7 անմոռանալի օր fēnix խելացի ժամացույցով․ Ուեսի և Ջոելի պատմությունը

Ուեսի պատմությունը

  Երբ, Garmin-ը ինձ ծանուցեց այն մասին, որ ես պատրաստվում եմ մեկնել Նեպալ՝ Լանգթանգ հովտում արշավների համար, ենթադրեցի, որ էլ․ հասցեում ինչ-որ սխալ կա։ Իմ չափահաս կյանքի մեծ մասը այն մտքին էի, որ քաղաքից դուրս՝ արվարձաններում ապրելը ֆիզիկապես դժվար է ինձ մոտ ախտորոշված ankylosing spondylitis (հոդերի քրոնիկ հիվանդություն) հիվանդության պատճառով, երբ ես 25 տ էի։ Հիմա, երբ 40 տ եմ, արդյո՞ք պատրաստ եմ ճանապարհորդել աշխարհով մեկ։

   Ընկերներիցս շատերը, մասնավորապես նրանք, ովքեր ինձ բավական երկար էին ճանաչում, թերահավատությամբ էին մոտենում իմ այս ուղևորությանը, չէ որ տարիներ շարունակ նրանք ինձ տեսել էին ֆիզոթերապիայի և տարբեր դեղամիջոցներով բուժումների ընթացքում։ Իսկ մյուսները ուղղակի մտածում էին, թե կատակում եմ։

   Այդ նամակում տառասխալ չկար, ոչ էլ դա կատակ էր։

   Խորհրդակցելով բժշկիս հետ և հասկանալով, որ նորագույն թերապիաների միջոցով կարող եմ վերահսկողության տակ առնել արթրիտս, դա «ստիպեց» ինձ հստակ որոշում կայացնել․ ես մեկնում էի Նեպալ։

Առողջական վիճակս վերահսկողության տակ պահելու համար օգտագործում էի Garmin fēnix® սմարթ ժամացույցը հետևելու ամենօրյա իմ ակտիվություններին, ինչպիսին է քայլերիս քանակը, շաբաթական երկու անգամ պիլատեսի մարզումները և քնիս որակը, բայց քանի որ ես պատրաստվում էի ճանապարհորդության, հասկանում էի, որ պետք է նախքան դա ավելի մանրամասն ուսումնասիրեմ ժամացույցի ֆունցիաները։

   Մի շաբաթ հետո, շնչահեղձ էի լինում և ինքնազգացողությունս վատանում էր Վերդուգոյի լեռներում։ Ծովի մակարդակից 2575 մ բարձրության վրա և 35° C ջերմաստիճանի պայմաններում, քրտնախառն, հեռվից նայում էի Լոս Անջելեսի կենտրոնին։ Իմ մարզումները սկսված էին։

   Ժամացույցի միջոցով ես հետևում էի, թե ինչ բարձրության վրա եմ գտնվում, հետևում էի պուլսիս՝ համոզվելու համար, որ ինձ ուժասպառության չեմ հասցնում և նույնիսկ հետևում էի ուժերիս վերականգնմանը՝ խուսափելու համար լուրջ վնասներից։ Իմ պիլատեսի մարզիչը ինձ համար հատուկ մարզումների պլան էր մշակել՝ ուղված իմ թույլ ոտքերի համար, ինձ բալանսի մեջ պահելու համար և որը էլ ավելի կօգներ ինձ՝ նախապատրաստվելուն։

  Շնայած այս ամենին ես մտավախություններ ունեի կապված մեծ ճանապարհորդությանս հետ, մինչ իմ Ջոելի հետ ծանոթությունը, ում հետ ծանոթացել էի Դուբայում արձակուրդների ժամանակ։ Ջոելը այն մարդն է, ում հետ կցանկանաս գնալ նմանատիպ ուղևորությունների։ Նա խարիզմատիկ է, արկածներ սիրող։ Այդ իսկ պատճառով, որոշեցի հենց ի՛ր հետ պլանավորել իմ ուղևորությունը։

  Նեպալի հետ կապված շատ բաներ կան, որ չես իմանա մինչև ինքդ այնտեղ չլինես։ Ես, մինչև մեր ճանապարհորդությունը, նախապես ուսումնասիրություններ կատարեցի, և եթե դուք հույս ունեք սա կարդալով պետք է բացահայտեք Նեպալն ամբողջովին, ապա սխալվում եք։ Կյանքը ամենաբարձր լեռների ստվերում Նեպալին դարձրել է մի վայր, որի մասին խոսում են ակնածանքով և անգամ իմ այնտեղ գտնվելու ժամանակ և հետո չեմ կարող բացատրել նրա խորհրդավորությունը։

  Մինչ մենք Կոտմանդոյում էինք՝ փորձելով հաղթահարել ժամային փոփոխությունները, ես և Ջոելը եղանք Սվայամբուաթում, որտեղ հազարավոր կապիկներ կային, մինչ Դուրբարի հրապարակ հասնելը, որտեղ մեզ անակնկալներ էին սպասում։ Դուրբարի հրապարակում, հետևելով ամբոխին տեսանք կենդանի Աստվածուհի Կումարիին՝ նրա հազվագյուտ հանրային միջոցառումներից մեկում, ով միանգամից փոխեց ամբոխի տրամադրությունը։

  Դժվար է միանգամից հաղթահարել մշակութային շոկը, երբ դու տվյալ մշակույթից այնքա՜ն հեռու ես։ Եվ ավելի շոկային էր, երբ լքելով քաղաքը ուղևորվեցինք Լանգթանգի հովիտ։ Քաղաքի աղմուկին փոխարինեց փարթամ անտառի անդորրը։

  Ջոելը և ես շատ զգույշ էինք բարձրության հետ կապված բարդությունների առաջացումից։ Garmin-ը քարտեզագրել էր արշավը մեզ համար, սակայն ժամանակ առ ժամանակ շարունակում էինք հետևել սրտի զարկերի փոփոխությանը, կանոնավոր կերպով հետևում էինք մեր բարձրության ընտելացմանը (ակլիմատիզացիային)՝ խուսափելու համար հնարավոր բարդություններից։

  Օրերն անցնում էին, մենք անընդհատ բարձունք էին բարձրանում և լանդշաֆտները նույնպես փոխվում էին․ Փարթամ անտառներ, բամբուկի դաշտեր, խորդուբորդ ճանապարհներ, ալպյան մարգագետիններ։ Տեսանք արևի տակ հանգստացող Յակերի ընտանիքներ և հեռուներում գտնվող պաշտամունքի սրբավայրեր:

  Ուղևորության ամբողջ ընթացքում այն մտքին էի, որ իմ ֆիզիկական սահմանափակումները, որ ախտորոշվել էր ինձ մոտ, իրականում այնքան էլ ուժեղ չէին, ինչքան ինձ էր թվում։ Մեկ օր, երբ հանգստի համար կանգ էինք առել, մինչև կբարձրանայինք մեր վերջին կետը՝ Կյանցզին Ռիի գագաթը, ես և Ջոելը երկար խոսակցություն ունեցանք այդ թեմայով և նա ինձ ասաց, որ ինքը նույնպես այդպիսի մտքեր է ունեցել իր մասին։

  Մեծանալով ավելի ես խճճվում կյանքի մանրուքների մեջ, որն էլ իր հերթին կապված է մի շարք պարտավորությունների հետ։ Հատկանշական է, որ Garmin-ը մեզ ուղարկեց երկրագնդի մյուս ծայրը և ակամա տրամադրեց մեզ բոլորովին նոր տեսակետ այն մասին, թե ինչ է նշանակում ապրել մեր առօրյա կյանքով՝ տանը:

  Ես երբեք չեմ մոռանա մեր կատարած ուղևության վերջին օրը Կյանցզին Ռիի գագաթին։ Միակ ձայները, որ լսում էի մեր թիմի ծանր շնչառությունն էր, մեր ոտքերի տակ ցրտահարված ալպիական խոտերի ճռճռոցը և հեռվում հազիվ լսելի շրմփոցներ։

  Շունչս կտրվում էր լեռան գագաթին։ Այսպիսով, ծովի մակարդակից 4755 մ բարձրության վրա և -6,67 °C պայմաններում, դողում էի և նայում էի գագաթի ստորոտում գտնվող փոքրիկ քաղաքին, երբ հասկացա, որ մենք վերջապես հասանք մեր նպատակակետին։

Ջոելի պատմությունը

7 օր Նեպալ ուղևորությունից մնացին հիանալի և անմոռաց զգացողություններ, և ուզում եմ կոչ անել նրանց, ովքեր ուզում են, բայց չեն համարձակվում․ – «Ուղղակի հետևեք Ձեր սրտի ձայնին, դու՛րս եկեք Ձեր հարմարավետության զոնայից և կապվեք բնության հետ»:

  Անշուշտ, Լանգթանգում արշավը միայն տպավորիչ տեսարաններ և ձեռքբերումների զգացում չէր: Ես, մեկ շաբաթվա ընթացքում, գրեթե ամեն օր ուտում էի նույն կերակուրը՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամանակ, (որովհետև դա միակ բանն էր, որ կարող էի հետս ունենալ): Բայց այդ ամենը  դրա մի մասն էր: Կյանքը ցույց է տվել, որ նման մարտահրավերներից է, որ կարող են առաջանալ բոլոր լավ բաները:

  Անձամբ ես այս ուղևորությունը համարում էի կորպորատիվ կյանքից, տքնաջան աշխատանքից, ղեկավար պաշտոնի պատասխանատվությունից զատ ուժերի վերականգնման լավագույն փորձը։ Ես դիվանագիտության և զարգացման կարիերա եմ ստեղծել մեծ ինստիտուտներում՝ ապրելով աշխարհի ամենազարմանալի (և ճնշող) քաղաքներից մի քանիսում՝ Լոնդոն, Նյու Յորք, Բրյուսել, Կահիրե, Բեյրութ, Ամման: Ընտանիքիս հետ որոշում կայացրեցինք վերադառնալ Իտալիա (որտեղից ծնունդով կինս է), քանի որ ես ուզում էի ներդաշնակ լինեի աշխատանքիս և ինքս ինձ հետ, և որոշեցի, թե ինչպես եմ ուզում անցկացնել իմ կյանքի հաջորդ գլուխը:

  Նեպալ գնալն այդ ամենի մի մասն էր։ Մենք ապրում ենք Իտալիայի թերևս ամենագեղեցիկ հատվածում, բայց այն ինչ ինձ պետք էր, դա ռիսկի դիմելն ու այնպիսի հնարավորություն ունենալն էր, որը դժվար կլիներ իրագործել, մանավանդ, երբ ինքդ ծնող ես։ Եվ ինձ պետք էր, որ դա անեի առանց ընտանիքիս, որպեսզի վերամիավորվեի ինքս ինձ հետ։

  Նեպալն ինձ տվեց այդ ամենը: Բայց ես վստահ չեմ, որ կարող էի դա անել առանց Ուեսի և Garmin-ի: Ուեսն մի մարդ է, ով կարող է ձեզ ծիծաղեցնել նույնիսկ ամենադժվար պահերին: Իսկ, երբ նա դադարում է անեկդոտներ պատմել, ապա պետք է անհանգստանաք…։ Ինչպես այն ժամանակ, երբ մենք քայլում էինք ձնահյուսի հետևանքով տուժած տարածքներով, որտեղ հարյուրավոր մարդիկ զոհվել էին ընդամենը մի քանի տարի առաջ: Կամ ուղղաթիռով, երբ մեր օդաչուն ստիպված եղավ արտակարգ մանևր անել, որպեսզի խուսափի դեպի մեզ թռչող մեծ թռչունից: Պահերը շատ էին.

  Դժվարին պայմաններում fēnix® 7-ըիսկական հենարան էր։ Պետք է խոստովանեմ, որ Garmin fēnix® 7-ը իմ առաջին սմարթ ժամացույցն է։ Նմանատիպ արշավների սիրահարների համար, անգամ ուղեկցորդով, հուսադրող է ունենալ ինչ-որ բան, որը տալիս է իրական ժամանակի տվյալներ այն մասին, թե իրականում ինչ եք անում, հատկապես, երբ դուք նոր եք բախվում բարձրության ռիսկերին: Եվ իհարկե, այնպիսի ֆունկցինար, ինչպիսին է պուլսը, բարձրության հանդեպ օրգանիզմի հարմարվողականությունը (ակլիմատիզացիան) օգնեցին կարգավորել մեր տեմպը։ Եվ այնպիսի գործիքների միջոցով, ինչպիսիք են քարտեզագրումը, նավիգացիան, inReach® արբանյակային հաղորդակցիչը, գիտեք թե որտեղ եք գտնվում և դժվարին պայմաններում հնարավոր կլինի օգնություն կանչել։ Իսկ մարտկոցի երկար աշխատանքի շնորհիվ հաստատ գիտեք, որ Garmin-ը միշտ Ձեր կողքին է, երբ ունեք նրա կարիքը։

  Տուն վերադառնալուց հետո ակլիմատիզացիայի ֆունկցիան հազվադեպ եմ օգտագործում, բայց այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են «մարզումների կարգավիճակը», «Մարզումներին պատրասվածությունը» անփոխարինելի են առօրյա մարզումներիս համար, որոնք ինձ ավելի են մոտիվացնում վարել առողջ կյանք։

  Այսպիսով, դեպի Լանգթանգ իմ ուղևորությունը ապացուցեց, թե որքան տարբեր է մեզ շրջապատող աշխարհը և լի մարտահրավերներով, և թե նույնքան կարևոր ունենալ կողքիդ լավ ընկեր և հուսալի հենարան ինչպիսին է օրինակ Garmin-ը։

Yerevan Marathon 2024

Մարաթոնը տեղի կունենա 28 Ապրիլի 2024թ․

Որպես ֆիթնես տեխնոլոգիաների և  նորարարության առաջատար՝ Garmin Armenia-ն հպարտ է հայտարարելու մեր շարունակական համագործակցության մասին Yerevan Marathon-ի հետ: Այս համագործակցությունը  ոինի հստակ նպատակ՝ աջակցություն հայտնել  Հայաստանում  վազորդների համայնքին և ողջ երկրում առողջ ապրելակերպի խթանմանը:

Garmin-ում մենք հավատում ենք սպորտի ուժին՝ այն ուժին որը կոգեշնչի և կմիավորի մարդկանց: Դրա վառ օրինակն է Armbrok Yerevan Marathon-ը, որը ամեն տարի համախմբում է հազարավոր վազորդների՝ նվաճելու անձնական նպատակները և ստեղծելու անմոռանալի հիշողություններ: Որպես Garmin-ի պաշտոնական ներկայացուցչություն Հայաստանում, մենք պատիվ ունենք մեր դերակատարությունն ունենալ այս կարևոր սպորտային իրադարձության մեջ:

Armbrok Yerevan Marathon-ի  հետ մեր համագործակցությունը դուրս է գալիս զուտ հովանավորությունից. Միասին մենք ձգտում ենք հզորացնել բոլոր մակարդակների վազորդներին անհրաժեշտ գործիքներով և տեխնոլոգիաներով՝ կատարողականության և բարեկեցության նոր բարձունքների հասնելու համար:

Մասնակիցների համար Երևանի մարաթոնն ավելին է, քան պարզապես մրցավազք. դա ինքնաբացահայտման և վճռականության ճանապարհորդություն է: Անկախ նրանից, թե դուք փորձառու մարզիկ եք, որը նպատակ ունի հասնել լավագույն արդյունքին, թե սկսնակ վազորդ, Garmin-ն այստեղ է ձեզ աջակցելու ամեն քայլափոխի: Առաջադեմ GPS ժամացույցներից, որոնք հետևում են ձեր տեմպն ու հեռավորությունը մինչև ֆիթնեսի նորագույն թրեյքերներ, որոնք վերահսկում են ձեր սրտի զարկերի հաճախականությունը և կատարողականի ցուցանիշները, մեր արտադրանքը նախատեսված է ձեր մարզումների փորձը բարձրացնելու և ձեր ներուժը առավելագույնի հասցնելու համար:

Armbrok Yerevan Marathon-ի և  Garmin Armenia-ի համագործակցության նպատակը ավելին է  քան ամենամյա մրցավազքի օրը կայացնելը: Միասին մենք կառուցում ենք ակտիվ ապրելու մշակույթ, որը որպես նպատակ միավորում է մեզ բոլորիս:

Միացե՛ք Yerevan Marathon-ին, որտեղ հազարավոր մարդիկ տարածում են առողջ ապրելակերպի, ներուժի, ընկերասիրության և հաստատակամության ոգին Երևանի փոզոցներում, որտեղ յուրաքանչյուր մետր վազք մեզ ավելի է մոտեցնում բոլորի համար ավելի առողջ, երջանիկ ապագային:

Նոր Garmin epix™ Pro և Fenix 7 pro շարքի առավելությունները և թարմացված ֆունկցիաները

Նոր չափսեր

Եթե Fenix շարքը առաջարկում էր 3 տարբեր չափսերի մոդելներ իսկ EPIX GEN 2 միայն 47մմ տարբերակ ուներ ապա PRO շարքում թե Fenix-ը և թե Epix Pro Gen 2-ը ներկայանում են 3 չափով։ 42մմ, 47մմ և 51մմ, Էվոլյուցյան ցույց տվեց որ AMOLED էկրանը ունի իր սիրահաների բանակը որոնց բավարարում է EPIX մոդելի մարտկոցի աշխատանքը, Ի դեպ այն կազմում է մինչև 31 օր։
42մմ մոդելը առաջարկում է լայն գունային տարբերակներ հատուկ կանանց համար։

Արշավային քարտեզներ և նորացված եղանակի տեսություն:

Եթե սիրում եք արշավներ, ապա այստեղ առանց սմարթ ժամացույցը գրեթե անհնար է: Այլևս կարիք չկա դուրս հանել ձեր հեռախոսը՝ ստուգելու համար, թե որտեղ եք գտնվում, կամ քարտեզին հետևելու համար կարիք չկա հեռախոսը պահել ձեռքում և հետևել ճանապարհին: Այդ ամենը ձեր ձեռքին է: Ներբեռնեք Garmin Explorer հավելվածը և կազմեք կամ կառավարեք Ձեր երթուղին։ Ի տարբերություն Garmin Fenix 7 և Epix Gen 2 մոդելների նորացված Fenix 7 pro և Epix Pro Gen 2 առաջարկում են ավելի հարմարավետ եղանակի տեսութուն և քարտեզագրական տվյալներ։ Եղանակի տեսության մեջ ավելացել է քարտեզի վրա իրական ժամանակում եղանակային փոփոխությունների ցուցադրումը, երևում է ամպրոպի շարժը արագությունը ուղղությունը, որը կարևոր է արշավի ժամանակ։
Քարտեզների մեջ ավելացել է 3D ռելիեֆով քարտեզների ցուցադրումը, նաև տեսանելի էն իզոգծերը։ Այս տիպի քարտեզով ավելի դյուրին է դառնում երթուղու կազմումը։

Լուսարձակ

Fenix 7 pro և Epix Pro Gen 2 մոդելները համալրվեն էլ լուսարձակով, հիմա արդեն չեք մոռանա այդքան պիտանի առարկան արշավ գնալիս, բացի դա լուսարձակը ունի մի քանի ռեժիմ, օր․ վազքի ժամանակ երբ ձեռքը առաջ է գալիս այն լուսավորում է պայծառ սպիտակ լույսով, իսկ երբ ձեռքը հետ է գնում այն լուսավորում է կարմիր գույնով, որը շատ կարևոր է երբ վազում ես փողոցում առավոտյան շուտ կամ երեկոյան և տեսանելի լինելը շատ կարևոր է։ Ի դեպ լուսարձակով են համալրված բոլոր 3 չափսի ժամացույցները։

Գնիր Garmin ստացիր նվեր

Արս օրվան երկար եք սպասել։ Տոներին ընդառաջ նվիրում ենք բազում թանկարժեք նվերներ մեր գնորդներին։

Գնիր Garmin, ստացիր նվեր։

Ակցիայի պայմանները պարզ են, 199 000 դրամ և ավելի գնում կատարելիս կարող եք ընտրել Ձեր առաջարկվող նվերներից մեկը՝ JBL ականջակալ, արևային կամ լողի ակնոց և այլն։

Իսկ 500 000 դրամ և ավելի գնումների դեպքում կստանանք նվեր Garmin մանկական ժամացույց։

Որ մոդելները կարող են համակցվել Trek հեծանիվներին

Առողջ լինելու համար առավոտը պետք է սկսվի ոչ թե մի բաժակ սուրճով, այլ՝ սպորտով։ Սպորտը՝ լինի վազք, մարզումներ, պար թե ուղղակի հեծանվավարություն կարևոր է առողջության համար։ Եթե առողջարար է, ապա ինչո՞ւ բոլորը չեն զբաղվում սպորտով։ Պատասխանը շատ պարզ է, մարդիկ ձանձրանում են զբաղվել սպորտով։ 

Այս ամենը, սակայն այլևս անցյալում է։ Այժմ գոյություն ունեն սմարթ ժամացույցներ, որոնք ապահովում են մեր խաղաղ, հետաքրքիր և ինֆորմատիվ մարզումները։ 

Գնել խելացի ժամացույցներ բավականին բարդ, բայց միևնույն ժամանակ հաճելի գործընթաց է։ Բարդ է, քանի որ պետք է ընտրել այն մոդելը, որը կհամապատասխանի մեր ակնկալիքներին և կբավարարի մեր պահանջները։ 

Ձեռքի խելացի ժամացույցը ոչ միայն զանգերին կամ նամակներին պատասխանելու, այլև մարզվելու և մարմնի արձագանքները մարզումների ժամանակ չափելու համար։ Խելացի ժամացույցը քո մարզիչն է, ձեռքիդ վրա, քեզ հետ, բայց ոչ միայն մարզումների ժամանակ այլև հեծանվավարության։ 

Garmin սմարթ ժամացույցների որոշ մոդելներ համակցվում են Trek հեծանիվների հետ, եկե՛ք տեսնենք, որոնք են այդ մոդելները։ 

Garmin Forerunner® 945

Garmin Forerunner® 945ը համարվում է ամենագայթակղիչ խելացի ժամացույցներից մեկը մարզվողների համար։ Ունի մի շարք ֆունկցիաներ, որոնք գրավիչ են մարզվողների համար, օրինակ սրտի աշխատանքը չափող սենսորը, որը ամեն մարզումից հետո հայտնում է քո արդյունքները, 30․4 մմ էկրանը, որը թույլ է տալիս հանգիստ կարդալ էկրանի վրա հայտնվող տողերը, մարտկոցը, որը ունի 36-ժամյա կյանք GPS ռեժիմով աշխատելիս։ 

Խելացի ժամացույցը ունի ANT+, Bluetooth, Wifi, որը թույլ է տալիս նրան արագ կիսել Trek հեծանիվով հեծանվավարության տվյալները մի շարք հավելվածների հետ։ 

Մինչ հեծանիվ ես վարում, այս սմարթ ժամացույցը քեզ թույլ կտա վայելել երաժշտություն և երբ հասնես խանութ՝ Garmin Pay-ը քեզ թույլ կտա վճարում կատարել առանց դրամապանակի՝ հեշտ, արագ, անհպում։ 

Garmin Fenix 7X – Sapphire Solar Edition

Garmin Fenix 7X – Sapphire Solar-ը համարվում է արևից լիցքավորվող GPS ռեժիմով աշխատող  լավագույն “սպորտաշատ” ժամացույցը։ Իր նախորդից տարբերվում է սենսորային էկրանով և երկար պահող մարտկոցով: 

Այս խելացի ժամացույցը հիանալի է հեծանվավարության համար։ Արևից լիցքավորվող էկրանը կարող է լիցքավորված մնալ երկար ժամանակ, որը հնարավորություն կտա երկար ճանապարհներ անցնել Trek  հեծանվով և Garmin Fenix 7X – Sapphire Solar-ի հաճելի ներկայությամբ։ 

Garmin Fenix 7X – Sapphire Solar-ը առաջինն է, որ լիցքավորվում է արևից և ունի ամրացված ապակի։ 

Garmin Forerunner 745

Մարզիչ, որը միշտ քեզ հետ է։ Այսպես կարող ենք բնութագրել այս սմարթ ժամացույցին, որը ունի մարզելու մի շարք ֆունկցիաներ։ Garmin Forerunner 745-ը առաջարկում է ամենօրյա մանրակրկտորեն մշակված մարմնամարզության ծրագիր, ինչպես նաև 7-օրյա ծանրաբեռնվածության պլան, որը գերակատարելու դեպքում ծրագիրը անպայման կհայտնի դրա մասին, այն նաև նախատեսում է վերականգնման ժամանակ։ 

Pulse Ox Sensor-ի միջոցով չափում է սրտի աշխատանքը և թթվածնով հագեցվածության աստիճանը։ 

Այս խելացի ժամացույցի Garmin’s ClimbPro-ի շնորհիվ կարող ենք զբաղվել հեծանվավարությամբ և տեսնել մեր արդյունքները։ 

Ի՞նչ սպորտով ես ցանկանում զբաղվել։ Վազք, հեծանվավարություն, լող, ֆիթնես, ինչ սպորտ կցանկանաս, Garmin-ի սմարթ ժամացույցները քո կողքին են յուրաքանչյուր նախաձեռնության ժամանակ։ Գնի՛ր խելացի ժամացույցդ և շտապի՛ր զբաղվել սպորտով։ 

Ժամացույցների էվոլյուցիան

Քա՞նի անգամ եք նայում ժամացույցին օրվա ընթացքում։ Երբևէ հաշվե՞լ եք։ Մի ժամվա ընթացքում մարդիկ նայում են ժամացույցին մոտ 4 անգամ։

Առավոտյան արթնանալիս նայում ենք ժամացույցին։ Մերօրյա իրականության մեջ ժամացույց ասելով հասկանում ենք խելացի ժամացույց կամ սմարթ հեռախոս։ Գիշերը նայում ենք ժամացույցին, օրվա ընթացքում անընդհատ նայում ենք՝ աշխատավայր հասնելիս, ընդմիջման գնալիս, ընդմիջումից գալիս, գործի ավարտին, կանգառում և այլն։

Կարող ենք եզրակացնել, որ ժամացույցները իրենց բոլոր տեսակներով կարևոր դեր են կատարում յուրաքանչյուր անհատի կյանքում։

Ժամացույցների, ժամանակի կարևորությունը գալիս է դեռ վաղուց։ Մարդիկ ժամանակը չափում էին՝ ջրի ժամացույցով, ավազե ժամացույցով, արեգակնային ժամացույցով և այլն։

Արեգակնային ժամացույցներ

Մեր թվարկությունից առաջ  Հին Եգիպտոսում և Հին Բաբելոնում սկսեցին գործածվել արեգակնային ժամացույցները, որոնք ըստ ստվերի երկարության չափում էին ժամանակը։ Այս ժամացույցները տարածվեցին ամբողջ աշխարհում։

Երբ այս հայտնագործությունը հասավ Հին Հունաստան հույն գիտնականները սկսեցին աշխատել այն զարգացնելու ուղղությամբ։

Հռոմեացիները նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան արեգակնային ժամացույցների զարգացմանը։ Նրանց մոտ արեգակնային ժամացույցները աշխատում էին սեզոնային ժամերով։ Ժամացույցներից որոշները Հռոմում նույնիսկ շարժական էին։

Միջնադարում ապրող մուսուլմանները իմանալով այս հայտնագործության մասին շատ ոգևորվեցին, քանի որ ժամացույցը նրանց կհայտներ աղոթքի ճիշտ ժամերի մասին։

Հույներից սովորելով պարզ կառուցվածքը ժամացույցի, նրանք սկսեցին կառուցել այն՝ ավելացնելով այլ հատկանիշեներ։

Ավազե ժամացույցներ

Ենթադրվում է, որ առաջին ավազե ժամացույցները ստեղծվել են 8-րդ դարում։ Ասում են, թե հեղինակային իրավունքը պատկանում է եվրոպացի մի վանականի։ Եվրոպայում արագ տարածում ունեցան ավազե ժամացույցները և արդեն 14-րդ դարի Իտալիայում մարդիկ ազատորեն օգտագործում էին այն։

Ավազե ժամացույցները մեծ կիրառություն ունեին սենատում։ Քաղաքական գործիչների խոսքը տևում էր այնքան ժամանակ մինչև ավազե ժամացույցի ավազները հայտնվեին ժամացույցի ներքևի հատվածում։

Ավազե ժամացույցների կիառությունը տարածվեց բոլոր ոլորտներում՝ համալսարաններում՝ դասաժամերը չափելու համար, եկեղեցիներում՝ պատարագի ժամին, խանութներում, խոհանոցներում և այլն։

Ամենամեծ ավազե ժամացույցի երկարությունը 11,9 մետր է, այն չափում է մեկ տարին։ 2008 թվականի հուլիսին այդ ամենամեծ ավազե ժամացույցը կարելի էր գտնել  Մոսկվայում։

Աշխարհի ամենափոքր ավազե ժամացույցը ստեղծվել է Գերմանիայում։ Նրա երկարությունը 2,5 սանտիմետր է, իսկ ցիկլը կազմում է ընդամենը 5 վայրկյան։

Մեխանիկական ժամացույցներ

Մեխանիկական ժամացույցի ստեղծողը մինչ այժմ մնում է անհայտ։ Սակայն կան մի շարք վարկածներ, թե ինչպես, որտեղ և ում կողմից է ստեղծվել առաջին մեխանիկական ժամացույցը։ Ամենավստահելի փաստն այն է, որ այն 13-14-րդ դարերում արդեն կիրառվում էր։

Վարկածներից մեկում ասվում է, որ մեխանիկական ժամացույցը ստեղծվել է 10-րդ դարի վերջին մի վանականի կողմից ում անունն էր Գերբերտ, և ով հանդիսանում էր Օտտոն Երրորդի ՝ գերմանական կայսրի դաստիարակը։ Գերբերտը հետագայում դարձավ Հռոմի պապ Սիլվեստր 2-րդ անվամբ։

Գերբերտի ստեղծած մեխանիկական ժամացույցը շուտով մոռացվեց, սակայն որոշ ժամանակ անց Եվրոպայում կրկին զարկ տրվեց արտադրությանը։

Հետաքրքիր փաստ է, որ առաջին անգամ “Աստվածային Կատակերգություն” գրքի մեջ է հիշատակվում մեխանիկական ժամացույցը։

Էլեկտրական ժամացույցներ

Էլեկտրականության հայտնագործումը նաև արտահայտվեց ժամացույցների արտադրության մեջ։ Էլեկտրական ժամացույց ասելով հասկանում ենք մեխանիկական ժամացույցը, որը հիմնված է էլէկտրականության վրա։

1814 թվականին անգլիացիա գյուտարար Ֆրենսիս Ռոնալդսը ստեղծեց առաջին էլեկտրական ժամացույցը։

1840 թվականին շոտլանդացի ժամագործ Ալեքսանդր Բեյնը նույնպես ստեղծեց էլեկտրական ժամացույց, որը ավելի հաջող էր, քան նախորդ փորձերը։ Այսպիսով, Եվրոպայում և Ամերիկայում տարբեր գիտնականներ ու գյուտարարներ ստեղծում էին էլեկտրական ժամացույցներ։

Էլեկտրոնային ժամացույցներ

Էլեկտրոնային ժամացույցներին անվանում են քվարցային ժամացույցներ։ Առաջին էլեկտրոնային կամ քվարցային ժամացույցները ստեղծվել են 1967 թվականին, շվեյցարական Նյոշատելի համալսարանի լաբորատորիայում։ Այստեղից էլ գալիս է շվեյցարական ժամացույց ասվածը, որը որակի խորհրդանիշ է համարվում։

Այս ժամացույցները մինչ այդ ժամանակը ստեղծված ամենաճշգրիտ ժամացույցներն էին համարվում։

Լայն կիրառություն ստացան ողջ աշխարհում։

Սմարթ ժամացույցներ

Այժմ մենք չենք պատկերացնում մեր կյանքը առանց սմարթ ժամացույցների, և այնպիսի տպավորություն է, որ նրանք ամբողջ կյանքում եղել են, սակայն նրանք բավականին երիտասարդ են։

Առաջին ձեռքի խելացի ժամացույցը  ստեղծվել է 2004  թվականին։ Նրանք հենց սկզբից ունեին մի շարք ֆունկցիաներ, որոնք լիովին նոր էին մարդկանց համար։ Դրանք հաղորդում էին հեռախոսին եկող նամակների և զանգերի մասին, ցույց էին տալիս եղանակը և այլն։

Խելացի ժամացույցը զարգանում է, և ավելացնում իր ֆունկցիաները ամեն նոր մոդելի հետ։ Այժմ խելացի ժամացույցով կարող ես կատարել վճարումներ, լսել երաժշտություն, մարզվել և այլն։

Բոլորը ցանկանում են գնել խելացի ժամացույցներ, քանի որ գիտեն, որ այն հիանալի ձեռքբերում է։ Մի անգամ գնելով, հեշտացնում ենք մեր առօրյան բազմակի անգամներ։

Garmin Forerunner® 255 շարքի սմարթ ժամացույցների առավելությունները

Պատահե՞լ է, որ երեկոյան պատրաստես սպորտային համազգեսդ, մոտիվացված պառկես քնելու, սակայն առավոտյան ալարես գնալ վազելու։ Առավոտյան մտքերը, որոնք հետ են պահում վազելուց՝ բազմազան են։ Միգուցե ուզում ես ավելի երկար քնել, կամ մտածում ես դրսում ցուրտ կլինի, և կմրսես վազելիս, կամ գլխավոր պատճառներից մեկը՝ կձանձրանաս։

Կարող ես խնդրել ընկերներիդ կամ զուգընկերոջդ միանալ քեզ, սակայն միշտ չես կարող համապատասխանեցնել գրաֆիկդ։ Այդ իսկ պատճառով քեզ պետք է “ընկեր”, ով միշտ կլինի քեզ հետ՝ ամեն օր, ամեն ժամ և ամեն եղանակին։ Ընկեր, որը քեզ չի թողնի ձանձրանաս, կամ ալարես, և վերջապես ընկեր, որը կլինի քո մոտիվացիան առավոտյան արթնանալու և վազելու։

Արդեն գլխի ես ընկնում ինչի մասին է խոսքը, բայց չգիտես առնել թե ո՞չ։ Garmin Forerunner® 255 շարքի խելացի ժամացույց ունենալը անհրաժեշտություն է, և ոչ թե միայն շքեղություն։ 

Ժամացույցի գյուտից ի վեր մարդկության պատմության բոլոր փուլերում ժամացույցները անհրաժեշտություն էին, քանի որ ժամանակը թանկագին է, մարդիկ միշտ փորձել են այն չափել, և տեսնելով ինչքան արագ է գնում, փորձել են այն գնահատել և կառավարել։ Առաջնային և երկրորդական գործերը ստանում էին իրենց կարևորությանը համապատասխան ժամանակ։ 

Ստեղծելով սմարթ ժամացույցներ, մարդկությունը մտավ նոր, սմարթ դարաշրջան և բացեց իր համար անհայտ, բայց ավելի հետաքրքիր աշխարհ, որտեղ ոչ միայն ժամանակն է դարձել չափելի, այլև առողջությունը։ 

Առայժմ ունենալ ձեռքի խելացի ժամացույց, նույնն է թե ունենալ ամենօրյա խորհրդատու, բժիշկ, դիջեյ, մարզիչ և այլն։

Եթե որոշել ես գնել խելացի ժամացույցներ, ավելի լավ է կատարես փոքրիկ հետազոտություն, որպեսզի որոշումդ լինի հիմնավորված։ 

Եկե՛ք սկսենք այս Garmin Forerunner® 255 շարքի խելացի ժամացույցների առավելությունների քննարկումով։

Հետազոտում է և զեկուցում

Այս Garmin Forerunner® 255 սմարթ ժամացույցները հոգատար կերպով հսկում են քո առողջությունը՝ սրտի աշխատանքը, քունը և առավոտյան զեկուցում են այդ մասին։ 

Այս սմարթ ժամացույցը նաև հոգում է քո մարզումների մասին։ Նա ամենալավ մարզիչն է, որը ցույց տալով մեր արդյունքները մեզ մոտիվացնում է, որպեսզի ավելի շատ մարզվենք և ավելի լավ արդյունքների հասնենք։

Այսինքն, ամեն առավոտ արթնանալիս դու տեսնում ես ինֆորմացիա եղանակի մասին, քո առողջության, քնի և վերականգնման մասին, այո, ամեն ինչ ճիշտ է, այս սմարթ ժամացույցը նույնիսկ արձանագրում է քո վերականգնումը ամեն ակտիվությունից հետո։ 

Նաև այս սմարթ ժամացույցը ունի ֆունկցիա, որով կարող ես կարգավորել թե ինչ երևա նրա էկրանին։

Դիմացկուն մարտկոց

Պատկերացրու ի՜նչ լավ կլիներ, որ ամեն ինչ այնքան դիմացկուն լիներ, որքան այս Garmin Forerunner® 255 շարքի սմարթ ժամացույցի մարտկոցը։ 12 օր շարունակ կարող ես վայելել այս սմարթ ժամացույցի ներկայությունը և 26 ժամ՝ GPS-ը։

Երբ գնում ես ճանապարհորդության, կամ բնության գիրկ, մարտկոցի խնդիրը դառնում է առաջնային։ Եթե մարտկոցը դիմացկուն չէ, ապա զրկում է տվյալ տեխնիկան օգտագործելու հնարավորությունից։

Տրիատլոն ֆունկցիա

Կհարցնեք ի՞նչ է տրիատլոնը։ Տրիատլոնը խմբավորում է լողը, վազքը և հեծանվասպորտը, իսկ Garmin Forerunner® 255 շարքը միավորում է այս բոլորը իր մեջ։

Սպորտային ակտիվությունդ կարողանում ես փոխել ընդամենը մեկ հպումով։ Այս սմարթ ժամացույցը չի սահմանափակում քո կարողությունները, ավելին՝ օգնում է փորձես նորը, և ձգտես ավելիին։ 

Օգնում է պլանավորել (PACEPRO™)

Garmin Forerunner® 255-ը մոտիվացնելուց բացի օգնում է կազմակերպել քո մարզումները։ Այս խելացի ժամացույցը ունի հիանալի ֆունկցիա, որը կազմում է ռազմավարություն և առաջարկում ամենօրյա մարզումներ։ 

Այս ֆունկցիան կարգավորվում է ըստ քո ակտիվության և հանգստի ժամանակի։ Իզուր չեն կոչվում սմարթ ժամացույցներ։ 

Garmin Pay

Վազելիս հարմար չէ վերցնել, դրամապանակ, նույնիսկ բանկայաին քարտ։ Ո՞ւր դնես գրպանո՞ւմ, կարող է ընկնել։ Մի՛ մտածիր Garmin Forerunner® 255-ը ունի Garmin Pay, որը քեզ կօգնի վճարել առանց անհանգստանալու։

Վազքից հետո մտածում ես մի բաժակ սառը սուրճի և տաք ցնցուղի մասին։ Պետք չէ գնալ տուն և նորից իջնել, Garmin Pay-ը քեզ թույլ է տալիս վազքից հետո մտնել մոտակա սրճարանը և վերցնել քո սուրճը վայրկյանական վճարման միջոցով։

Հավելվածների խումբ

Մտածում եք հնարավո՞ր չի զարմացնել ավելիով, Garmin Forerunner® 255-ը կարող է դա անել։ Այս սմարթ ժամացույցը ունի մի շարք հավելվածներ (30+) ։ Այստեղ կգտնեք օգնություն՝ մարզվելու տարբեր սպորտաձևերով։ Այն կլինի և՛ հաճելի և՛ օգտակար։

Նշենք, որ Garmin Forerunner® 255S Music տարբերակը գնելով դուք կարող եք ներբեռնել ձեր սիրելի երգերի ցանկը և ավելի հաճելի դարձնել ձեր մարզումը:

Այս խելացի ժամացույցները նաև արտապատկերում են հայերեն հաղորդագրությունները։ Garmin Forerunner® 255 շարքը ոչ միայն արագության, զակերակի և զարկերակի զոնաների չափման մասին է, այլև հիանալի ֆունկցիայի, որը չափում է VO2max թթվածնի յուրացվելիությունը մկանների կողմից։

Խելացի ժամացույց գնելը օգտակար լինելուց բացի նաև հաճելի է։ Այն աքսեսուար է, որը կընդգծի քո ամենօրյա տեսքը։ Աքսեսուար, որից երբեք չես հոգնի կամ ձանձրանա։  

Բոլորը կրում են տարբեր աքսեսուարներ, բայց քոնը կլինի ամենալավը, քանի որ այն չունի հստակ կանոններ, դու ես թելադրում կանոնները, ինչպե՞ս համադրել, կրկին դու ես որոշում։ 

Այս Garmin Forerunner® 255 շարքը մտահոգվում է և՛ կանանց և՛ տղամարդկանց մասին, ստեղծելով հիանալի չափսերով խելացի ժամացույցներ՝ 255 կամ 255 music տղամարդկանց համար (46մմ), իսկ կանանց՝ 255 կամ 255s music (41մմ)։

Մեկանգամյա գնումը Garmin Forerunner® 255S սմարթ ժամացույցի կպարգևի բազմապատկվող հաճույք։

Garmin epix™ (Gen 2) սմարթ ժամացույցի առավելությունները և ամենաուշագրավ ֆունկցիաները (Garmin epix™ (Gen 2)

Ժամացույցը հնագույն գյուտերից է, որը չկորցնելով իր կարևորությունը հասել է 21-րդ դար։ Ինչպես մնացած այլ գյուտերը՝ ժամանակ վերապրած, ժամացույցը նույնպես փոխվել է, վերակերտվել, որպեսզի հետաքրքրի մարդկանց բոլոր ժամանակաշրջաններում, վերցնելով տվյալ ժամանակահատվածին բնորոշ հատկանիշները։ Հասնելով 21-րդ դար, և բախվելով սմարթ իրականությանը ժամացույցը վերցրել է այս ժամանակաշրջանին բնորոշ ամենակարևոր հատկանիշը՝ տեխնոլոգիական ճկունությունը։

2004 թվականին ստեղծվեց առաջին սմարթ ժամացույցը և փոխեց մարդկանց առօրյան՝ դարձնելով այն ավելի թեթև ու անհոգ։ Առաջին սմարթ ժամացույցը նույնպես հասցրել է էվոլյուցիա ապրել, և այժմ, մենք ունենք ավելի զարգացած սմարթ ժամացույցներ, ավելի շատ ֆունկցիաներով։ 

Սմարթ ժամացույցների հայտնագործումը առավել ոգևորիչ էր մարզիկների և մարզվողների համար։ Սմարթ ժամացույցները արձանագրում են ակտիվությունը՝ քայլերի քանակը, սրտի աշխատանքը, նաև կցվելով հեռախոսին, բերում են զանգերի և նամակների մասին ինֆորմացիա։

Կան մի քանի հայտնի սմարթ ժամացույցների բրենդներ, որոնք տարբերվում են իրենց որակով և շուկայի առաջատարն են համարվում։ Դրանցից մեկն է Garmin սմարթ ժամացույցների բրենդը։

Garmin epix™ (Gen 2) տարբերվում է մյուսներից իր մի քանի կարևոր ֆունկցիաներով, որոնք առավելություն են տալիս ու առանձնացնում նրան մյուսներից։ 

Մարտկոցի երկարակեցություն

Ընդունենք թե ոչ, մենք կախված ենք նորագույն տեխնոլոգիաներից։ Հեռախոս, համակարգիչ, խելացի ժամացույց այս բոլորը կազմում են մեր կյանքի մի մասը, առանց որի մենք ուղղակի հետ կմնանք կայծակնային արագությամբ տարածվող նորություններից, կկորցնենք կապը մեր ընկերների հետ և ուղղակի կլինենք միայնակ։ Այս ամենը զգում ենք այն ժամանակ, երբ մեր տեխնիկայի մարտկոցը նստում է։ Դրա պատճառով ձգտում ենք ձեռք բերել այնպիսի բրենդներ, որոնք կառաջարկեն երկարակյաց մարտկոց։

Garmin epix™ (Gen 2) տարբերվում է մնացած խելացի ժամացույցներից քանի որ առաջարկում է 16 օր դիմացող մարտկոց։ Garmin epix™ (Gen 2)-ի հետ երբեք չեք մտածի մարտկոցի մասին։ 

Առողջության վերահսկում

Մենք շատ հաճախ անտեսում ենք մեր մարմնի ազդանշանները, ուղղակի ալարում ենք գնալ բժշկի կամ բավականաչափ կարևորություն չենք տալիս դրանց։ Garmin epix™ (Gen 2) սմարթ ժամացույցները ավելի շատ են անհանգստանում մեր մարմնի ազդանշանների և առողջության մասին։ Նրանք ամեն օր, ամեն ժամ հսկում են մեր սրտի աշխատանքը և ներկայացնում այն մեզ։ 

AMOLED էկրան

Առավոտյան վազքի ժամանակ միշտ չէ, որ եղանակը մեր կողմից է աշխատում, երբեմն արևն այնքան վառ է, որ ոչինչ տեսնել հնարավոր չի լինում։ Ամեն անգամ վազքը դադարեցնել և ժամ նայելը անհարմար է, սակայն Garmin epix™ (Gen 2)-ը ունի նաև դրա լուծումը։ AMOLED էկրանը թույլ կտա առանց անհարմարության նայել Garmin epix™ (Gen 2)-ի էկրանին։ 

Սպորտով պետք է զբաղվել, երբ ցանկութուն կա, և պետք չէ տեխնիկական պատճառներով հետաձգել մարզանքը։

Սպորտային հավելվածներ

Երբևէ մտածե՞լ էիր, որ կարող ես ձեռքիդ մարզիչ ունենալ ։ Կարիք չկա ամեն ամիս գումար վճարել այս մարզչի համար, ու նա քեզ հետ է վաղ առավոտյան և ուշ գիշերը։ Garmin epix™ (Gen 2)-ը ունի սպորտային հավելվածներ, որը կօգնի մարզվել ամեն ժամի և ամենուր։ 

Ամենահետաքրքիրն այն է, որ Garmin epix™ (Gen 2)-ը բավարարում է բոլոր սպորտասերների ցանկությունները։ Վազ       ք, լող, դրսի և ներսի վարժանքներ, ձկնորսություն և այլն։ Յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն ցանկալի սպորտաձևը կամ մարզանքը։ 

Սպորտային հավելվածներից հետո կարելի է ներբեռնել նաև երաժշտական հավելվածներ և հաճույք ստանալ մարզումներից։

Garmin epix™ (Gen 2)-ը ամբողջովին հաճույքի, հարմարավետության և առողջության մասին է։

Այս ֆունկցիաները դեռ ամենը չեն։ Garmin սմարթ ժամացույցները օգտակար լինելուց բացի նաև գեղեցիկ են։ Նույն աքսեսուարները ամեն օր ամեն հագուստի հետ համադրել չի լինում, պետք է գնել նորը, նորաձևը, իսկ այս սմարթ ժամացույցները համադրվում են բոլոր հագուստների հետ և ապահովում նորաձև ու կոկիկ տեսք։ Բավական է գնել մեկ անգամ, և երկար ժամանակ կվայելեք Garmin սմարթ ժամացույցների ճշգրիտ ներկայությունը։ Կան իրեր, որոնք գեղեցիկ են, կան իրեր, որոնք պետքական են, Garmin epix™ (Gen 2)-ը այդ երկուսի հիբրիդն է։

Երևի հետաքրքրում է, ինչպես խելացի ժամացույցներ գնել։ Համոզված եմ, որ որոնել եք «խելացի ժամացույցներ գինը», «խելացի ժամացույցներ ձեռքի» կամ էլ՝ «ժամացույցներ ձեռքի»։

Ճշգրիտ մեկնարկը տրված է։ Հաջորդ քայլը պետք է լինի խանութներով շրջելը և խելացի ժամացույց որոնելը։ Այս քայլը ամենադժվարն է, քանի որ պետք է չափազանց ուշադիր լինենք, որպեսզի ընտրենք օրիգինալ ժամացույցը։

Garmin Marq series, հարուստ տեսք և ֆունկցիոնալ մեկ մոդելում

2019 թվականին Garmin-ը յուրօրինակ կերպով նշեց իր 30-ամյակը MARQ հավաքածուի թողարկմամբ, որը միավորում է ընկերության գոյության տարիների ընթացքում ձեռք բերած ողջ փորձն ու պրոֆեսիոնալիզմը։ Պրեմիում սարքերի նոր շարքը ներկայացվեց 2019 թվականի գարնանը։

Թողարկման օրվանից Garmin ժամացույցների Marq մոդելներն իրականություն են դարձնում երազանքները, այդ իսկ պատճառով օգտատերը նույնիսկ չի մտածում թե ինչքան գումար է ծախսել այս հրաշք սարքը գնելիս: Գնել խելացի ժամացույցներ Garmin-ից նշանակում է գնահատել որակը:

Շարքը ներառում է 5 շքեղ խելացի ժամացույցների մոդելներ, որոնք անփոխարինելի օգնական են անհավանական արկածների և ակտիվ ապրելակերպի համար։ Marq հավաքածուի ժամացույցները ունեն.

  • Կողմնացույց;
  • սրտի հաճախության մոնիտոր;
  • գիրոսկոպ;
  • բարոմետրիկ բարձրաչափ;
  • GPS, GLONASS և GALILEO;
  • թթվածնի հագեցվածության սենսոր;
  • 32 ԳԲ ներքին հիշողություն;
  • Bluetooth, WiFi և ANT+ աջակցություն;
  • Garmin Pay վճարային համակարգ.

Յուրաքանչյուր մոդել սինխրոնիզացվում է Garmin նավիգացիոն ցանկացած սարքի հետ:


Aviator

Garmin Marq Aviator խելացի ժամացույցն ունի մտածված մինիմալիստական ​​դիզայն՝ շափյուղա բյուրեղով և նետաձև սլաքներով: Նման գաջեթը՝ պատրաստված տիտանից և կերամիկայից, հիանալի օգնական կլինի պրոֆեսիոնալ օդաչուի համար։ Մոդելը հագեցած է մի քանի լրացուցիչ գործառույթներով.

  • Օդանավակայանների նախապես տեղադրված քարտեզներ և տվյալների բազա;
  • Անվտանգության հատուկ առանձնահատկություններ՝ Direct-To-Navigation, Nexrad;
  • Թվային ցուցատախտակ՝ օդանավակայանի տվյալներով հիմնական էկրանին:


Captain.

Garmin Marq Captain սմարթ ժամացույցները նախատեսված են ակտիվ մարդկանց համար, ովքեր սովոր են ծովային արկածներին: Ժամացույցը համալրված է ֆրանսիական արտադրության ժակարդ ժապավենով՝ նորարարական լուծումներով հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ։

Սարքը երաշխավորում է կայուն աշխատանքը ծովի փոփոխվող պայմաններում: Ժամացույցում նախապես տեղադրված է Garmin Explore և Garmin Active Captain հավելվածները, որոնք ապահովում են մեկնարկի ազդանշաններ, թարմ քամու ուղղություն, ջրի ջերմաստիճանի և մակընթացության մասին տեղեկատվություն: Առանց չափազանցության, 2022 թվականի դրությամբ սա բաց լող գնալու ամենատարածված սարքերից մեկն է։

Driver

Garmin Marq Driver-ը, որը պետք է գնի յուրաքանչյուր հեծանվորդ, սեփականատիրոջը տեղեկատվություն է տրամադրում աշխարհի 250 մայրուղիների մասին:Սարքը հագեցած է սիլիկոնե ներդիրներով համալրված տիտանի ժապավենով, որն ապահովում է հարմարավետություն և գործնականություն բարձր արագությամբ և ակտիվ վարելիս:

Այս ձեռքի խելացի ժամացույցը սինխրոնիզացվում է հայտնի մրցարշավային հավելվածների հետ և ունի շրջանի ժամանակաչափ, մրցավազքի ժամանակաչափ, ուղու երկարություն, առավելագույն և միջին արագություն:

Expedition

Garmin Marq Expedition-ը հետաքրքիր ճամփորդությունների համար է, որը ունի ռետրո դիզայն արշավային սարքավորումների կանոնական ոճով: Vacchetta (Իտալիա) ապրանքանիշի կաշվե ժապավենը, որի կարերը ներծծված են մոմով, կրելու գործընթացը հարմարավետ է դարձնում և ապահով կերպով ամրացնում ժամացույցը ձեռքին։

Սարքը համալրված է 360 աստիճանի կողմնացույցով, բարոմետրով, որն ազդարարում է եղանակային պայմանների փոփոխությունները և բարձրաչափ։ Սեփականատերերի ակնարկներից կարելի է եզրակացնել, որ սարքն ի վիճակի է աշխատել առանց վերալիցքավորման ավելի քան 2 շաբաթ, ինչը սովորաբար բավարար է ցանկացած ճանապարհորդության կամ արշավի համար։

Athlete

Garmin Marq Athlete-ը ֆիթնեսի, վազքի և այլ ակտիվ գործունեության տեխնոլոգիական օգնական է: Սիլիկոնե և ռետինե ժապավենը երաշխավորում է ամուր տեղավորում թևին, ուստի սարքը ոչ մի կերպ չի խանգարում շարժմանը և ապահովում է ճշգրիտ սենսորային տվյալներ կրողի մարմնի վիճակի վերաբերյալ: Այս մոդելը օպտիմիզացված դիզայն ունի: Նրանց օգնությամբ սպորտը կդառնա ավելի արդյունավետ ու անվտանգ։ Կարող եք նաև հետևել մարզումների տվյալներին և դրանց առաջընթացին, ինչն էլ իր հերթին լրացուցիչ մոտիվացիա է:

Garmin-ի խելացի ժամացույցների այս շարքը կբավարարի նույնիսկ ամենաբարդ օգտատերերին, բոլորը կկարողանան գտնել իրենց տարրը՝ լինի դա կրակ, ջուր, հող, թե օդ։

Նախընտրելի նվեր տղամարդկանց համար

Բոլորի համար տղամարդուն նվեր ընտրելը բարդ որոշում է: Ցանկացած ոլորտում ապրանքատեսականին ավելի լայն է կանանց համար քան տղամարդկանք: Այդ իսկ պատճառով տղամարդիկ ավելի հեշտ են ընտրում նվեր քան կանայք իրենց ամունսու, ընկերոջ, գործընկերոջ համար:

Սակայն կան նվերների մի քանի տեսակներ, որոնք նվիրելուց հետո ցանկացած տղամարդ գոհ կմնա: Այդ նվերների ցանկի մեջ մտնում են՝ ավտոմեքենաներ, էմոցիաներ՝ էքստրիմի տեսքով, կաշվե դրամապանակներ կամ պայուսակներ և այլն: Սակայն ամենադասական և ամենատարածված նվերը տղամարդու համար դրանք ժամացույցներն են, անկախ նրանից դասական թե սմարթ ժամացույցներ են:

Garmin-ը առանձնացրել է մի քանի ժամացույցներ և ուրիշ սարքեր, որոնք կդառնան տղամարդու համար լավագույն նվերը:

Ի՞նչ ժամացույց ընտրել տղամարդու համար

Ժամանակակից աշխարհում կան հսկայական թվով տարբեր տեսակի ժամացույցներ, ուստի դրանցից իդեալական տարբերակ ընտրելը չափազանց դժվար է։ Շատերը կարծում են, որ խելացի ժամացույցը կլինի իդեալական նվեր, քանի որ Garminձեռքի խելացի ժամացույցները ամենաբարձր որակի են, կարող են դիմակայել ծանր պայմանների՝ առանց որևէ հատուկ սպասարկում պահանջելու:

Եթե ​​ցանկանում եք տղամարդուն ժամացույց նվիրել՝ այն ակնկալիքով, որ նա այն կկրի առօրյա կյանքում, ապա այս դեպքում կարող եք գնել խելացի ժամացույց։ Միևնույն ժամանակ, եթե ձկնորսության, զբոսաշրջության, սպորտի և այլ ակտիվ գործունեության համար ժամացույց նվիրելու կարիք ունեք, լավագույնը նույնպես կլինի ընտրել խելացի ժամացույց:

Ինչ վերաբերում է մեխանիկական ժամացույցներին, ապա դրանց հետ պետք է շատ ավելի ուշադիր վերաբերվել: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է կատարել մոդելի հատուկ սպասարկում, սակայն հարկ է հիշել, որ նման ապրանքները ժամանակի ընթացքում կարող են փոխվել: Միևնույն ժամանակ, ժամացույցը հնարավոր չէ վերականգնել բոլոր իրավիճակներում։

Հարկ է նշել, որ մեխանիկական ժամացույցները որոշ դեպքերում ծառայում են դարերով, իսկ դա արդեն շատ բաների մասին է վկայում, այդ թվում՝ դրանց ամենաբարձր որակի մասին։

Խելացի կշեռք

Նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ առողջ ապրելակերպին հետևող մարդկանց համար՝ Garmin Index խելացի կշերքը տրամադրում է ձեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները՝ ձեր առաջընթացը վերահսկելու և ձեր արդյունքներին հետևելու համար: Սարքը չափում է քաշը (ֆունտներով, կիլոգրամներով և այլ չափման միավորներով), մարմնի զանգվածի ինդեքսը (BMI), մարմնի ճարպի/ջրի տոկոսը, ոսկրային զանգվածը և մկանային զանգվածը:

Սա կլինի իդեալական նվեր սպորտով զբաղվող, առողջ ապրելակերպ վարող տղամարդկանց համար և ոչ միայն: Մեր օրերում նման ապրելակերպով մարդիկ օր օրի շատանում են, այդ իսկ պատճառով նման նվերը կլինի անբաժան մաս առօրյա կյանքում:

GPS քարտեզներ:

6,95 դյույմանոց Garmin DriveSmart 65 GPS Navigator-ը իսկական վայելք կլինի այն մարդկանց համար ովքեր սիրում են ճամփորդել: Երթևեկության և քարտեզների թարմացումները ներառված են վարորդների ծանուցումների հետ միասին՝ խրախուսելու ավելի անվտանգ վարելը: Ներկառուցված Wi-Fi-ը հեշտացնում է քարտեզների և ծրագրերի թարմացումը՝ առանց համակարգիչ օգտագործելու: Էկրանի վրա ազդանշանները ցույց են տալիս, երբ նոր թարմացումները հասանելի են:

Զուգակցելով հեռախոսի հետ և ներբեռնելով Garmin Drive հավելվածը օգտատերը կստանա իրական ժամանակում օգտվելու հնարավորություններից, ինչպիսիք են ուղիղ կայանման և photoLive երթևեկության տեսախցիկը (եթե առկա է): Ներկառուցված BLUETOOTH անլար տեխնոլոգիան թույլ է տալիս զուգակցել ձեր համատեղելի սմարթֆոնը Garmin DriveSmart-ի հետ՝ առանց ձեռքերը ղեկից հանելու զանգեր կատարելու համար:

Զուգակցված Garmin Drive հավելվածի հետ՝ դուք կկարողանաք տեսնել տեքստային հաղորդագրությունները և այլ ծանուցումները ձեր հեռախոսից՝ ցուցադրված ձեր նավիգատորի էկրանին: Սա իսկապես հրաշք նվեր է այն մարդկանց համար ովքեր ճամփորդում են մեքենայով, կամ վարձում են մեքենա և փորձում երթևեկել օտար քաղաքներում:

Եվ այս ամենի հետ նաև կստանաք, Հայաստանի արագաչափերի քարտեզը, որը զերծ կպահի տուգանքներից։

Նվրելով այս ցանկից որևէ մեկը, դուք կնվիրեք նաև կյանքի որակ և հարմարավետություն: