fbpx

Երաշխիքային պայմաններ

Երաշխիքային պայմաններ

  1. Գլոբալգիս ՍՊԸ-ն գնման օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրում է երաշխիք Garmin-ի սարքավորումներին։ Այս ժամանակահատվածում Գլոբալգիս ՍՊԸ -ն, իր հայացողությամբ, կվերանորոգի կամ կփոխարինի սարքավորումը, որը խափանվել է նորմալ օգտագործման ժամանակ: Նման վերանորոգումները կամ փոխարինումը կկատարվի անվճար՝ գնորդի համար, պայմանով, որ գնորդը Garmin-ի սարքավորումը Գլոբալգիս ՍՊԸ ի սպասարկման կետ կուղարկի կամ կտեղափոխի իր սեփական միջոցների հաշվին։
  2. Սարքավորումը սերվիս կենտրոն հանձնելուց հետո Գլոբալգիս ՍՊԸ-ն գնորդին մինչև 5 անշխատանքային օրերի ընթացքում կտեղեկացնի ներկայացված սարքավորումն ենթակա է նորոգման կամ փոխարինման։
  3. Փոխարինման ենթակա սարքավորումը կարող է փոխարինվել այլ համարժեք մոդելով, եթե տվյալ մոդելը հանվել է արտադրությունից կամ հասանելի չէ մեր տարածաշրջանի համար։
  4. Երաշխիքային նորոգման կամ փոխարինման առավելագույն ժամկետը 40 աշխատանքային օր է։
  5. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերում.
    (ա) կոսմետիկ վնաս, ինչպիսիք են քերծվածքները և փոսերը.
    (բ) արագամաշ մասերը, ինչպիսիք են մարտկոցները, սնուցման լարերը, սնուցման աղբյուրները, գոտիները, բռնակները և հենակները
    (գ) վթարի, հարվածի, ջրի, ջրհեղեղի, հրդեհի կամ այլ բնական կամ արտաքին պատճառների հետևանքով առաջացած վնասները
    (դ) Garmin-ի լիազորված ծառայություն մատուցող չհանդիսացող անձի կողմից կատարված սպասարկման հետևանքով առաջացած վնաս.
    (ե) Garmin-ի կողմից չարտոնված մասերի կամ ծրագրերի օգտագործման հետևանքով առաջացած անսարքությունները
    (զ) Garmin-ի կողմից չարտոնված սնուցման և/կամ մալուխներին միացված սարքավորուման անսարքությունները
    (է)  Garmin-ը իրավունք է վերապահում մերժել երաշխիքային սպասարկումը այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվել և/կամ օգտագործվել են որևէ երկրի օրենքների խախտմամբ։
  6. Garmin-ի նավիգացիոն արտադրանքը նախատեսված է օգտագործել միայն որպես ճանապարհորդական սարքավորում, և չի նախատեսված ուղղություն, հեռավորություն, մակերես և կամ այլ չափումների համար։ Garmin-ը չի երաշխավորում իր արտադրանքում քարտեզային տվյալների ճշգրտությունը կամ ամբողջականությունը և դրանց առկայության կամ բացակայության հետևանքով օգտագործողին պատճառված վնասների փոխհատուցումը։
  7. Սարքավորումը երաշխիքային սպասարկման հանձնման համար անհրաժեշտ է ներկայացնել վճարման անդորագիրը( ՀԴՄ կտրոն) և/կամ հաշիվ ապրանքագիրը։
  8. Գլոբալգիս Սպը-ն կարող է հրաժարվել կամ լրացուցիչ վճար պահանջել Գլոբալգիս Սպը ի կողմի չարտոնված վաճառողի կողմից վաճառված Garmin-ի սարքավորման երաշխիքային սպասարկման ընդունելու համար։
  9. Գլոբալգիս Սպը-ն կարող է հրաժարվել կամ լրացուցիչ վճար պահանջել Garmin-ի այլ ներկայացուցչի կամ վաճառողի կողմից վաճառված սարքավորումը երաշխիքային սպասարկման ընդունելու համար։
  10. Պատասխանատվության սահմանափակում։  Garmin-ը և Գլոբալգիս ՍՊԸ-ն որևէ դեպքում պատասխանատվություն չեն կրում սույն երաշխիքային փաստաթղթի խախտմամբ չառաջացած որևէ վնասի համար, ինչպես նաև որևէ պատահական, հատուկ, անուղղակի կամ հետևանքային վնասի համար, ներառյալ՝ շահույթի կորուստը կամ հնարավորությունների կորուստը՝ լինի դա ապրանքի օգտագործման, սխալ օգտագործման կամ օգտագործման անկարողության հետևանքով, թե ապրանքի անբավարարության պատճառով:
    Սույն սահմանափակումը չի տարածվում հետևյալ դեպքերում՝
    (i) մահ կամ ֆիզիկական վնաս
    (ii) խաբեություն,
    (iii) խարդախ բնույթի ներկայացում,
    (iv) այլ պատասխանատվություն, որը չի կարող սահմանափակվել կամ բացառվել՝ գործող օրենսդրությամբ:
  11. Garmin-ը չի երաշխավորում, չի հայտարարում կամ չի պարտավորվում, որ կկարողանա վերանորոգել կամ փոխարինել Garmin-ի որևէ սարքավորում առանց Ձեր՝ Garmin սարքում պահված տեղեկատվության և/կամ տվյալների կորստի ռիսկի։
  12. Garmin-ը պետք է պահպանի և օգտագործի երաշխիքային գործընթացի ընթացքում ստացված ցանկացած հաճախորդի տեղեկատվություն՝ համաձայն մեր Գաղտնիության մասին հայտարարության։

Արտադրողի կողմից տրամադրվող հավելյալ երաշխիքային պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։