fbpx

Foretrex 801 Ballistic Edition

Foretrex 801 Ballistic Edition

Ձեռքին կապվող GPS նավիգատր սարք՝ գոտիով

ԴՐԱՄ110000

Out of stock

Description

ՆԿԱՐԱԳԻՐ

Կատարեք առաջադրանքը՝ ունենալով հուսալի “ընկեր” Ձեր կողքին

Garmin Foretrex® 801 ձեռքին կապվող GPS սարքը ստեղծվել է ոչ միայն առաջադրանքների, այլև դրանից դուրս օգտագործման համար։ Այն ունի հեշտ ընթեռնելի մոնոխրոմ էկրան, բազմաշերտ հաճախականության կապ և առաջադեմ նավիգացիոն սենսորներ, որոնք կօգնեն Ձեզ ավելի արագ և որակյալ ուսումնասիրություններ կատարել շրջակայքում։


Հեշտ ընթեռնելի մոնոխրոմ էկրան։

Բազմաշերտ հաճախականությամբ կապ։

Գիշերային տեսանելության ռեժիմ․  էկրանը ընթեռնելի է նաև հատուկ գիշերային տեսողության ակնոցներով։

Անտեսանելի ռեժիմ․ GPS -ից ինֆորմացիայի հավաքագրման կապի ընդհատում։

Պլանավորեք Ձեր արկածները GARMIN EXPLORE™ հավելվածի օգնությամբ։

Վտանգի կոճակ․ վայրկյանների ընթացքում ինֆորմացիայի ջնջում սարքի միջից։

Մարտկոցի երկար աշխատանք

Մինչև 100 ժամ մարտկոցի աշխատաժամանակ նավիգացիայի ռեժիմում և մինչև 1000 ժամ՝ արշավային ռեժիմում։ Սարքն ընդունում է 3A մարտկոցներ (ներառված չէ կոմպլեկտում)։

Ամուր դիզայն

Փորձարկված է ռազմական չափանիշներով(MIL-STD-810):Դիմակայում էավազին և փոշուն, վիբրացիաներին, հարվածներին, ջերմաստիճանի տատանումներին, բարձրության ճնշմանը, խոնավությանը և այլն։ Ջրադիմացկունությունը՝ IPX7։

Տակտիկական (ռազմական) ֆունկցիաներ։

Օգտագործեք անտեսանելի ռեժիմը, դադարեցնելու համար GPS-ից ինֆորմացիայի հավաքագրումը և պահպանումը, իսկ վտանգի դեպքում մեկ կոճակի հպումով   ջնջեք սարքի մեջ պահվող ամբողջ տեղեկատվությունը։ Jampmaster ռեժիմում իրականացրեք բարձրության հաշվարկներ՝ օդապարիկով վայրէջքների համար։

Հեշտ ընթեռնելի էկրան

Բարելավված մոնոխրոմ էկրանը հեշտ է կարդալ տարբեր լուսավորության պայմաններում՝ նույնիսկ գիշերային տեսողության ակնոցներով:

Նավիգացիոն սենսորներ

Կազմակերպեք երթուղիներ առաջադեմ սենսորների օգնությամբ՝ ներառյալ եռառանցք աքսելոմետրը, եռառանցք կողմնացույցը և բարոմետրիկ բարձրաչափը։ Եվ իհարկե, ունեցեք տեղադիրքի բարձր ճշգրտություն բազմաշերտ հաճախականության կապի միջոցով։

Համակցելիությունը այլ սարքերի հետ

Կցելով սարքը Ձեր սմարթֆոնին, Ինչպես նաև inReach® արբանյակային հաղորդակցիչին, ստացեք սմարթ ծանուցումները և արբանյակային հաղորդագրությունները անմիջապես սարքի էկրանին։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԼՐԱԿԱԶՄ
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ