fbpx

Foretrex 901 Ballistic Edition

Foretrex 901 Ballistic Edition

Ձեռքին կապվող GPS նավիգատր սարք՝ գոտիով

ԴՐԱՄ265000

Description

ՆԿԱՐԱԳԻՐ

Կատարեք առաջադրանքը՝ ունենալով հուսալի “ընկեր” Ձեր կողքին

Garmin Foretrex® 901 սարքն ունի հեշտ ընթեռնելի մոնոխրոմ էկրան, բազմաշերտ հաճախականությամբ կապ և առաջադեմ նավիգացիոն սենսորներ, որոնք կօգնեն Ձեզ ավելի արագ և որակյալ ուսումնասիրություններ կատարել շրջակայքում։ Իսկ հեռահար կրակոցի հաշվարկների համար օգտագործեք սարքի  Applied Ballistics® ծրագիրը։


Հեշտ ընթեռնելի մոնոխրոմ էկրան։

Բազմաշերտ հաճախականությամբ կապ։

Applied Ballistics® ծրագիր։

Անտեսանելի ռեժիմ․
GPS -ից ինֆորմացիայի հավաքագրման կապի ընդհատում։

Պլանավորեք Ձեր արկածները GARMIN EXPLORE™ հավելվածի օգնությամբ։

Վտանգի կոճակ․
վայրկյանների ընթացքում ինֆորմացիայի ջնջում սարքի միջից։

BALLISTICS SOLVER

Applied Ballistics® ծրագիրը թույլ կտա հաշվարկել լուծումներ՝ դեպի հեռու նշանակետեր կրակելու համար: AB Synapse™ հավելվածի միջոցով կառավարեք բալիստիկ անհատական էջերը։

Ամուր դիզայն

Փորձարկված է ռազմական չափանիշներով(MIL-STD-810):Դիմակայում էավազին և փոշուն, վիբրացիաներին, հարվածներին, ջերմաստիճանի տատանումներին, բարձրության ճնշմանը, խոնավությանը և այլն։ Ջրադիմացկունությունը՝ IPX7։

Մարտկոցի երկար աշխատանք

Մինչև 100 ժամ մարտկոցի աշխատաժամանակ նավիգացիայի ռեժիմում և մինչև 1000 ժամ՝ արշավային ռեժիմում։ Սարքն ընդունում է 3A մարտկոցներ (ներառված չէ կոմպլեկտում)։

Տակտիկական (ռազմական) ֆունկցիաներ։

Օգտագործեք անտեսանելի ռեժիմը, դադարեցնելու համար GPS-ից ինֆորմացիայի հավաքագրումը և պահպանումը, իսկ վտանգի դեպքում մեկ կոճակի հպումով   ջնջեք սարքի մեջ պահվող ամբողջ տեղեկատվությունը։ Jampmaster ռեժիմում իրականացրեք բարձրության հաշվարկներ՝ օդապարիկով վայրէջքների համար։

Նավիգացիոն սենսորներ

Կազմակերպեք երթուղիներ առաջադեմ սենսորների օգնությամբ՝ ներառյալ եռառանցք աքսելոմետրը, եռառանցք կողմնացույցը և բարոմետրիկ բարձրաչափը։ Եվ իհարկե, ունեցեք տեղադիրքի բարձր ճշգրտություն բազմաշերտ հաճախականության կապի միջոցով։

Համակցելիությունը այլ սարքերի հետ

Կցելով սարքը Ձեր սմարթֆոնին, Ինչպես նաև inReach® արբանյակային հաղորդակցիչին, ստացեք սմարթ ծանուցումները և արբանյակային հաղորդագրությունները անմիջապես սարքի էկրանին։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԼՐԱԿԱԶՄ
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ