fbpx

Ժամացույցների էվոլյուցիան

Քա՞նի անգամ եք նայում ժամացույցին օրվա ընթացքում։ Երբևէ հաշվե՞լ եք։ Մի ժամվա ընթացքում մարդիկ նայում են ժամացույցին մոտ 4 անգամ։

Առավոտյան արթնանալիս նայում ենք ժամացույցին։ Մերօրյա իրականության մեջ ժամացույց ասելով հասկանում ենք խելացի ժամացույց կամ սմարթ հեռախոս։ Գիշերը նայում ենք ժամացույցին, օրվա ընթացքում անընդհատ նայում ենք՝ աշխատավայր հասնելիս, ընդմիջման գնալիս, ընդմիջումից գալիս, գործի ավարտին, կանգառում և այլն։

Կարող ենք եզրակացնել, որ ժամացույցները իրենց բոլոր տեսակներով կարևոր դեր են կատարում յուրաքանչյուր անհատի կյանքում։

Ժամացույցների, ժամանակի կարևորությունը գալիս է դեռ վաղուց։ Մարդիկ ժամանակը չափում էին՝ ջրի ժամացույցով, ավազե ժամացույցով, արեգակնային ժամացույցով և այլն։

Արեգակնային ժամացույցներ

Մեր թվարկությունից առաջ  Հին Եգիպտոսում և Հին Բաբելոնում սկսեցին գործածվել արեգակնային ժամացույցները, որոնք ըստ ստվերի երկարության չափում էին ժամանակը։ Այս ժամացույցները տարածվեցին ամբողջ աշխարհում։

Երբ այս հայտնագործությունը հասավ Հին Հունաստան հույն գիտնականները սկսեցին աշխատել այն զարգացնելու ուղղությամբ։

Հռոմեացիները նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան արեգակնային ժամացույցների զարգացմանը։ Նրանց մոտ արեգակնային ժամացույցները աշխատում էին սեզոնային ժամերով։ Ժամացույցներից որոշները Հռոմում նույնիսկ շարժական էին։

Միջնադարում ապրող մուսուլմանները իմանալով այս հայտնագործության մասին շատ ոգևորվեցին, քանի որ ժամացույցը նրանց կհայտներ աղոթքի ճիշտ ժամերի մասին։

Հույներից սովորելով պարզ կառուցվածքը ժամացույցի, նրանք սկսեցին կառուցել այն՝ ավելացնելով այլ հատկանիշեներ։

Ավազե ժամացույցներ

Ենթադրվում է, որ առաջին ավազե ժամացույցները ստեղծվել են 8-րդ դարում։ Ասում են, թե հեղինակային իրավունքը պատկանում է եվրոպացի մի վանականի։ Եվրոպայում արագ տարածում ունեցան ավազե ժամացույցները և արդեն 14-րդ դարի Իտալիայում մարդիկ ազատորեն օգտագործում էին այն։

Ավազե ժամացույցները մեծ կիրառություն ունեին սենատում։ Քաղաքական գործիչների խոսքը տևում էր այնքան ժամանակ մինչև ավազե ժամացույցի ավազները հայտնվեին ժամացույցի ներքևի հատվածում։

Ավազե ժամացույցների կիառությունը տարածվեց բոլոր ոլորտներում՝ համալսարաններում՝ դասաժամերը չափելու համար, եկեղեցիներում՝ պատարագի ժամին, խանութներում, խոհանոցներում և այլն։

Ամենամեծ ավազե ժամացույցի երկարությունը 11,9 մետր է, այն չափում է մեկ տարին։ 2008 թվականի հուլիսին այդ ամենամեծ ավազե ժամացույցը կարելի էր գտնել  Մոսկվայում։

Աշխարհի ամենափոքր ավազե ժամացույցը ստեղծվել է Գերմանիայում։ Նրա երկարությունը 2,5 սանտիմետր է, իսկ ցիկլը կազմում է ընդամենը 5 վայրկյան։

Մեխանիկական ժամացույցներ

Մեխանիկական ժամացույցի ստեղծողը մինչ այժմ մնում է անհայտ։ Սակայն կան մի շարք վարկածներ, թե ինչպես, որտեղ և ում կողմից է ստեղծվել առաջին մեխանիկական ժամացույցը։ Ամենավստահելի փաստն այն է, որ այն 13-14-րդ դարերում արդեն կիրառվում էր։

Վարկածներից մեկում ասվում է, որ մեխանիկական ժամացույցը ստեղծվել է 10-րդ դարի վերջին մի վանականի կողմից ում անունն էր Գերբերտ, և ով հանդիսանում էր Օտտոն Երրորդի ՝ գերմանական կայսրի դաստիարակը։ Գերբերտը հետագայում դարձավ Հռոմի պապ Սիլվեստր 2-րդ անվամբ։

Գերբերտի ստեղծած մեխանիկական ժամացույցը շուտով մոռացվեց, սակայն որոշ ժամանակ անց Եվրոպայում կրկին զարկ տրվեց արտադրությանը։

Հետաքրքիր փաստ է, որ առաջին անգամ “Աստվածային Կատակերգություն” գրքի մեջ է հիշատակվում մեխանիկական ժամացույցը։

Էլեկտրական ժամացույցներ

Էլեկտրականության հայտնագործումը նաև արտահայտվեց ժամացույցների արտադրության մեջ։ Էլեկտրական ժամացույց ասելով հասկանում ենք մեխանիկական ժամացույցը, որը հիմնված է էլէկտրականության վրա։

1814 թվականին անգլիացիա գյուտարար Ֆրենսիս Ռոնալդսը ստեղծեց առաջին էլեկտրական ժամացույցը։

1840 թվականին շոտլանդացի ժամագործ Ալեքսանդր Բեյնը նույնպես ստեղծեց էլեկտրական ժամացույց, որը ավելի հաջող էր, քան նախորդ փորձերը։ Այսպիսով, Եվրոպայում և Ամերիկայում տարբեր գիտնականներ ու գյուտարարներ ստեղծում էին էլեկտրական ժամացույցներ։

Էլեկտրոնային ժամացույցներ

Էլեկտրոնային ժամացույցներին անվանում են քվարցային ժամացույցներ։ Առաջին էլեկտրոնային կամ քվարցային ժամացույցները ստեղծվել են 1967 թվականին, շվեյցարական Նյոշատելի համալսարանի լաբորատորիայում։ Այստեղից էլ գալիս է շվեյցարական ժամացույց ասվածը, որը որակի խորհրդանիշ է համարվում։

Այս ժամացույցները մինչ այդ ժամանակը ստեղծված ամենաճշգրիտ ժամացույցներն էին համարվում։

Լայն կիրառություն ստացան ողջ աշխարհում։

Սմարթ ժամացույցներ

Այժմ մենք չենք պատկերացնում մեր կյանքը առանց սմարթ ժամացույցների, և այնպիսի տպավորություն է, որ նրանք ամբողջ կյանքում եղել են, սակայն նրանք բավականին երիտասարդ են։

Առաջին ձեռքի խելացի ժամացույցը  ստեղծվել է 2004  թվականին։ Նրանք հենց սկզբից ունեին մի շարք ֆունկցիաներ, որոնք լիովին նոր էին մարդկանց համար։ Դրանք հաղորդում էին հեռախոսին եկող նամակների և զանգերի մասին, ցույց էին տալիս եղանակը և այլն։

Խելացի ժամացույցը զարգանում է, և ավելացնում իր ֆունկցիաները ամեն նոր մոդելի հետ։ Այժմ խելացի ժամացույցով կարող ես կատարել վճարումներ, լսել երաժշտություն, մարզվել և այլն։

Բոլորը ցանկանում են գնել խելացի ժամացույցներ, քանի որ գիտեն, որ այն հիանալի ձեռքբերում է։ Մի անգամ գնելով, հեշտացնում ենք մեր առօրյան բազմակի անգամներ։