ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 15000 ԴՐ և ԱՎԵԼ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ՝ 3-4 օր:
Forerunner® 170 music

Forerunner® 170 Music

Կապտավուն Կանաչ

SKU: PART NUMBER 010-03920-12
159,000 Դրամ

Մոդել

Ապրանքը սպառված է կամ ներկայումս անհասանելի է

Ցույց տուր, որ վազորդ ես

Forerunner 170 Music սպորտային սմարթ ժամացույցը ստեղծված է նպատակասլաց վազորդների համար․ անհատական մարզման ծրագրերը և պրոֆեսիոնալ վերլուծական ցուցանիշները կօգնեն վստահորեն հասնել Ձեր նպատակներին։


Պայծառ, 1.2 դյույմանոց Amoled, թաչ էկրան։

Մինչև 10 ժամ մարտկոցի աշխատանք սմարթ ռեժիմում։

Խելացի մարզման և վերականգնման գործիքներ։

Garmin Coach անհատականացված մարզման ծրագրեր։

80-ից ավել ներկառուցված սպորտային ծրագրեր։

Երաժշտության ներբեռնման հնարավորություն։
woman running with Garmin Forerunner

Արագություն, հեռավորութուն, պուլս

Forerunner 170 սմարթ ժամացույցը ունի այն հիմնական գործառույթները, որոնք կօգնեն Ձեր վազքը հասցնել նոր մակարդակի՝ ներառյալ GPS-ը, տեմպի և անցած տարածության չափումը, ինչպես նաև դաստակից պուլսի հաճախության մոնիթորինգը։

Ամենօրյա անհատականացված մարզումներ

Օգտվեք հատուկ Ձեզ համար կազմված մարզումներից։ Ամենօրյա այս առաջարկները, ներառյալ վազք-քայլք համակցված մարզումները, յուրաքանչյուր վազքից հետո հարմարվում են Ձեր մարզավիճակին և վերականգնման ընթացքին։

Garmin Coach հարմարվող մարզման ծրագրեր

Պատրաստվեք մրցումների, բարելավեք մարզավիճակը և հասեք Ձեր նպատակներին՝ Ձեզ հարմարեցվող մարզումներով։ Ընտրեք սկսնակների համար նախատեսված կամ ավելի ինտենսիվ ծրագրերից։

HRV STATUS

Քնի ընթացքում ժամացույցը չափում է սրտի զարկերի փոփոխությունը՝ ցույց տալով սթրեսի և վերականգնման մակարդակը։ Ինչպես նաև հետևում սրտի զարկերի միջև եղած ժամանակային փոփոխություններին։

Ընդլայնված մարզման հնարավորություններ

Մարզման պատրաստվածությունը ցույց է տալիս՝ արդյոք պատրաստ եք վազքի, մարզման կարգավիճակը գնահատում է՝ արդյոք մարզվում եք արդյունավետ, իսկ մարզման ազդեցությունը բացատրում է Ձեր մարզումների հիմնական արդյունքը։

Հարմարավետություն ամեն քայլափոխի

Ներբեռնեք երգացանկերը Spotify, Amazon Music կամ Deezer հավելվածներից անմիջապես ժամացույցում և լսեք առանց հեռախոսից օգտվելու (կարող է պահանջվել բաժանորդագրություն)։ Ինչպես նաև օգտվեք Garmin Pay անհպում վճարային համակարգից և կատարեք վճարումներ անմիջապես ժամացույցից։

Training with Garmin Forerunner

Առողջության մոնիթորինգ և պլանավորում

Մարտկոցի երկար աշխատանք

Մինչև 10 օր մարտկոցի աշխատանք սմարթ ռեժիմում և մինչև 20 ժամ՝ GPS ռեժիմում։

Առավոտյան հաշվետվություն

Առավոտյան ստացեք Ձեր քնի որակի, վերականգնման վիճակի, օրացույցի, HRV-ի և այլնի մասին հակիրճ ամփոփում:

Երեկոյան հաշվետվություն

Մինչև քնելը ստացեք հակիրճ հաշվետվություն քնի անհրաժեշտության, հաջորդ օրվա մարզման ծրագրերի, եղանակի, առաջիկա իրադարձությունների մասին, որը կօգնի ավելի լավ պատրաստվել հաջորդ օրվան։

Ուժերի վերականգնման ժամանակ

Մինչ հաջորդ ինտենսիվ մարզումները, իմացեք, թե ինչքան ժամանակ է Ձեզ անհրաժեշտ ուժերի վերականգնման համար՝ հիմնվելով վերջին մարզումների վրա:


Քնի մարզիչ

Ստացեք քնի գնահատական և խորհուրդներ՝ որքան և ինչպես քնել ավելի արդյունավետ։ Տեսեք նաև քնի փուլերն ու վերականգնման մակարդակը։

Քնի հայտնաբերում

Ժամացույցը ավտոմատ գրանցում է Ձեր ցերեկային քունը՝ ցույց տալով, թե որքան օգտակար է քունը և ինչքան ժամանակ պետք է քնել:

BODY BATTERY™ – մարմնի էներգիայի մոնիթորինգ

Body Battery ֆունկցիան հետևում է մարմնի էներգիայի մակարդակին ողջ օրվա ընթացքում, օգնելով հասկանալ՝ երբ է լավագույն պահը ակտիվ լինելու, իսկ երբ՝ հանգստանալու։

Երթուղիներ

Ստեղծեք կամ գտեք պատրաստի երթուղիներ Garmin Connect™ հավելվածում կամ այլ հարթակներում, ապա սինխրոնացրեք դրանք անմիջապես ժամացույցի հետ։

Երթուղու պլանավորում

Պատրաստվեք Ձեր երթուղուն “Course Planner”-ի օգնությամբ։ Գործառույթը թույլ է տալիս ավելացնել ժամանակային սահմանափակումներ, նշումներ, հանգստի պլաններ, վերահսկիչ կետեր և օգնության կայաններ, որպեսզի ամբողջ մրցարշավի ընթացքում մնաք ճիշտ ուղու վրա։


Մրցավազքի կանխատեսում

Պարզեք, թե 5 կմ, 10 կմ, կիսամարաթոն կամ մարաթոնի ժամանակ ինչ արդյունք կարող եք գրանցել։

Շնչառության տատանումների հետևում

Այս գործառույթը օգնում է նկատել շնչառության փոփոխությունները քնած ժամանակ, որոնք կարող են կապված լինել միջավայրի ազդեցության, ալկոհոլի կամ հնարավոր քնի խանգարումների հետ:

Կանանց առողջության վերահսկում

Հետևեք մինստրուալ ցիկլին կամ հղիությանը և ստացեք օգտակար խորհուրդներ մարզման ու սննդի վերաբերյալ։

Նախապատրաստում

Պուլսի վերահսկում

Այս գործառույթը չափում է պուլսը՝ օգնելով հասկանալ, թե որքան ինտենսիվ եք աշխատում ֆիզիկական ակտիվության ժամանակ։

Վազքի դինամիկա

Ժամացույցը չափում է վազքի այնպիսի կարևոր պարամետրեր, ինչպիսիք են՝ կադենսը (քայլերի հաճախականություն), քայլի երկարությունը, գետնին հպման ժամանակը և այլ տվյալներ։

VO2 MAX

Գնահատեք Ձեր ընթացիկ մարզավիճակը և հետևեք փոփոխություններին՝ նպատակներ սահմանելու, առաջընթացը գնահատելու և ավելին կատարելու համար։

Ինտենսիվության րոպեներ

Հետևեք թե օրվա որ հատվածում և ինչպիսի ակտիվության շնորհիվ եք վաստակել Ձեր ինտենսիվության րոպեները։


Վերջին մարզումների ծանրաբեռնվածություն

Հետևեք վերջին շրջանում մարզումների ծանրաբեռնվածությանը՝ ֆիզիկական վիճակը բարելավելու և օպտիմալ վիճակում պահելու համար:

PULSE OX սենսոր

Հետևեք արյան մեջ թթվածնի հագեցվածության մակարդակին թե՛ արթուն և թե՛ քնած ժամանակ։

Արագ մարզումների ծրագիր

Ստեղծեք վազքի մարզումներ անմիջապես Ձեր ժամացույցի վրա՝ ըստ տևողության և ինտենսիվության մակարդակի։

Ձայնային հուշումներ

Ստացեք ձայնային ծանուցումներ՝ Ձեր արդյունքներին հետևելու համար (սմարթֆոնին միացված լինելու դեպքում)։

Սթրեսի հետևում

Պարզեք՝ հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում:


HEALTH SNAPSHOT™ գործառույթ

Կատարեք 2 ր-ոց սեանս և ստացեք առողջական կարևոր ցուցիչների ամփոփ պատկեր՝ ներառյալ պուլսը, սատուրացիան, շնչառությունն ու սթրեսի մակարդակը։ Սարքը կստեղծի հաշվետվություն, որը կարող եք հեշտությամբ կիսվել Ձեր բժշկի հետ։

Սովորությունների գրանցում

Գրանցեք Ձեր սովորությունները՝ օրինակ՝ կոֆեինի կամ ալկոհոլի օգտագործումը, և տեսեք, թե ինչպես են դրանք ազդում Ձեր առողջության վրա Garmin Connect™ հավելվածում։

Առողջական վիճակի վերլուծություն

Հետևեք Ձեր կենսաչափական տվյալների փոփոխություններին, ինչը կարող է վկայել օրգանիզմի վրա ավելացած լարվածության մասին և պայմանավորված լինել ֆիզիկական ակտիվությամբ, սթրեսով, միջավայրով, ալկոհոլի օգտագործմամբ կամ հնարավոր հիվանդությամբ:

CROSS վարժություններ

Բացահայտեք անվճար HIIT, ուժային, կարդիո, յոգայի և պիլատես մարզումներ Garmin Connect հավելվածում։ Ստեղծեք նաև Ձեր անհատական մարզումները և ուղարկեք դրանք անմիջապես ժամացույցին։

Օրվա ակտիվություն

Հետևեք Ձեր օրվա քայլերին, այրված կալորիաներին և այլ տվյալների՝ անմիջապես ժամացույցից։


Ֆիթնես տարիք

Իմացեք Ձեր մարզավիճակի տարիքը՝ իսկական տարիքի հետ համեմատ։

MOBILITY մարզումներ

Բարձրացրեք Ձեր ճկունությունն ու ուժը ներբեռնվող նոր մարզաձևերի և ակտիվության պրոֆիլի միջոցով:

Կատարողականություն

Ներկառուցված GNSS

Մուլտիարբանյակային համակարգ՝ վազքի ճշգրիտ հետևման և հիմնական տվյալների (հեռավորություն, տեմպ) գրանցման համար։

Վազքի հզորություն

Ժամացույցի վրա հետևեք, թե վազքի ժամանակ որքան ուժ եք գործադրում, սա թույլ կտա կառավարել Ձեր գործադրած ջանքերը վազքի ընթացքում:

Ներկառուցված սպորտային ծրագրեր

Ավելի քան 80 սպորտային ծրագրեր, ներառյալ հեծանվավազքը, լողավազանը, ուժային մարզումները և այլն։

PacePro™ գործառույթ

Պլանավորեք մրցարշավի ռազմավարություն՝ ընտրված երթուղու կամ հեռավորության համար՝ ճիշտ բաշխելու համար ուժերը մրցարշավի ընթացքում։


Վազքի հետևում

Վազքի ընթացքում գրանցեք շրջանների ճշգրիտ հեռավորությունները և տեսեք հեռավորությունները մետրերով։

Կապ

Անվտանգության և հետևման հնարավորություններ

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է Ձեր վստահված կոնտակներին։

LIVETRACK™

Իրական ժամանակում Ձեր հարազատները կարող են հետևել Ձեր գտնվելու վայրին և տեսնել նախապես պլանավորված երթուղիները։

Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն ձեր սմարթֆոնին:

Արագ հաղորդագրության ուղարկում՝ դաստակից

Օգտագործեք ժամացույցի ստեղնաշարը՝ արագ տեքստային պատասխաններ ուղարկելու համար (միայն Android-ում կամ Garmin Messenger հավելվածի միջոցով), առանց հեռախոսից օգտվելու։


Համատեղելիությունը GARMIN CONNECT ծրագրի հետ

Garmin Connect- ը աշխույժ առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:

CONNECT IQ™ STORE

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից։

Google Maps հավելված

Մուտքագրեք նպատակակետը Android սմարթֆոնի Google Maps-ում և ստացեք քայլ առ քայլ ուղղություններ Ձեր ժամացույցի վրա։

Տվյալների կիսում Garmin-ի միջոցով

Կիսվեք Ձեր մարզումների, երթուղիների ինֆորմացիայով ընկերների հետ՝ օգտագործելով Garmin-ի համատեղելի սարքեր։

Գունային ֆիլտրեր և էկրանի անհատականացում

Օգտվեք գունային տարբեր ռեժիմներից՝ ներառյալ մոխրագույն, կարմիր/կանաչ, կանաչ/կարմիր և կապույտ/դեղին՝ գունատեսողության տարբեր խնդիրների աջակցման համար։ Ընտրեք ժամացույցի տարբեր էկրաններ՝ կարգավորվող տվյալներով և գույներով։

GARMIN PAY անհպում վճարային համակարգ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից, տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը (վճարային համակարգը հասանելի է Հայաստանում):

ԱՅՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ՔԵԶ

Քնի գնահատական և վերլուծություն
Մարտկոցի աշխատանք (սմարթ ռեժիմում)Մինչև 10 օր
Արյան թթվածնով հագեցվածության չափում (Pulse OX) Այո (անհրաժեշտության դեպքում ամբողջ օրվա և քնի ընթացքում)
Garmin Pay™ վճարային համակարգ
Երգերի պահոց
Պատրաստվածության գնահատում
Մարզման վիճակ
Էկրանի տիպըAMOLED՝ հնարավոր մշտական ցուցադրման ռեժիմով։
Սենսորային էկրան (Touchscreen)
Ջրակայունություն5 ATM

Գլխավոր

Գոտու նյութՍիլիկոն
Ապակի Ամուր ապակի
Շրջանակի նյութ (bezel)մանրաթելային ամրացմամբ պոլիմեր
Quick Release արագ փոխվող գոտիներԱյո (20 մմ)
Ֆիզիկական չափեր42.6 x 42.6 x 11.9 մմ
Քաշ41գ
Էկրանի չափեր30.4 մմ (1.2") տրամագծով
Էկրանի խտությունը390 x 390 պիքսել
Colour displayԳունավոր էկրան
Մեծ ֆոնտի ընտրություն
Մարտկոցի տեսակըԼիթիում-իոնային
Մարտկոցի աշխատանքը• Սմարթ ռեժիմում — մինչև 10 օր (4 օր always on ռեժիմում)
• Մարտկոցի խնայող ռեժիմ — մինչև 19 օր
• GPS-Only GNSS mode — մինչև 20 ժամ
• All-Systems GNSS mode - մինչև 14 ժամ
Լիցքավորման մեթոդGarmin-ի արտոնագրված լիցքավորիչ
Հիշողություն4 ԳԲ

Ժամացույցի հատկություններ

Օր/ժամ
Ժամի համաժամեցում GPS-ով
Ավտոմատ անցում ձմեռային/ամառային ժամերի։
Զարթուցիչ
Սմարթ զարթուցիչ
Թայմեր
Վայրկյանաչափ
Արևածագ/մայրամուտ

Առողջության մոնիթորինգ

Սրտի պուլսի չափում դաստակից յուրաքանչյուր վայրկյան
Հանգիստ վիճակում պուլսի չափում
Սրտի ռիթմի շեղումների ազդանշաններայո (բարձր և ցածր)
Շնչառության հաճախականություն
Ֆիթնես տարիք
BODY BATTERY™ մարմնի էներգիայի մոնիտոր
Սթրեսի մոնիթորինգ
Հանգստի հիշեցումներ
Հանգստի շնչառական վարժություններ
Շնչառական վարժանքներ
Քնի վերլուծությունայո (Բարելավված)
Քնի խորհրդատու
Շնչառության տատանումներ քնի ժամանակ
Ցերեկային քնի ճանաչում
Ջրի մոնիթորինգայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)
Կանանց առողջության հետևումայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)
Health Snapshot
Սովորությունների գրանցում
Առողջական վիճակի վերլուծություն

Սենսորներ

GPS
GLONASS
Galileo
GARMIN ELEVATE™ սրտի մոնիտոր
Արյան մեջ թթվածնի հագեցվածության մոնիտոր PULSE OX
Բարոետրիկ ալտիմետր
Կողմնացույց
Գիրոսկոպ
Աքսելերոմետր
Ջերմաչափ
Լուսավորման տվիչ

Առօրյա սմարթ հատկություններ

Հեռախոսի որոնում
Փնտրել իմ Garmin-ը (օգնում է գտնել կորած սարքը)
Հեռախոսի որոնում՝ մարզման ընթացքում (GPS -ով)
ԿապBluetooth®, ANT+®
CONNECT IQ™ (ներբեռնվող ժամացույցի էկրաններ, վիջետներ, ծրագրեր)
Անմիջապես համակարգից CONNECT IQ™ ծրագրի բացում
Սմարթ ծանուցումներ
Տեքստի ճանաչում/չպատասխանած զանգին տեքստային հաղորդագրություն ուղարկել (Android™ միայն)
Նկարի դիտում ծանուցման մեջ (միայն Android™)
Առավոտյան ամփոփում
Երեկոյան ամփոփում
Օրացույց
Եղանակի կանխատեսումներ
Կարգավորումների համաժամեցում (Garmin Connect Mobile)
Մարտկոցի խնայող ռեժիմ
Սմարթֆոնի երաժշտության կառավարում
Համատեղելիություն Garmin Messenger հավելվածի հետ
Smart trainer control
Garmin Connect™ Mobile համատեղելիություն
Սմարթֆոնների հետ համատեղելիությունiPhone®, Android™
Բորսայի տվյալներ
Color shift
Red shift ռեժիմ
Garmin Share
Passcode
Հաշվիչ
Գունային ֆիլտրեր
Ամենժամյա ծանուցումներ

Մարզումների և ֆիթնեսի առանձնահատկություններ

Ամենօրյա առաջարկվող վազքի մարզումներ
Garmin-ի վազքի մարզիչ
Garmin Running Coach Experts
Հեծանվային մարզումներ Garmin Coach-ից
Պատրաստի հեծանվային պլաններ Garmin Coach-ից
Garmin Coach Strength – ուժային մարզումներ
Garmin Fitness Coach
Կարդիո
Ուժային մարզումներ
HIIT մարզումներ
Յոգա
Պիլատես
Մարզման ընթացքում աշխատող մկանային խմբերի գրաֆիկական պատկեր

Ակտիվության պրոֆիլներ

GymՈւժային, HIIT, Կարդիո, էլիպտիկալ մարզումներ, աստիճանների բարձրացում, բարձրացած հարկերի հաշվարկ, պարանով ցատկում
Առողջ կենսակերպՔայլ, Պիլատես, Յոգա, Ներսում քայլք (Indoor Walking), մոբիլիթի, շնչառական վարժանքներ
Վազք ներսումՎազք՝ վազքասարքի վրա, վազք վազքուղով, Վիրտուալ վազք
Վազք դրսում Վազք, վազք վազքուղում, վազք արահետով, ուլտրա վազք, խոչընդոտային վազք
Բացօթյա արկածներՔայլարշավ, ուսաբեռով քայլք, լեռնագնացություն, Ձիավարություն, Սկավառակային Գոլֆ, նետաձգություն
Հեծանվավազք Բայքինգ, Ճանապարհային հեծանվավազք, լեռնային հեծանվավազք, գրավիտով հեծանվավազք, Հեծանվով երթևեկություն, Հեծանվային ճամփորդություն, Էլեկտրական հեծանիվ, Էլեկտրական լեռնային հեծանիվ, հեծանիվ ներսում, սայքլոկրոս
ԼողԼող՝ լողավազանում, Լող՝ բաց ջրում
Ջրային սպորտաձևերԿանգնած/ նստած թիավարում, Կայակինգ, Սնորքելինգ
ՄոտոսպորտՄոտոցիկլետով վարում, Ավտոճանապարհային արշավ, Մոտոկրոս, ATV արշավ, Ձնագնացով վարում
Ռակետային մարզաձևերԹենիս, Փիքլբոլ (թենիսի տեսակ), Բադմինտոն, Սքվոշ (թենիսի տեսակ), Սեղանի թենիս, Պադել (թենիսի տեսակ), Փլաթֆորմ թենիս, Ռակետբոլ
Ձմեռային մարզաձևերԼեռնադահուկային սպորտ, Սնոուբորդ, Դասական դահուկավազք, սքեյթ դահուկավազք, սահադաշտային չմուշկ, Ձնաքայլ
Մարզական պրոֆիլներԲասկետբոլ, Վոլեյբոլ, Դաշտային հոկեյ, Սառցե հոկեյ, Ֆուտբոլ, Ամերիկյան ֆուտբոլ, Լակրոս, Ռեգբի, Ultimate Disc, Կրիկետ, Սոֆթբոլ, Բեյսբոլ
ՄենամարտերԲռնցքամարտ, Խառը մարտարվեստ
Այլ ակտիվություններՉմուշկավարում

Անվտանգության և հետևելու հատկություններ

Պատահարի արձանագրում ակտիվության ընթացքում
Պատահարների մասին ծանուցում հեռախոսին՝ կրելի սարքերի համար
Օգնություն
Իրական ժամանակում միջոցառումների տարածումՄիայն Android

Ակտիվությանը հետևելու առանձնահատկություններ

Քայլաչափ
Շարժման բար/ ակտիվ և պասիվ վիճակների համադրում
Շարժման հիշեցումների կարգավորումներ
Ավտո նպատակ (հաշվում է ձեր միջին ակտիվությունը և նշանակում ամենօրյա նպատակ )
Այրված կալորիաներ
Անցած ճանապարհի հաշվարկ
Ինտենսիվության րոպեներ
TrueUp™
Move IQ™
Garmin Connect™ Challenges appԱյո (ընտրովի՝ Connect IQ հավելվածի միջոցով)
Automatic rep counting

Մարզումների պլանավորման և վերլուծության առանձնահատկություններ

Հարմարեցվող էկրան(ներ)
Ներբեռնվող մարզման պլաններ
Ուղղորդում նախապես կազմված երթուղով
HR գոտիներ
HR ծանուցումներ
HR կալորիաներ
% HR Max
% HRR
Վերականգնման ժամանակ
Auto Max HR
Մրցավազքի վիջեթ
HRV Status
HR Broadcast (broadcasts HR data over ANT+® to paired devices)
Շնչառության հաճախականություն մարզման ընթացքումԱյո (համատեղելի աքսեսուարի առկայությամբ)
GPS արագություն և տարածություն
Հարմարեցվող ակտիվության պրոֆիլներ
Ավտոմատ դադար (Auto Pause®)
Ինտերվալային մարզում
Բարելավված ինտերվալային մարզումներ
Ընդլայնված մարզումներ
HRM վազքի արագություն և տարածություն
Auto Lap® (Ինտերվալների ավտոմատ հաշվարկ)
Manual lap
Հանգստի ժամանակաչափ
Ինտերվալի ազդանշանների կարգավորում (Configurable Lap Alerts)
VO2 Max (վազք)
VO2 Max (լեռնային վազք)
Load ratio
Training Load
Training load focus
Արդյունավետ մարզումներ (աէրոբիկ)
Անարդյունավետ մարզումներ (անաէրոբիկ)
Primary benefit (Training Effect labels)
Ուժերի վերականգնման ընդլայնված ժամանակ
Հարմարեցվող ծանուցումներ
Ձայնային ծանուցումներ
Վերջնաժամանակ (Finish Time)
Race an Activity
էկրանի և/կամ կոճակների արգելափակում
Shortcuts
Ակտիվության պատմություն ժամացույցում
Physio TrueUp
Ընդհանուր մարզման վիճակ (Unified Training Status

Վազքի առանձնահատկություններ

GPS-ի միջոցով վազքի հեռավորության, արագության, տեմպի արձանագրում
Վազքի դինամիկա
Ուղղահայաց տատանում և հարաբերակցություն
Գետնի հետ հիմնական շփման ժամանակը և հավասարակշռությունը (ցույց է տալիս վազքի ընթացքում որքան ժամանակ է ձեր ոտքը գետնին եղել և ինչքան ժամանակ՝ օդում։ Դա թույլ է տալիս հասականալ ձեր վազքի համաչափությունը (սիմետրիան)Այո (համատեղելի աքսեսուարի առկայությամբ)
Քայլի երկարություն (իրական ժամանակում)
Կադենս (քայլերի հաճախականություն՝ րոպեում
Վազքի հզորություն
Grade-adjusted pace (Հաշվի է առնում բարձրանալը/իջնելը՝ ավելի ճշգրիտ տեմպի հաշվարկի համար)
PacePro™ տեմպի ռազմավարություն
Վազքի մարզումներ
Արագ մարզումների ծրագիր
Մրցման պլանավորում
Ընտրված երթուղու և եղանակի հիման վրա վազքի կանխատեսում
Համատեղելիություն ոտքի սենսորի հետ (Foot Pod)
Վազք/քայլք/կանգ առնելու հայտնաբերում

Բացօթյա հանգստի առանձնահատկություններ

Կետ առ կետ նավիգացիա
Հետագիծ՝ իրական ժամանակում
Վերադառնալ մեկնարկային կետ
TracBack® ֆունկցիա
UltraTrac ռեժիմ
Up Ahead
Բարձրության պրոֆիլ
Հեռավորությունը նպատակակետից
Ուղղահայաց արագություն
Ընդհանուր վերելք/վայրէջք
Հանգստի ժամանակաչափ (միայն Ultra վազքի ռեժիմում)
Ավտոմատ հանգստի գրանցում
Երթուղու առաջիկա բարձրությունների գրաֆիկ
Արևի և լուսնի տվյալներ

Հեծանվավազքի առանձնահատկություններ

Երթուղիներ
Հեծանվային շրջանի տվյալներ և առավելագույն հզորություն (հզորության սենսորով)
Race an activity
Զգուշացումներ (ժամանակ, հեռավորություն, սրտի զարկ, կալորիաներ)
Համատեղելի է Vector ™ և Rally™ հզորության չափման սենսորների հետ
Համատեղելի է Varia™ Radar-ի հետ (հետևից մոտեցող մեքենաների հայտնաբերում)
Համատեղելի է Varia™ Light (լուսավորության) համակարգերի հետ
Համատեղելի է Varia Headlight ( լուսարձակ)-տեսախցիկի հետ
Արձագանքում է արագության և կադենսի սենսորներին (աքսեսուարով)
Հզորության սենսորների աջակցություն

Լողի առանձնահատկություններ

Բաց ջրում լողի չափումներ (հեռավորություն, տեմպ, ձեռքի պտույտների քանակ/ ինտերվալ, արդյունավետության գործակից, կալորիաներ)
Լողավազանի լողի չափումեր (լողավազանի երկարություն, հեռավորություն, ձեռքի պտույտների քանակ/ ինտերվալ, արդյունավետության գործակից/կալորիաներ
Լողի ոճի որոշում (freestyle, backstroke, breaststroke, butterfly) (միայն լողավազանում)
DRILL LOGGING (միայն լողավազան)
Հանգստի թայմեր (միայն լողավազանում)
Հանգստի թայմեր “REPEAT ON” (միայն լողավազանում)
Ավտոմատ հանգստի գրանցում (միայն լողավազան)
Ժամանակի և հեռավորության զգուշացումներ
Հետհաշվարկի մեկնարկ
Լողավազանում մարզման ծրագրեր
Սուզված լողի դեպքում սրտի ռիթմ
Սրտի զարկերի տվյալներ՝ արտաքին սենսորից

Անվտանգության տեղեկություն

Անվտանգության թարմացումները՝ առնվազն մինչև2028-04-28
  • Forerunner 170 Music սպորտային ժամացույց
  • Լիցքավորման լար
  • Փաստաթղթեր