Forerunner® 745

AMD289000

Neo Tropic

Available on backorder

Description

Նկարագիր

ՍՏԱՑԻՐ ՄԱՔՍԻՄՈՒՄԸ

Այս GPS ժամացքույցը մտածված է վազորդների և տրիատլոնով զբաղվողների համար, որոնց պետք է մանրամասն և ճշգրիտ տվյալներ նրանց արդյունքների մասին։ Իսկ այս ամենի հետ նաև սմարթ հնարավորություններ:

Built-in Sports Apps
Լող, հեծանվասպորտ, վազք, տրիատլոն։ Այս ամենի համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները ներառված են այս ժամացույցում։
Performance Monitoring
Կարևորու՞մ եք ստատիստիկան։ Այս ժամացույցը նույնպես։ Ստացիր ինֆորմացիա VO2 max-ի, մարզումների արդյունքների և շատ ավելիի մասին։
Workouts
Ստացիր հատուկ մշակված մարզումների պլան, որը կազմվում է վերլուծելով բոլոր տվյալները։
Music
Լավ երաժշտոււթյունը շատ կարևոր է։ Ժամացույցը հնարավորություն է տալիս պահպանել և լսել այն։
Garmin Pay
Garmin Pay™ անհպում վճարումների համակարգ անմիջապես ժամացույցով։
Battery
Մինչև 7 օր մարթկոցի աշխատանք սմարթ ռեժիմում, 6 ժամ GPS և երաժշտություն օգտագործելիս։

Ստեղծված ցանկացած պայմանների համար

Forerunner 745-ը ստեղծվել է նրանց համար, ովքեր ապրում են սպորտով: Վազիր, լողա կամ վարիր հեծանիվ իսկ Forerunner 745 կօգնի քեզ:

Մտածված դիզայն

Թեթև և հարմարավետ ժամացույց՝ իդեալական թե՛ ամենօրյա վազքի և մարզումների, թե՛ մրցաշարերի և եռամարտի (տրիատլոնի) համար։

Ամենօրյա մարզումների պլան

Մարզական վիճակը և տվյալները բարելլավելու համար այս ժամացույցը տրամարդում է ամենօրյա մարզումների պլանի առաջարկներ, հաշվի առնելով մարզումների պատմությունը և առողջական տվյալները։

Մարզումների էֆեկտիվություն

Հետևիր թե ինչպես են մարզումները ազդում քո առողջության, դիմադրողականության, արագության և այլ տվյալների վրա։ Հաշվում է աէրոբիկ և անաէրոբիկ վիճակները։

Վերականգնվելու ժամանակ

Ամեն մարզումից հետո ժամացույցը կհաշվարկի և կտրամադրի ինֆորմացիա այն մասին թե ինչքան ժամանակ է պետք օրգանիզմին վերականգնվելու և նոր մարզումների պատրաստ լինելու համար։

Սպորտային ծրագրեր

Օգտագործեք ներառված ծրագրերը նախատեսված վազքի, հեծանվասպորտի, վազքուղու, ուժային վարժությունների, մարզասրահում մարզումների, յոգայի և այլնի համար։ Փոխում է մարզումների ռեժիմները մեկ կոճակի օգնությամբ:

VO2 Max

Խելացի մարզումներ VO2 max-ի հետ, այս տվյալը ցույց է տալիս թե ինչ սպասելիքներ կարող ես ունենալ մարզումներից։ Այս տվյալը անգամ հաշվի է առնում գտնվելու վայրի բարձրությունը և ջերմությունը։

Մրցավազքերի կանխատեսում

Հատուկ գործիքների օգնությամբ ժամացույցը հաշվում է ձեր մարզական վիճակը, օգնում այն բարելլավել, հասնել նպատակին և կանխատեսում է մրցավազքերի տևողությունը։

Մարզական վիճակ

Վազքի ընթացքում ժամացույցը վերլուծում է տեմպը, սրտի աշխատանքը և ընթացքում օգնում է վերահսկել և լավացնել մարզական վիճակը։

Մարզումների արդյունքներ

Այս տվյալը վերլուծում է վերջին 7 օրվա մարզումների պատմությունը և համեմատում այն անցյալում ունեցած տվյալների հետ։

Մարզումների դինամիկա

Այս համակարգը վերլուծում է ձեր մարզումների պատմությունը և այլ տվյալներ որպեսզի ներկայացնի վերլուծություն ձեր մարզումների դինամիկայի վերաբերյալ։

Հեծանվասպորտ

Միացնելով ժամացույցը Garmin power meter-ի հետ կարող եք ավելի էֆեկտիվ դարձնել հեծանվային մարզումները։

Զարկերակային պուլսի չափում ձեռքից

Ճշգրիտ օպտիկական սրտի պուլսի չափող տեխնոլոգիայի շնորհիվ կարող եք հետևել ձեր առողջությանը։ Այն ճշգրիտ աշխատում է անգամ ջրում։

Վազքի դիմանիկա

Օգտագործելով ժամացույցը համապատասան աքսեսուարի հետ կստանաք ավելի համապարփակ ինֆորմացիա վազքի որակի մասին, ինչպիսին է ռիթմը, ոտքի գետնին հպվելու ժամանակը և հավասարակշռությունը և շատ ավելին։

Multi-GNSS

Մուտք գործեք բազմաթիվ գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր (GPS, GLONASS և Galileo) ավելի բարդ իրավիճակներում հետևելու համար, քան միայն GPS- ն է:

Garmin Coach անձնական մարզիչ

Քո անձնական մարզիչը միշտ քեզ հետ է։  Garmin Coach-ը մշակում է մարզումների պլան, հետևում քո մարզվելուն և օգնում հասնել նպատակներիդ։ Բացի այդ բոլոր մարզումներդ պահպանվում են ժամացույցի մեջ, ինչի շնորհիվ միշտ կարող ես տեսնել թե ինչ արդյունքներ ես գրանցել։

Ստեղծիր նոր պարապմունքներ

Garmin Connect™- ծրագիրը տալիս է հնարավորություն ստեղծելու մարզումների նոր պլան հարմարեցված ձեր կյանքի ռիթմին։

Առաջարկվող ճանապարհներ

Օգտագործելով միլիոնավոր մարզվողների տրամադրած տվյալները Garmin Connect-ը կարող է գտնել ամենահարմար ճանապարհը վազորդների կամ հեծանվասպորտով զբաղվողների համար։

Pulse Ox  Sensor

Քնի մոնիթորինգի մի մաս է կազմում նաև Pulse Ox Sensor-ի օգնությամբ մարմնի թթվածնով հագեցվածության չափումը:

Մարմնի էներգիա

Օպտիմալացրեք մարմնի էներգիայի պաշարները, այն օրվա մեջ ճիշտ բաշխելով։ Այս ինֆորմացիան հավաքագրելով դուք կիմանաք որ ժամերն են ամենաէֆեկտիվը ակտիվություն ցուցաբերելու և որոնք հանգստի համար։

Հետևեք ձեր ցիկլին

Ավելի լավ պատկերացում կազմեք ձեր մարմնի մասին՝ օգտագործելով Garmin Connect-ը մենստրուալ ցիկլը վերահսկելու համար: Օգտագործեք այն ցիկլի մանրամասներին հետևելու, ֆիզիկական և հուզական ախտանիշները մուտքագրելու և անձնական նշում կատարելու համար ցիկլի կանոնավոր, անկանոն լինելու մասին կամ մենոպաուզայի ժամանակ։

Երաժշտությունը ժամացույցի մեջ

Պահպանիր սիրելի երաժշտությունը ժամացույցի մեջ, կամ օգտվիր նախընտրելի երաժշտական ծրագրերից։

Forerunner 745-ը կարող է պահպանել մինչև 500 երգ։

Garmin Pay վճարային համակարգ

Այս համակարգը հնարավորություն է տալիս կատարել անհպում վճարումներ աշխարհի ցանկացած կետում, ժամացույցի օգնությումբ։

Սմարթ ծանուցումներ

Ստացեք մեյլեր, հաղորդագրություններ, զանգեր և ծանուցումներ ժամացույցը սմարթֆոնի հետ սինխրոնիզացնելով։

Garmin-ի հետ ապահով է

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն է զգում որ վտանգավոր իրավիճակում եք այն ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է ձեր վստահված կոնտակներին։

CONNECT IQ™ STORE

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին  CONNECT IQ™ STORE- ից:

Սինխրոնիզացիա GARMIN CONNECT-ի հետ

Սինխրոնիզացրու տվյալներդ GARMIN CONNECT հավելվածում, կիսվիր GARMIN-ի օնլայն համայնքի հետ։

Մարտկոցի աշխատանքը

Մինչև 7 օր խելացի ժամացույցի ռեժիմում, 6 ժամ GPS ռեժիմում երաժշտության հետ։ Օգտագործիր UltraTrac™ ռեժիմը որպեսզի մարթկոցի էներգիան բավականացնի ամբողջ մրցաշարի ժամանակ։

Տեխնիկական տվյալներ

Գլխավոր

ԱպակիCorning® Gorilla® Glass DX
ԻրանըՕպտիկամանրաթելային պոլիմեր
Հեշտ փոխվող գոտիներԱյո (20 մմ, գործարանային ստանդարտ)
Կապիչըսիլիկոն
Ֆիզիկական չափսը43.8 x 43.8 x 13.3 մմ
Գունավոր էկրան
Էկրանի չափսը30.4 մմ (1.2″) անկյունագիծ
Էկրանի խտությունը240 x 240 pixels
Էկրանի տեսակըԱրևի տակ տեսանելի (MIP)
Քաշ47 գ
Մարտկոցի աշխատանքըՍմարթ ռեժիմում: մինչև 7 օր
GPS ռեժիմ երաժշտությունով: մինչև 6 ժամ
GPS ռեժիմ առանց երաժշտության: մինչև 16 ժամ
UltraTrac™ ռեժիմ: մինչև 21 ժամ
Ջրակայունություն5 ATM
Հիշողություն/Պատմություն200 ժամվա ակտիվության տվյալներ

Ժամացույցի հատկությունները

Օր/ժամ
GPS ժամի սինխրոնացում
Ավտոմատ ամառային ռեժիմ
Զարթուցիչ
Թայմեր
Վայրկյանացույց
Արևածագ/մայրամուտ

Առողջության մոնիտորինգ

Սրտի պուլսի չափում դաստակից
DAILY RESTING HEART RATE
Ոչ նորմալ սրտի ռիթմի ազդանշաններըայո (բարձր և ցածր)
RESPIRATION RATE (24X7)
Պուլս OXայո (spot-check, and optional all-day acclimation and in sleep)
ֆիթնես տարիքայո (ծրագրով)
BODY BATTERY™ էներգիայի մոնիտոր
Սթրեսի մոնիտորինգ
RELAXATION BREATHING TIMER
Քնի մոնիտորինգայո (Advanced)
SLEEP SCORE AND INSIGHTS
Շնչառության վերահսկումայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)
Մենստրուալ ցիկլայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)

Սենսորներ

GPS
GLONASS
GALILEO
Garmin Elevate™ սրտի ռիթմի մոնիտոր
Բարոմետրիկ բարձրաչափ
Կողմնացույց
Գիրոսկոպ
Աքսելերոմետր
Ջերմաչափ
Պուլս OX

Առօրյա սմարթ հատկություններ

ԿապակցվածությունBluetooth®, ANT+®, Wi-Fi®
CONNECT IQ™ (ներբեռնվող ժամացույցի էկրաններ, ծանուցումներ, ծրագրեր)
Սմարթ ծանուցումներ
Տեքստի ճանաչում/չպատասխանած զանգին տեքստային հաղորդագրություն ուղարկել (Android™ միայն)
Օրացույց
Եղանակ
Սմարթֆոնի երաժշտության կառավարում
Ժամացույցի երաժշտության կառավարում