fbpx

vívosmart® 4

vívosmart® 4

Silver with Gray Band

ԴՐԱՄ65000

Out of stock

Description

Նկարագիր

Հետևիր առողջությանդ և ակտիվությանդ

  • Բարակ, խելացի, ֆիթնես ժամացույց՝ ոճային դիզայնով։
  • Ունի առաջատար քնի մոնիտորինգի համակարգ։
  • Հաշվարկում է այրան մեջ թթվածնի քանակը։
  • Առողջության մոնիտորինգի շնորհիվ չափում է սրտի զարկերը, սթրեսսի մակարդակը, շնչառությունը, մարմնի էներգիան և շատ ավելին։
  • Ունի տարբեր ակտիվության ռեժիմներ՝ վազք, քայլ, ուժային վարժություններ, յոգա, լող և այլն։
  • Միանում է ձեր սմարթֆոնին և տվյալները պահպանում այնտեղ։
  • Ստանում եք ծանուցումներ, զանգեր։
  • Մարտկոցի աշխատանքը՝ մինչև 7 օր։
  • Ջրակայուն։

Ընդգծեք ձեր ոճը `միաժամանակ բարձրացնելով ձեր մարզավիճակը vívosmart 4-ի միջոցով: Բացի ոճային լինելուց այն կարևոր է ֆիթնես ակտիվությունը վերահսկելու համար։ Այս բարակ, ջրակայուն ժամացույցը կօգնի ստանալ առավելագույնը կյանքից և մարզումներից։  Պուլսի սենսորը հաշվում է արյան թթվածնով հագեցվածությունը, իրականցնում քնի և սթրեսի մոնիթորինգ։ Մարմնի էներգիայի մոնիթորինգը թույլ է տալիս իմանալ օրվա որ ժամին է օրգանիզմը պատրաստ ակտիվության, և երբ ունի հանգստի կարիք։ vívosmart 4-ը մեկ լիցքավորումով աշխատում է մինչև 7 օր։

Ոճային դիզայն, սմարթ հնարավորություններ

Բարակ ժամացույցը ունի տարբեր գույնի գոտիներ, որոնք կարող են հաճելի լրացում դառնալ այդ օրվա լուքի հետ։ Էկրանը հեշտ կարդացվող է անգամ արևի ճառագայթների ներքո։ Անկախ նրանից գտնվում եք մարզասրահում, լողավազանում թե աշխատանքի վայրում, vívosmart 4-ը համապատասխանելու է ձեր կյանքի ռիթմին։

Pulse Ox  Sensor

Քնի մոնիտորինգի մի մաս է կազմում նաև PulseOx Sensor-ի օգնությամբ մարմնի թթվածնով հագեցվածության չափումը։ Այս տվյալը ամենակարևորներից է օրգանիզմի առողջության վերահսկման համար։

Քնի մոնիտորինգ

 Քունը կարևոր ազդեցություն ունի մարդու առողջական վիճակի վրա, ուստի այս ժամացույցը հետևում է ձեր քնի փուլերին, ճնշմանը և այլն թույլ տալով արթնալալ հանգստացած և պրոդուկտիվ։ Ժամացույցը հաշվում է քնի բոլոր փուլերը և նրանց տևողությունը։

Մարմնի էներգիա

Օպտիմալացրեք մարմնի էներգիայի պաշարները, այն օրվա մեջ ճիշտ բաշխելով։ Այս ինֆորմացիան հավաքագրելով դուք կիմանաք որ ժամերն են ամենաէֆֆեկտիվը ակտիվություն ցուցաբերելու և որոնք հանգստի համար։

Սթրեսի մոնիտորինգ ամբողջ օրվա ընթացքում

Օրվա ընթացքում բոլորս էլ ունենում ենք սթրեսային սիտուացիաներ, բայց որքա՞ն։  vívosmart 4-ը տեղեկացնում է թե ինչպիսի օր եք ունենում, հանգիստ թե սթրեսային։ Հետևելով պուլսին vívosmart 4-ը հաշվում և հետևում է սթրեսի մակարդակին։ Այն նաև ունի հանգստի մասին հիշեցնելու հնարավորություն։ Եթե օրվա ընթացքում ունենաք բարձր սթրեսի մակարդակ այն տեղեկացնում է այդ մասին և առաջարկում շնչառական վարժություններ հանգստանալու համար։

Հետևիր ակտիվ կյանքիդ

vívosmart 4-ը ամեն օրը սկսում է անհատապես կազմված նոր նպատակով։ Այնուհետև այն ամբողջ օրվա ընթացքում հետևում և վերլուծում է ձեր ակտիվությունը։ Երբ երկար ժամանակ մնում եք անշարժ, ժամացույցը ձեզ կհիշեցնի շարժվել։

Հետևիր մարզումներին

Կարող ես օգտագործել ներկառուցված սպորտային ծրագրերը։ vívosmart 4-ը ավտոմատ կերպով որոշում է, թե ինչ սպորտաձևով եք զբաղվում. Լող, յոգա, կարդիո, ուժային և այլն։

Առօրյա ֆիթնես և առողջության մոնիտորինգ

Այն հաշվի է առնում պուլսը, արյան թթվածնով հագեցվածությունը և տալիս է համապարփակ ինֆորմացիա Ձեր առողջական վիճակի մասին։ Ժամացույցը նաև հաշվարկում է ձեր ֆիթնես տարիքը, և օգնում այն նվազեցնել մարզումների օգնությամբ։ vívosmart 4-ը կտեղեկացնի ձեզ, եթե ձեր պուլսը բարձրացել է։

Մնա կապի մեջ

vívosmart 4-ը թույլ է տալիս ստանալ ծանուցումները ժամացույցի էկրանին։ Տես եղանակը, կառավարիր երաժշտությունը, ստացիր ծանուցումները, գտիր թե որտեղ ես թողել հեռախոսդ, և անգամ պատասխանիր նամակներին։

Կիսվիր և մրցիր

Հաջողություններին և մարզումներին հետևելը հեշտ է vívosmart 4-ի հետ։ Այն սինխրոնիզացվում է Garmin Connect-ի հետ, որը օնլայն հարթակ է։ Այնտեղ կարող եք հետևել ձեր պրոգրեսսին, վերլուծել արդյունքները, կիսվել սոցիալական մեդիայում։ Garmin Connect-ը անվճար է և հասանելի թե համակարգչով և թե սմարթֆոնի համար նախատեսված ծրագրով։

Տեխնիկական տվյալներ
Լրակազմ