fbpx

vívomove® Trend

Sale!

AMD108000

Ոսկեգույն, չժանգոտվող պողպատե շրջանակով սմարթ ժամացույց՝ բաց մոխրագույն իրանով և սիկիլոնե գոտիով

Description

ՆԿԱՐԱԳԻՐ

Նրբագեղ և մոտիվացնող

vívomove® Trend ժամացույցը համատեղում է դասական ժամացույցի  ավանդական տեսքը և խելացի ժամացույցի հատկությունները։ Այս խելացի ժամացույցը իր նրբագեղությամբ կընդգծի Ձեր ոճը, իսկ սմարթ հնարավորությունները թույլ կտան շարժվել կյանքի ռիթմին համընթաց։

AMOLED display
Հիբրիդային ժամացույց՝ դասական ժամացույցի ավանդական տեսքով և խելացի ժամացույցի հատկություններով։

Ստացեք մարտկոցի 5 օր աշխատաժամանակ։
Music
Սա Ձեր փոքրիկ գաղտնիքն է: Դիպչեք կամ քաշեք մատով, որպեսզի հայտնվի անտեսանելի էկրանը։
sports apps
Անմիջապես ժամացույցի վրա ստացեք սմարթ ծանուցումներ․ տեքստային հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ, հիշեցումներ։
animated workouts
Տեղեկացեք ձեր առողջության և մարզավիճակի մասին ժամացույցի սմարթ հատկությունների շնորհիվ։
Battery Life
Կատարեք անհպում վճարումներ Garmin Pay վճարային համակարգի միջոցով։

Մարտկոցի աշխատաժամանակը

Մարտկոցի աշխատաժամանակը՝ 5 օր սմարթ ռեժիմում, ևս 1 հավելյալ օր ժամացույցի ռեժիմում։ Ժամացույցը հնարավոր է լիցքավորել անլար Qi- հավաստագրված հատուկ լիցքավորման սարքերի միջոցով (ներառված չէ)։

Էլեգանտ և տարբերվող

Լավագույն գունային առաջարկներից ընտրիր հենց քո՛ գույնը։ vívomove® Trend ժամացույցը առանձնանում է նրբագեղ գունային համադրություններով, թեթև քաշով, հարմարավետ սիլիկոնե գոտիով։

Ժամանակակից և սպորտային

vívomove® Trend ժամացույցի էկրանին առկա 2 դիսպլեյները էլ ավելի են հեշտացնում ժամացույցից օգտվելու պրոցեսը։ Ժամացույցը, իհարկե, կգնահատեն նրանք, ում համար կարևոր է դասական ժամացույցի ավանդական տեսքը, բայց, միաժամանակ ցանկանում են ակտիվ կյանք վարել և լինել սպարտային։

You’re connected

with essential smart features.

Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակներ, հաղորդագրություններ և ծանուցումներ համատեղելի սմարթֆոնից՝ անմիջապես Ձեր ժամացույցի էկրանին:

Garmin Pay™ անհպում վճարային համակարգ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից։ Տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը (վճարային համակարգը հասանելի է Հայաստանում):

Անվտանգության և հետևման հնարավորություն

Երբ Ձեր ժամացույցը կցված է հեռախոսին, Ձեր գտնվելու մասին հաղորդագրությունը ուղարկեք Ձեր կողմից վստահված անձին ձեռքով կամ ավտոմատ, բացօթյա ակտիվ գործունեության ժամանակ, ներկառուցված միջադեպերի հայտնաբերման ֆունկցիայի միջոցով։

Թայմեր եվ վայրկյանաչափ

Խրոնոմետրաժի հասանելի ֆունկցիաները հենց քո դաստակին։

Համատեղելիությունը GARMIN CONNECT™ ծրագրի հետ

Garmin Connect- ը աշխույժ, առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:

Live well with helpful

insight.

BODY BATTERY™ մարմնի էներգիայի մոնիթորինգ

Հետևեք ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը:

Պուլսի հետևում անմիջապես ժամացույցից

Մարզումների ընթացքում հետևեք Ձեր սրտի զարկերի փոփոխությանը, որը Ձեզ կհուշի արդյոք աէրոբ թե՞ անաէրոբ զոնայում եք գտնվում և ըստ դրա որոշեք մարզումների արդյունավետությունը։

Քնի մոնիթորինգ և քնի գնահատում

Իմացեք, թե ինչպես է Ձեր մարմնի էներգիան վերականգնվում՝ ունենալով քնի փուլերի, ինչպես նաև Pulse Ox2- ի և շնչառության տվյալների ամբողջական վերլուծություն:

PULSE OX սենսոր

Բարձր տեղանքում, օրգանիզմի հարմարվելիս կամ քնի ժամանակ, ժամացույցը կատարում է պուլսի մոնիթորիգ, ինչի շնորհիվ հաշվում է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը։

Սթրեսի հետևում

Պարզեք` դուք հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում:

Շնչառական վարժություններ

Երբ ցանկանում եք հանգստանալ կամ կենտրոնանալ, կորող եք շնչառական վարժություններ կատարել, որի ընթացքում ժամացույցը կհետևի Ձեր սթրեսին և շնչառությանը, ինչի արդյունքում կհասկանաք ինչպես եք շնչում։

Կանանց առողջության հետևում

Հետևեք մինստրուալ ցիկլին կամ հղիությանը: Նշեք ախտանիշները և ստացեք վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված ձեր վիճակի կարգավորմանը։

Ջրի մոնիտորինգ

Մուտքագրեք Ձեր ամենօրյա հեղուկի օգտագործման չափաբաժինը և ստացեք հիշեցումներ՝ երբ խմելու ժամանակն է: Համակարգը թույլ է տալիս մուտքագրել ավտոմատ հեղուկի ընդունման չափը՝ կախված ակտիվության ընթացքում կորցրած հեղուկի չափից։

Շնչառության հետևում

Շնչառության մոնիտորինգ ողջ օրվա ընթացքում, նաև մարզումների ժամանակ:

Fitness features that

fit your lifestyle.

Միացված GPS

Միացեք Ձեր համատեղելի սմարթֆոնի GPS- ին, որպեսզի կարողանաք ճշգրիտ հետևել բացօթյա զբոսանքներին,  վազքին և այլն:

Ֆիթնես տարիք

Համակարգը օգտագործելով ձեր շաբաթական ակտիվության, պուլսի, ինչպես նաև օրգանիզմում առկա ճարպի տոկոսային ցուցանիշները սահմանում է Ձեր ֆիթնես տարիքը։ Ինչպես նաև Ֆիթնես տարիքի նվազեցման համար կարող եք խորհուրդներ ստանալ անմիջապես հավելվածի միջոցով։ (Օրգանիզում ճարպի տոկոսային ցուցիչը իմանալու համար անհրաժեշտ է Index™ S2 խելացի կշեռքը)։

Ինտենսիվ մարզման րոպեներ

Հետևեք թե օրվա որ հատվածում և ինչպիսի ակտիվության շնորհիվ եք վաստակել ձեր ինտենսիվության րոպեները։

Ներբեռնված սպորտային հավելվածներ

Մարզվեք Ձեր նախընտրելի նախապես ներբեռնված սպարտային ծրագրով․ յոգա, ուժային մարզումներ, կարդիո, լող և այլն։ Այդ թվում, hետևեք կալորիաների ծախսին, շնչառությանը, ջրազրկմանը և այլ կարևոր ցուցանիշների։

Ֆիթնես թրեքինգ

Vívomove® Trend խելացի ժամացույցի հետ հաշվարկեք կատարած քայլերի, բարձրացած աստիճանների քանակը, ինտենսիվ մարզումների տևողությունը: Նույնիսկ ամբողջ ինֆորմացիան սինխրոնացրեք Garmin-ի մի քանի սմարթ ժամացույցների միջև:

Designed to be your

everyday accessory.

Ջրակայունությունը

Ժամացույցը նախատեսված է լողալու համար, ինչը հարմարավետ է դարձնում ժամացույցը օգտագործել նաև ամենօրյա լոգանքի կամ սպա պրոցեդուրաների ժամանակ։ 

Թեթև և կոմպակտ դիզայնով ժամացույց

Թեթև պատյանով, 40մմ չափով այս նրբագեղ և ֆունկցիոնալ ժամացույցը կգերի յուրաքանչյուրի սիրտը։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Գլխավոր

Ապակու նյութըԱմուր ապակի
Պատյանի նյութըՄանրաթելային-ամրացված պոլիմեր
ՇրջանակըՉժանգոտվող պողպատ
Արագ փոխվող գոտիներայո (20 մմ, գործարանային ստանդարտ)
Գոտու նյութըՍիլիկոն
ֆիզիկական չափսերը40.4 x 40.4 x 11.9 մմ, հարմար է 125-190մմ շրջագծով դաստակին
Թաչսքրին
Էկրանի չափսը25.6 mm x 18.8 մմ
Էկրանի խտությունը254 x 346 պիկսել
էկրանի տիպըLiquid crystal
ՔաշԱռանց գոտու՝ 28.3 գ, գոտիով՝ 43․3 գ․
Մարտկոցի աշխատանքըՍմարթ ռեժիմում՝ մինչև 5 օր
Ժամացույցի ռեժիմում՝ հավելյալ 1 լրացուցիչ օր
Ջրակայունություն5 ATM
ԼիցքավորումGarmin-ի լիցքավորման լար, համատեղելի է Qi սերտիֆիկացված անլար լիցքավորման բարձիկների մեծ մասի հետ
Հիշողություն/Պատմություն10 ժամ ակտիվություն, 14 օր ակտիվության հետևման տվյալներ

Ժամացույցի հատկություններ

Օր/ժամ
Ավտոմատ ամառային ռեժիմ
Զարթուցիչ
Թայմեր
Վայրկյանաչափ
Խրոնոմետրաժ
Անալոգային սլաքներ

Առողջության մոնիթորինգ

Սրտի պուլսի չափում դաստակից ցանկացած պահի
Հանգիստ վիճակում սրտի պուլսի չափում
Ոչ նորմալ սրտի ռիթմի ազդանշաններըայո (բարձր և ցածր)
Շնչառության գնահատում  (24X7)
Արյան մեջ թթվածնի հագեցվածությունԱյո, (ստուգում օրվա ընթացքում, քնած ժամանակ)
Ֆիթնես տարիք
BODY BATTERY™ էներգիայի մոնիտոր
Սթրեսի մոնիթորինգ
Հանգստի շնչառական վարժություններ
Քնի մոնիթորինգԱյո (ընդլայնված)
Քնի գնահատում և ինֆորմացում
Ջրի մոնիթորինգ
Կանանց առողջության հետևում

Սենսորներ

Դաստակից սրտի զարկերի մոնիտոր GARMIN ELEVATE™
Բարոմետրիկ բարձրաչափ
Աքսելերոմետր
Լուսավորության ցուցիչ
Արյան թթվածնի հագեցվածության մոնիտոր PULSE OX

Առօրյա սմարթ հատկություններ

Կապի միջոցներBluetooth® Smart and ANT+®
Սմարթ ծանուցումներ
Տեքստի ճանաչում/չպատասխանած զանգին տեքստային հաղորդագրություն ուղարկել (Android™ միայն)
Միակցում GPS-ին
Օրացույց
Եղանակ
Իրական ժամանակում կարգավորումների սինխրոնացում Garmin Connect™ Mobileի հետ
Սմարթֆոնի երաժշտության կառավարում
Գտնել իմ հեռախոսը
Գտնել իմ ժամացույցը
Սմարթֆոնների հետ համատեղելիությունiPhone®, Android™
Համատեղելիություն GARMIN CONNECT™ MOBILE հետ
GARMIN PAY™ վճարային համակարգ

Անվտանգության և հետևելու հատկություններ

LIVETRACK
Incident detection alert on phone for wearables
Պատահարի արձանագրում ակտիվության ընթացքում
Օգնություն

Ակտիվությանը հետևելու առանձնահատկություններ

Քայլերի հաշվարկ
Շարժման բար/ ակտիվ և պասիվ վիճակների համադրում
Ավտո նպատակ (հաշվում է ձեր միջին ակտիվությունը եվ նշանակում ամենօրյա նպատակ )
Այրված կալորիաներ
Աստիճանների բարձրացում
Անցած ճանապարհի հաշվարկ
Ինտենսիվության րոպեներ
TRUEUP™
MOVE IQ™

Մարզումների  և ֆիթնեսի առանձնահատկություններ

Առկա մարզասրահի ակտիվությանՈւժային, կարդիո և էլիպտիկալ մարզումներ, սանդուղքների բարձրացում,  ստեպ վարժանքներ, յոգա, պիլատես, շնչառական վարժանքներ
Կրկնությունների ավտոմատ հաշվարկ

Մարզումների պլանավորման և վերլուծության առանձնահատկություններ

HR գոտիներ
HR ծանուցումներ
HR կալորիաներ
% HR MAX
HR հեռարձակում (տվյալների փոխանակում ANT+ի միջոցով կապակցված սարքին)
Շնչելու հաճախականությունը (վարժանքի ընթացքում)Միայն Յոգա
GPS արագություն և հեռավորությունԱյո (Connected GPS only)
Անհատական էջ
Անհատական ակտիվության պրոֆիլ
AUTO LAP®
VO2 MAX (վազք)
PHYSIO TRUEUP

Վազքի առանձնահատկություններ

Առկա վազքի պրոֆիլներՎազք, վազք վազքուղով,
GPS-ի միջոցով վազքի հեռավորության, արագության, տեմպի արձանագրումԱյո (Connected GPS only)

Հեծանվավազքի առանձնահատկություններ

Ընդլայնված հեծանվավազքի պրոֆիլներբայքինգ
Ծանուցումներ /կատարած նպատակակետերին հասնելիս, պտույտն ավարտելիս, հեռավորությունը հաթահարելիս, սրտի ռիթմի և կալորիաների այրման սահմանին հասնելիս/

Լողի առանձնահատկություններ

Առկա լողի պրոֆիլներԼող լողավազանում
Պուլսի չափում ջրի տակ

Երեխաների ակտիվության հետևման առանձնահատկություններ

TOE-TO-TOE™ CHALLENGES APP
ԼՐԱԿԱԶՄ
  • vívomove Trend
  • Լիցքավորման լար
  • Փաստաթղթեր
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Additional information

Shop by Series

Vivomove