fbpx

Մոդել/Գույն

Tacx® Flow Smart Trainer

Sale!

AMD148000

Հեծանվային սմարթ մարզասարք

Description

Նկարագիր

Ինտերակտիվ խելացի մարզասարք՝ հեծանվային հավելվածների համատեղելիությամբ․

  • Անիվը տեղադրվում է երկու ամրակների միջոցով և այն ֆիքսում տեղում։
  • Չափում է արագությունը, ստեղծած էներգիայի հզորությունը և րոպեում պեդալների պտույտների թիվը։
  • Իր փափուկ և անձայն թափանիվի շնորհիվ կարող եք մարզվել չխանգարելով ոչ ոքի
  • Աշխատում է այնպիսի հայտնի ծրագրերի հետ, ինչպիսիք են Zwift-ը և Tacx®-ը
  • Մարզվեք մինչև 6% թեքությամբ մոդելավորված ճանապարհներով։

Ուսուցման և ինտենսիվ մարզման համար Flow խելացի մարզասարքը առաջարկում է դրա համար նախատեսված բոլոր հարմարությունները։ Մարզասարքի կառուցվածքի շնորհիվ հեծանիվի անիվը հեշտ է տեղադրելը և ֆիքսելը։ Մարզվելը Flow խելացի մարզիչի հետ հաճելի է և հետաքրքիր, քանի որ այն ապահովում է կապը Zwift, Tacx և TrainerRoad ծրագրերի հետ։

Մարզվեք վստահ ձեր Flow խելացի մարզիչի հետ

Մարզասարքը նախատեսված է ապահովելու ճշգրիտ չափման տվյալներ՝ ստեղծած էներգիայի հզորության, արագության, րոպեում պեդալների պտույտների վերաբերյալ, առանց արտաքին տվիչների անհրաժեշտության։

Բազմաֆունկցիոնալ հզոր մարզասարք

Չնայած մարզասարքը ունի կոմպակտ թափանիվ, այն ի վիճակի է ստեղծել 11,8 կգ զանգվածին համապատասխան իներցիոն արդյունավետություն, որն էլ ստեղծում է բացօթյա վարման զգացողություն։ Այն ի վիճակի է նաև մոդելավորել մինչև 6% թեքության ճանապարհներ՝ մեծացնելու համար հեծանվավազքի արդյունավետությունը։

Երկարակյաց մարզասարք

Անկախ նրանից, թե ինչքան մեծ է ձեր մարզվելու ինտենսիվությունը, մարզասարքը դիմացկուն է և երկարակյաց։ Սարքի վրա հեծանիվի անիվը ֆիքսում է իր դիրքը, այնպես որ անգամ մարզումների բարձր ինտենսիվության դեպքում կարող եք լինել ապահով։ Այս խելացի Flow խելացի մարզիչը ունի մեկ գլանաձև կցորդիչ՝ պատրաստված կարծր պողպատից, կանխելու համար մաշվածությունը։ 

Մարզվեք անաղմուկ

Flow խելացի մարզիչը, ունենալով 1․6 կգ կշռող թափանիվ և փափուկ պլաստմասե գլանաձև միջուկ՝ ընդունակ կլանելու վիբրացիան, շուկայում հանդիսանում է անաղմուկ մարզասարքերից մեկը։

Կապը մարզումների ծրագրերի հետ

Flow խելացի մարզիչը համատեղելի է մի շարք հայտնի ծրագրերի հետ, ինչպիսին է Zwift, Strava, TrainerRoad -ը։ Այս խելացի մարզիչը հնարավորություն է տալիս ձեզ մարզվել շատ ավելի խելացի և նպատակային քան երբևէ։

Ստեղծիր քո՛ ճանապարհը

Flow խելացի մարզասարքը օգտագործում է մարզումների նորարար ծրագրերը՝ դարձնելով վարման ընթացքը ավելի արդյունավետ և հաճելի տանը կամ մարզասրահում մարզվելիս։ Միաժամանակ օգտվեք վերապատրաստման ծրագրերից՝ նախատեսված ձեր իսկ մարզավիճակի համար, որը կօգնի հասնել ձեր առջև դրված նպատակին։ Օգտվեք բարձրորակ իրատեսական տեսանյութերից, ինչը թույլ կտա ձեզ զգալ, որ ճամփորդում եք Ալպերի թեք բլուրներով կամ Միլանի սալաքարե ճանապարհներով։

  Flow խելացի մարզասարքի միջոցով մրցեք ձեր հակառակորդների հետ, ներբեռնեք և կիսվեք տվյալներով, վարելիս օգտվեք 3-D քարտեզներից և այլն։

Տեխնիկական տվյալներ

Գլխավոր

Ֆիզիկական չափսեր26.6″ x 25.6″ (675 x 650 մմ)
Հավաքված վիճակում Ֆիզիկական չափսերը22.2″ x 16.1″ x 9.7″ (565 x 410 x 245 մմ)
Քաշ20,7 lbs (9.4 կգ)
Բարձրություն16.1″ (410 մմ)

Կապի միջոցներ

Անլար կապANT+, BLUETOOTH 
ՎերահսկողությունՍմարթֆոն, պլանշետ,  ANT+ հեծանվային համակարգիչ, ավտոմատ ռեժիմ, համակարգչի հետ միացում ANT+ ալեհավաքի միջոցով
Տվյալների դիտման հնարավորությունհեծանվային համակարգիչ, համակարգչի հետ աշխատանք ANT+ալեհավաքի միջոցով, սմարթֆոն, պլանշետ։

Փակ տարածքում մարզումների առանձնահատկությունները

Մագնիսներ8 մագնիսներ
ՏրանսմիսիաԳլանակ 30մմ
Էլեկտրականության հզորության պահանջ110-240 V
Սռնիների (axles) հետ համատեղելիությունԵտնամասի հեծանվային բռնիչի լայնությունը։ Մրցարշավային հեծանիվներ – 130մմ, MTB 135 մմ, Հասանելի է նաև այլ լայնության ադապտրներով։
Առավելագույն էներգիայի հզորությունը800 վտ
Առավելագույն թեքությունը6%
Առավելագույն պտույտի պահը41 Nm
Արգելակման առավելագույն ուժը120 N
Թափանիվ16.8 lbs (7.6 կգ)
Մեխանիկական իներցիա68.8 lbs (31.2 կգ)
ԿալիբրացիաՏեմպի դանդաղեցում
Ներկառուցված հնարավորություններԱրագություն, կադենս, էներգիայի հզորություն
Ճշգրտությունը<2.5%  շեղմամբ
Արագության հաշվարկ
Րոպեում պեդալների պտույտների հաշվարկ (կադենս)
Էներգիայի հզորության հաշվարկ
Լրակազմ
  • FLUX 2 խելացի մարզասարք
  • Արագ փոխարինվող ամրակ ճանապարհային և լեռնային հեծանիվների համար (5մմ)
  • Արագ փոխարինվող շարժիչ՝ միացման ադապտրներով (142 x 12 մմ և 148 x 12մմ)
  • 1 ամիս Tacx Premium ծրագրային հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն

Additional information

Shop by Series

Tacx Smart trainers