fbpx

Մոդել/Գույն

Garmin DriveAssist™ 51 LMT-S

Sale!

AMD180000

Description

Նկարագիր

ՀԵՇՏԱՑՐՈՒ ՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼԸ

Garmin DriveAssist-ը իր մեջ ներառում է և նավիգացիոն համակարգ, և տեսանկարահանող սարք։


Պատրաստ եղիր ցանկացած ճանապարհների այս 5 դույմանոց վառ էկրանի և պարզ քարտեզների շնորհիվ։

Ինչ որ բան բա՞ց ես թողել, իսկ ներկառուցված տեսանկարահանող սարքը պահպանել է ամբողջը։

Ձայնային կառավարում։ Կարիք չկա ձեռքերը ղեկից հեռացնել, սարքը աշխատում է նաև ձայնային հրահանգներով։

Ներկառուցված Wi-Fi® տեխնոլոգիան թույլ է տալիս առանց խնդիրների թարմացնել քարտեզները և ծրագրերը։

Պահպանիր տեսախցիկի վիդեոները ներառված microSD™ հիշողության քարտում

Պարզ, հասկանալի, մանրամասն քարտեզ

Ներկառուցված տեսախցիկ

Երթևեկության ամողջ ընթացքը տեսանկարահանվում է։ Պատահարների դեպքում սարքը ավտոմատ կորպով պահպանում է վիդեոն և այն վայրի կոորդինատները որտեղ տեղի է ունեցել պատահարը։

Զգուշացում վտանգի մասին

Տեսախցիկը թույլ է տալիս սարքին հասկանալ թե որքան մոտ եք դիմացի մեքենային, և եթե շատ մոտ եք այն զգուշացնում է ձեզ։

Երթևեկելի գոտուց դուրս գալու մասին զգուշացում

Այս սարքը կարողանում է հասկանալ և զգուշացնել ձեզ եթե դուրս եք գալիս փողոցի երթևեկելի գոտուց։

GARMIN REAL VISION™

Կարիք չկա երկար փնտրել ցանկալի շենքի համարը։ Երբ մոտենում եք վերջնակետին սարքի էկրանն անցնում է տեսախցիկի ռեժիմին, և սլաքների օգնությամբ ցույց է տալիս ճանապարհը։

Շարժվելու մասին ծանուցում

Երբ կանգնած ես ճանապարհի վրա, և դիմացի մեքենաները շարժվում են, սարքը զգուշացնում է այդ մասին։

TRAVELAPSE™

Այս հնարավորությունը թույլ է տալիս օգտագործել տեսանկարահանող սարքը ստանալու համար ճանապարհորդական վիդեո և կիսվել դրանով սոցիալական ցանցերում։ Այն աշխատում է VIRB® Mobile app ծրագրի հետ՝ նախատեսված սմարթֆոնի համար։

TRIPADVISOR

Տես այլ ճանապարհորդների գնահատականները և կարծիքները տարբեր ռեստորանների, հյուրանոցների և տեսարժան վայրերի վերաբերյալ։

Ձայնային կառավարում

Կարիք չկա ձեռքերը ղեկից հեռացնելու, DriveAssist 51-ը կառավարվում է ձայնային հրահանգներով։

Թարմացումներ

Սարքում ներկառուցված Wi-Fi®-ը հեշտացնում է քարտեզների և ծրագրերի թարմացումները։ Այլևս կարիք չկա այն համակարգչին միացնելու։

GARMIN REAL DIRECTIONS™

Սարքը քայլ առ քայլ թելադրում է ճանապարհը ցանկալի կետին հասնելու համար գտնելով օպտիմալ ճանապարհը։ Սարքը ճանաչում է փողոցների, խանութների, հայտնի վայրերի անվանուները։

Զգուշացումներ

Մեքենա վարելը ավելի ապահով դարձնելու համար սարքը զգուշացնում է շրջադարձների, թեքությունների, արագության փոփոխության և այլնի մասին։

Գտիր վայրը անվանումով

Սարքում ներբեռնված Foursquare համակարգը թույլ է տալիս գտնել խանութներ, ռեստորաններ և միլիոնավոր այլ վայրեր։

Արագաչափերի նախազգուշացում

Հայաստանի բոլոր արագաչափ սարքերի և նկարահանող տեսախցիկների նախազգուշացման համակարգ։ (Տարեկան վճար)

Ավելին

Սարքին հնարավոր է կցել նաև հետընթացի տեսախցիկ և տեսնել այն նավիգացիոն սարքի էկրանին։

Խցանումներ և եղանակ

Խուսափիր խցանումներում երկար ժամանակ վատնելուց։ Տես քաղաքի խցանումները սարքի էկրանին։ Բացի այդ, տես նաև եղանակի տեսությունը։

Ավտոկայանատեղիներ

Համակցելով սարքը սմարթֆոնի հետ, նավիգացիոն սարքը կարող է օգնել գտնել ազատ ավտոկայանատեղի։

HANDS-FREE ԶԱՆԳԵՐ

Ներկառուցված բլութութ համակարգը թույլ է տալիս համակցել սարքը սմարթֆոնի հետ, ստանալ և կատարել զանգել առանց ձեռքերը ղեկից հանելու։

Սմարթ ծանուցումներ

Համակցելով սարքը սմարթֆոնի հետ կարող եք ստանալ նամակներ և այլ ծանուցումներ սարքի էկրանին։

Պատահարի դեպքում զանգեր

Այս հնարավորությունը թույլ է տալիս պատահարի դեպքում ուղարկել նամակ նախապես ընտրված կոնտակտին։ Նամակի հետ ուղարկվում է նաև գեոլոկացիան։

Համակցում սմարթ ժամացույցի հետ

Համակցեք DriveAssist 51Garmin սմարթ ժամացույցի հետ և ունեցեք նավիգացիա և վարորդի համար նախատեսված ծանուցումներ անմիջապես ժամացույցի էկրանին, կամ տեսեք թե որտեղ եք կայանել մեքենան։

Տեխնիկական տվյալներ

Գլխավոր

Ֆիզիկական չափսերը14.0W x 8.4H x 2.1D սմ (2.6 սմ, տեսախցիկի հետ)
Էկրանի չափը11.1W x 6.3H սմ; 12.7 սմ անկյունագիծ 
Էկրանի խտությունը480 x 272 pixels
Էկրանի տեսակըWVGA գունավոր TFT ֆոնային սպիտակ լուսավորությամբ
Քաշը191.4 գ
Մարտկոցի տեսակըՎերալիցքավորվող լիթիում – իոնային
Մարտկոցի աշխատանքը30 րոպե

Քարտեզներ և հիշողություն

Ներբեռնված քարտեզներ
Հիշողության քարտայո (մինիմում 4 GB microSD™ ներկառուցված; 4 կամ բարձր կարգի)
Ներքին հիշողություն16 ԳԲ
STORAGE AND POWER CAPACITYՀամատեղելի է Windows® XP կամ նոր և Mac® OS X 10.4 կամ նոր տարբերակների հետ
Քարտեզի անժամկետ թարմացում

Տեսախցիկի առանձնահատկություններ

BUILT-IN DASH CAMERA WITH AUTOMATIC INCIDENT DETECTION
CAMERA-ASSISTED FEATURES FOR FORWARD COLLISION WARNINGS AND LANE DEPARTURE WARNINGS
BACKUP տեսախցիկի համատեղելիությունայո (BC™ 30 or BC™ 40)

Նավիգացիոն նկարագրություն

Երթևեկության ձեր գծի ուղղորդում ճանաչելի ուղենիշներով
Երթուղու երկայնքով առաջիկա հետաքրքրության կետերի նախնական դիտում
TRIPADVISOR® TRAVELLER RATINGS
Երթուղիների բացառման հնարավորություն (մայրուղիներ, վճարովի ճանապարհներ)
Ձայնային կառավարում (սարքը աշխատում է նաև ձայնային հրահանգներով)
միայն FULL EUROPE տարբերակ
Տեղեկատվություն խցանումների մասին (կախված է քարտեզի տեսակից)
Junction view (ցուցադրում է հանգույցի նշաններ)Այո (photoReal junction view)
Bluetooth® հեռակառավարվող համակարգ
Արագության սահմանափակման ցուցիչ
Նախազգուշացնող ծանուցումներ (միակողմանի փողոց, դպրոցական գոտի, արագաչափեր)

Հավելյալ հնարավորություններ

Խելացի ծանուցումներ հավելվածի միջոցով
WI-FI® քարտեզների և ծրագրերի թարմացումներ
Հասանելիուեթյուն ծառայություններին հավելվածի միջոցով
LIVETRACK հավելվածի միջոցով
Լրակազմ
  • Garmin DriveAssist™ 51 LMT-S
  • Քարտեզների անժամկետ թարմացման իրավունք
  • Ամրակ
  • Լիցքավորման լար
  • USB լար
  • Համառոտ ձեռնարկ
Աքսեսուարներ

Additional information

Shop by Series

Drive