fbpx

Descent Mk3i – 43 mm

Descent Mk3i – 43 mm

Բրոնզագույն տիտանից շրջանակ, ֆրենչ մոխրագույն սիլիկոնե գոտիով

ԴՐԱՄ610000

Description

ՆԿԱՐԱԳԻՐ

Ջրասուզորդի լավագույն օգնականը

Descent™ Mk3i դայվինգի սմարթ ժամացույցը նախատեսված է ջրասուզորդների (դայվեր) համար։ Այս խելացի ժամացույցը՝ SubWave™ հաղորդակցության կապի, սուզվելու համար մոնիթորինգի առաջադեմ ֆունկցիաների և Garmin-ի նորարարությունների շնորհիվ կօգնի էլ ավելի կատարելագործել Ձեր հմտությունները։


SUBWAVE սոնարով միմյանց նամակներ ուղարկելու հնարավորություն՝ սուզված ժամանակ (շուտով)։

Մինչև 30 ժամ մարտկոցի աշխատանք՝ դայվինգի ռեժիմում։

Սուզվելու մի քանի ռեժիմներ։

DIVEVIEW™ գունավոր քարտեզներ՝ խորության և սուզվելու վայրի տվյալներով։

Սուզվելու պատրաստվածության գնահատականի միջոցով իմացեք դայվինգով զբաղվելու լավագույն ժամանակը։

Մինչև 200 մ խորությամբ սուզվելու հնարավորություն։

Գազաբալոնի օդի մոնիթորինգ

Descent T2 transceivers սարքի (վաճառվում է առանձին), և SubWave սոնար կապի միջոցով կարողացեք հետևել մինչև 8 ջրասուզորդի գազաբալոնների օդի ճնշմանը։

SUBWAVE սոնար ցանց

Մինչև 30մ հեռավորության վրա փոխանակվեք նախապես վերբեռնված հաղորդագրություններով միմյանց հետ՝ սուզված ժամանակ (շուտով), ինչպես նաև հետևեք մինչև 8 ջրասուզորդի գազաբալոնների օդի ճնշմանը և խորությանը՝ մինչև 10 մ հեռավորության շրջանակում։

Սուզվելու պատրաստվածության գնահատական

ՍաGarmin-ի առաջին տեխնոլոգիան է, որը հիմնվելով ապրելակերպի մի շարք ցուցանիշների վրա, ինչպիսին է քունը, ֆիզիկական պատրաստվածությունը, սթրեսը և ժամային գոտու փոփոխությունները, օգնում է գնահատել Ձեր պատրաստվածությունը՝ իմանալու համար դայվինգով զբաղվելու լավագույն ժամանակը։

Դայվինգի մի քանի ռեժիմներ

Այս խելացի ժամացույցը ունի դայվինգի մի քանի ռեժիմներ, ինչպիսին  է մեկ և մի քանի  գազաբալոններով սուզումը (ներառյալ nitrox-ը and trimix-ը), gauge, apnea, apnea hunt և closed-circuit rebreather-ը։

DIVEVIEW քարտեզներ

Դայվինգը էլ ավելի անվտանգ և հետաքրքիր է, երբ ժամացույցի վրա կարող եք տեսել բաթիմետրիկ ուրվագծային քարտեզներ, ավելի քան 4000 սուզվելու վայրեր, որը կօգնի Ձեզ բացահայտել նոր վայրեր և կողմնորոշվել տեղանքում։

Dive դիզայն

Descent™ Mk3i (43մմ չափով) խելացի ժամացույցը նախատեսված է ջրասուզորդների համար, որով կարելի է սուզվել մինչև 200մ խորությամբ, իսկ ահա AMOLED վառ էկրանը, շափյուղյա ապակին և մետաղական ինդուկտիվ կոճակները համալրում են ժամացույցի դիզայնը՝ դարձնելով այն լավագույնը դայվինգի համար։

Դայվինգի ֆունկցիաներ


DIVE LOG

Պահպանեք և վերանայեք տվյալները, հետևեք հանդերձանքին, նշումներ կատարեք և կիսվեք այդ ամենով Garmin Dive™ հեռախոսի հավելվածի միջոցով։ 

Մարտկոցի երկար աշխատանք

Մարտկոցի երկար աշխատանք դայվինգի ռեժիմում՝ մինչև 30 ժամ, և մինչև 10 օր ժամացույցի սմարթ ռեժիմում՝ մեկ լիցքավորումով։

Սուզվելու համար հարմարեցված ռեժիմներ

Ավելացրեք հավելյալ էկրաններ սուզվելու յուրաքանչյուր ռեժիմի համար, և էկրանի վրա ունեցեք այն դաշտերը, որոնք ցանկանում եք տեսնել։

Լուսավորության ռեժիմ

Ընթեռնելիությունը լավացնելու և գիշերային տեսանելիությունը բարձրացնելու համար, լույսի սենսորը,  թույլ լուսավորության պայմաններում, ժամացույցի էկրանին կտա կանաչ լուսավորություն։

Կողմնացույց դայվինգի համար

Ներկառուցված ABC սենսորները, ներառյալ ստորջրյա կողմնացույցը, կօգնեն կողմնորոշվել սուզվելու յուրաքանչյուր էտապում։

GPS հասանելություն ջրի մակերեսին

Ժամացույցի միջոցով, սուզվելուց առաջ և հետո, ջրի մակերեսին հիշեք կետերը՝ GPS կապի օգնությամբ։

GARMIN DIVE հավելված

Սինխրոնացրեք Ձեր Descent ժամացույցը GARMIN DIVEհավելվածին և Ձեր սուզման վերաբերյալ տվյալները ավտոմատ կվերբեռնվեն այդ հարթակում։

Կողմնորոշիչ կետեր

GPS- ի միջոցով հիշեք սուզման համար լավագույն վայրը։

Վարիոմետր

«Freedive» ժամանակ այս գործիքը կօգնի Ձեզ վերահսկել սուզման և վերելքի տեմպերը՝ հնչյունների և վիբրացիայի միջոցով։

Խոշոր տառաչափի ռեժիմ

Ժամացույցի էկրանին դրեք խոշոր տեքստային տվյալներով դաշտեր՝ ավելի պարզ տեսնելու համար Ձեզ համար կարևոր տվյալները։

Մակընթացության տվյալներ

ՈՒնեցեք օվկիանոսի մակընթացության տվյալները՝ կցելով Ձեր Descent dive ժամացույցը Ձեր համատեղելի սմարթֆոնին։

INREACH® սարքերի հետ համատեղելություն

Դայվինգի ժամանակ օգտագործեք INREACH®-ով սարքեր, հատուկ պատյանով, բջջ․ ցանցից դուրս արբանյակային հաղորդագրություններ ուղարկելու համար:

Առողջության մոնիթորինգ և ֆիթնես առանձնահատկություններ


Սպորտային ծրագրեր

Օգտվեք նախապես ներբեռնված սպորտային ծրագրերից՝ Ձեր մարզումների համար։

Սերֆինգ

Գրանցեք «որսած» ալիքների քանկը, առավելագույն արագությունը, անցած ճանապարհը և այլն։

SURFLINE® տեսախցիկ

Ստեղծեք տեսանյութ յուրաքանչյուր ալիքի համար, որը դուք վարում եք Surfline® տեսախցիկի առջև՝ ունենալով Surfline Sessions™ տեխնոլոգիայի կապը։ Օգտագործեք Surfline վիջեթը իմանալու համար մակընթացության, ալիքի բարձրության, քամու վերաբերյալ տվյալները, ինչպես նաև մոտակա հինգ սերֆինգի վայրերի վարկանշային տվյալները։

Լեռնադահուկներ և սնոուբորդինգ

Ստացեք վայրէջքների և վերելքների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև այնպիսի տվյալներ ինչպիսին է քայլերի արագությունը, քայլի երկարությունը և թեքությունը։

VO2 MAX

VO2 MAX -ի միջոցով իմացեք Ձեր ներկա մարզավիճակի մասին, ինչպես նաև հետևեք, թե ինչպես է այս ցուցանիշը փոխվում ժամանակի ընթացքում։

Ուժերի վերականգնման խորհրդատու

Ուժերի վերականգնման խորհրդատունկօգնիիմանալ, թե որքան ժամանակ է Ձեզ անհրաժեշտ մարզումներից հետո ուժերի վերականգնման համար։

Առաջարկվող ամենօրյա մարզումներ

Համակարգը հիմնվելով Ձեր մարզման ընթացիկ վիճակի, ֆիզիկական պատրաստվածության, ինչպես նաև մարզումների ծանրաբեռնվածության վրա, առաջարկում է ամենօրյա մարզումների վերապատրաստման ուղեցույց։

Անիմացիոն մարզումներ

Ժամացույցի էկրանից հետևեք և կրկնեք անիմացիոն մի շարք մարզումներին, ինչպիսին է կարդիոն, ուժային մարզումները, յոգան և պիլատեսը։

Պուլսի հետևում անմիջապես ժամացույցից

Մարզումների ընթացքում հետևեք Ձեր սրտի պուլսին, ինչպես նաև պուլսային զոնաներին՝ մարզումների արդյունավետությունը բարձրացնելու համար։

PULSE OX սենսոր

Հետևեք արյան մեջ թթվածնի հագեցվածությանը արթուն կամ քնած ժամանակ։ Ըստ այդմ, իմացեք նաև, թե ինչպես է Ձեր օրգանիզմը հարմարվում բարձրադիր վայրերին։

JET LAG խորհրդական

Նվազագույնի հասցրեք ժամային գոտու փոփոխության հետևանքները, լույսի ազդեցության, քնի ժամանակացույցի և վարժությունների վերաբերյալ ուղեցույցով:

Տոկոնության գնահատական

Ունենանով VO2 max-ի առավելագույն ցուցանիշը, մարզումների ծանրաբեռնվածությունը և այլ ցուցանիշներ, այս չափումը ցույց է տալիս, թե ինչպես են մարզումները ազդում Ձեր օրգանիզմի վրա՝ երկար ֆիզիկական ծանրաբեռնվածությանը դիմակայելու համար։


HILL SCORE

Հիմնվելով Ձեր VO2 max -ի և մարզումների պատմության վրա, այս ֆունկցիան չափում է բարձրադիր վայրեր վազելու Ձեր ուժն ու դիմացկունությունը։

GARMIN COACH անհատական մարզիչ

Մարզվեք հատուկ մարզիչի օգնությամբ, որը հիմնվելով Ձեր առջև դրված պլանի վրա կօգնի հասնել Ձեր առջև դրված նպատակին։

Քնի մոնիթորինգ և գնահատական

Քնի մոնիթորինգի միջոցով հետևեք Ձեր մարմնի վերականգնմանը, քնի փուլերին և քնի որակի բարելավման մանրամասն ինֆորմացիային։

Կանանց առողջության հետևում

Հետևեք մինստրուալ ցիկլին կամ հղիությանը: Նշեք ախտանիշները և ստացեք վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված Ձեր վիճակի կարգավորմանը։

Նավիգացիա


SATIQ TECHNOLOGY

Ստացեք տեղադիրքի բարձր ճշգրտություն multi-band GPS բազմաշերտ հաճախականության կապի միջոցով՝ միաժամանակ ունենալով մարտկոցի օպտիմալ աշխատանք։

Տոպո քարտեզների ներբեռնման հնարավորություն

Աշխարհի ցանկացած վայրից ներբեռնեք տոպո քարտեզներ Ձեր ճանապարհորդությունների և արշավների համար։

SKIVIEW™ քարտեզներ

Օգտվեք ավելի քան 2000 լեռնադահուկային հանգստավայրերի քարտեզներից, ունեցեք դահուկավազքի տեղանունները և բարդության աստիճանի գնահատականները։

ABC սենսորներ

Ճամփորդելիս օգտվեք բարձրաչափից (բարոմետրիկ ալտիմետր), եռառանցք էլեկտրոնային կողմնացույցից։

PACEPRO TECHNOLOGY

Ներկառուցված GPS-ի միջոցով վազքի տեպմի և արագության մոնիթորինգ։

Երթուղիների կառավարում

Ստեղծե՛ք կամ ներբեռնե՛ք մարզումների երթուղիներ Garmin Connect հավելվածում կամ սինխրոնացրեք այլ նախընտրելի հարթակից։

Երթուղու կազմում՝ հետադարձով

Ժամացույցի կամ հեռախոսի օգնությամբ նշեք Ձեր երթուղին և ստացեք հետադարձի ամենից հարմար ուղիները։ Օգտվեք նաև TrendLine™ ծրագրի օգնությունից՝ որպեսզի գտնեք տեղի լավագույն երթուղիները։

Կապ


Անվտանգության և հետևման հնարավորություններ

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է Ձեր վստահված կոնտակներին։

Երաժշտության ներբեռնման հնարավորություն

Հեշտությամբ ներբեռնեք երգեր ժամացույցի մեջ, կամ օգտվեք Spotify-ի, Deezer-ի կամ Amazon Music-ի երաժշտական ծրագրերից:

Garmin Pay™ անհպում վճարային համակարգ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից, տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը (վճարային համակարգը հասանելի է Հայաստանում):

Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես Ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն Ձեր սմարթֆոնին:

CONNECT IQ™ ծրագիր

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԼՐԱԿԱԶՄ
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ