vívosmart® 5
AMD66000
Սև
Description
Size
Հետևեք Ձեր առողջությանը և եղեք ակտիվ
Երբ պետք է հարմարավետ «սարք», որը Ձեզ հետ կլինի ամեն քայլափոխի, ապա vívosmart® 5-ը կդառնա Ձեր անփոխարինելի «ընկերը», որը ոչ միայն թեթև է, այլև պարզ է իր օգտագործման մեջ։ Այս գեղեցիկ և հարմարավետ ֆիթնես-թրեքերի միջոցով հետևեք Ձեր առողջությանը և եղեք ակտիվ։
Այս ոճային, բարակ և խելացի ֆիթնես ժամացույցը հաշվում է ամենօրյա քայլերը, չափում է պուլսն, մարմնի էներգիան և շատ ավելին։ | Պայժառ էկրան և մինչև 7 օր մարտկոցի աշխատանք։ | Տարբեր ակտիվության ռեժիմներ՝ վազք, քայլ, յոգա, հեծանիվ և այլն։ Օգտվեք ներբեռնված սպորտային ծրագրերից և շարժվեք առօրյա ռիթմին համապատասխան։ |
Առաջատար քնի մոնիտորինգի համակարգ։ Ժամացույցը հաշվում է քնի բոլոր փուլերը և նրանց տևողությունը։ | Եղեք հասանելի։ vívosmart 5-ը թույլ է տալիս ստանալ ծանուցումներ, զանգեր, հաղորդագրություններ ժամացույցի էկրանին։ | Միացեք Ձեր սմարթֆոնի GPS -ին և հետևեք Ձեր քայլերի, վազքի, հեծանվավազքի տվյալներին։ |

Պարզ և ֆունկցիոնալ
Փնտրու՞մ եք պարզ, թեթև և ոճային ֆիթնես ժամացույց, որը կմոտիվացնի լինելու ակտիվ օրվա ընթացքում, ապա այս ժամացույցը այն է՝ ինչ փնտրում եք։ Իսկ պայծառ, լայն և սենսորային էկրանի միջոցով այժմ ավելի է հեշտացել ընթեռնելիությունը։
Ոճային ֆիթնես ժամացույց
Հեշտ փոխարինվող գոտին և գունային ընտրությունը իդեալական համադրություն կլինեն Ձեր օրվա հագուստին։
KEEPS UP FOR DAYS
Ամեն օր, շաբաթական 7 օր, հետևեք Ձեր առողջությանը և մի՛ մտածեք մարտկոցի աշխատաժամանակի մասին։

Tune into your
health and wellness.

Պուլսի հետևում անմիջապես ժամացույցից
Ժամացույցը՝ իր վերջին սերնդի չափման մոնիտորով, շարունակաբար կչափի ձեր պուլսը հանգիստ վիճակում և կահազանգի արագ կամ ցածր պուլսի դեպքում: Մարզումների ընթացքում հետևեք ձեր սրտի զարկերի փոփոխությանը, որը ձեր կհուշի արդյոք աէրոբիկ թե՞ անաէրոբիկ զոնայում եք գտնում և ըստ դրա որոշեք մարզումների արդյունավետությունը։

Body Battery™ մարմնի էներգիայի մոնիտորինգ
Հետևեք ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը:

Pulse Ox Սենսոր
Բարձր տեղանքում, օրգանիզմի հարմարվելիս կամ քնի ժամանակ, ժամացույցը կատարում է պուլսի մոնիթորիգ, ինչի շնորհիվ հաշվում է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը։

Քնի մոնիթորինգի առանձնահատկությունները
Քունը կարևոր ազդեցություն ունի մարդու առողջական վիճակի վրա, ուստի ստացեք ձեր թեթև, խորը և արագ քնի փուլերի, ինչպես նաև Pulse Ox2- ի և շնչառության տվյալների ամբողջական վերլուծություն: Դիտեք այդ ամենը հատուկ վիջեթի վրա, որը ներառում է ձեր սթրեսի գնահատումը և այլ առանձնահատկություններ:

Սթրեսի հետևում
Պարզեք `դուք հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում: Ծանուցումներով ձեզ կհուշի նաև կարճ շնչառական վարժություններ կատարել, սթրեսի մակարդակը նվազեցնելու համար:

Ճիշտ շնչառություն
Երբ ուզում եք հանգստանալ կամ կենտրոնանալ, կարող եք շնչառական վարժություններ անել, և այս ժամացույցը կհետևի ձեր սթրեսին և շնչառությանը ՝ օգնելու ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես եք շնչում:

Ջրի մոնիտորինգ
Մուտքագրեք Ձեր ամենօրյա հեղուկի օգտագործման չափաբաժինը և ստացեք հիշեցումներ՝ երբ խմելու ժամանակն է: Համակարգը թույլ է տալիս մուտքագրել ավտոմատ հեղուկի ընդունման չափը՝ կախված ակտիվության ընթացքում կորցրած հեղուկի չափից։

Շնչառության մոնիտորինգ
Հետևեք, թե ինչպես եք շնչում օրվա ընթացքում, քնած ժամանակ, մարզումների ընթացքում և յոգայի ժամանակ։

Կանանց առողջության հետևում
Garmin Connect ™ ծրագիրը թույլ է տալիս հետևել մինստրուալ ցիկլին կամ հղիությանը: Նշեք ախտանիշները և ստացեք վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված Ձեր վիճակի կարգավորմանը։

Ֆիթնես տարիք
Ժամացույցը, օգտագործելով ձեր շաբաթական ակտիվության, պուլսի, ինչպես նաև օրգանիզմում առկա ճարպի տոկոսային ցուցանիշները, սահմանում է Ձեր ֆիթնես տարիքը։ Ինչպես նաև ֆիթնես տարիքի նվազեցման համար կարող եք խորհուրդներ ստանալ անմիջապես հավելվածի միջոցով։

Kick-start a more
active lifestyle.

Ֆիթնես-թրեքեր
Մինչ դուք դրսում եք,vívosmart® 5-ը կհետևի Ձեր քայլերին, ինտենսիվության րոպեներին, այրված կալորիաներին և շատ ավելին։ Այդ ամենը կարող եք տեսնել անմիջապես Ձեր ժամացույցի էկրանին։

Ներկառուցված սպորտային հավելվածներ
Սկսեք օրը ակտիվ, սպորտային կյանքով՝ օգտվելով ներկառուցված ակտիվության պրոֆիլներից։

GPS-իհասանելիություն
Ժամացույցը միակցելով Ձեր սմարթֆոնին, հետևեք Ձեր դրսում քայլերի, վազքի, հեծանվազքի տվյալներին։

Connect to what
matters most.

Սմարթ ծանուցումներ
Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն ձեր սմարթֆոնին:

Անվտանգության և հետևման հնարավորություններ
Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է ձեր վստահված կոնտակներին։

GARMIN CONNECT ծրագրի հետ համատեղելիություն
Հետևեք Ձեր առողջության և ֆիթնեսի մասին բոլոր տեղեկություններին մեկ տեղում: Garmin Connect- ը աշխույժ առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:

Made for daily wear.
Made for you.

Ջրակայունություն
Այս ժամացույցի ջրադիմացկունությունը 5 ATM է (50մ), այն հարմարավետ է լողալու կամ ցնցուղ ընդունելու համար։
General
Ապակի | Ակրիլիկ |
Պատյան | Պոլիկարբոնատ |
Կապիչ | Սիլիկոն |
ֆիզիկական չափսերը | Փոքր/միջին չափ: 19.5 x 10.7 x 217 մմ Հարմար է 122-188 մմ դաստակին Մեծ չափ: 19.5 x 10.7 x 255 մմ Հարմար է 148-228 մմ դաստակին։ |
Սենսորային էկրան | ![]() |
Էկրանի չափսը | 10.5 մմ x 18.5 մմ անկյունագիծ |
Էկրանի խտությունը | 88 x 154 պիկսել |
էկրանի տիպը | OLED |
Քաշ | Փոքր/միջին չափ: 24.5 գ Մեծ չափ: 26.5 գ |
Մարտկոցի աշխատանքը | Սմարթ ռեժիմում։ մինչև 7 օր |
Ջրակայունություն | Լող |
Հիշողություն | 7 timed activities, 14 days of activity tracking data |
Ժամացույցի հատկություններ
Օր/ժամ | ![]() |
Ավտոմատ լուսավորում | ![]() |
Զարթուցիչ | ![]() |
Թայմեր | ![]() |
Վայրկյանաչափ | ![]() |
Առողջության մոնիթորինգ
Սրտի պուլսի չափում դաստակից յուրաքանչյուր վայրկյան | ![]() |
Հանգիստ վիճակում սրտի պուլսի չափում | ![]() |
Ոչ նորմալ սրտի ռիթմի ազդանշանները | այո (բարձր և ցածր) |
Շնչառության գնահատում (24X7) | ![]() |
Արյան մեջ թթվածնի հագեցվածություն | Այո, (ստուգում օրվա ընթացքում, քնած ժամանակ) |
Ֆիթնես տարիք | ![]() |
BODY BATTERY™ մարմնի էներգիայի մոնիտոր | ![]() |
Սթրեսի մոնիթորինգ | ![]() |
Հանգստի հուշում | ![]() |
Հանգստի շնչառական վարժություններ | ![]() |
Քնի մոնիթորինգ | Այո (ընդլայնված) |
Քնի գնահատում և ինֆորմացում | ![]() |
Ջրի մոնիթորինգ | ![]() |
Կանանց առողջության հետևում | ![]() |
Սենսորներ
GARMIN ELEVATE™ սրտի մոնիտոր | ![]() |
Աքսելերոմետր | ![]() |
Լուսավորման սենսոր | ![]() |
Արյան մեջ թթվածնի հագեցվածության մոնիտոր PULSE OX | ![]() |
Առօրյա սմարթ հատկություններ
Կապի միջոցներ | Bluetooth® smart, ANT+®, |
Սմարթ ծանուցումներ | ![]() |
Տեքստի ճանաչում/չպատասխանած զանգին տեքստային հաղորդագրություն ուղարկել (Android™ միայն) | ![]() |
GPS-ի հետ համակցություն | ![]() |
Օրացույց | ![]() |
Եղանակ | ![]() |
Իրական ժամանակում կարգավորումների սինխրոնացում Garmin Connect™ Mobile –ի հետ | ![]() |
Սմարթֆոնի երաժշտության կառավարում | ![]() |
Գտնել իմ հեռախոսը | ![]() |
Գտնել իմ ժամացույցը | ![]() |
Սմարթֆոնների հետ համատեղելիություն | iPhone®, Android™ |
Համատեղելիություն GARMIN CONNECT™ MOBILE հետ | ![]() |
Անվտանգության և հետևելու հատկություններ
LIVETRACK | ![]() |
Պատահարի արձանագրում ակտիվության ընթացքում | ![]() |
Օգնություն | ![]() |
Ակտիվությանը հետևելու առանձնահատկություններ
Քայլաչափ | ![]() |
Շարժման բար/ ակտիվ և պասիվ վիճակների համադրում | ![]() |
Ավտո նպատակ (հաշվում է ձեր միջին ակտիվությունը եվ նշանակում ամենօրյա նպատակ ) | ![]() |
Այրված կալորիաներ | ![]() |
Անցած ճանապարհի հաշվարկ | ![]() |
Ինտենսիվության րոպեներ | ![]() |
TRUEUP™ | ![]() |
MOVE IQ™ | ![]() |
Մարզումների և ֆիթնեսի առանձնահատկություններ
Առկա սպորտային ակտիվության տեսակներ | Ուժային, HITT, կարդիո և էլիպտիկալ մարզումներ, աստիճանների բարձրացում, բոլդերիգ, փակ տարածքում թիակների մարզանք (Indoor Rowing), վազքուղի, յոգա, պիլատես |
Ավտոմատ ինտերվալների հաշվարկ | ![]() |
Մարզումների պլանավորման և վերլուծության առանձնահատկություններ
HR գոտիներ | ![]() |
HR ծանուցումներ | ![]() |
HR կալորիաներ | ![]() |
% HR MAX | ![]() |
HR հեռարձակում (տվյալների փոխանակում ANT+ի միջոցով կապակցված սարքին) | ![]() |
GPS արագություն և հեռավորություն | Yes (Connected GPS only) |
Անհատական էջ | ![]() |
Անհատական ակտիվության պրոֆիլ | ![]() |
AUTO PAUSE® | ![]() |
Ինտերվալային մարզումներ | ![]() |
AUTO LAP® | ![]() |
VO2 MAX (վազք) | ![]() |
Կարգավորվող հուշումներ | ![]() |
Վազքի առանձնահատկություններ
Առկա վազքի պրոֆիլներ | Վազք |
CADENCE (PROVIDES REAL-TIME NUMBER OF STEPS PER MINUTE) | ![]() |
Հեծանվավազքի առանձնահատկություններ
Առկա հեծանվավազքի պրոֆիլներ | Բայքինգ |
Լողի առանձնահատկություններ
Առկա լողի պրոֆիլներ | Լող լողավազանում (բազային) |
- Vívosmart® 5
- Լիցքավորման լար
- Փաստաթղթեր
Additional information
Shop by Series | Vivosmart |
---|