Գնիր Garmin ստացիր նվեր

Արս օրվան երկար եք սպասել։ Տոներին ընդառաջ նվիրում ենք բազում թանկարժեք նվերներ մեր գնորդներին։

Գնիր Garmin, ստացիր նվեր։

Ակցիայի պայմանները պարզ են, 199 000 դրամ և ավելի գնում կատարելիս կարող եք ընտրել Ձեր առաջարկվող նվերներից մեկը՝ JBL ականջակալ, արևային կամ լողի ակնոց և այլն։

Իսկ 500 000 դրամ և ավելի գնումների դեպքում կստանանք նվեր Garmin մանկական ժամացույց։

Որ մոդելները կարող են համակցվել Trek հեծանիվներին

Առողջ լինելու համար առավոտը պետք է սկսվի ոչ թե մի բաժակ սուրճով, այլ՝ սպորտով։ Սպորտը՝ լինի վազք, մարզումներ, պար թե ուղղակի հեծանվավարություն կարևոր է առողջության համար։ Եթե առողջարար է, ապա ինչո՞ւ բոլորը չեն զբաղվում սպորտով։ Պատասխանը շատ պարզ է, մարդիկ ձանձրանում են զբաղվել սպորտով։ 

Այս ամենը, սակայն այլևս անցյալում է։ Այժմ գոյություն ունեն սմարթ ժամացույցներ, որոնք ապահովում են մեր խաղաղ, հետաքրքիր և ինֆորմատիվ մարզումները։ 

Գնել խելացի ժամացույցներ բավականին բարդ, բայց միևնույն ժամանակ հաճելի գործընթաց է։ Բարդ է, քանի որ պետք է ընտրել այն մոդելը, որը կհամապատասխանի մեր ակնկալիքներին և կբավարարի մեր պահանջները։ 

Ձեռքի խելացի ժամացույցը ոչ միայն զանգերին կամ նամակներին պատասխանելու, այլև մարզվելու և մարմնի արձագանքները մարզումների ժամանակ չափելու համար։ Խելացի ժամացույցը քո մարզիչն է, ձեռքիդ վրա, քեզ հետ, բայց ոչ միայն մարզումների ժամանակ այլև հեծանվավարության։ 

Garmin սմարթ ժամացույցների որոշ մոդելներ համակցվում են Trek հեծանիվների հետ, եկե՛ք տեսնենք, որոնք են այդ մոդելները։ 

Garmin Forerunner® 945

Garmin Forerunner® 945ը համարվում է ամենագայթակղիչ խելացի ժամացույցներից մեկը մարզվողների համար։ Ունի մի շարք ֆունկցիաներ, որոնք գրավիչ են մարզվողների համար, օրինակ սրտի աշխատանքը չափող սենսորը, որը ամեն մարզումից հետո հայտնում է քո արդյունքները, 30․4 մմ էկրանը, որը թույլ է տալիս հանգիստ կարդալ էկրանի վրա հայտնվող տողերը, մարտկոցը, որը ունի 36-ժամյա կյանք GPS ռեժիմով աշխատելիս։ 

Խելացի ժամացույցը ունի ANT+, Bluetooth, Wifi, որը թույլ է տալիս նրան արագ կիսել Trek հեծանիվով հեծանվավարության տվյալները մի շարք հավելվածների հետ։ 

Մինչ հեծանիվ ես վարում, այս սմարթ ժամացույցը քեզ թույլ կտա վայելել երաժշտություն և երբ հասնես խանութ՝ Garmin Pay-ը քեզ թույլ կտա վճարում կատարել առանց դրամապանակի՝ հեշտ, արագ, անհպում։ 

Garmin Fenix 7X – Sapphire Solar Edition

Garmin Fenix 7X – Sapphire Solar-ը համարվում է արևից լիցքավորվող GPS ռեժիմով աշխատող  լավագույն “սպորտաշատ” ժամացույցը։ Իր նախորդից տարբերվում է սենսորային էկրանով և երկար պահող մարտկոցով: 

Այս խելացի ժամացույցը հիանալի է հեծանվավարության համար։ Արևից լիցքավորվող էկրանը կարող է լիցքավորված մնալ երկար ժամանակ, որը հնարավորություն կտա երկար ճանապարհներ անցնել Trek  հեծանվով և Garmin Fenix 7X – Sapphire Solar-ի հաճելի ներկայությամբ։ 

Garmin Fenix 7X – Sapphire Solar-ը առաջինն է, որ լիցքավորվում է արևից և ունի ամրացված ապակի։ 

Garmin Forerunner 745

Մարզիչ, որը միշտ քեզ հետ է։ Այսպես կարող ենք բնութագրել այս սմարթ ժամացույցին, որը ունի մարզելու մի շարք ֆունկցիաներ։ Garmin Forerunner 745-ը առաջարկում է ամենօրյա մանրակրկտորեն մշակված մարմնամարզության ծրագիր, ինչպես նաև 7-օրյա ծանրաբեռնվածության պլան, որը գերակատարելու դեպքում ծրագիրը անպայման կհայտնի դրա մասին, այն նաև նախատեսում է վերականգնման ժամանակ։ 

Pulse Ox Sensor-ի միջոցով չափում է սրտի աշխատանքը և թթվածնով հագեցվածության աստիճանը։ 

Այս խելացի ժամացույցի Garmin’s ClimbPro-ի շնորհիվ կարող ենք զբաղվել հեծանվավարությամբ և տեսնել մեր արդյունքները։ 

Ի՞նչ սպորտով ես ցանկանում զբաղվել։ Վազք, հեծանվավարություն, լող, ֆիթնես, ինչ սպորտ կցանկանաս, Garmin-ի սմարթ ժամացույցները քո կողքին են յուրաքանչյուր նախաձեռնության ժամանակ։ Գնի՛ր խելացի ժամացույցդ և շտապի՛ր զբաղվել սպորտով։ 

Ժամացույցների էվոլյուցիան

Քա՞նի անգամ եք նայում ժամացույցին օրվա ընթացքում։ Երբևէ հաշվե՞լ եք։ Մի ժամվա ընթացքում մարդիկ նայում են ժամացույցին մոտ 4 անգամ։

Առավոտյան արթնանալիս նայում ենք ժամացույցին։ Մերօրյա իրականության մեջ ժամացույց ասելով հասկանում ենք խելացի ժամացույց կամ սմարթ հեռախոս։ Գիշերը նայում ենք ժամացույցին, օրվա ընթացքում անընդհատ նայում ենք՝ աշխատավայր հասնելիս, ընդմիջման գնալիս, ընդմիջումից գալիս, գործի ավարտին, կանգառում և այլն։

Կարող ենք եզրակացնել, որ ժամացույցները իրենց բոլոր տեսակներով կարևոր դեր են կատարում յուրաքանչյուր անհատի կյանքում։

Ժամացույցների, ժամանակի կարևորությունը գալիս է դեռ վաղուց։ Մարդիկ ժամանակը չափում էին՝ ջրի ժամացույցով, ավազե ժամացույցով, արեգակնային ժամացույցով և այլն։

Արեգակնային ժամացույցներ

Մեր թվարկությունից առաջ  Հին Եգիպտոսում և Հին Բաբելոնում սկսեցին գործածվել արեգակնային ժամացույցները, որոնք ըստ ստվերի երկարության չափում էին ժամանակը։ Այս ժամացույցները տարածվեցին ամբողջ աշխարհում։

Երբ այս հայտնագործությունը հասավ Հին Հունաստան հույն գիտնականները սկսեցին աշխատել այն զարգացնելու ուղղությամբ։

Հռոմեացիները նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան արեգակնային ժամացույցների զարգացմանը։ Նրանց մոտ արեգակնային ժամացույցները աշխատում էին սեզոնային ժամերով։ Ժամացույցներից որոշները Հռոմում նույնիսկ շարժական էին։

Միջնադարում ապրող մուսուլմանները իմանալով այս հայտնագործության մասին շատ ոգևորվեցին, քանի որ ժամացույցը նրանց կհայտներ աղոթքի ճիշտ ժամերի մասին։

Հույներից սովորելով պարզ կառուցվածքը ժամացույցի, նրանք սկսեցին կառուցել այն՝ ավելացնելով այլ հատկանիշեներ։

Ավազե ժամացույցներ

Ենթադրվում է, որ առաջին ավազե ժամացույցները ստեղծվել են 8-րդ դարում։ Ասում են, թե հեղինակային իրավունքը պատկանում է եվրոպացի մի վանականի։ Եվրոպայում արագ տարածում ունեցան ավազե ժամացույցները և արդեն 14-րդ դարի Իտալիայում մարդիկ ազատորեն օգտագործում էին այն։

Ավազե ժամացույցները մեծ կիրառություն ունեին սենատում։ Քաղաքական գործիչների խոսքը տևում էր այնքան ժամանակ մինչև ավազե ժամացույցի ավազները հայտնվեին ժամացույցի ներքևի հատվածում։

Ավազե ժամացույցների կիառությունը տարածվեց բոլոր ոլորտներում՝ համալսարաններում՝ դասաժամերը չափելու համար, եկեղեցիներում՝ պատարագի ժամին, խանութներում, խոհանոցներում և այլն։

Ամենամեծ ավազե ժամացույցի երկարությունը 11,9 մետր է, այն չափում է մեկ տարին։ 2008 թվականի հուլիսին այդ ամենամեծ ավազե ժամացույցը կարելի էր գտնել  Մոսկվայում։

Աշխարհի ամենափոքր ավազե ժամացույցը ստեղծվել է Գերմանիայում։ Նրա երկարությունը 2,5 սանտիմետր է, իսկ ցիկլը կազմում է ընդամենը 5 վայրկյան։

Մեխանիկական ժամացույցներ

Մեխանիկական ժամացույցի ստեղծողը մինչ այժմ մնում է անհայտ։ Սակայն կան մի շարք վարկածներ, թե ինչպես, որտեղ և ում կողմից է ստեղծվել առաջին մեխանիկական ժամացույցը։ Ամենավստահելի փաստն այն է, որ այն 13-14-րդ դարերում արդեն կիրառվում էր։

Վարկածներից մեկում ասվում է, որ մեխանիկական ժամացույցը ստեղծվել է 10-րդ դարի վերջին մի վանականի կողմից ում անունն էր Գերբերտ, և ով հանդիսանում էր Օտտոն Երրորդի ՝ գերմանական կայսրի դաստիարակը։ Գերբերտը հետագայում դարձավ Հռոմի պապ Սիլվեստր 2-րդ անվամբ։

Գերբերտի ստեղծած մեխանիկական ժամացույցը շուտով մոռացվեց, սակայն որոշ ժամանակ անց Եվրոպայում կրկին զարկ տրվեց արտադրությանը։

Հետաքրքիր փաստ է, որ առաջին անգամ “Աստվածային Կատակերգություն” գրքի մեջ է հիշատակվում մեխանիկական ժամացույցը։

Էլեկտրական ժամացույցներ

Էլեկտրականության հայտնագործումը նաև արտահայտվեց ժամացույցների արտադրության մեջ։ Էլեկտրական ժամացույց ասելով հասկանում ենք մեխանիկական ժամացույցը, որը հիմնված է էլէկտրականության վրա։

1814 թվականին անգլիացիա գյուտարար Ֆրենսիս Ռոնալդսը ստեղծեց առաջին էլեկտրական ժամացույցը։

1840 թվականին շոտլանդացի ժամագործ Ալեքսանդր Բեյնը նույնպես ստեղծեց էլեկտրական ժամացույց, որը ավելի հաջող էր, քան նախորդ փորձերը։ Այսպիսով, Եվրոպայում և Ամերիկայում տարբեր գիտնականներ ու գյուտարարներ ստեղծում էին էլեկտրական ժամացույցներ։

Էլեկտրոնային ժամացույցներ

Էլեկտրոնային ժամացույցներին անվանում են քվարցային ժամացույցներ։ Առաջին էլեկտրոնային կամ քվարցային ժամացույցները ստեղծվել են 1967 թվականին, շվեյցարական Նյոշատելի համալսարանի լաբորատորիայում։ Այստեղից էլ գալիս է շվեյցարական ժամացույց ասվածը, որը որակի խորհրդանիշ է համարվում։

Այս ժամացույցները մինչ այդ ժամանակը ստեղծված ամենաճշգրիտ ժամացույցներն էին համարվում։

Լայն կիրառություն ստացան ողջ աշխարհում։

Սմարթ ժամացույցներ

Այժմ մենք չենք պատկերացնում մեր կյանքը առանց սմարթ ժամացույցների, և այնպիսի տպավորություն է, որ նրանք ամբողջ կյանքում եղել են, սակայն նրանք բավականին երիտասարդ են։

Առաջին ձեռքի խելացի ժամացույցը  ստեղծվել է 2004  թվականին։ Նրանք հենց սկզբից ունեին մի շարք ֆունկցիաներ, որոնք լիովին նոր էին մարդկանց համար։ Դրանք հաղորդում էին հեռախոսին եկող նամակների և զանգերի մասին, ցույց էին տալիս եղանակը և այլն։

Խելացի ժամացույցը զարգանում է, և ավելացնում իր ֆունկցիաները ամեն նոր մոդելի հետ։ Այժմ խելացի ժամացույցով կարող ես կատարել վճարումներ, լսել երաժշտություն, մարզվել և այլն։

Բոլորը ցանկանում են գնել խելացի ժամացույցներ, քանի որ գիտեն, որ այն հիանալի ձեռքբերում է։ Մի անգամ գնելով, հեշտացնում ենք մեր առօրյան բազմակի անգամներ։

Garmin Forerunner® 255 շարքի սմարթ ժամացույցների առավելությունները

Պատահե՞լ է, որ երեկոյան պատրաստես սպորտային համազգեսդ, մոտիվացված պառկես քնելու, սակայն առավոտյան ալարես գնալ վազելու։ Առավոտյան մտքերը, որոնք հետ են պահում վազելուց՝ բազմազան են։ Միգուցե ուզում ես ավելի երկար քնել, կամ մտածում ես դրսում ցուրտ կլինի, և կմրսես վազելիս, կամ գլխավոր պատճառներից մեկը՝ կձանձրանաս։

Կարող ես խնդրել ընկերներիդ կամ զուգընկերոջդ միանալ քեզ, սակայն միշտ չես կարող համապատասխանեցնել գրաֆիկդ։ Այդ իսկ պատճառով քեզ պետք է “ընկեր”, ով միշտ կլինի քեզ հետ՝ ամեն օր, ամեն ժամ և ամեն եղանակին։ Ընկեր, որը քեզ չի թողնի ձանձրանաս, կամ ալարես, և վերջապես ընկեր, որը կլինի քո մոտիվացիան առավոտյան արթնանալու և վազելու։

Արդեն գլխի ես ընկնում ինչի մասին է խոսքը, բայց չգիտես առնել թե ո՞չ։ Garmin Forerunner® 255 շարքի խելացի ժամացույց ունենալը անհրաժեշտություն է, և ոչ թե միայն շքեղություն։ 

Ժամացույցի գյուտից ի վեր մարդկության պատմության բոլոր փուլերում ժամացույցները անհրաժեշտություն էին, քանի որ ժամանակը թանկագին է, մարդիկ միշտ փորձել են այն չափել, և տեսնելով ինչքան արագ է գնում, փորձել են այն գնահատել և կառավարել։ Առաջնային և երկրորդական գործերը ստանում էին իրենց կարևորությանը համապատասխան ժամանակ։ 

Ստեղծելով սմարթ ժամացույցներ, մարդկությունը մտավ նոր, սմարթ դարաշրջան և բացեց իր համար անհայտ, բայց ավելի հետաքրքիր աշխարհ, որտեղ ոչ միայն ժամանակն է դարձել չափելի, այլև առողջությունը։ 

Առայժմ ունենալ ձեռքի խելացի ժամացույց, նույնն է թե ունենալ ամենօրյա խորհրդատու, բժիշկ, դիջեյ, մարզիչ և այլն։

Եթե որոշել ես գնել խելացի ժամացույցներ, ավելի լավ է կատարես փոքրիկ հետազոտություն, որպեսզի որոշումդ լինի հիմնավորված։ 

Եկե՛ք սկսենք այս Garmin Forerunner® 255 շարքի խելացի ժամացույցների առավելությունների քննարկումով։

Հետազոտում է և զեկուցում

Այս Garmin Forerunner® 255 սմարթ ժամացույցները հոգատար կերպով հսկում են քո առողջությունը՝ սրտի աշխատանքը, քունը և առավոտյան զեկուցում են այդ մասին։ 

Այս սմարթ ժամացույցը նաև հոգում է քո մարզումների մասին։ Նա ամենալավ մարզիչն է, որը ցույց տալով մեր արդյունքները մեզ մոտիվացնում է, որպեսզի ավելի շատ մարզվենք և ավելի լավ արդյունքների հասնենք։

Այսինքն, ամեն առավոտ արթնանալիս դու տեսնում ես ինֆորմացիա եղանակի մասին, քո առողջության, քնի և վերականգնման մասին, այո, ամեն ինչ ճիշտ է, այս սմարթ ժամացույցը նույնիսկ արձանագրում է քո վերականգնումը ամեն ակտիվությունից հետո։ 

Նաև այս սմարթ ժամացույցը ունի ֆունկցիա, որով կարող ես կարգավորել թե ինչ երևա նրա էկրանին։

Դիմացկուն մարտկոց

Պատկերացրու ի՜նչ լավ կլիներ, որ ամեն ինչ այնքան դիմացկուն լիներ, որքան այս Garmin Forerunner® 255 շարքի սմարթ ժամացույցի մարտկոցը։ 12 օր շարունակ կարող ես վայելել այս սմարթ ժամացույցի ներկայությունը և 26 ժամ՝ GPS-ը։

Երբ գնում ես ճանապարհորդության, կամ բնության գիրկ, մարտկոցի խնդիրը դառնում է առաջնային։ Եթե մարտկոցը դիմացկուն չէ, ապա զրկում է տվյալ տեխնիկան օգտագործելու հնարավորությունից։

Տրիատլոն ֆունկցիա

Կհարցնեք ի՞նչ է տրիատլոնը։ Տրիատլոնը խմբավորում է լողը, վազքը և հեծանվասպորտը, իսկ Garmin Forerunner® 255 շարքը միավորում է այս բոլորը իր մեջ։

Սպորտային ակտիվությունդ կարողանում ես փոխել ընդամենը մեկ հպումով։ Այս սմարթ ժամացույցը չի սահմանափակում քո կարողությունները, ավելին՝ օգնում է փորձես նորը, և ձգտես ավելիին։ 

Օգնում է պլանավորել (PACEPRO™)

Garmin Forerunner® 255-ը մոտիվացնելուց բացի օգնում է կազմակերպել քո մարզումները։ Այս խելացի ժամացույցը ունի հիանալի ֆունկցիա, որը կազմում է ռազմավարություն և առաջարկում ամենօրյա մարզումներ։ 

Այս ֆունկցիան կարգավորվում է ըստ քո ակտիվության և հանգստի ժամանակի։ Իզուր չեն կոչվում սմարթ ժամացույցներ։ 

Garmin Pay

Վազելիս հարմար չէ վերցնել, դրամապանակ, նույնիսկ բանկայաին քարտ։ Ո՞ւր դնես գրպանո՞ւմ, կարող է ընկնել։ Մի՛ մտածիր Garmin Forerunner® 255-ը ունի Garmin Pay, որը քեզ կօգնի վճարել առանց անհանգստանալու։

Վազքից հետո մտածում ես մի բաժակ սառը սուրճի և տաք ցնցուղի մասին։ Պետք չէ գնալ տուն և նորից իջնել, Garmin Pay-ը քեզ թույլ է տալիս վազքից հետո մտնել մոտակա սրճարանը և վերցնել քո սուրճը վայրկյանական վճարման միջոցով։

Հավելվածների խումբ

Մտածում եք հնարավո՞ր չի զարմացնել ավելիով, Garmin Forerunner® 255-ը կարող է դա անել։ Այս սմարթ ժամացույցը ունի մի շարք հավելվածներ (30+) ։ Այստեղ կգտնեք օգնություն՝ մարզվելու տարբեր սպորտաձևերով։ Այն կլինի և՛ հաճելի և՛ օգտակար։

Նշենք, որ Garmin Forerunner® 255S Music տարբերակը գնելով դուք կարող եք ներբեռնել ձեր սիրելի երգերի ցանկը և ավելի հաճելի դարձնել ձեր մարզումը:

Այս խելացի ժամացույցները նաև արտապատկերում են հայերեն հաղորդագրությունները։ Garmin Forerunner® 255 շարքը ոչ միայն արագության, զակերակի և զարկերակի զոնաների չափման մասին է, այլև հիանալի ֆունկցիայի, որը չափում է VO2max թթվածնի յուրացվելիությունը մկանների կողմից։

Խելացի ժամացույց գնելը օգտակար լինելուց բացի նաև հաճելի է։ Այն աքսեսուար է, որը կընդգծի քո ամենօրյա տեսքը։ Աքսեսուար, որից երբեք չես հոգնի կամ ձանձրանա։  

Բոլորը կրում են տարբեր աքսեսուարներ, բայց քոնը կլինի ամենալավը, քանի որ այն չունի հստակ կանոններ, դու ես թելադրում կանոնները, ինչպե՞ս համադրել, կրկին դու ես որոշում։ 

Այս Garmin Forerunner® 255 շարքը մտահոգվում է և՛ կանանց և՛ տղամարդկանց մասին, ստեղծելով հիանալի չափսերով խելացի ժամացույցներ՝ 255 կամ 255 music տղամարդկանց համար (46մմ), իսկ կանանց՝ 255 կամ 255s music (41մմ)։

Մեկանգամյա գնումը Garmin Forerunner® 255S սմարթ ժամացույցի կպարգևի բազմապատկվող հաճույք։

Garmin epix™ (Gen 2) սմարթ ժամացույցի առավելությունները և ամենաուշագրավ ֆունկցիաները (Garmin epix™ (Gen 2)

Ժամացույցը հնագույն գյուտերից է, որը չկորցնելով իր կարևորությունը հասել է 21-րդ դար։ Ինչպես մնացած այլ գյուտերը՝ ժամանակ վերապրած, ժամացույցը նույնպես փոխվել է, վերակերտվել, որպեսզի հետաքրքրի մարդկանց բոլոր ժամանակաշրջաններում, վերցնելով տվյալ ժամանակահատվածին բնորոշ հատկանիշները։ Հասնելով 21-րդ դար, և բախվելով սմարթ իրականությանը ժամացույցը վերցրել է այս ժամանակաշրջանին բնորոշ ամենակարևոր հատկանիշը՝ տեխնոլոգիական ճկունությունը։

2004 թվականին ստեղծվեց առաջին սմարթ ժամացույցը և փոխեց մարդկանց առօրյան՝ դարձնելով այն ավելի թեթև ու անհոգ։ Առաջին սմարթ ժամացույցը նույնպես հասցրել է էվոլյուցիա ապրել, և այժմ, մենք ունենք ավելի զարգացած սմարթ ժամացույցներ, ավելի շատ ֆունկցիաներով։ 

Սմարթ ժամացույցների հայտնագործումը առավել ոգևորիչ էր մարզիկների և մարզվողների համար։ Սմարթ ժամացույցները արձանագրում են ակտիվությունը՝ քայլերի քանակը, սրտի աշխատանքը, նաև կցվելով հեռախոսին, բերում են զանգերի և նամակների մասին ինֆորմացիա։

Կան մի քանի հայտնի սմարթ ժամացույցների բրենդներ, որոնք տարբերվում են իրենց որակով և շուկայի առաջատարն են համարվում։ Դրանցից մեկն է Garmin սմարթ ժամացույցների բրենդը։

Garmin epix™ (Gen 2) տարբերվում է մյուսներից իր մի քանի կարևոր ֆունկցիաներով, որոնք առավելություն են տալիս ու առանձնացնում նրան մյուսներից։ 

Մարտկոցի երկարակեցություն

Ընդունենք թե ոչ, մենք կախված ենք նորագույն տեխնոլոգիաներից։ Հեռախոս, համակարգիչ, խելացի ժամացույց այս բոլորը կազմում են մեր կյանքի մի մասը, առանց որի մենք ուղղակի հետ կմնանք կայծակնային արագությամբ տարածվող նորություններից, կկորցնենք կապը մեր ընկերների հետ և ուղղակի կլինենք միայնակ։ Այս ամենը զգում ենք այն ժամանակ, երբ մեր տեխնիկայի մարտկոցը նստում է։ Դրա պատճառով ձգտում ենք ձեռք բերել այնպիսի բրենդներ, որոնք կառաջարկեն երկարակյաց մարտկոց։

Garmin epix™ (Gen 2) տարբերվում է մնացած խելացի ժամացույցներից քանի որ առաջարկում է 16 օր դիմացող մարտկոց։ Garmin epix™ (Gen 2)-ի հետ երբեք չեք մտածի մարտկոցի մասին։ 

Առողջության վերահսկում

Մենք շատ հաճախ անտեսում ենք մեր մարմնի ազդանշանները, ուղղակի ալարում ենք գնալ բժշկի կամ բավականաչափ կարևորություն չենք տալիս դրանց։ Garmin epix™ (Gen 2) սմարթ ժամացույցները ավելի շատ են անհանգստանում մեր մարմնի ազդանշանների և առողջության մասին։ Նրանք ամեն օր, ամեն ժամ հսկում են մեր սրտի աշխատանքը և ներկայացնում այն մեզ։ 

AMOLED էկրան

Առավոտյան վազքի ժամանակ միշտ չէ, որ եղանակը մեր կողմից է աշխատում, երբեմն արևն այնքան վառ է, որ ոչինչ տեսնել հնարավոր չի լինում։ Ամեն անգամ վազքը դադարեցնել և ժամ նայելը անհարմար է, սակայն Garmin epix™ (Gen 2)-ը ունի նաև դրա լուծումը։ AMOLED էկրանը թույլ կտա առանց անհարմարության նայել Garmin epix™ (Gen 2)-ի էկրանին։ 

Սպորտով պետք է զբաղվել, երբ ցանկութուն կա, և պետք չէ տեխնիկական պատճառներով հետաձգել մարզանքը։

Սպորտային հավելվածներ

Երբևէ մտածե՞լ էիր, որ կարող ես ձեռքիդ մարզիչ ունենալ ։ Կարիք չկա ամեն ամիս գումար վճարել այս մարզչի համար, ու նա քեզ հետ է վաղ առավոտյան և ուշ գիշերը։ Garmin epix™ (Gen 2)-ը ունի սպորտային հավելվածներ, որը կօգնի մարզվել ամեն ժամի և ամենուր։ 

Ամենահետաքրքիրն այն է, որ Garmin epix™ (Gen 2)-ը բավարարում է բոլոր սպորտասերների ցանկությունները։ Վազ       ք, լող, դրսի և ներսի վարժանքներ, ձկնորսություն և այլն։ Յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն ցանկալի սպորտաձևը կամ մարզանքը։ 

Սպորտային հավելվածներից հետո կարելի է ներբեռնել նաև երաժշտական հավելվածներ և հաճույք ստանալ մարզումներից։

Garmin epix™ (Gen 2)-ը ամբողջովին հաճույքի, հարմարավետության և առողջության մասին է։

Այս ֆունկցիաները դեռ ամենը չեն։ Garmin սմարթ ժամացույցները օգտակար լինելուց բացի նաև գեղեցիկ են։ Նույն աքսեսուարները ամեն օր ամեն հագուստի հետ համադրել չի լինում, պետք է գնել նորը, նորաձևը, իսկ այս սմարթ ժամացույցները համադրվում են բոլոր հագուստների հետ և ապահովում նորաձև ու կոկիկ տեսք։ Բավական է գնել մեկ անգամ, և երկար ժամանակ կվայելեք Garmin սմարթ ժամացույցների ճշգրիտ ներկայությունը։ Կան իրեր, որոնք գեղեցիկ են, կան իրեր, որոնք պետքական են, Garmin epix™ (Gen 2)-ը այդ երկուսի հիբրիդն է։

Երևի հետաքրքրում է, ինչպես խելացի ժամացույցներ գնել։ Համոզված եմ, որ որոնել եք «խելացի ժամացույցներ գինը», «խելացի ժամացույցներ ձեռքի» կամ էլ՝ «ժամացույցներ ձեռքի»։

Ճշգրիտ մեկնարկը տրված է։ Հաջորդ քայլը պետք է լինի խանութներով շրջելը և խելացի ժամացույց որոնելը։ Այս քայլը ամենադժվարն է, քանի որ պետք է չափազանց ուշադիր լինենք, որպեսզի ընտրենք օրիգինալ ժամացույցը։

Garmin Marq series, հարուստ տեսք և ֆունկցիոնալ մեկ մոդելում

2019 թվականին Garmin-ը յուրօրինակ կերպով նշեց իր 30-ամյակը MARQ հավաքածուի թողարկմամբ, որը միավորում է ընկերության գոյության տարիների ընթացքում ձեռք բերած ողջ փորձն ու պրոֆեսիոնալիզմը։ Պրեմիում սարքերի նոր շարքը ներկայացվեց 2019 թվականի գարնանը։

Թողարկման օրվանից Garmin ժամացույցների Marq մոդելներն իրականություն են դարձնում երազանքները, այդ իսկ պատճառով օգտատերը նույնիսկ չի մտածում թե ինչքան գումար է ծախսել այս հրաշք սարքը գնելիս: Գնել խելացի ժամացույցներ Garmin-ից նշանակում է գնահատել որակը:

Շարքը ներառում է 5 շքեղ խելացի ժամացույցների մոդելներ, որոնք անփոխարինելի օգնական են անհավանական արկածների և ակտիվ ապրելակերպի համար։ Marq հավաքածուի ժամացույցները ունեն.

  • Կողմնացույց;
  • սրտի հաճախության մոնիտոր;
  • գիրոսկոպ;
  • բարոմետրիկ բարձրաչափ;
  • GPS, GLONASS և GALILEO;
  • թթվածնի հագեցվածության սենսոր;
  • 32 ԳԲ ներքին հիշողություն;
  • Bluetooth, WiFi և ANT+ աջակցություն;
  • Garmin Pay վճարային համակարգ.

Յուրաքանչյուր մոդել սինխրոնիզացվում է Garmin նավիգացիոն ցանկացած սարքի հետ:


Aviator

Garmin Marq Aviator խելացի ժամացույցն ունի մտածված մինիմալիստական ​​դիզայն՝ շափյուղա բյուրեղով և նետաձև սլաքներով: Նման գաջեթը՝ պատրաստված տիտանից և կերամիկայից, հիանալի օգնական կլինի պրոֆեսիոնալ օդաչուի համար։ Մոդելը հագեցած է մի քանի լրացուցիչ գործառույթներով.

  • Օդանավակայանների նախապես տեղադրված քարտեզներ և տվյալների բազա;
  • Անվտանգության հատուկ առանձնահատկություններ՝ Direct-To-Navigation, Nexrad;
  • Թվային ցուցատախտակ՝ օդանավակայանի տվյալներով հիմնական էկրանին:


Captain.

Garmin Marq Captain սմարթ ժամացույցները նախատեսված են ակտիվ մարդկանց համար, ովքեր սովոր են ծովային արկածներին: Ժամացույցը համալրված է ֆրանսիական արտադրության ժակարդ ժապավենով՝ նորարարական լուծումներով հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ։

Սարքը երաշխավորում է կայուն աշխատանքը ծովի փոփոխվող պայմաններում: Ժամացույցում նախապես տեղադրված է Garmin Explore և Garmin Active Captain հավելվածները, որոնք ապահովում են մեկնարկի ազդանշաններ, թարմ քամու ուղղություն, ջրի ջերմաստիճանի և մակընթացության մասին տեղեկատվություն: Առանց չափազանցության, 2022 թվականի դրությամբ սա բաց լող գնալու ամենատարածված սարքերից մեկն է։

Driver

Garmin Marq Driver-ը, որը պետք է գնի յուրաքանչյուր հեծանվորդ, սեփականատիրոջը տեղեկատվություն է տրամադրում աշխարհի 250 մայրուղիների մասին:Սարքը հագեցած է սիլիկոնե ներդիրներով համալրված տիտանի ժապավենով, որն ապահովում է հարմարավետություն և գործնականություն բարձր արագությամբ և ակտիվ վարելիս:

Այս ձեռքի խելացի ժամացույցը սինխրոնիզացվում է հայտնի մրցարշավային հավելվածների հետ և ունի շրջանի ժամանակաչափ, մրցավազքի ժամանակաչափ, ուղու երկարություն, առավելագույն և միջին արագություն:

Expedition

Garmin Marq Expedition-ը հետաքրքիր ճամփորդությունների համար է, որը ունի ռետրո դիզայն արշավային սարքավորումների կանոնական ոճով: Vacchetta (Իտալիա) ապրանքանիշի կաշվե ժապավենը, որի կարերը ներծծված են մոմով, կրելու գործընթացը հարմարավետ է դարձնում և ապահով կերպով ամրացնում ժամացույցը ձեռքին։

Սարքը համալրված է 360 աստիճանի կողմնացույցով, բարոմետրով, որն ազդարարում է եղանակային պայմանների փոփոխությունները և բարձրաչափ։ Սեփականատերերի ակնարկներից կարելի է եզրակացնել, որ սարքն ի վիճակի է աշխատել առանց վերալիցքավորման ավելի քան 2 շաբաթ, ինչը սովորաբար բավարար է ցանկացած ճանապարհորդության կամ արշավի համար։

Athlete

Garmin Marq Athlete-ը ֆիթնեսի, վազքի և այլ ակտիվ գործունեության տեխնոլոգիական օգնական է: Սիլիկոնե և ռետինե ժապավենը երաշխավորում է ամուր տեղավորում թևին, ուստի սարքը ոչ մի կերպ չի խանգարում շարժմանը և ապահովում է ճշգրիտ սենսորային տվյալներ կրողի մարմնի վիճակի վերաբերյալ: Այս մոդելը օպտիմիզացված դիզայն ունի: Նրանց օգնությամբ սպորտը կդառնա ավելի արդյունավետ ու անվտանգ։ Կարող եք նաև հետևել մարզումների տվյալներին և դրանց առաջընթացին, ինչն էլ իր հերթին լրացուցիչ մոտիվացիա է:

Garmin-ի խելացի ժամացույցների այս շարքը կբավարարի նույնիսկ ամենաբարդ օգտատերերին, բոլորը կկարողանան գտնել իրենց տարրը՝ լինի դա կրակ, ջուր, հող, թե օդ։

Նախընտրելի նվեր տղամարդկանց համար

Բոլորի համար տղամարդուն նվեր ընտրելը բարդ որոշում է: Ցանկացած ոլորտում ապրանքատեսականին ավելի լայն է կանանց համար քան տղամարդկանք: Այդ իսկ պատճառով տղամարդիկ ավելի հեշտ են ընտրում նվեր քան կանայք իրենց ամունսու, ընկերոջ, գործընկերոջ համար:

Սակայն կան նվերների մի քանի տեսակներ, որոնք նվիրելուց հետո ցանկացած տղամարդ գոհ կմնա: Այդ նվերների ցանկի մեջ մտնում են՝ ավտոմեքենաներ, էմոցիաներ՝ էքստրիմի տեսքով, կաշվե դրամապանակներ կամ պայուսակներ և այլն: Սակայն ամենադասական և ամենատարածված նվերը տղամարդու համար դրանք ժամացույցներն են, անկախ նրանից դասական թե սմարթ ժամացույցներ են:

Garmin-ը առանձնացրել է մի քանի ժամացույցներ և ուրիշ սարքեր, որոնք կդառնան տղամարդու համար լավագույն նվերը:

Ի՞նչ ժամացույց ընտրել տղամարդու համար

Ժամանակակից աշխարհում կան հսկայական թվով տարբեր տեսակի ժամացույցներ, ուստի դրանցից իդեալական տարբերակ ընտրելը չափազանց դժվար է։ Շատերը կարծում են, որ խելացի ժամացույցը կլինի իդեալական նվեր, քանի որ Garminձեռքի խելացի ժամացույցները ամենաբարձր որակի են, կարող են դիմակայել ծանր պայմանների՝ առանց որևէ հատուկ սպասարկում պահանջելու:

Եթե ​​ցանկանում եք տղամարդուն ժամացույց նվիրել՝ այն ակնկալիքով, որ նա այն կկրի առօրյա կյանքում, ապա այս դեպքում կարող եք գնել խելացի ժամացույց։ Միևնույն ժամանակ, եթե ձկնորսության, զբոսաշրջության, սպորտի և այլ ակտիվ գործունեության համար ժամացույց նվիրելու կարիք ունեք, լավագույնը նույնպես կլինի ընտրել խելացի ժամացույց:

Ինչ վերաբերում է մեխանիկական ժամացույցներին, ապա դրանց հետ պետք է շատ ավելի ուշադիր վերաբերվել: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է կատարել մոդելի հատուկ սպասարկում, սակայն հարկ է հիշել, որ նման ապրանքները ժամանակի ընթացքում կարող են փոխվել: Միևնույն ժամանակ, ժամացույցը հնարավոր չէ վերականգնել բոլոր իրավիճակներում։

Հարկ է նշել, որ մեխանիկական ժամացույցները որոշ դեպքերում ծառայում են դարերով, իսկ դա արդեն շատ բաների մասին է վկայում, այդ թվում՝ դրանց ամենաբարձր որակի մասին։

Խելացի կշեռք

Նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ առողջ ապրելակերպին հետևող մարդկանց համար՝ Garmin Index խելացի կշերքը տրամադրում է ձեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները՝ ձեր առաջընթացը վերահսկելու և ձեր արդյունքներին հետևելու համար: Սարքը չափում է քաշը (ֆունտներով, կիլոգրամներով և այլ չափման միավորներով), մարմնի զանգվածի ինդեքսը (BMI), մարմնի ճարպի/ջրի տոկոսը, ոսկրային զանգվածը և մկանային զանգվածը:

Սա կլինի իդեալական նվեր սպորտով զբաղվող, առողջ ապրելակերպ վարող տղամարդկանց համար և ոչ միայն: Մեր օրերում նման ապրելակերպով մարդիկ օր օրի շատանում են, այդ իսկ պատճառով նման նվերը կլինի անբաժան մաս առօրյա կյանքում:

GPS քարտեզներ:

6,95 դյույմանոց Garmin DriveSmart 65 GPS Navigator-ը իսկական վայելք կլինի այն մարդկանց համար ովքեր սիրում են ճամփորդել: Երթևեկության և քարտեզների թարմացումները ներառված են վարորդների ծանուցումների հետ միասին՝ խրախուսելու ավելի անվտանգ վարելը: Ներկառուցված Wi-Fi-ը հեշտացնում է քարտեզների և ծրագրերի թարմացումը՝ առանց համակարգիչ օգտագործելու: Էկրանի վրա ազդանշանները ցույց են տալիս, երբ նոր թարմացումները հասանելի են:

Զուգակցելով հեռախոսի հետ և ներբեռնելով Garmin Drive հավելվածը օգտատերը կստանա իրական ժամանակում օգտվելու հնարավորություններից, ինչպիսիք են ուղիղ կայանման և photoLive երթևեկության տեսախցիկը (եթե առկա է): Ներկառուցված BLUETOOTH անլար տեխնոլոգիան թույլ է տալիս զուգակցել ձեր համատեղելի սմարթֆոնը Garmin DriveSmart-ի հետ՝ առանց ձեռքերը ղեկից հանելու զանգեր կատարելու համար:

Զուգակցված Garmin Drive հավելվածի հետ՝ դուք կկարողանաք տեսնել տեքստային հաղորդագրությունները և այլ ծանուցումները ձեր հեռախոսից՝ ցուցադրված ձեր նավիգատորի էկրանին: Սա իսկապես հրաշք նվեր է այն մարդկանց համար ովքեր ճամփորդում են մեքենայով, կամ վարձում են մեքենա և փորձում երթևեկել օտար քաղաքներում:

Եվ այս ամենի հետ նաև կստանաք, Հայաստանի արագաչափերի քարտեզը, որը զերծ կպահի տուգանքներից։

Նվրելով այս ցանկից որևէ մեկը, դուք կնվիրեք նաև կյանքի որակ և հարմարավետություն:

Սմարթ ժամացույցները կընդգծեն Ձեր ոճը

Սմարթ ժամացույցներ գնելիս մենք կանգնում ենք մեծ տեսականու առջև:


Մեր օրերում դրանց տեսակները շատ բազմազան են՝ սկսած արժեքից վերջացրած արտաքին տեսքից։ Այդ մեծ տեսականու մեջ, մարդիկ նույնիկ

կարող են շփոթել թե ո՞րն է իսկապես խելացի ժամացույց իսկ որը պարզապես ֆիթնես թևնոց:

Այդ իսկ պատճառով, բոլոր խոշոր ընկերությունները կամ նորաձևության տները, որոնք արտադրում են սմարթ ժամացույցներ վստահեցնում են, որ դրանք պարզապես գաջեթներ չեն և չեն կարող լինեն չափազանց մատչելի: Նրանց կարծիքով սմարթ ժամացույցը դա ոճի և ապրելակերպի կարևոր մասնիկ է, որը օր օրի ավելի է արժեվորվում:

Գնել խելացի ժամացույցներ նշանակում է բարձրացնել կյանքի որակը և ընդգծել սեփական ոճը: Այդ իսկ պատճառով պետք է մոտենալ այս հարցին բավականին մանրակրկիտ, դիտարկելով ամեն մի դետալ:

Եվ այսպիսով, ինչպե՞ս է սմարթ ժամացույցը ընդգծում ձեր ոճը:

Բարձրացնում է կյանքի որակը

Սմարթ ժամացույցները մարդիկ հաճախ կրում են երկու պատճառով: Պատճառներից մեկը ոճը և ապրելակերպը ընդգծելն է, իսկ մյուսը սպորտը: Երկու դեպքում էլ այն բարձրացնում է կյանքի որակը մի քանի պարզ պատճառներով՝

  • Սպրոտով և սիրողական սպորտով զբաղվելը միշտ էլ օգնում է կյանքը ավելի բարձր մակարդակին հասցնելու համար
  • Սմարթ ժամացույց օգտագործելը հարմարավետ է և ազատում է հեռախոսին ավելորդ անգամ նայելուց
  • Ավելի թանկ սեգմենտով սմարթ ժամացույցներ կրելը կերտում է ֆինանսապես կայացած մարդու կերպար


Խելացի ժամացույցների առավելությունները ըստ սիրողական սպորտով զբաղվողների

Ինչպես հայտնի է սմարթ ժամացույցները կատարում են ֆիզիկական ակտիվության և առողջական վիճակի մոնիտորինգ:

Խելացի ժամացույցներն ունեն ներկառուցված սենսորներ, որոնք տեղեկատվություն են հավաքում կրողի ֆիզիկական ակտիվության մասին: Բայց նման գործառույթների հավաքածուն կախված է կոնկրետ մոդելից: Ամենից հաճախ գաջեթը կարող է.

  • որոշել անցած հեռավորությունը և ձեռնարկված քայլերի քանակը.
  • հաշվարկել մարզման կամ վազքի ընթացքում այրված կալորիաների քանակը.
  • վերահսկել զարկերակի մակարդակը;
  • չափել արյան մեջ թթվածնի մակարդակը;
  • չափել արյան ճնշումը.

Իհարկե ոչ բորոլ սմարթ ժամացույցները կարող են ունենալ նման հատկություն: Եվ իհարկե հասկանալի է ինչքան մոդելը կլինի մատչելի այդքան քիչ գործառույթներ այն կունենա:

Խելացի ժամացույցների առավելությունները որպես ոճի անբաժան մասնիկ

Խելացի ժամացույցներ կրող այն խումբը, որոնք այն կրում են միայն որոշակի կարգավիճակ կամ ոճ ընդգծելու համար նույնպես ունեն մի քանի պատճառ սմարթ ժամացույցը դարձնելու անբաժան մասնիկ:

  • Արագ վճարումներ
  • Երաժշտություն լսել
  • Զանգեր և ծանուցումներ ստանալ

Սմարթ ժամացույցները դարձնում են ձեր կյանքը ավելի հարմարավետ: Օրինակ՝

Եթե ​​խելացի ժամացույցը ունի  NFC մոդուլ և աջակցում է այս գործառույթին, ապա խանութ գնալուց առաջ կարող եք հանգիստ թողնել ձեր դրամապանակը կանխիկով և բանկային քարտերով տանը: Վճարման համար պահանջվում է ընդամենը խելացի ժամացույցի հետ դաստակը մոտեցնել տերմինալին։

Նման վճարումը արագ է, հարմար և լիովին անվտանգ: Եվ դուք չեք սպառնում պատահաբար գումար կորցնելու կամ բանկային քարտը ինչ-որ տեղ մոռանալու համար:

  • Արագ մուտք դեպի տեղեկատվություն:

Նախ, եթե նույնիսկ սմարթֆոնը ձեռքի տակ չէ, դուք անմիջապես կիմանաք, որ զանգ եք ստացել, որ ձեզ տեքստային հաղորդագրություն են ուղարկել կամ ինչ-որ բան գրել են սոցիալական ցանցերում: Այս ամբողջ տեղեկատվությունը անմիջապես ցուցադրվում է խելացի ժամացույցի էկրանին:

Երկրորդ, գաջեթի օգնությամբ դուք կարող եք ստուգել եղանակի կանխատեսումը, հյուրանոցների համարներ և սեղաններ պատվիրել ռեստորաններում, պարզել հանդիպման կետ հասնելու ամենահեշտ ձևը և պարզապես փնտրել ձեզ հետաքրքրող ցանկացած հարցի պատասխաններ, օրինակ՝ « Ե՞րբ է կառուցվել Էյֆելյան աշտարակը»։ Շատ մոդելներ համատեղելի են ձայնային օգնականների՝ Siri-ի և Google Assistant-ի հետ: Սա հատկապես հեշտ և արագ է դարձնում ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելը:

  • Ազատ ձեռքեր

Սա խելացի ժամացույցների հիմնական առավելություններից մեկն է։ Ի տարբերություն սմարթֆոնի, դրանք պետք չէ անընդհատ ձեռքում պահել, բայց միևնույն ժամանակ դրանք միշտ գտնվում են կրողի դաստակի վրա, որտեղ ամուր պահվում են ժապավենից։ Ցանկացած ժամանակ պարզապես պտտեցրեք ձեր դաստակը՝ էկրանին նայելու համար:

Ազատ ձեռքերը անհրաժեշտ են տարբեր իրավիճակներում: Դուք կարող եք մեքենա վարել, մարզվել մարզումների ժամանակ, սնունդ պատրաստել: Բոլոր նման իրավիճակներում օգտակար կլինի չդադարեցնել այն, ինչ անում եք, այլ պարզապես նայել ձեր խելացի ժամացույցի էկրանին: Եվ ասպիսով մենք պարզեցինք թե ինչքան կարևոր դեր է խաղում սմարթ ժամացույցը ձեր ոճի, կարգավիճակի և սպորտային կյանքի մեջ:

Instinct 2 Solar արշավային ժամացույցի առավելությունները

Ինչպե՞ս ընտրել խելացի ժամացույց ։

Այս հարցը անհագստացնում է բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գնել խելացի ժամացույցներ, բայց սմարթ ժամացույցների մեծ տեսականու մեջ չեն կարողանում կողմնորշվել։ Կարևոր է գտնել այն խելացի ժամացույցը, որը կբավարարի հենց Ձեր պահանջները։ Եթե սիրում եք արշավներ գնալ, զբաղվել որսորդությամբ, կամ զբաղվում եք սպորտով, ապա Garmin Instinct 2 Solar սմարթ ժամացույցը ՁԵր ընտրությունն է։ Այս բլոգում կներկայացնենք Garmin ընկերության վերջին մոդելներից մեկը՝ Instinct 2 / Solar արշավային ժամացույցը և ժամացույցի ընձեռնած հնարավորությունները։

Արշավների և որսորդության համար նախատեսված ֆունկցիաներ

Instinct 2 / Solar-ը արշավային ժամացույց է, ուստի այն տալիս բազում հնարավորություններ արշավականերին կամ որսորդներին։ Instinct 2 / Solar-ի հետ կապահովագրվեք մոլորվելուց, ցանկացած վայր արշավելուց կարող եք վստահ լինել, որ Ձեր ժամացույցը  ունի կապ բազում գլոբալ նավիգացիոն համակարգերի հետ (GPS, GLONASS and Galileo)։ Վերոնշյալ նավիգացիոն համակարգերը հնարավորություն են տալիս կապ ունենալ անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում ՝լեռնագնացություն, վազք դժվարհասանելի վայրերում։ Instinct 2 Solar-ը հնարավորություն է տալիս ճշգրիտ կողնորոշվել տեղանքում, քանզի այն ունի ճշգրիտ բարձրաչափ (altimeter, barometer) և 3 եռառանցք էլեկտրոնային կողմնացույց։

Եթե Ձեր սմարթ ժամացույցը և հեռախոսը կապված են, ապա ցանկացած միջադեպի ժամանակ  այն ծանուցումներ կուղարկի Ձեր հեռախոսի նախապես ընտրած կոտակտներին։

Instinct 2 Solar շնորհիվ կկարողանաք Ձեր վերադարձի ճանապարհը մտովի վերհիշելու փոխարեն ուղղակի օգտագործել հետ դարձի ուղին, որը Ձեր Instinct 2 Solar սմարթ ժամացույցը արդեն ամրագրել էր իր հիշողության մեջ։

Instinct 2 Solar-ի մասին խոսելիս չէինք կարող չանդրադառնալ այդ ժամացույցի բարձր դիմացկունության մասին։ Այն համապատասխանում է ամերիկյան MIL STD 810G ստանդարտին, այս չափանիճին են համապատասխանում բոլոր ռազմական սարքավորումները։ Instinct 2 Solar-ը ջրադիմացկունությունը մինչ 100 մետր է։

Այն դիմացկուն է հարվածներին, ջերմաստիճանային տատանումներին և ամենակարևորը աշխատում է շատ երկար մեկ լիցքավորումից։ Սա միակ մոդելն է Garmin-ի շարքից որ կարող է 0 ից լիցքավորվել միայն արևի էնեգիայից։ Իսկ արշավային ռեժիմում արևի ներքո այն կաշխատի անընդմեջ։

Instinct 2 Solar սպորտային ֆունկցիաները

Instinct 2 Solar-ը ունի բազում սպորտային ֆունկցիաներ նախատեսված վազքի, հեծնվավազգի, լողի, ուժային մարզումների, վիրտուալ վազքի, գոլֆի և շատ այլ սպորտաձևերի համար։ Այս խելացի ժամացույցները կատարում են օրական մարզումների առաջարկներ։ Իսկ ցանկացած մարզումից հետո կստանաք վերականգման ժամանակը, որը թույլ կտա իմանալ, թե երբ պատրաստ կլինեք ևս մեկ այլ ծանր մարզման։ Այն նույնիսկ հաշվի է առնում մարզումների ինտենսիվությունը և գործոնները, ինչպիսիք են սթրեսը, ամենօրյա գործունեությունը և քունը: Այս մոդելը ի տարբերություն իր նախորդի համալրվել է նաև Եռամարտի ծրագրով։ Իսկ 49գ քաշը դա հիանալի ընտրություն է եռամարտիկի համար։

Ժամացույցի լիցքավորումն արևային էներգիայով

Նոր Instinct 2 Solar սմարթ ժամացույցը աչքի է ընկնում մի շարք առավելություններով։ Այդ առավելություներից է մարտկոցի անսահմանափակ կյանքը։ Արևի ուղիղ ճառագայնթների ներքո ընդամենը 3 ժամվա ընթացքում կկարողանաք  վերալիցքավորել Instinct 2 Solar-ը։ Եթե հաճախակի եք գտնվում դրսում, ապա ամենայն հավանականությամբ Ձեր Instinct 2 Solar ժամացույցը  լիցքավորելու կարիք չեք ունենա։ Եթե նախընտրում եք ստանդարտ 45մմ տրամաչափով մոդելը առանց արևային լիցքավորման հնարավորության, ապա կարող եք նույնպես չանհանգստանալ, քանզի լիցքավորումը պահպաանվում է մինչև 28 օր։

Առողջության մոնիթորինգ

Այսօր շատ խելացի ժամացույցներ կան, որոնցով կարելի է հետևել առեղջությանը, Սակայն, Instinct 2 Solar-ը առանձնանում է իր մարմնի մարտկոցի ֆունկցիայով, որի շնորհիվ հեշտությամբ կարող եք գնահատել քնի ազդեցությունը Ձեր օրգանիզմի վրա, սթրեսի մակարդակը օրգանիզմում, սրտի աշխատանքը և այլ կարևոր ցուցանիշներ։ Կարևոր է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կազմակերպել այնպես, որ առողջությունը չվնասվի։ Instinct 2 Solar-ը հնարավորություն է տալիս առողջական վիճակը ճիշտ գնահատելով հանդերձ՝ կազմակերպել ֆիզիկական աշխատանքները։

Օգտվի՛ր այլ հնարավորություններից

Instinct 2 Solar-ը ունի նաև Garmin Pay վճարման համարարգ, այն կազատի Ձեզ դրամապանակը անընդհատ Ձեր մոտ պահելուց։ Garmin Pay-ը իդելական է արշավակաների համար, ովքեր չեն ցանկանում իրենց ծանրաբեռնել տարբեր իրերով։ Ինչպես Garmin-ի այլ նոր մոդելներ, Instinct 2 Solar-ը իր մեջ պարունակում է բազում այլ հնարավորություններ որոնցով դուք ավելի լավ կճանաչեք Ձեր մարմինը։

Սմարթ ժամացույցների մեծ տեսականում մեջ  Instinct 2 Solar-ը ունի իր ուրույն տեղը իր բազմաֆունկցիոնալության և երկա լիցքավորումը պահելու շնորհիվ։ Եթե որոշել եք խելացի ժամացույցներ գնել, ապա Instinct 2 Solar-ը ճիշտ ընտրություն է։

Ինչու՞ է հեծանվորդներին անհրաժեշտ խելացի ժամացույց կամ հեծանիվի համակարգիչ

Արդյո՞ք հեծանվորդներին անհրաժեշտ է խելացի ժամացույց կամ հեծանիվի համակարգիչ։

Այս հարցը հիմնականում հետաքրքրում է այն հեծանվորդներին, ովքեր դեռ չունեն սմարթ ժամացույց և հեծանիվի համակարգիչ։ Հեծանվորդները շատ ժամանակ և էներգիա են ծախսում, որպեսզի  ընտրեն իրենց հարմար հեծանիվներ։ Սակայն, որոշ հեծանվորդներ նույնպիսի ջանասիրությամբ  չեն փնտրում  խելացի ժամացույց կամ հեծանիվի համակարգիչ։ Իրականում նրանք հիմնականում տեղյակ չեն լինում, թե ինչ առավելություններ նրանց կտա սմարթ ժամացույցը և հեծանվի համակարգիչը։ Այս բլոգում մենք կներկայացնենք այդ առավելությունները, որպեսզի հասկանք, թե ինչով դրանք Ձեզ կօգնեն։

Խելացի ժամացույցները հնրավորություն են տալիս հետևել մարզումների ինտեսիվությանը։

Forerunner 255 և 955 խելացի ժամացույցները նախատեսված է հատուկ վազորդների, հեծանվորդների, լողորդների և առհասարակ սպորտսմեններ համար։ Դրանք հնարավորություն է տալիս հետևել առողջությանը ամբողջ օրվա ընթացքում և հասկանալ ֆիզիկական ակտիվության ազդեցությունը առողջության վրա։ Forerunner խելացի ժամացույցները հնարավորություն է տալիս ստանալ մանրամասն տվյալներ քնի, առողջության, օրգանիզմի սթրեսի մակարդակի, շնչառության և այլ առողջական տվյալներ, որոնք անհրաժեշտ են մարզիկին։Այս խելացի ժամացույցները  ունեն մարմնի մարտկոցի ֆունկցիա և զարկերակային օքսիմետր։Մարմնի մարտկոցը օգնում է հասկանալ օրգանիզմի էներգիայի մակարդակի փոփոխությունները օրվա ընթացքում։ Իսկ զարկերակային օքսիմետերը հնարավորություն է տալիս չափել թթվածնի մակարդակը արյան մեջ, որպեսզի ստանաք ամբողջական տեղեկատվություն Ձեր առողջության մասին։Այս և շատ այլ առանձնահատկությունների շնորհիվ Forerunner խելացի ժամացույցները դարձել են բազում մարզիկների ընտրությունը։

Forerunner 255 և 955 խելացի ժամացույցները համարվում են լուրջ մարզական ժամացույցներ, և իրական ժամանակում գրանցում են, պուլսը ցուցադրելով որ զոնայում է գտնվում սրտի աշխատանքը, անցած հեռավորություն, արագություն, ժամանակ, քայլերի քանակը վազքի ժամանակ, նաև ոտքի հպումը գետնի հետ, մարմնի էներգիայի սպառումը։ Իսկ մազման ավարտին ժամացույցները խերհուրդ կտան թե որքան ժամանակ է անհրաժեշտ հանգստանալու և ուժերը վերականգնելու համար։

Ժամացույցները նաև կհաշվեն վարժանքի էֆեկտիվությունը, և օր օրի դուք ավելի արդյունավետ և ճիշտ կմարզվեք։

Այս ժամացույցներում ներառված են գրեթո բոլոր սպորտաձևերը։

 Forerunner 255 և 955 խելացի ժամացույցներում ներկառուցված բարձև ճշտության GPS-ը կգրանցի Ձեր տեղաշարժը։

Խելացի ժամացույցները հեշտացնում են հեծանվորդների կյանքը։

Հեծանվորդներիը խուսափում են տարաբնույթ իրեր իրենց հետ վերցնելուց, դրանք մեծ են ծանր և անհարմար։ Garmin-ի Forerunner 255 music և 955 մոդելները իրենց մեջ ներառում են վիրտուալ դրամապանակ, երաժշտության նվագարկիչ։ Իսկ մարտկոցի երկար աշխատանքի շնորհիվ կվայելեք Ձեր վարումը ավելի երկար։

 

Հեծանիվի համակարգիչ

Սա բացառիկ գործիք է հեծանիվի համար, ինչպես ներկառուցված համակարգիչը մեքենայի համար։

Հեծանիվի համակարգչի օգնությամբ դուք կտեսնեք՝ արագություն, հեռավորություն, վարման ժամանակ, բարձրություն, քարտեզ, անհատական մարզիչ, պեդալների պտույտների քանակ*, պեդալների վրա ազդելու հզորություն*, պուլս*, համընթաց շարժվող մեքենաների արտապատկերում էկրանին*, դիմացի լուսարձակի կառավարում*։

*նշված հնարավորությունները հասանելի են համապատասխան հավելյալ սարքավորումների կիրառման ժամանակ։

Հեծանվային համակարգիչների շարքը կոչվում է EDGE, և ունի տարբեր մոդելներ որոշակի հավելյալ հնարավորություններով։ 2022 ին արտադրվեց նոր EDGE 1040 և EDGE 1040 solar մոդելները։ Solar նշանակում է, որ մոդելում կա նաև արևից լիցքավորման հնարավորություն, որի շնորհիվ մարկոցը ավելի երկար է ապահովում ավտոնոմ աշխատանք։

Այս մոդելները նաև ունեն հետաքրքիր հնարավորություն խմբակային հաղորդագրություններ ուղարկելու, հարմար է խմբով մարզվոլու կամ ճանապարհորդելու ժամանակ։

Բացի դա մեկ կարևոր հատկություն է ավելացել նոր մոդելներում, եթե ունեք էլեկտրական հեծանիվ, ապա համակարգչի էկրանին կարելի է նաև տեսնել հեծանիվի մարտկոցի լիցքավորման քանակը, շարժիչի աշխատանքը և այլ հետաքրքիր տվյալներ։