fbpx

Garmin Dash Cam™ Mini 2

Sale!

AMD59000

1080p Tiny Dash Cam with a 140-degree Field of View

Description

Ներքին և արտաքին ձայնագրություն

Ներկառուցված էկրան

Նկարագիր

Փոքրիկ տեսախցիկ Full HD խտությամբ

Փոքրիկ տեսախցիկ Full HD խտությամբ Garmin Dash cam mini 2 կոմպակտ (մեքենայի բանալու չափ փոքրիկ ), ձայնային ակտիվացմամբ այս տեսախցիկը նկարում է 140 աստիճան անկյունով և պահպանում է տեսանյութը 1080 Full HD խտությամբ։


Մոռացեք վատ որակի տեսանյութերի մասին։ 1080p HD որակի տեսաձայնագրում՝ 140° տեսադաշտով։

Պատահարի դեպքում տեսախցիկը ավտոմատ պահպանում է տեսանյութը առանձին պանակում։

Տեսախցիկը կառավարվում է նաև ձայնային հրահանգներով։

Օգտվեք Live View մոնիթորինգի հավելվածից և հեռահար հետևեք ձեր մեքենային։

Մեքենան կայանած ժամանակ, երբ շարժիչը անգամ անջատված է, տեսախցիկը կֆիքսի ցանկացած շարժում։ (Համապատասխան լարը վաճառվում է առանձին)։

Ընտրելու կարիք չկա։ Կրկնակի USB բնիկը թույլ է տալիս միացնել ձեր հեռախոսը և տեսախցիկը միաժամանակ։

Capture what

matters.

Փոքրիկ և անտեսանելի

Այս փոքրիկ տեսախցիկը տեսանկարահանում է ամեն բան։ Փոքր չափսերի շնորհիվ այն չի խանգարի վարման ժամանակ։ Բացի այդ, հարմար և ոչ տեսանելի նկարահանման համար ներառում է հոսանքի մալուխի երկու տարբերակ՝ վերևից կամ ներքևից մաիցման համար։

CRISP HD տեսագրում

1080p HD խտության և Garmin Clarity HDR համակարգի շնորհիվ տեսագրությունները բարձր որակի են, և բոլոր կարևոր դետալները կարձանագրվեն:

Ավտոմատտեսագրում

Հոսանքի աղբյուրին միացված լինելու դեպքում տեսախցիկը շարունակաբար տեսանկարահանում է։ Ուստի ոչինչ բաց չեք թողնի պատահարի դեպքում։

Պատահարի արձանագրում

Փոքրիկ տեսախցիկ Full HD խտությամբ Garmin Dash cam mini 2, տեսախցիկը ավտոմատ կերպով պահպանում է տեսագրումը պատահարի դեպքում։

Ձայնային կառավարում

Օգտագործեք ձայնային հրահանգները՝ տեսանյութը պահպանելու, սկսելու և դադարեցնելու տեսաձայնագրումը, լուսանկարելու և այլնի համար։ Այս հնարավորությունը հասանելի է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և շվեդերեն լեզուներով:

Առցանց պահեստավորում

Պահպանված տեսանյութերը տեղակայվում են անվտանգ առցանց Vault  պահոցում։ Այն հասանելի է Garmin Drive հավելվածում՝ համատեղելի սմարթֆոնի հետ։ Ակտիվ Wi-Fi® կապի միջոցով կարող եք կիսվել ուրիշների հետ ձեր տեսանյութի հղումով գաղտնաբառի միջոցով։

Պահպանման ծրագրեր

Յուրաքանչյուր տեսանյութ պահպանվում է առցանց պահոցում՝ Vault -ում, ներբեռնման պահից 24 ժամ շարունակ։ Garmin ընկերությունը առաջարկում է նաև տեսանյութերի պահպանման պլաններ՝ վճարովի բաժանորդագրությամբ։

Convenience

and peace of

mind.

LIVE VIEW հնարավորություն

Օգտագործեք Garmin Drive հավելվածը, համատեղելի ձեր սմարթֆոնի հետ, ցանկացած վայրից դիտման տեսախցիկին հեռակա մուտք գործելու համար՝ Live View միջոցով, երբ ձեր կայանած մեքենայից հեռու եք գտնվում։ Այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ մշտական Wi-Fi կապ և անհրաժեշտ համապատասխան սարքը (constant power cable) (վաճառվում է առանձին)՝ մեքենայի  մեջ։

PARKING GUARDհնարավորություն

Այս հնարավորությունը, ֆիքսում է ձեր կայանած ավտոմեքենայի շուրջ տիրող յուրաքանչյուր շարժ և ավտոմատ տեղեկացնում է ձեզ պատահարի մասին՝ տեսանյութը պահպանելով Garmin Drive հավելվածում՝ համատեղելի ձեր սմարթֆոնի հետ։ Պահանջվում է Wi-Fi կապ և անհաժեշտ համապատասխան աքսեսուար`  Constant Power Cable  (վաճառվում է առանձին)։

Ամուր նյութերի համադրություն

Տեսախցիկը կարող է մեքենայում աշխատել տարբեր պայմաններում, անգամ՝ արևի ուղիղ ճառագայթների տակ, բարձր ջերմաստիճանի պայմաններում։

Լրացուցիչ USB բնիկ

Ընտրության կարիք չկա: Հավաքածուն իր մեջ ներառում է լրացուցիչ USBբնիկ, ինչի շնորհիվ կարող եք միաժամանակ հոսանքից միացնել և՛ հեռախոսը, և՛ տեսախցիկը:

Հիշողության քարտ

Garmin Dash Cam Mini 2-ն համատեղելի է 8-512 GB microSD, 10-րդ կամ դրանից բարձր դասի քարտերի հետ։

Տե՛ս և կիսվի՛ր տեսանյութով

Եթե ​​ունեք ակտիվ Wi-Fi կապ, կարող եք տեսանյութերով կիսվել այլ օգտատերերի հետ ՝ նրանց փոխանցելով հղումն ու գաղտնաբառը:

DASH CAMավտոմատհամակցում

Օգտագործելով Garmin Drive ծրագիրը կարող եք կառավարել և նայել տեսագրումներ մինչև 4 տեսաձայնագրիչներից։ Ինչը թույլ կտա տեսագրումը դիտել տարբեր անկյուններից։

Wi-Fi is a registered trademark of the Wi-Fi Alliance.

Տեխնիկական տվյալներ

Գլխավոր

Ֆիզիկական չափսերըWxHxD: 3.13 սմ x 5.33 սմ x 2.91 սմ
Քաշը32.1 գ
Մարտկոցի տեսակըոչ (օգտագործում է գերհզորացուցիչ)

Քարտեզներ և հիշողություն

Հիշողության քարտ8-512 ԳԲ microSDHC քարտ (կարգ 10 պարտադիր), վաճառվում է առանձին

Տեսախցիկի առանձնահատկություններ

Պատահարի ավտոմատ գրանցում (G-SENSOR)
Տեսախցիկի խտությունը1080P
Տեսանկարահանման անկյուն140 աստիճան 
Ձայնային կառավարում
Կադրերի քանակՄինչև 30 կ/վ
HD որակ
GPS-ի միջոցով աշխարհագրական դիրքի և արագության ֆիքսումՈչ (հնարավոր է տվյալների կապակցում GPS-ով աշխատող այլ տեսաձայնագրիչների հետ)
Հեռախոսային ծրագրին համակցումԱյո (մինչև 4 տեսախցիկ)
Բջջային հավելվածԱյո (Garmin Drive app)
VAULT COMPATIBLE (անվտանգ առցանց տեսանյութերի պահպանում)
Parking Guard հնարավորություն (կայանված ժամանակ վթարային դեպքի մասին զգուշացում)Ոչ (այոՙ եթե տեսախցիկին կցված է parking mode cable առանձին վաճառվող սարքը):
LIVE VIEW հեռակա դիտում (պահանջում է WI_FI կապ)LIVE VIEW հեռակա դիտում (պահանջում է WI_FI կապ)
Լրակազմ
  • Garmin Dash Cam Mini 2
  • Փոքր կպչուն ամրակ
  • Ավտոմեքենայի հոսանքի մալուխներ
  • USB ադապտոր կրկնակի բնիկով
  • Փաստաթղթեր
Աքսեսուարներ