fbpx

Որ մոդելները կարող են համակցվել Trek հեծանիվներին

Առողջ լինելու համար առավոտը պետք է սկսվի ոչ թե մի բաժակ սուրճով, այլ՝ սպորտով։ Սպորտը՝ լինի վազք, մարզումներ, պար թե ուղղակի հեծանվավարություն կարևոր է առողջության համար։ Եթե առողջարար է, ապա ինչո՞ւ բոլորը չեն զբաղվում սպորտով։ Պատասխանը շատ պարզ է, մարդիկ ձանձրանում են զբաղվել սպորտով։ 

Այս ամենը, սակայն այլևս անցյալում է։ Այժմ գոյություն ունեն սմարթ ժամացույցներ, որոնք ապահովում են մեր խաղաղ, հետաքրքիր և ինֆորմատիվ մարզումները։ 

Գնել խելացի ժամացույցներ բավականին բարդ, բայց միևնույն ժամանակ հաճելի գործընթաց է։ Բարդ է, քանի որ պետք է ընտրել այն մոդելը, որը կհամապատասխանի մեր ակնկալիքներին և կբավարարի մեր պահանջները։ 

Ձեռքի խելացի ժամացույցը ոչ միայն զանգերին կամ նամակներին պատասխանելու, այլև մարզվելու և մարմնի արձագանքները մարզումների ժամանակ չափելու համար։ Խելացի ժամացույցը քո մարզիչն է, ձեռքիդ վրա, քեզ հետ, բայց ոչ միայն մարզումների ժամանակ այլև հեծանվավարության։ 

Garmin սմարթ ժամացույցների որոշ մոդելներ համակցվում են Trek հեծանիվների հետ, եկե՛ք տեսնենք, որոնք են այդ մոդելները։ 

Garmin Forerunner® 945

Garmin Forerunner® 945ը համարվում է ամենագայթակղիչ խելացի ժամացույցներից մեկը մարզվողների համար։ Ունի մի շարք ֆունկցիաներ, որոնք գրավիչ են մարզվողների համար, օրինակ սրտի աշխատանքը չափող սենսորը, որը ամեն մարզումից հետո հայտնում է քո արդյունքները, 30․4 մմ էկրանը, որը թույլ է տալիս հանգիստ կարդալ էկրանի վրա հայտնվող տողերը, մարտկոցը, որը ունի 36-ժամյա կյանք GPS ռեժիմով աշխատելիս։ 

Խելացի ժամացույցը ունի ANT+, Bluetooth, Wifi, որը թույլ է տալիս նրան արագ կիսել Trek հեծանիվով հեծանվավարության տվյալները մի շարք հավելվածների հետ։ 

Մինչ հեծանիվ ես վարում, այս սմարթ ժամացույցը քեզ թույլ կտա վայելել երաժշտություն և երբ հասնես խանութ՝ Garmin Pay-ը քեզ թույլ կտա վճարում կատարել առանց դրամապանակի՝ հեշտ, արագ, անհպում։ 

Garmin Fenix 7X – Sapphire Solar Edition

Garmin Fenix 7X – Sapphire Solar-ը համարվում է արևից լիցքավորվող GPS ռեժիմով աշխատող  լավագույն “սպորտաշատ” ժամացույցը։ Իր նախորդից տարբերվում է սենսորային էկրանով և երկար պահող մարտկոցով: 

Այս խելացի ժամացույցը հիանալի է հեծանվավարության համար։ Արևից լիցքավորվող էկրանը կարող է լիցքավորված մնալ երկար ժամանակ, որը հնարավորություն կտա երկար ճանապարհներ անցնել Trek  հեծանվով և Garmin Fenix 7X – Sapphire Solar-ի հաճելի ներկայությամբ։ 

Garmin Fenix 7X – Sapphire Solar-ը առաջինն է, որ լիցքավորվում է արևից և ունի ամրացված ապակի։ 

Garmin Forerunner 745

Մարզիչ, որը միշտ քեզ հետ է։ Այսպես կարող ենք բնութագրել այս սմարթ ժամացույցին, որը ունի մարզելու մի շարք ֆունկցիաներ։ Garmin Forerunner 745-ը առաջարկում է ամենօրյա մանրակրկտորեն մշակված մարմնամարզության ծրագիր, ինչպես նաև 7-օրյա ծանրաբեռնվածության պլան, որը գերակատարելու դեպքում ծրագիրը անպայման կհայտնի դրա մասին, այն նաև նախատեսում է վերականգնման ժամանակ։ 

Pulse Ox Sensor-ի միջոցով չափում է սրտի աշխատանքը և թթվածնով հագեցվածության աստիճանը։ 

Այս խելացի ժամացույցի Garmin’s ClimbPro-ի շնորհիվ կարող ենք զբաղվել հեծանվավարությամբ և տեսնել մեր արդյունքները։ 

Ի՞նչ սպորտով ես ցանկանում զբաղվել։ Վազք, հեծանվավարություն, լող, ֆիթնես, ինչ սպորտ կցանկանաս, Garmin-ի սմարթ ժամացույցները քո կողքին են յուրաքանչյուր նախաձեռնության ժամանակ։ Գնի՛ր խելացի ժամացույցդ և շտապի՛ր զբաղվել սպորտով։