fbpx

Forerunner® 965

Sale!

Forerunner® 965

Մուգ մոխրագույն տիտանից շրջանակ՝ սև պատյանով, սև ու մոխրագույն սիլիկոնե գոտիով։

Sale!

ԴՐԱՄ229000

Description

ՆԿԱՐԱԳԻՐ

Fr 965 Amoled

TRAIN BRILLIANTLY

between charges.

WITH OUR BRIGHTEST RUNNING SMARTWATCH EVER

Garmin 965 AMoled

WHAT IF EVERY RUN WAS A PODIUM-WORTHY PERFORMANCE? AND FROM TRAINING READINESS, YOU KNEW YOU WERE PRIMED TO REAP THE REWARDS? WITH THE FORERUNNER 965 RUNNING SMARTWATCH, STATS AND INSIGHTS WILL BE LIT UP ON A BRIGHT AND COLOURFUL AMOLED DISPLAY. AND SOON, YOU TOO WILL BE STANDING IN THE LIGHT.

.

DISPLAY BRIGHTNESS DOES NOT REFLECT ACTUAL USER EXPERIENCE

MAKE A STATEMENT

WITH ITS LIGHTWEIGHT TITANIUM BEZEL

BUILT FOR THE LONG RUN

PLAN FOR THE PODIUM

GO WHERE THE RUN TAKES YOU


1․4 դյույմանոց, վառ ու գունավոր AMOLED էկրան։

Մինչև 31ժ․ մարտկոցի աշխատանք GPS ռեժիմում։
Workouts
Քարտեզների ներբեռնման հնարավորություններ՝ SATIQ™ GPS տեխնոլոգիայի օգտագործմամբ և մուլտի GPS։
Music
Մարզումների և ուժերի վերականգնման տվյալների ընդլայնված ցուցանիշներ։

Թեթև տիտանե շրջանակ։

Սենսորային էկրան և կոճակներ։

Պատրաստվածության գնահատում

Արթնանալուն պես ստացեք մարզման գնահատական, որը հիմնվում է քնի որակի, վերականգնման, ծանրաբեռնվածության և այլ կարևոր տվյալների վրա, ինչը կօգնի կողմնորոշվել՝ լավ օր է արդյունավետ մարզումների համար թե՝ ոչ։

Գունավոր քարտեզ

Հեշտ կողմնորոշվեք տեղանքում առկա գունավոր քարտեզի օգնությամբ։

Տրիատլոնի և մուլտիսպորտի պրոֆիլներ

Ընդամենը մեկ հպումով օգտվեք ներբեռնված երկամարտի, եռամարտի, լողավազքի և այլ պրոֆիլներից կամ ստեղծեք ձեր սեփական բազմապրոֆիլային հարթակը։

Մրցավազքի վիջեթ

Պատրա՛ստ եղեք հաջորդ մրցավազքին, հետևելով մարզումների վերաբերյալ խորհուրդներին, անհատականացված ամենօրյա առաջարկվող մարզումներին և մարզումների ավարտի կանխատեսումներին, ինչը հիմնվում է երթուղու դետալների, եղանակի և կատարողականի վրա:

Առաջարկվող ամենօրյա մարզումներ

Տեսեք ձեր ամենօրյա առաջարկվող մարզումները շաբաթվա համար, ինչը հիմնվում է յուրաքանչյուր շաբաթ ձեր կատարած ակտիվությունների վրա՝ հաշվի առնելով պատրաստվածությունը և ուժերի վերականգնման միջանկյալները, ինչպես նաև Garmin Connect™ ծրագրում նշված մրցումներին մասնակցությունը, եթե այն որպես այդպիսին առկա է:

Ուսուցման կարգավիճակ

Օգտագործելով նոր ինդիկատորներ, ինչպիսին է HRV STATUS, վերջին մարզումների պատմությունը և պատրաստվածությունը, պատկերացում կազմեք ձեր ուժերի վերաբերյալ և արդյո՞ք արդյունավետ եք մարզվում թե ոչ:    

Առողջության մոնիթորինգ


Առավոտյան տեղեկատվություն

Ստացեք քնի, պուլսի, եղանակի, ինչպես նաև մարզումների վերաբերյալ համապատասխան ինֆորմացիան ժամացույցի առավոտյան «հաշվետվությունում»: 

Դասընթացներ կետ առ կետ ուղղություններով

Ստեղծե՛ք կամ փնտրե՛ք մարզումների կուրսերը Garmin Connect հավելվածում կամ համաժամանակեցրեք Ձեր երրորդ նախընտրելի հարթակից և ստացեք համապատասխան ցուցումներ։

Երթուղիների առաջարկներ

Քարտեզի վրա ուղղակի նշեք Ձեր երթուղու սկզբնակետն ու վերջնակետը և ժամացույցը կառաջարկի այնտեղ հասնելու և վերադարձի լավագույն ուղիները։ Ինչպես նաև օգտագործեք Trendline™-ը և գտեք տեղի լավագույն ուղիները։

Ուժերի վերականգնման առաջարկ

Մինչ հաջորդ ինտենսիվ մարզումները, իմացեք, թե ինչքան ժամանակ է Ձեզ անհրաժեշտ ուժերի վերականգնման համար՝ հիմնվելով վերջին մարզումների վրա։

Քնի մոնիթորինգ և քնի գնահատում

Իմացեք, թե ինչպես է Ձեր մարմնի էներգիան վերականգնվում՝ ունենալով քնի փուլերի, ինչպես նաև Pulse Ox2- ի և շնչառության տվյալների ամբողջական վերլուծություն:

Body Battery™ մարմնի էներգիայի մոնիտորինգ

Հետևեք ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը:

HRV գնահատական

Ավելի լավ պատկերացում կազմեք Ձեր առողջական վիճակի մասին, ուժերի վերականգնման և մարզումների արդյունավետության մասին՝ քնած ժամանակ։

Կանանց առողջության հետևում

Հետևեք մինստրուալ ցիկլին կամ հղիությանը: Նշեք ախտանիշները և ստացեք վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված ձեր վիճակի կարգավորմանը։

Garmin Coach անձնական մարզիչ

Garmin Coach-ը մշակում է մարզումների պլան` ներառյալ 5կմ-ի, 10կմ-ի և կիսամարաթոնային հեռավորություններ, հետևում քո մարզվելուն և օգնում հասնել նպատակներիդ:

Վազքի արագության կանխատեսում

Ստացեք գնահատական Ձեր վազքի տեմպի մասին՝ ընտրված հեռավորության համար (5կմ, 10կմ, կիսամարաթոն, մարաթոն)՝ հիմնվելով Ձեր վազքի նախկին տվյալների և ֆիզիկական պատրաստվածության վրա։

Նախապատրաստում


Վազքի դինամիկա

Այս խելացի ժամացույցը չափում է այնպիսի կարևոր ցուցանիշներ, ինչպիսիք են արագությունը, քայլի երկարությունը, գետնի հետ շփման ժամանակը և այլն։

Պուլսի հետևում անմիջապես ժամացույցից

Մարզումների ընթացքում հետևեք Ձեր սրտի զարկերի փոփոխությանը, որը Ձեզ կհուշի արդյոք աէրոբ թե՞ անաէրոբ զոնայում եք գտնվում և ըստ դրա որոշեք մարզումների արդյունավետությունը։

Մարզումների ծանրաբեռնվածության մոնիթորինգ

Համեմատեք Ձեր վերջին մարզումների ինտենսիվությունը օպտիմալ տիրույթում, որպեսզի բարելավեք Ձեր մարզավիճակը:

Մարզումների ծանրաբեռնվածության հարաբերակցությունը

Հետևեք մարզումների կարճաժամկետ և միջնաժամկետ ծանրաբեռնվածության հարաբերակցությանը, որպեսզի կարողանաք պահել մարզումների տեմպի արագությունը, ինչը կօգնի Ձեզ լինել առողջ և խուսափել անհաջողություններից։

Մարզումների արդյունավետությունը

Տեսեք, թե ինչպես են Ձեր մարզումները ազդում տոկունության, արագության և ուժի վրա։

Վազքի ինտենսիվության գնահատական
Վազքի ժամանակ իրականացրեք վազքի տեմպի և պուլսի վերլուծություն, ինչի շնորհիվ կարող եք ճիշտ գնահատել իրական ժամանակում Ձեր հնարավորությունների սահմանը: 

VO2 MAX

Գնահատեք Ձեր ընթացիկ մարզավիճակը, հետևեք փոփոխություններին, դրեք նպատակներ, հասեք դրան և արեք ավելին։

Սթրեսի հետևում

Պարզեք` դուք հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում:

HEALTH SNAPSHOT™ գործառույթ

Կատարեք երկու րոպե տևողությամբ սեանս՝ գրանցելով մի քանի կարևոր տվյալների ցուցիչներ, ինչպես օրինակ պուլսի և պուլսի փոփոխության տվյալները, սատուրացիան, շնչառությունը և սթրեսը: Այնուհետև ստեղծեք հաշվետվություն համատեղելի Garmin Connect™ ծրագրի միջոցով և կիսվեք Ձեր տվյալներով:

PULSE OX սենսոր

Բարձր տեղանքում, օրգանիզմի հարմարվելիս կամ քնի ժամանակ, ժամացույցը կատարում է պուլսի մոնիթորիգ, ինչի շնորհիվ հաշվում է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը։

CROSS վարժություններ
Forerunner 965 խելացի ժամացույցում ներբեռնված  HIIT, ուժային, կարդիո, յոգա և պիլատես վարժությունները օգնում են բարելավել ֆիթնես մակարդակը։
   

Ի գործ


Վազքի հզորություն

Ժամացույցի վրա հետևեք, թե վազքի ժամանակ որքան ուժ եք գործադրում, սա թույլ կտա կառավարել ձեր գործադրած ջանքերը վազքի ընթացքում:

SATIQ™ տեխնոլոգիան և մուլտի GPS

Ունեցեք ճշգրտության բարձր ցուցիչներ և օպտիմալ մարտկոցի «կյանք»։

PACEPRO™ ֆունկցիա

Ներկառուցված GPS-ի միջոցով վազքի տեպմի և արագության մոնիտորինգ։ 

Վազքի հետևում

Վազքի ընթացքում գրանցեք շրջանների ճշգրիտ հեռավորությունները և տեսեք հեռավորությունները մետրերով։

CLIMBPRO՝ ֆունկցիան

Իրական ժամանակում հետևեք լեռնամագլցման վերավերյալ մի շարք կարևոր տվյալների։

Իրական ժամանակում գործադրած տոկունությունը

Get Օգտագործեք այս տվյալները, որպեսզի հետևեք թե ինչքան ուժ եք գործադրում և վերահսկեք այն։

UP AHEAD ֆունկցիան

Ստացեք մի շարք կարևոր ինֆորմացիաներ ընտրված երթուղու մասին․ օրինակ հանգստի հիմնական կետերի մասին։ 

Ներկառուցված սպորտային ծրագրեր

Ավելի քան 30 սպորտային ծրագրեր, ներառյալ հեծանվավազքը, բաց ջուրը, ուժային մարզումները և այլն։

Կապ


Երաժշտության ներբեռնման հնարավորություն

Հեշտությամբ ներբեռնեք երգեր ժամացույցի մեջ, կամ օգտվեք Spotify-ի, Deezer-ի կամ Amazon Music-ի երաժշտական ծրագրերից:

Անվտանգության և հետևման հնարավորություններ

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է Ձեր վստահված կոնտակներին։

Garmin Pay™ անհպում վճարային համակարգ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից, տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը (վճարային համակարգը հասանելի է Հայաստանում):

Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն ձեր սմարթֆոնին:

LIVETRACK

Իրական ժամանակում Ձեր հարազատները կարող են հետևել Ձեր գտնվելու վայրին և տեսնել նախապես պլանավորված դասընթացները։ 

GARMIN CONNECT ծրագրի հետ համատեղելիություն

Garmin Connect- ը աշխույժ առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:

CONNECT IQ™ ծրագիր

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից։


ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԼՐԱԿԱԶՄ