինչ հաջորդ ինտենսիվ մարզումները, իմացեք, թե ինչքան ժամանակ է Ձեզ անհրաժեշտ ուժերի վերականգնման համար՝ հիմնվելով վերջին մարզումների վրա։

Քնի մոնիթորինգ և քնի գնահատում

Իմացեք, թե ինչպես է Ձեր մարմինը վերականգնվում՝ քնի գնահատականի միջոցով, ստացեք նաև քնի փուլերի վերլուծություն և մանրամասն ինֆորմացիա քնի որակի բարելավման համար։

Body Battery™ — Մարմնի էներգիայի մոնիթորինգ

Հետևեք Ձեր մարմնի էներգիային ողջ օրվա ընթացքում և գտեք ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածները։ Ստացեք նաև մանրամասն պատկերացում այն մասին, թե ինչպես են քունը, ցերեկային քունը, ամենօրյա մարզումները և սթրեսը ազդում Ձեր էներգիայի վրա։

Երթուղիներ

Ստեղծեք կամ գտեք արդեն իսկ գոյություն ունեցող մարզման երթուղիները Garmin Connect հավելվածում, կամ էլ, այն ստեղծեք այլ հարթակներում և սինխրոնացրեք Ձեր Forerunner ժամացույցի հետ:

Վազքի արագության կանխատեսում

Ստացեք գնահատական Ձեր վազքի տեմպի մասին՝ ընտրված հեռավորության համար (5կմ, 10կմ, կիսամարաթոն, մարաթոն)՝ հիմնվելով Ձեր վազքի նախկին տվյալների և ֆիզիկական պատրաստվածության վրա։

Ցերեկային քնի հայտնաբերում

Ժամացույցը ավտոմատ գրանցում է Ձեր ցերեկային քունը՝ ցույց տալով, թե որքան օգտակար է քունը և ինչքան ժամանակ պետք է քնել:

Շնչառության տատանումների հետևում

Այս գործառույթը օգնում է նկատել շնչառության փոփոխությունները քնած ժամանակ, որոնք կարող են կապված լինել միջավայրի ազդեցության, ալկոհոլի կամ հնարավոր քնի խանգարումների հետ:

Կանանց առողջության վերահսկում

Հետևեք մինստրուալ ցիկլին կամ հղիությանը և ստացեք օգտակար խորհուրդներ մարզման ու սննդի վերաբերյալ։

Նախապատրաստում

Պուլսի հետևում անմիջապես ժամացույցից

Մարզումների ընթացքում հետևեք Ձեր սրտի պուլսին, ինչպես նաև պուլսային զոնաներին՝ մարզումների արդյունավետությունը բարձրացնելու համար։

Վազքի դինամիկա

Այս խելացի ժամացույցը չափում է այնպիսի կարևոր ցուցանիշներ, ինչպիսիք են արագությունը, քայլի երկարությունը, գետնի հետ շփման ժամանակը և այլն։

VO2 MAX

Գնահատեք Ձեր ընթացիկ մարզավիճակը, հետևեք փոփոխություններին, դրեք նպատակներ, հասեք դրան և արեք ավելին։

Ինտենսիվ մարզման րոպեներ

Հետևեք թե օրվա որ հատվածում և ինչպիսի ակտիվության շնորհիվ եք վաստակել Ձեր ինտենսիվության րոպեները։

Ձայնային հուշումներ

Ստացեք ձայնային հուշումներ Ձեր կատարողականի վերաբերյալ, երբ ժամացույցը կցված է սմարթֆոնին։

Սթրեսի հետևում

Պարզեք՝ հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում:

PULSE OX սենսոր

Հետևե՛ք արյան մեջ թթվածնով հագեցվածության մակարդակին թե՛ քնած, թե՛ արթուն վիճակում և հասկացե՛ք՝ ինչպես է Ձեր մարմինը հարմարվում բարձրության փոփոխություններին։

CROSS վարժություններ

Forerunner 165 խելացի ժամացույցում ներբեռնված HIIT, ուժային, կարդիո, յոգա և պիլատես վարժությունները օգնում են բարելավել ֆիթնես մակարդակը։

HEALTH SNAPSHOT™ գործառույթ

Կատարեք երկու րոպե տևողությամբ սեանս՝ գրանցելով մի քանի կարևոր տվյալների ցուցիչներ, այնուհետև ստեղծեք հաշվետվություն համատեղելի Garmin Connect™ ծրագրի միջոցով և կիսվեք Ձեր տվյալներով:

Սովորությունների գրանցում

Գրանցեք Ձեր սովորությունները՝ օրինակ՝ կոֆեինի կամ ալկոհոլի օգտագործումը,
և տեսեք, թե ինչպես են դրանք ազդում Ձեր առողջության վրա Garmin Connect™ հավելվածում։

Ակտիվության հետևում

Հետևեք Ձեր ամենօրյա քայլերին, այրված կալորիաներին և ավելին անմիջապես ժամացույցից:

Ֆիթնես տարիք

Իմացեք Ձեր մարզավիճակի տարիքը՝ իսկական տարիքի հետ համեմատ։

Կատարողականություն

Ներկառուցված GNSS արբանյակային կապ

GNSS արբանյակային կապի շնորհիվ հետևեք, թե որտեղ եք վազում և գրանցեք վազքի հեռավորության և արագության վերաբերյալ տեղեկատվությունը։

Վազքի հզորություն

Ժամացույցի վրա հետևեք, թե վազքի ժամանակ որքան ուժ եք գործադրում, սա թույլ կտա կառավարել Ձեր գործադրած ջանքերը վազքի ընթացքում:

Ներկառուցված սպորտային ծրագրեր

Ավելի քան 25 սպորտային ծրագրեր, ներառյալ հեծանվավազքը, բաց ջուրը, ուժային մարզումները և այլն։

Վազքի հետևում

Վազքի ընթացքում գրանցեք շրջանների ճշգրիտ հեռավորությունները և տեսեք հեռավորությունները մետրերով։

PACEPRO™ ֆունկցիա

Ներկառուցված GPS-ի միջոցով վազքի տեպմի և արագության մոնիթորինգ։

ԿԱՊ

Անվտանգության և հետևման հնարավորություններ

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է Ձեր վստահված կոնտակներին։

Garmin Pay™ անհպում վճարային համակարգ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից, տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը (վճարային համակարգը հասանելի է Հայաստանում):

Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն ձեր սմարթֆոնին:

LIVETRACK FEATURE

Իրական ժամանակում Ձեր հարազատները կարող են հետևել Ձեր գտնվելու վայրին և տեսնել նախապես պլանավորված երթուղիները։

GARMIN երթուղիներ

Ստացեք հասանելիություն բազմաթիվ երթուղիների և ուղարկեք դրանք անմիջապես Ձեր Garmin համատեղելի սարքին՝ բաժանորդագրվելով Garmin Connect+-ին Garmin Connect™ հավելվածում կամ Outdoor Maps+-ին Garmin Explore™ հավելվածում:

Համատեղելիությունը GARMIN CONNECT ծրագրի հետ

Garmin Connect- ը աշխույժ առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:

CONNECT IQ™ ծրագիր

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից։

Սմարթֆոնի երաժշտության կառավարում

Կառավարեք ժամացույցին միացված սմարթֆոնի երաժշտությունը՝ անմիջապես ժամացույցից։

Այն, ինչը կարևոր է

Քնի գնահատական և վերլուծություն
Մարտկոցի աշխատանք (սմարթ ռեժիմում)Մինչև 11 օր
Արյան թթվածնով հագեցվածության չափում (Pulse OX) Այո (անհրաժեշտության դեպքում ամբողջ օրվա և քնի ընթացքում։)
Garmin Pay™
Էկրանի տիպը AMOLED՝ հնարավոր մշտական ցուցադրման ռեժիմով։
Սենսորային էկրան (Touchscreen)
Ջրակայունություն5 ATM

Գլխավոր

Գոտու նյութՍիլիկոն
Ապակի Chemically strengthened glass
Շրջանակի նյութ (bezel)Մանրաթելերով ամրացված պոլիմեր
Արագ փոխվող գոտիներԱյո (20 մմ)
Ֆիզիկական չափեր43 x 43 x 11.6 մմ
Քաշ39 գ
Էկրանի չափեր30.4 մմ (1.2") տրամագծով
Էկրանի խտությունը390x390 պիքսել
Գունավոր էկրան
Մեծ ֆոնտի ընտրություն
Մարտկոցի տեսակըԼիթիում-իոնային
Մարտկոցի աշխատանքը• Սմարթ ռեժիմում — մինչև 11 օր
• Մարտկոցի խնայող ռեժիմ – մինչև 20 օր
• Միայն GPS (GNSS) — մինչև 19 ժամ
• All-Systems GNSS mode — մինչև 17 ժամ
Լիցքավորման մեթոդGarmin-ի արտոնագրված լիցքավորիչ
Հիշողություն4 ԳԲ

Ժամացույցի հատկություններ

Օր/ժամ
Ժամի համաժամեցում GPS-ով
Ավտոմատ անցում ձմեռային/ամառային ժամերի
Զարթուցիչ
Թայմեր
Վայրկյանաչափ
Արևածագ/մայրամուտ

Առողջության մոնիթորինգ

Սրտի պուլսի չափում դաստակից յուրաքանչյուր վայրկյան
Հանգիստ վիճակում սրտի պուլսի չափում
Սրտի ռիթմի շեղումների ազդանշաններայո (բարձր և ցածր)
Շնչառության հաճախականություն
Ֆիթնես տարիք
BODY BATTERY™ մարմնի էներգիայի մոնիտոր
Սթրեսի մոնիթորինգ
Հանգստի հիշեցումներ
Հանգստի շնչառական վարժություններ
Շնչառական վարժանքներ
Քնի վերլուծությունայո (Բարելավված)
Շնչառության տատանումներ քնի ժամանակ
Ցերեկային քնի ճանաչում
Ջրի մոնիթորինգայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)
Կանանց առողջության հետևումայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)
Health Snapshot

Սենսորներ

GPS
GLONASS
GALILEO
GARMIN ELEVATE™ սրտի մոնիտոր
Արյան մեջ թթվածնի հագեցվածության մոնիտոր PULSE OX
Բարոմետրիկ ալտիմետր
Կողմնացույց
Աքսելերոմետր
Ջերմաչափ
Լուսավորման տվիչ

Առօրյա սմարթ հատկություններ

ԿապBluetooth®, ANT+®, Wi-Fi®
CONNECT IQ™ (ներբեռնվող ժամացույցի էկրաններ, վիջետներ, ծրագրեր)
Անմիջապես համակարգից CONNECT IQ™ ծրագրի բացում
Սմարթ ծանուցումներ
Տեքստի ճանաչում/չպատասխանած զանգին տեքստային հաղորդագրություն ուղարկել (Android™ միայն)
Նկարի դիտում ծանուցման մեջ (միայն Android™)
Առավոտյան ամփոփում
Օրացույց
Եղանակի կանխատեսումներ
Կարգավորումների համաժամեցում (Garmin Connect Mobile)
Մարտկոցի խնայող ռեժիմ
Սմարթֆոնի երաժշտության կառավարում
Հեռախոսի որոնում
Ժամացույցի որոնում
Հեռախոսի որոնում՝ մարզման ընթացքում (GPS -ով)
Համատեղելիություն Garmin Messenger հավելվածի հետ
Garmin Connect™ Mobile համատեղելիություն
Սմարթֆոնների հետ համատեղելիությունiPhone®, Android™
Կարմիր լուսավորության ռեժիմ
Garmin Share
Passcode

Մարզումների և ֆիթնեսի առանձնահատկություններ

Ամենօրյա առաջարկվող վազքի մարզումներ
Garmin-ի վազքի մարզիչ
Garmin running coach experts
Պատրաստի հեծանվային պլաններ Garmin Coach-ից
Կարդիո
Ուժային մարզումներ
HIIT մարզումներ
Յոգա
Պիլատես

Ակտիվության պրոֆիլներ

GYMՈւժային, HIIT, Կարդիո, էլիպտիկալ մարզումներ, աստիճանների բարձրացում, մագլցել պատով
Առողջ կենսակերպՔայլ, Պիլատես, Յոգա
Վազք ներսումՎազք՝ վազքասարքի վրա, վազք վազքուղով, վիրտուալ վազք
Վազք դրսում Վազք, վազք վազքուղում, վազք արահետով, Ուլտրա վազք
Բացօթյա արկածներՔայլարշավ
Հեծանվավազք Բայքինգ, հեծանիվ ներսում
ԼողԼող՝ լողավազանում, լող՝ բաց ջրում
Ռակետային մարզաձևերԹենիս, Փիքլբոլ (թենիսի տեսակ), Պադել (թենիսի տեսակ)

Անվտանգության և հետևելու հատկություններ

Պատահարի արձանագրում ակտիվության ընթացքում
Պատահարների մասին ծանուցում հեռախոսին՝ կրելի սարքերի համար
Օգնություն
Իրական ժամանակում միջոցառումների տարածումAndroid™ Only

Ակտիվությանը հետևելու առանձնահատկություններ

Քայլաչափ
Շարժման բար/ ակտիվ և պասիվ վիճակների համադրում
Ավտո նպատակ (հաշվում է ձեր միջին ակտիվությունը և նշանակում ամենօրյա նպատակ )
Այրված կալորիաներ
Բարձրացած հարկերի հաշվարկ
Անցած ճանապարհի հաշվարկ
Ինտենսիվության րոպեներ
TrueUp™
Move IQ™
Garmin Connect™ Challenges app Այո (optional Connect IQ app)
Automatic rep counting

Մարզումների պլանավորման և վերլուծության առանձնահատկություններ

Հարմարեցվող էկրան(ներ)
Ներբեռնվող մարզման պլաններ
Ուղղորդում նախապես կազմված երթուղով
HR գոտիներ
HR ծանուցումներ
HR կալորիաներ
% HR MAX
% HRR
Վերականգնման ժամանակ
Auto Max HR
Մրցավազքի վիջեթ
HRV Status
HR Broadcast (broadcasts hr data over ant+® to paired devices)
Շնչառության հաճախականություն մարզման ընթացքումՄիայն յոգայի և շնչառական վարժանքների ժամանակ
GPS արագություն և տարածություն
Հարմարեցվող ակտիվության պրոֆիլներ
Ավտոմատ դադար (Auto Pause®)
Ինտերվալային մարզում
Ընդլայնված մարզումներ
HRM վազքի արագություն և տարածություն
Auto Lap® (Ինտերվալների ավտոմատ հաշվարկ)
Manual Lap
Հանգստի ժամանակաչափ
Ինտերվալի ազդանշանների կարգավորում (Configurable Lap Alerts)
VO2 Max (վազք)
VO2 Max (արահետային վազք)
Արդյունավետ մարզումներ (աէրոբիկ)
Անարդյունավետ մարզումներ (անաէրոբիկ)
Primary benefit (training effect labels)
Ձայնային ծանուցումներ
Վերջնաժամանակ (Finish Time)
էկրանի և/կամ կոճակների արգելափակում
Ակտիվության պատմություն ժամացույցում
Physio TrueUp

Վազքի առանձնահատկություններ

GPS-ի միջոցով վազքի հեռավորության, արագության, տեմպի արձանագրում
Վազքի դինամիկա
Ուղղահայաց թռիչք և հարաբերակցություն
Գետնի հետ հիմնական շփման ժամանակը և հավասարակշռությունը (ցույց է տալիս վազքի ընթացքում որքան ժամանակ է ձեր ոտքը գետնին եղել և ինչքան ժամանակ՝ օդում։ Դա թույլ է տալիս հասականալ ձեր վազքի համաչափությունը (սիմետրիան)Այո (բայց ոչ հավասարակշռությունը
Քայլի երկարություն (իրական ժամանակում)
Կադենս (քայլերի հաճախականություն՝ րոպեում
Վազքի հզորություն
PacePro™ տեմպի ռազմավարություն
Վազքի մարզումներ
Մրցման պլանավորում
Ընտրված երթուղու և եղանակի հիման վրա վազքի կանխատեսում
Համատեղելիություն ոտքի սենսորի հետ (Foot Pod)
Վազք/քայլք/կանգ առնելու հայտնաբերում

Բացօթյա հանգստի առանձնահատկություններ

Կետ առ կետ նավիգացիա
Հետագիծ՝ իրական ժամանակում
Վերադառնալ մեկնարկային կետ
TracBack® ֆունկցիա
UltraTrac ռեժիմ
Բարձրության պրոֆիլ
Հեռավորությունը նպատակակետից
Ընդհանուր վերելք / վայրէջք
Հանգստի ժամանակաչափ (միայն Ultra վազքի ռեժիմում)
Ավտոմատ հանգստի գրանցում
Future elevation plot
Մակերեսի հաշվարկԱյո՝ Connect IQ հավելվածով
Ձկնորսության կանխատեսումԱյո՝ Connect IQ հավելվածով
Արևի և լուսնի տվյալներԱյո՝ Connect IQ հավելվածով

Հեծանվավազքի առանձնահատկություններ

Երթուղիներ
Զգուշացումներ (ժամանակ, հեռավորություն, սրտի զարկ, կալորիաներ)
Համատեղելի է Varia™ Radar-ի հետ (հետևից մոտեցող մեքենաների հայտնաբերում)
Համատեղելի է Varia™ Light (լուսավորության) համակարգերի հետ
Համատեղելի է Varia Headlight ( լուսարձակ)-տեսախցիկի հետ
Արձագանքում է արագության և կադենսի սենսորներին (աքսեսուարով)

Լողի առանձնահատկություններ

Բաց ջրում լողի չափումներ (հեռավորություն, տեմպ, ձեռքի պտույտների քանակ/ ինտերվալ, արդյունավետության գործակից, կալորիաներ)
Լողավազանի լողի չափումեր (լողավազանի երկարություն, հեռավորություն, ձեռքի պտույտների քանակ/ ինտերվալ, արդյունավետության գործակից/կալորիաներ
Լողի ոճի որոշում (freestyle, backstroke, breaststroke, butterfly) (միայն լողավազանում)
Մարզումների գրանցում (միայն լողավազան)
Հիմնական հանգստի թայմեր
Հանգստի թայմեր “REPEAT ON” (միայն լողավազանում)
Ավտոմատ հանգստի գրանցում (միայն լողավազան)
Ժամանակի և հեռավորության զգուշացումներ
Հետհաշվարկով մեկնարկ
Սուզված լողի դեպքում սրտի ռիթմ

Երեխաների ակտիվության հետևում

TOE-TO-TOE™ CHALLENGES APPայո (optional Connect IQ Toe-to-Toe™ Challenges app)
  • Forerunner® 165 սմարթ ժամացույց
  • USB-C Լիցքավորման լար
  • Փաստաթղթեր