Tacx FLUX 2 Smart Trainer
AMD369000
Ներառում է հատուկ նվեր
Description
Tacx FLUX 2 խելացի մարզասարքի հետ հեծանվավազքը կդառնա էլ ավելի հաճելիև արդյունավետ
Այս՝ Tacx FLUX 2 խելացի մարզասարքը, հեծանվավազքի իր հնարավորություններով և էներգիայի ճշգրիտ չափումներով հանդերձ, ներառում է այն ամենը, ինչ հարկավոր է հաճելի և արդյունավետ հեծանվավազքի համար՝ տանը կամ մարզասրահում։
Մարզվի՛ր ավելի արդյունավետ։ Tacx FLUX 2 խելացի մարզասարքը կարող է ապահովել մինչև 2000 վատ հզորության էներգիա։ | Քրտնաջան մարզվեք, մինչև 16% թեքություն իմիտացիա, ինչպես ամենալուրջ սպրինտներում։ | Ճշգրիտ տվյալները շատ կարևոր են։ Չափե՛ք ձեր էներգիայի հզորությունը 2,5% շեղման ճշտությամբ։ |
Օգտվե՛ք ձեր նախընտրելի ծրագրերից՝ ներառյալ Zwift ևTacx-ը։ | Սարքը աշխատում է փափուկ և անձայն։ Այնպես որ, մարզվեք՝ երբ կցանկանաք։ |
Train your way.
Ճշգրիտ և հուսալի տվյալներ
Այս խելացի մարզիչը հատուկ նախատեսված է նրա համար, որ հետևեք ձեր տվյալներին ու գրանցած հաջողություններին՝ հուսալի և ճշգրիտ չափումների միջոցով։ Ստեղծած Էներգիայի հզորությունը, արագությունը և րոպեյում պեդալների պտույտը (կադենսը) հաշվում է 2,5% շեղման ճշտությամբ։
Պատրա՞ստ ես սպրինտ անելու
FLUX 2 խելացի մարզասարքի լավ բալանսավորված կառուցվածքը և հենակի մեծ տարածքը ապահովում են առավելագույն կայունություն, նույնիսկ 2000 վատ հզորության սպրինտների դեպքում։
Հաղթահարեք բարձրությունները
FLUX 2 խելացի մարզասարքը ապահովում է մինչև 16% թեքության հնարավորություն, որպեսզի մարզումները դարձնեք էլ ավելի արդյունավետ։
Իրատեսական հեծանվավազքի զգացողություն
7,6 կգ կշռող թափանիվը ապահովում է իրական հեծանվավազքի զգացողություն։
Մարզվեք անաղմուկ
Այս խելացի մարզասարքը ունի վիբրացիայի և աղմուկի մինիմալ մակարդակ, ինչը թույլ է տալիս ձեզ մարզվել՝ երբ որ կամենաք։
Համատեղելիությունը սռնիների (axles) հետ
Այս խելացի մարզիչը առաջարկում է ոտնակների տվիչների միացման մի շարք հնարավորություններ՝ բարելավելու համատեղելիությունը այլ սարքերի հետ։ Վերջինս համատեղելի է 142 х 12 մմ и 148 х 12 մմ սռնիների (axles) հետ։
A remarkably
smart trainer.
Համատեղելիություն այլ ծրագրերի հետ
FLUX 2 խելացի մարզիչը փոխանակվում է տվյալներով BLUETOOTH® ևANT+® FE-C -ի միջոցով, դրա շնորհիվ էլ այն կարող է աշխատել այնպիսի ծրագրերի հետ, ինչպիսին է TrainerRoad-ը և Zwift-ը։
Ավտոմատ ռեժիմի հնարավորություն
Սարքը կարող եք օգտագործել ավտոմատ ռեժիմում։ Առանց միացումների, սարքը մոդելավորում է հարթ ճանապարհ և ինչքան արագ եք պտտում պեդալը, դրան զուգահեռ մեծանում է դիմադրությունը։
Համատեղելիություն այլ սարքերի հետ
FLUX 2 խելացի մարզիչը կարող եք միակցել մի քանի տարբեր սարքերի հետ միաժամանակ, ինչը թույլ է տալիս օգտվել Tacx-ի ծրագրերից և միևնույն ժամանակ հետևել ձեր տվյալներին հեծանվային համակարգչով։
TACX մարզումների ուսուցման ծրագրակազմ
Օգտվեք 100-ից ավելի բարձրորակ իրատեսական վիդեոներից, ինչը թույլ կտա ձեզ զգալ, որ ճամփորդում եք Ալպերի թեք բլուրներով կամ Միլանի սալաքարե ճանապարհներով։
TACXմարզումների ուսուցման պլան
Օգտվեք վերապատրաստման ծրագրերից՝ նախատեսված ձեր իսկ մարզավիճակի համար, որը կօգնի հասնել ձեր առջև դրված նպատակին։ Մրցեք ձեր հակառակորդների հետ, ներբեռնեք և կիսվեք տվյալներով, վարելիս օգտվեք 3-D քարտեզներից և այլն։
The Bluetooth word mark and logos are registered trademarks owned by Bluetooth SIG, Inc. and any use of such marks by Garmin is under license.
Գլխավոր
Ֆիզիկական չափսեր | 26.4″ x 25.3″ (670 x 642 մմ) |
Քաշ | 50,3 lbs (22.8 կգ) |
Բարձրություն | 18.1″ (460 մմ) |
Կապի միջոցներ
Անլար կապ | ANT+ կապակցվածություն, BLUETOOTH անլար տեխնոլոգիա |
Վերահսկողություն | Սմարթֆոն, պլանշետ, ANT+ հեծանվային համակարգիչ, ավտոմատ ռեժիմ, համակարգչի հետ միացում ANT+ ալեհավաքի միջոցով |
Տվյալների դիտման հնարավորություն | հեծանվային համակարգիչ, համակարգչի հետ աշխատանք ANT+ ալեհավաքի միջոցով, սմարթֆոն, սպորտային ժամացույց, պլանշետ։ |
Կապի ցուցիչ (ANT+/BLUETOOTH) | 2 LEDs |
Փակ տարածքում մարզումների առանձնահատկությունները
Մագնիսներ | 8 մշտական ֆերիտային մագնիսներ և 8 |
Էլեկտրականության հզորության պահանջ | 110-240 V |
Աստղանիվի հետ համատեղելիություն | Shimano և SRAM՝ 8-11 արագության, Campagnolo, SRAM XD և XD-R կորպուսներ (վաճառվում է առանձին)։ Չի համապատասխանում SCS մասնագիտացված համակարգին |
Սռնիների (axles) հետ համատեղելիություն | Ետնամասի հեծանվային բռնիչի լայնությունը։ Մրցարշավային հեծանիվներ – 130մմ, MTB 135 մմ, 142 մմ և 148 mm։ Հասանելի ադապտր 135 x 10 մմ։ |
Առավելագույն էներգիայի հզորությունը | 2000 վտ |
Առավելագույն թեքությունը | 16% |
Առավելագույն պտույտի պահը | 41 Nm |
Արգելակման առավելագույն ուժը | 120 N |
Թափանիվ | 16.8 lbs (7.6 kg) |
Մեխանիկական իներցիա | 68.8 lbs (31.2 kg) |
Կալիբրացիա | Տեմպի դանդաղեցում |
Ներկառուցված հնարավորություններ | Արագություն, կադենս, էներգիայի հզորություն |
Ճշգրտությունը | <2.5% շեղմամբ |
Արագության հաշվարկ | |
Րոպեում ոտնակների պտույտների հաշվարկ (կադենս) | |
Էներգիայի հզորության հաշվարկ |
- FLUX 2 խելացի մարզիչ
- Արագ փոխարինվող ամրակ ճանապարհային և լեռնային հեծանիվներեի համար (5մմ)
- Արագ փոխարինվող շարժիչ՝ միացման ադապտրներով (142 x 12 մմ և 148 x 12մմ)
- 1 ամիս Tacx Premium ծրագրային հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն
Additional information
Shop by Series | Tacx Smart trainers |
---|