fbpx

Forerunner® 255S

Forerunner® 255S

Վարդագույն

ԴՐԱՄ125000

Իրանի չափսը

Երաժշտություն

Out of stock

Description

ՆԿԱՐԱԳԻՐ

Մարզվե՜ք արդյունավետ

Մարզվու՞մ եք և գրանցել եք լուրջ հաջողություններ: Ժամանակն է անցնել հաջորդ կարևոր քայլին: Forerunner 255S ժամացույցի տրված հնարավորությամբ հետևեք ձեր մարզումների տվյալներին և ուժերի վերականգնման վերաբերյալ հիշեցումներին, ինչը ձեզ կօգնի հասնելու մարզումների լավագույն ցուցանիշներին:


Առավոտյան հաշվետության շնորհիվ տեսեք, թե ինչ եղանակ է սպասվում այսօր, ինչպիսի վիճակում է Ձեր առողջությունը, ինչպես եք քնել և ստացեք Ձեր օրվա մարզման ծրագիրը։

Լիցքավորեք՝ քիչ, մարզվեք՝ շատ: Ստացեք 12 օր մարտկոցի աշխատանք ժամացույցի սմարթ ռեժիմում, և 26 ժամ՝ GPS-ի անընդհատ միացված ռեժիմում:

Հասե՜ք նորանոր բարձունքների և մեծացրե՜ք ձեր ակտիվության սահմանը ներկառուցված եռամարտի և 30-ից ավելի գործունեության պրոֆիլների միջոցով:

Պլանավորեք ձեր մարզումների ստրատեգիան վազքի վիդջետի վրա՝ օգտվելով ամենօրյա առաջարկվող մարզումներից, դասընթացներից և այլ կարևոր տվյալներից։

Օգտվեք ներկառուցված առաջադեմ չափման <գործիքներից> և ուսուցողական դասընթացներից, որպեսզի հասնեք ձեր նպատակին:

Garmin Pay™ վճարային համակարգի միջոցով կատարեք վճարումներ արագ և անհպում:

Պատրա՛ստ եղեք երկար մարզումների

Forerunner® 255S –ի հետ եղե՛ք ազատ և մի՛ սահմանափակեք ձեզ մարզումների ժամանակ, չէ՞ որ այս խելացի ժամացույցը այժմ ավելի արագ է և մոտիվացնող:

Թեթև և հարմարավետ ժամացույց

Forerunner® 255S –ի հետ շատ ավելի հարմար են ամենօրյա մարզումները՝ իր թեթև քաշի շնորհիվ (ընդամենը 39գ): Ժամացույցը ձեզ անհարմարություն չի պատճառի անգամ քնած ժամանակ։

Օգտագործված հատուկ նյութեր

Forerunner® 255S-ը ունի ամուր ապակի՝ Corning® Gorilla® Glass 3, և հարմարավետ սիլիկոնե գոտի, ինչի շնորհիվ էլ ավելի անհոգ մարզվեք ձեր Garmin-ի հետ։

Light on the wrist.

Not on features.

Առավոտյան հաշվետվությանստացում

Ստացեք ձեր քնի, պուլսի, եղանակի, ինչպես նաև մարզումների վերաբերյալ համապատասխան ինֆորմացիան ժամացույցի առավոտյան զեկույցում: Նույնիսկ կարող եք վերը նշված տվյալները փոխարինել այն ինֆորմացիայով, որը կցանկանաք տեսնել առավոտյան արթնանալիս:

Սրտի զարկերի փոփոխության կարգավիճակ

Տեսեք Ձեր առողջական վիճակի խորացված վերլուծությունը, իսկ մեր, Firstbeat Analytics™, թիմի կողմից մշակված տեխնոլոգիայի շնորհիվ հետևեք մարմնի վերականգնման և մարզումների արդյունավետությանը՝ սրտի պուլսի տատանումների շնորհիվ։

Ներկառուցված սպորտային ծրագրեր

Մարզվե՜ք ներկառուցված ավելի քան 30 մարզաձևերի միջոցով, ներառյալ տրիատլոնը (եռամարտ) և բաց ջրի պրոֆիլները, որոնք նորույթ են Forerunner 255 սերիայի համար: Արագորեն ընտրեք նախընտրելի մարզաձև և սկսեք մարզվել։

Մրցավազքի վիջեթ

Պատրա՛ստ եղեք հաջորդ մրցավազքին, հետևելով մարզումների վերաբերյալ խորհուրդներին, անհատականացված ամենօրյա առաջարկվող մարզումներին և մարզումների ավարտի կանխատեսումներին, ինչը հիմնվում է երթուղու դետալների, եղանակի և կատարողականի վրա:

Առաջարկվող ամենօրյա մարզումներ

Տեսեք ձեր ամենօրյա առաջարկվող մարզումները շաբաթվա համար, ինչը հիմնվում է յուրաքանչյուր շաբաթ ձեր կատարած ակտիվությունների վրա՝ հաշվի առնելով պատրաստվածությունը և ուժերի վերականգնման միջանկյալները, ինչպես նաև Garmin Connect™ ծրագրում նշված մրցումներին մասնակցությունը, եթե այն որպես այդպիսին առկա է:

Garmin Coach անձնական մարզիչ

Քո անձնական մարզիչը միշտ քեզ հետ է։  Garmin Coach-ը մշակում է մարզումների պլան` ներառյալ 5կմ-ի, 10կմ-ի և կիսամարաթոնային հեռավորություններ, հետևում քո մարզվելուն և օգնում հասնել նպատակներիդ:

TRIATHLON AND MULTISPORT PROFILES

Switch between sports with one press by using built-in profiles for triathlons, duathlons, brick workouts and swimruns. Or, create your own custom multisport profiles.

Վազքի հզորություն

Վազքի ժամանակ օգտագործելով Running Dynamics Pod կամ HRM-Pro™ մոնիտորները, ձեր ժամացույցի վրա հետևեք թե վազքի ժամանակ որքան էներգիա եք ծախսում, սա թույլ կտա կառավարել ձեր գործադրած ջանքերը վազքի ընթացքում:

Ուժերի վերականգնման առաջարկ

Այս ֆունկցիան յուրաքանչյուր մարզումից հետո ցույց է տալիս այն ժամանակահատվածը, թե երբ պատրաստ կլինեք հաջորդ մարզմանը: Հաշվի է առնվում մարզումների ինտենսիվությունը և այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսը, ակտիվությունը օրվա ընթացքում և քունը:

PACEPRO™ ֆունկցիա

Ներկառուցված GPS-ի միջոցով վազքի տեպմի և արագության մոնիտորինգ։

Ուսուցման կարգավիճակ

Օգտագործելով նոր ինդիկատորներ, ինչպիսին է HRV STATUS, վերջին մարզումների պատմությունը և պատրաստվածությունը, պատկերացում կազմեք ձեր ուժերի վերաբերյալ և արդյո՞ք արդյունավետ եք մարզվում թե ոչ:

Մարզումների ծանրաբեռնվածության մոնիթորինգ

Տեսեք ձեր մարզումների պատմությունը և համեմատեք վերջին մարզումների ինտենսիվությունը ըստ օպտիմալ ծանրաբեռնվածության տիրույթի, որպեսզի բարելավեք ձեր մարզավիճակը:

Մարզումների արդյունավետություն

Հետևեք թե ինչպես են մարզումները ազդում ձեր առողջության, դիմադրողականության, արագության և այլ տվյալների վրա՝ ունենալով աէրոբ և անաէրոբ զոնաների պատկերը։

Ինտենսիվության վիճակը

Վազքի ժամանակ իրականացրեք վազքի տեմպի և պուլսի վերլուծություն, ինչի շնորհիվ կարող եք ճիշտ գնահատել իրական ժամանակում ձեր հնարավորությունների սահմանը:

Վազքի դինամիկա

Օգտագործելով ժամացույցը համապատասխան աքսեսուարների հետ, ստացեք ընդգրկուն ինֆորմացիա ձեր վազքի որակի մասին, ինչպիսին է պուլսը, ոտքի գետնի հետ շփման ժամանակը, հավասարակշռությունը և այլն:

Վազի դասընթացներ

Ստեղծիր կամ գտիր արդեն իսկ գոյություն ունեցող մազումների դասընթացները Garmin Connect հավելվածում, և մարզվիր նորանոր ճանապարհներով: Կամ էլ այն ստեղծեք այլ հարթակներում, ինչպիսին է Strava և Komoot-ը և ապա սինխրոնացրեք ձեր Forerunner ժամացույցի հետ:

Վազք վազքուղով

Նշեք Ձեր <վազքուղու գոտին> վիջեթի վրա, որպեսզի գրանցեք շրջանների հստակ հեռավորությունը մետրերով։

Մրցումների արդյունքի վիզուալ կանխատեսում

Այս ֆունկցիան, հիմնվելով ձեր վազքի նախկին տվյալների և ֆիզիկական պատրաստվածության վրա, հաշվարկում է ձեր հնարավոր արագությունը ընտրված վազքի հեռավորության համար։
Բացի այդ, դուք կարող եք պարզել, թե ժամանակի ընթացքում մարզումները ինչպիսի ազդեցություն են թողնում ձեր մարզավիճակի վրա։

Քրոս մարզումներ

Համակցեք ձեր մարզումները այլ մարզատեսակների հետ։ Ժամացույցի մեջ արդեն իսկ ներբեռնված են HIIT, ուժային, կարդիո, յոգա և պիլատեսի մարզատեսակները, իսկ ավելին կարող եք ներբեռնել Garmin Connect ծրագրից։

A depth of

wellness insights.

Պուլսի հետևում անմիջապես ժամացույցից

Ժամացույցը՝ իր վերջին սերնդի չափման մոնիտորով, շարունակաբար կչափի ձեր պուլսը հանգիստ վիճակում և կահազանգի արագ կամ ցածր պուլսի դեպքում: Մարզումների ընթացքում հետևեք ձեր սրտի զարկերի փոփոխությանը, որը ձեր կհուշի արդյոք աէրոբիկ թե՞ անաէրոբիկ զոնայում եք գտնում և ըստ դրա որոշեք մարզումների արդյունավետությունը։ Չափեք ձեր պուլսը  նաև ջրի տակ՝ լողալիս, առանց առանձին պուլսի չափման մոնիտորի։

Body Battery™ մարմնի էներգիայի մոնիտորինգ

Հետևեք ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը:

Քնի մոնիթորինգի առանձնահատկությունները

Ստացեք ձեր թեթև, խորը և արագ քնի փուլերի, ինչպես նաև Pulse Ox2- ի և շնչառության տվյալների ամբողջական վերլուծություն: Դիտեք այդ ամենը հատուկ վիջեթի վրա, որը ներառում է ձեր սթրեսի գնահատումը և այլ առանձնահատկություններ:

Pulse Ox Սենսոր

Բարձր տեղանքում, օրգանիզմի հարմարվելիս կամ քնի ժամանակ, ժամացույցը կատարում է պուլսի մոնիթորիգ, ինչի շնորհիվ հաշվում է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը։

Կանանց առողջության հետևում

Garmin Connect ™ ծրագիրը թույլ է տալիս հետևել մինստրուալ ցիկլին կամ հղիությանը: Նշեք ախտանիշները և ստացեք վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված ձեր վիճակի կարգավորմանը։ Նշենք որ, Women’s Health Tracking հավելվածի շնորհիվ կարող եք անմիջապես ժամացույցի վրա դիտել և մուտքագրել անհրաժեշտ տվյալները։

Ինտենսիվ մարզման րոպեներ

Մենք թարմացրել ենք ինտենսիվության րոպեների հնարավորության սահմանը, որպեսզի կարողանաք որոշել, թե օրվա որ հատվածում և ինչպիսի ակտիվության շնորհիվ եք վաստակել այդ րոպեները։

Սթրեսի հետևում

Պարզեք `դուք հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում: Ծանուցումներով ձեզ կհուշի նաև կարճ շնչառական վարժություններ կատարել, սթրեսի մակարդակը նվազեցնելու համար:

HEALTH SNAPSHOT™ գործառույթ

Կատարեք երկու րոպե տևողությամբ սեանս՝ գրանցելով մի քանի կարևոր տվյալների ցուցիչներ, ինչպես օրինակ պուլսի և պուլսի փոփոխության տվյալները, սատուրացիան, շնչառությունը և սթրեսը: Այնուհետև ստեղծեք հաշվետվություն համատեղելի Garmin Connect™ ծրագրի միջոցով և կիսվեք ձեր տվյալներով:

Stay connected

at every step.

MULTI-BAND GNSS կապի աջակցություն

Բազմաթիվ գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերի (GPS, GLONASS և Galileo) օգնությամբ ստացեք առավել ճշգրիտ տվյալներ Ձեր գտնվելու վայրի մասին անգամ այն վայրերում, որտեղ GNSS ազդանշանները թույլ են արտացոլվում կամ ընդհանրապես չեն ներթափանցում։ Դրա շնորհիվ առավելագույնս ճշգրիտ տեղեկատվություն ստացեք ձեր վազքի հեռավորության և արագության վերաբերյալ ամենուր։

Garmin Pay™ անհպում վճարային համակարգ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից, տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը (վճարային համակարգը հասանելի է Հայաստանում):

Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն ձեր սմարթֆոնին:

Անվտանգության և հետևման հնարավորություններ

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է ձեր վստահված կոնտակներին։

LIVETRACK հետևման ֆունկցիա

Օգտագործեք LiveTrack ֆունկիան, թույլ տալով ձեր մոտ ընկերներին կամ հարազատներին հետևելու և տեսնելու իրական ժամանակում ձեր գտնվելու վայրը, մինչև անգամ ընտրած երթուղին։ Եվ վստահ եղե՛ք, ձեր հարազատները գիտեն թե որտեղ եք վազում։

GARMIN CONNECT ծրագրի հետ համատեղելիություն

Հետևեք Ձեր առողջության և ֆիթնեսի մասին բոլոր տեղեկություններին մեկ տեղում: Garmin Connect- ը աշխույժ առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:

CONNECT IQ™ ծրագիր

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԼՐԱԿԱԶՄ
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ