ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 15000 ԴՐ և ԱՎԵԼ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ՝ 3-4 օր:
Garmin Fenix 8 Pro AMOLED black silicone band smartwatch 51mm front view
ՆՈՐՈՒՅԹ Garmin Fenix 8 Pro AMOLED black silicone band smartwatch 51mm front view
ՆՈՐՈՒՅԹ
ՆՈՐՈՒՅԹ
ՆՈՐՈՒՅԹ
ՆՈՐՈՒՅԹ
ՆՈՐՈՒՅԹ
ՆՈՐՈՒՅԹ

Fenix® 8 Pro – 51 mm, AMOLED

Տիտանից շրջանակ, սև/մոխրագույն սիլիկոնե գոտի

LTE և Inreach ծառայությունները հասանելի չեն Հայաստանում։

SKU: PART NUMBER 010-03199-01
Զեղչ
468,930 Դրամ 539,000 Դրամ

Պատյանի Չափը

Մոդել

kayaking with Garmin Fenix

FĒNIX® 8 PRO

Պրեմիում դասի, սպորտային GPS սմարթ ժամացույց

emergency response

INREACH® Տեխնոլոգիա

Մուտք LTE և արբանյակային ցանցեր

off-grid communication

SOS WITH GARMIN RESPONSE℠

անվտանգության ծառայություն

Արբանյակային կապի աջակցությամբ ուղարկեք SOS հաղորդագրությունը 24/7

աշխատող արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն

calling via Garmin messages

Զանգեր և հաղորդագրություններ՝ առանց հեռախոսի

Խոսեք և ուղարկեք հաղորդագրություններ՝ LTE կապի միջոցով

kayaking with Garmin Fenix

Եղիր շարժի մեջ

Ամուր դիզայն՝ մարտկոցի 15 օր աշխատանքով

running with Garmin Fenix

LIVETRACK™ գործառույթ

Թույլ տվեք Ձեր ընտանիքի անդամներին,

ընկերներին հետևել Ձեր տեղաշարժին

մարզումների ընթացքում՝ LTE կապի միջոցով

connect with Garmin Fenix

Կապ՝ առանց հեռախոսի

fēnix® 8 Pro սմարթ ժամացույցը ստեղծված է այն սպորտսմենների և արկածասերների համար, ում համար անհարմար է հեռախոս կրելը: Օգտագործեք ժամացույցի inReach® տեխնոլոգիան՝ ձայնային զանգեր կատարելու և LiveTrack™ ֆունկցիան՝ տեղանքով կիսման համար՝ LTE կապով։ Ինչպես նաև ուղարկեք SOS և երկկողմանի հաղորդագրություններ թե՛ LTE ցանցի միջոցով, թե՝ արբանյակային off-grid կապով՝ նույնիսկ առանց բջջային ծածկույթի։


INREACH տեխնոլոգիա՝ LTE և արբանյակային կապի համար:

Մինչև 15 օր մարտկոցի աշխատանք՝ սմարթ ռեժիմում

Պայծառ Amoled էկրան և տիտանից շրջանակ:


Ընդլայնված մարզումներ և արդյունավետության գործառույթներ:


24/7 առողջության և ինքնազգացողության վերլուծություն:


Ներկառուցված վառ լուսադիոդային լապտեր:

What you'll love
Fenix 8 pro AMOLED խելացի ժամացույց ամուր դիզայնով

ԱՄՈՒՐ ԴԻԶԱՅՆ

Դիմացկուն ժամացույց։ Այն չի վախենում սուզվելուց, չի կլանում ջուր, ունի մետաղական պաշտպանիչ շերտ և վառ 1.4 դյույմ Amoled էկրան՝ չխազվող ապակի և տիտանե իրան։ Ժամացույցը փորձարկված է ամերիկյան ռազմական ստանդարտներով՝ ջրակայունության, ջերմակայունության և դիմացկունության ցուցիչներին համապատասխան։

Fenix 8 pro AMOLED խելացի ժամացույց SOS և Garmin response կենտրոն

SOS և GARMIN RESPONSE℠ կենտրոն

fēnix® 8 Pro սմարթ ժամացույցում առկա inReach տեխնոլոգիայի՝ արբանյակային և LTE կապի առկայությամբ եղեք ավելի ապահով: Ինչպես նաև, ակտիվացրեք ինտերակտիվ SOS հաղորդագրությունը և ստացեք աջակցություն Garmin Response-ի 24/7 գործող արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնից:

Fenix 8 pro AMOLED խելացի ժամացույց արբանյակային հաղորդագրությունով

Արբանյակային հաղորդագրություն

Նույնիսկ ծովից մինչև 50 մղոն հեռավորության վրա, որտեղ բացակայում է բջջային ծածկույթը, ժամացույցի inReach տեխնոլոգիան թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություններ և կիսվել գտնվելու վայրով՝ միայն արբանյակային կապի միջոցով, առանց հեռախոսի։

Fenix 8 pro AMOLED խելացի ժամացույց LTE կապով

LTE կապ

Մարզումների՞ եք: Պարզապես թողեք հեռախոսը տանը և օգտագործեք ժամացույցի LTE կապը՝ հաղորդագրություններ ուղարկելու, զանգեր կատարելու համար: Ինչպես նաև, թույլ տվեք Ձեր ընկերներին հետևել Ձեզ LiveTrack™ ֆունկցիայով և հնարավորություն ուղարկել տեղանքի նշումները Garmin Messenger™ հավելվածով՝ անմիջապես ժամացույցից։ Ունեցեք նաև եղանակային պայմանների և կանխատեսումների հասանելիություն։

Fenix 8 pro AMOLED խելացի ժամացույց ներկառուցված բարձրախոսով

Ներկառուցված բարձրախոս և խոսափող

LTE կապի միջոցով կատարեք և ընդունեք զանգեր անմիջապես ժամացույցից, առանց հեռախոսի։ Կառավարե՛ք ժամացույցի գործառույթները ձայնային հրամաններով կամ օգտագործե՛ք Ձեր հեռախոսի ձայնային օգնականը՝ հաղորդագրություններին պատասխանելու համար և ավելին:

Fenix 8 pro AMOLED խելացի ժամացույց նավիգացիոն համակարգով

Կատարելագործված նավիգացիա

Օգտվեք նախապես ներբեռնված տոպո քարտեզներից՝ ռելիեֆային ստվերագծով, ինչպես նաև գոլֆի և լեռնադահուկային հանգստավայրերի քարտեզներ՝ ամբողջ աշխարհում: Իսկ round-trip routing ֆունկցիան առաջարկում է երթուղիներ, որոնք Ձեզ կվերադարձնեն սկզբնակետ՝ ճիշտ ժամանակին:

stay in contact

Ձայնային զանգեր՝ առանց հեռախոսի

Երբ ժամացույցը միացված է LTE կապին, Messenger Calls հավելվածը թույլ է տալիս կատարել և ստանալ ձայնային զանգեր Garmin Messenger հավելվածի այլ օգտատերերից՝ առանց սմարթֆոնը Ձեզ հետ վերցնելու անհրաժեշտության։

Հաղորդագրությունների ուղարկում՝ ընթացքի ժամանակ

Արբանյակային կամ LTE կապով կիսվեք հաղորդագրություններով Garmin Messenger հավելվածի այլ օգտատերերի հետ անմիջապես Ձեր ժամացույցից: Հավելվածը ավտոմատ կերպով կհամաժամեցվի Ձեր կոնտակտների հետ, երբ ժամացույցը միացված է Ձեր սմարթֆոնին:

Կապ Garmin-ի բաժանորդագրությամբ

Բաժանորդագրությունը ակտիվացրե՛ք հենց Garmin-ի միջոցով, այլ ոչ թե Ձեր բջջային օպերատորի։ Ուստի Ձեր ժամացույցը կունենա անխափան կապ և ամբողջությամբ հասանելի inReach ծառայություններ։

Մարտկոցի էներգիայի խնայում

fēnix® 8 Pro-ն օգտագործելով LTE ցանցը, ծախսում է նվազ էներգիա և նվազագույնի հասցնում ժամացույցի մարտկոցի լիցքի կորուստը:

Երթուղու հետևում

LTE կապի միջոցով Ձեր ընկերները կարող են իրական ժամանակում հետևել Ձեր արկածներին LiveTrack տեղավայրի կիսման միջոցով: Հավելվածը նաև թույլ է տալիս ծանուցել ընկերներին, որ ակտիվացրել եք LiveTrack ֆունկցիան, որպեսզի նրանք ցանկության դեպքում կարողանան հետևել կամ կապվել Ձեզ հետ մարզումների ընթացքում։

Եղանակի կանխատեսումներ

LTE կապի միջոցով ստացեք ընթացիկ եղանակային պայմանների և կանխատեսումների մասին տվյալներ, ինչը կօգնի նախապատրաստվել առաջիկա երթուղու համար։

Տեղադիրքի հաստատում

Արբանյակային կամ LTE կապի միջոցով ուղարկեք Ձեր գտնվելու վայրի մասին թարմացումները՝ ընտանիքի անդամներին և ընկերներին՝ տեղեկացնելով ճանապարհորդության ու արկածների ընթացքի մասին։

Կատարողականություն

Մրցումների արդյունքի վիզուալ կանխատեսում

Ստացեք՝ 5կմ-ի, 10կմ-ի, կիսամարաթոնի և մարաթոնի ժամանակ վազքի տեմպի նախնական գնահատական։

PACEPRO™ ֆունկցիա

Ներկառուցված GPS-ի միջոցով վազքի տեպմի և արագության մոնիթորինգ։

CLIMBPRO ֆունկցիա

Իրական ժամանակում հետևեք լեռնամագլցման վերաբերյալ մի շարք կարևոր տվյալների։

Աստիճանավորված տեմպ

Ունեցեք համարժեք վազքի տեմպը թե՛ հարթ տարածության վրա և թե՛ բարձունք վազելիս՝ գործադրելով նույն ջանքը։

Մարզման պատրաստվածության գնահատական

Արթնանալուն պես ստացեք պատրաստվածության գնահատական, որը հաշվարկվում է՝ քնի որակի, վերականգնման, մարզման բեռնվածության և այլ գործոնների հիման վրա։ Սա կօգնի հասկանալ՝ պատրա՞ստ եք ինտենսիվ մարզման, թե՞ պետք է հանգստանալ և վերականգնվել։

Մարզման վիճակ

Պատկերացում կազմեք Ձեր մարզումների մասին և իմացեք, արդյոք արդյունավետ են մարզումները թե՝ ոչ։

Արդյունավետության ցուցիչներ

Հետևեք Ձեր արդյունավետությանը մարզումների ընդլայնված ցուցիչներով, ինչպիսին է VO2 max-ը, ծանրաբեռնվածությունը և այլն։

Դիմացկունության միավոր

Այս գործառույթը չափում է երկարատև ֆիզիկական ջանքեր պահպանելու քո կարողությունը՝ օգնելով հասկանալ, թե ինչպես են մարզումները ազդում ընդհանուր դիմացկունության վրա։

HILL SCORE

Չափեք վերընթաց վազելու Ձեր կարողությունը և գնահատեք Ձեր առաջընթացը ժամանակի ընթացքում՝ հիմնվելով Ձեր VO2 max-ի և մարզումների պատմության վրա:

Օրվա առաջարկվող մարզումներ

Ստացե՛ք ամենօրյա մարզումներ՝ կազմված հատուկ Ձեզ համար։ Ձեր մարզումները փոխվում են՝ ըստ նախորդ վազքի կամ հեծանվավազքի։

Ուժերի վերականգնման ժամանակ

Մինչ հաջորդ ինտենսիվ մարզումները, իմացեք, թե ինչքան ժամանակ է Ձեզ անհրաժեշտ ուժերի վերականգնման համար՝ հիմնվելով վերջին մարզումների վրա:

Վազքի արդյունավետություն

Այս գործառույթը չափում է վազքի ժամանակ էներգիաարդյունավետությունը, հաշվի առնելով՝ վազած հեռավորությունը և ծավալը, քայլի արագությունը, երբ ժամացույցը կցված է HRM 600 տվիչին (վաճառվում է առանձին)։

Քայլի արագության անկում

Բարելավեք Ձեր վազքի տեխնիկան և հասկացեք, թե որքան եք դանդաղում, երբ ոտքը հպվում է գետնին՝ զուգորդելով Ձեր ժամացույցը HRM 600 սրտի աշխատանքը չափող սենսորի (վաճառվում է առանձին) հետ։

Վազքի դիմակայության մակարդակ

Պարզեք՝ թե ինչ ազդեցություն ունի վազքը Ձեր մարմնի վրա՝ յուրաքանչյուր մարզումից հետո: Սա կօգնի գնահատել Ձեր մարմնի դիմացկունության մակարդակը և կտրամադրի օրվա խորհուրդներ՝ շաբաթվա ընթացքում անվտանգ ու արդյունավետ վազելու համար։

Վազքի կանխատեսվող ժամանակ

Այս գործառույթը հիմնվելով Ձեր մարզումների վրա, կանխատեսում է, թե ինչպիսին կարող է լինել Ձեր վազքի տեմպն ու ժամանակը՝ մինչ մրցման օրը, եթե շարունակեք լավ մարզվել:

Առաջարկվող ավարտի կետ

Եթե մրցարշավի համար նախապես բեռնված ուղի ունեք, ժամացույցը կարող է առաջարկել կրճատել տվյալները մինչև ավարտի գիծը, եթե մոռանաք կանգնեցնել ժամանակաչափը։

Վազքի դինամիկա

Ժամացույցը չափում է վազքի այնպիսի կարևոր պարամետրեր, ինչպիսիք են՝ կադենսը (քայլերի հաճախականություն), քայլի երկարությունը, գետնին հպման ժամանակը և այլ տվյալներ։

Հատվածների ավտոմատ բաժանում երթուղու կետերում

Ժամացույցը ֆիքսում է, երբ անցնում եք նախապես նշված մղոնի կամ կիլոմետրի կետերով, և ավտոմատ բաժանում է մարզումը այդ հատվածների՝ ավելի ճշգրիտ տվյալներ ապահովելով, քան սովորական GPS-ն է:

Garmin Coach – Անհատականացված մարզման ծրագրեր

Օգտագործեք Garmin Coach-ի ադապտիվ (հարմարեցվող) մարզման պլանները՝ վազքի, եռամարտի, հեծանվավազքի կամ ուժային մարզումների համար։ Ընտրված ծրագրերը հարմարեցվում են օրական՝ ելնելով Ձեր արդյունքներից, վերականգնման մակարդակից և առողջության մետրիկաներից՝ ապահովելով անհատական մոտեցում:

Ակտիվության առանձնահատկություններ

Հետևե՛ք Ձեր ակտիվություններին

Օգտագործե՛ք ներկառուցված պրոֆիլները՝ Ձեր մարզական տվյալներին հետևելու համար, այդ թվում՝ գոլֆ, ֆուտբոլ, ամերիկյան ֆուտբոլ, ռակետային մարզաձևեր և այլ մարզումներ։

Ընդլայնված սուզման հնարավորություններ

Ժամացույցի 40 մ. ջրադիմացկունությունը և ջրակայուն մետաղական կոճակները թույլ են տալիս հասնել նոր խորությունների՝ սքուբա և ապնեա ռեժիմների համար:

Տրիատլոնի և մուլտիսպորտի պրոֆիլներ

Ընդամենը մեկ հպումով օգտվեք ներբեռնված երկամարտի, եռամարտի, լողավազքի և այլ պրոֆիլներից կամ ստեղծեք Ձեր սեփական բազմապրոֆիլային հարթակը։

CROSS վարժություններ

Ժամացույցում ներբեռնված HIIT, ուժային, կարդիո, յոգա և պիլատես, մոբիլիթի վարժությունները օգնում են բարելավել ֆիթնես մակարդակը։

Անիմացիոն մարզումներ

Հետևե՛ք անիմացիոն մարզումներին՝ կարդիոյի, ուժային, յոգայի և պիլատեսի համար, անմիջապես ժամացույցի էկրանից:

Լեռնադահուկներ և սնոուբորդ

Ստացեք վերելքի և վայրէջքի տվյալներ, ինչպես նաև դրանց միջև ընկած սահքի ժամանակահատվածի տվյալներին:

Սերֆինգի հատկություններ

Օգտագործելով սերֆինգի գործունեության պրոֆիլը գրանցեք Ձեր «որսած» ալիքների թիվը, առավելագույն ժամանակը, անցած հեռավորությունը և այլն։ Օգտագործեք Surfline Sessions™ տեխնոլոգիան՝ ալիքների տեսագրությունը ստանալու համար Surfline® տեսախցիկի առաջ:

MTB դինամիկա

Լեռնային հեծանվարշավի ժամանակ Grit™ և Flow™ հատուկ պարամետրերով գնահատեք արահետի բարդությունները և վայրէջքների սահունությունը։

Քարտեզների և նավիգացիայի առանձնահատկությունները

OUTDOOR MAPS+

Բաժանորդագրվեք Outdoor Maps+ -ին և մուտք ունեցեք պրեմում քարտեզներին և արբանյակային պատկերներին` անմիջապես ներբեռնված Ձեր ժամացույցում։

GARMIN երթուղիներ

Ստացեք հասանելիություն բազմաթիվ երթուղիների և ուղարկեք դրանք անմիջապես Ձեր Garmin համատեղելի սարքին՝ բաժանորդագրվելով Garmin Connect+-ին Garmin Connect™ հավելվածում կամ Outdoor Maps+-ին Garmin Explore™ հավելվածում:

SATIQ տեխնոլոգիա

Ստացեք վայրի բարձր ճշգրտություն բազմաշերտ GPS-ի միջոցով՝ միաժամանակ ունենալով մարտկոցի օպտիմալ աշխատանք։

Դինամիկ շրջանաձև երթուղիներ

Նշեք թե որքան հեռավորություն եք ուզում հաղթահարել և Fenix 8 pro-ն կառաջարկի շրջանաձև երթուղիներ, որոնք քեզ հետ կբերեն մեկնարկային կետ։ Եթե ճանապարհից շեղվեք, ժամացույցը կկազմի նոր երթուղի՝ պահպանելով ընտրված հեռավորությունը։

ABC ՍԵՆՍՈՐՆԵՐ

Ճամփորդելիս ունեցեք բարոմետրիկ ալտիմետրի, եռառանցք կողմնացույցի աջակցությունը։

Տոպո քարտեզների ներբեռնման հնարավորություն

Աշխարհի ցանկացած վայրից ներբեռնեք տոպո քարտեզներ Ձեր ճանապարհորդությունների համար։ Օգտագործեք ներկառուցված Wi-Fi®, որպեսզի ներբեռնեք քարտեզները և իրականացնեք թարմացումներ:

NEXTFORK™ քարտեզի ուղեցույց

Այս գործառույթի շնորհիվ քարտեզի վրա կարող եք տեսնել մինչև հաջորդ խաչմերուկ ընկած հեռավորությունը և արահետի անունը:

UP AHEAD ֆունկցիա

Ստացեք մի շարք կարևոր ինֆորմացիաներ ընտրված երթուղու մասին. օրինակ հանգստի հիմնական կետերի մասին։

Երթուղիներ կետ առ կետ ուղղություններով

Ստեղծե՛ք կամ փնտրե՛ք մարզումների երթուղիները Garmin Connect հավելվածում կամ համաժամանակեցրեք Ձեր երրորդ նախընտրելի հարթակից և ստացեք համապատասխան ցուցումներ։

SKIVIEW™ քարտեզներ

Դահուկասահքի սիրահարներին առաջարկվում է նախապես ներբեռնված SkiView քարտեզներ՝ ուսումնասիրելու աշխարհում ավելի քան 2000 լեռնադահուկային հանգստավայրերը և գնահատելու բարդությունները։

Գոլֆի դաշտի քարտեզներ

Ստացեք CourseView-ի գոլֆի ավելի քան 43 000 դաշտային գունավոր քարտեզների օգտագործման իրավունք ամբողջ աշխարհում։

Առողջության մոնիթորիգ

Առավոտյան հաշվետվություն

Առավոտյան ստացեք Ձեր քնի որակի, վերականգնման վիճակի, օրացույցի, HRV-ի և այլ տվյալների մասին հակիրճ ամփոփում:

Երեկոյան հաշվետվություն

Մինչև քնելը ստացեք հակիրճ հաշվետվություն քնի անհրաժեշտության, հաջորդ օրվա մարզման ծրագրերի, եղանակի, առաջիկա իրադարձությունների մասին, որը կօգնի ավելի լավ պատրաստվել հաջորդ օրվան։

HRV գնահատական

Ավելի լավ պատկերացում կազմեք Ձեր առողջական վիճակի մասին, ուժերի վերականգնման և մարզումների արդյունավետության մասին՝ քնած ժամանակ։

Պուլսի վերահսկում

Այս գործառույթը օգնում է չափել Ձեր պուլսը՝ օգնելու հասկանալ, թե որքան ինտենսիվ եք մարզվում ֆիզիկական ակտիվության ժամանակ։

Garmin ECG հավելված – պուլսի վերահսկողություն իրական ժամանակում

Garmin ECG հավելվածը սենսորների օգնությամբ գրանցում է պուլսը վերահսկող էլեկտրական ազդակները։ Այս տվյալների հիման վրա հավելվածը վերլուծում է սրտի աշխատանքը՝ հայտնաբերելու սրտի ռիթմի խանգարումների հնարավոր նշաններ, օրինակ՝ նախասրտային թրթռում (AFib)։

PULSE OX սենսոր

Հետևե՛ք արյան մեջ թթվածնով հագեցվածության մակարդակին թե՛ քնած, թե՛ արթուն վիճակում և հասկացե՛ք՝ ինչպես է Ձեր մարմինը հարմարվում բարձրության փոփոխություններին։

Քնի մարզիչ

Ստացեք քնի գնահատական և խորհուրդներ՝ որքան և ինչպես քնել ավելի արդյունավետ։ Տեսեք նաև քնի փուլերն ու վերականգնման մակարդակը։

Ցերեկային քնի հայտնաբերում

Ժամացույցը ավտոմատ գրանցում է Ձեր ցերեկային քունը՝ ցույց տալով, թե որքան օգտակար է քունը և ինչքան ժամանակ պետք է քնել:

Խելացի զարթուցիչ

Ժամացույցը մեղմ վիբրացիայի ազդանշանով կարթնացնի Ձեզ ամենահարմար պահին, որպեսզի թարմ արթնանաք:

JET LAG - Ժամային գոտու փոփոխության խորհրդատու

Օգնում է նվազեցնել ժամային գոտու փոփոխության ազդեցությունը՝ առաջարկելով խորհուրդներ՝ լույսի ազդեցության, քնի գրաֆիկի և ֆիզիկական ակտիվության վերաբերյալ։

Առողջական վիճակի վերլուծություն

Ստուգե՛ք Ձեր կենսաչափական տվյալների փոփոխություններին, ինչը կարող է վկայել օրգանիզմի վրա ավելացած լարվածության մասին և պայմանավորված լինել ֆիզիկական ակտիվությամբ, սթրեսով, միջավայրով, ալկոհոլի օգտագործմամբ կամ հնարավոր հիվանդությամբ (հասանելի է beta տարբերակով)։

BODY BATTERY – մարմնի էներգիայի մոնիթորինգ

Body Battery™ ֆունկցիան հետևում է մարմնի էներգիայի մակարդակին ողջ օրվա ընթացքում, օգնելով հասկանալ՝ երբ է լավագույն պահը ակտիվ լինելու, իսկ երբ՝ հանգստանալու։

Սթրեսի հետևում

Պարզեք՝ հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում:

Շնչառության հետևում

Շնչառության մոնիթորինգ ողջ օրվա ընթացքում։

Ջրի մոնիտորինգ

Մուտքագրեք Ձեր ամենօրյա հեղուկի օգտագործման չափաբաժինը և ստացեք հիշեցումներ՝ երբ խմելու ժամանակն է:

Ակլիմատիզացիա

Տեսե՛ք, թե ինչպես եք դիմանում ընթացիկ բարձրությանը և ջերմության տատանումներին՝ հիմք ունենալով Ձեր առողջության տվյալները։

ԿԱՊ

Համատեղելիությունը GARMIN CONNECT ծրագրի հետ

Garmin Connect- ը աշխույժ առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:

Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն ձեր սմարթֆոնին:

Երաժշտության ներբեռնման հնարավորություն

Հեշտությամբ ներբեռնեք երգեր ժամացույցի մեջ, կամ օգտվեք Spotify-ի, Deezer-ի, Amazon Music-ի երաժշտական ծրագրերից:

Garmin Pay™ վճարային համակարգ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից՝ տանը թողնելով վճարային քարտն ու կանխիկ գումարը:

Տվյալների կիսում Garmin-ի միջոցով

Կիսվեք Ձեր մարզումների, երթուղիների ինֆորմացիայով ընկերների հետ՝ օգտագործելով Garmin-ի համատեղելի սարքեր։

Անվտանգության և հետևման հնարավորություններ

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է Ձեր վստահված կոնտակներին։

Բաժնետոմսերի հետևում

Հետևեք մինչև 50 Ձեր նախընտրած բաժնետոմսերին՝անմիջապես ժամացույցից:

CONNECT IQ™ ծրագիր

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից։

Մարտկոցի աշխատանքի կարգավորում

Հետևեք, թե ինչպես են տարբեր կարգավորումներն ու տվիչները ազդում մարտկոցի աշխատանքի վրա, որպեսզի կարողանաք փոփոխություններ մտցնել և երկարացնել մարտկոցի աշխատանքը։

ԱՅՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ՔԵԶ

Քնի գնահատական և վերլուծություն
Մարտկոցի աշխատանք (սմարթ ռեժիմում)Մինչև 27 օր (15 օր always-on ռեժիմում)
Ներկառուցված քարտեզներ
Արյան թթվածնով հագեցվածության չափում (Pulse OX)
GARMIN ECG հավելված
Լուսադիոդային լապտեր
Garmin Pay™ վճարային համակարգ
MULTI-BAND GPS
Երաժշտության պահոց
Զանգեր և հաղորդագրությունների ուղարկում ձայնայինի միջոցով
Արբանյակային կապպահանջում է inReach բաժանորդագրություն
LTE կապպահանջում է inReach բաժանորդագրություն
Պատրաստվածության գնահատում
Մարզման վիճակ
Էկրանի տիպը AMOLED՝ հնարավոր մշտական ցուցադրման ռեժիմով։
Սենսորային էկրան (Touchscreen)
Ջրակայունություն10 ATM

Գլխավոր

Գոտու նյութՍիլիկոն
Ապակի Sapphire crystal
Շրջանակի նյութտիտան
Պատյանի նյութըմանրաթելերով- ամրացված պոլիմեր՝ ետնամասի մետաղական ծածկով
Quickfit փոխվող գոտիներայո (26 մմ)
Ֆիզիկական չափեր51 x 51 x 16.5 մմ
Քաշ90 գ
Արտաքին ազդակներից պաշտպանված, ինդուկտիվ կոճակներ
Ներկառուցված բարձրախոս / միկրոֆոն
Էկրանի չափեր35.56 (1.4") տրամագծով
Էկրանի խտությունը454 x 454 պիքսել
Գունավոր էկրան
Մեծ ֆոնտի ընտրություն
Մարտկոցի տեսակըԼիթիում-իոնային
Մարտկոցի աշխատանքը• սմարթ ռեժիմում — մինչև 27 օր (15 օր always-on ռեժիմ)
• Մարտկոցի խնայող ռեժիմ – մինչև 34 օր
• Միայն GPS — մինչև 78 ժամ (56 ժամ always on ռեժիմում)
• All Satellite Systems: — մինչև 60 ժամ (47 ժամ always on ռեժիմում)
• All Satellite Systems + Multi-Band: — մինչև 53 ժամ (41 ժամ always on ռեժիմում)
• All Satellite Systems + Multi-band + LTE Livetrack: Մինչև 21 ժամ (19 ժամ always-on)*
• All Satellite Systems + Multiband + Music: Մինչև 23 ժամ (21 ժամ always on)*
• All Satellite Systems + Multiband + Music + LTE Livetrack: Մինչև 15 ժամ (4 ժամ always on)*
• Max Battery GPS: Մինչև 123 ժամ
• Արշավային ռեժիմ: Մինչև 24 օր
*Assuming typical use with SatIQ technology
Լիցքավորման մեթոդGarmin-ի արտոնագրված լիցքավորիչ
Հիշողություն32 ԳԲ

Ժամացույցի հատկություններ

Օր/ժամ
Ժամի համաժամեցում GPS-ով
Ավտոմատ անցում ձմեռային/ամառային ժամերի։
Զարթուցիչ
Խելացի զարթուցիչ
Թայմեր
Վայրկյանաչափ
Արևածագ/մայրամուտ

Առողջության մոնիթորինգ

Սրտի պուլսի չափում դաստակից յուրաքանչյուր վայրկյան
Հանգիստ վիճակում սրտի պուլսի չափում
Սրտի ռիթմի շեղումների ազդանշաններայո (բարձր և ցածր)
Շնչառության հաճախականություն
Ֆիթնես տարիք
BODY BATTERY™ մարմնի էներգիայի մոնիտոր
Սթրեսի մոնիթորինգ
Հանգստի շնչառական վարժություններ
Մեդիտացիա
Շնչառական վարժանքներ
Քնի վերլուծությունայո (Բարելավված)
Քնի խորհրդատու
Շնչառության տատանումների հետևում
Ցերեկային քնի ճանաչում
Ջրի մոնիթորինգայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)
Կանանց առողջության հետևումայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)
Ավարտված օվուլյացիայի գնահատական
Health snapshot
Մաշկի ջերմաստիճան
Ժամային գոտիների ադապտացիա (Jet Lag Adviser)
Առողջական վիճակի վերլուծություն

Սենսորներ

GPS
GLONASS
GALILEO
QZSS
BeiDou
SATIQ™ տեխնոլոգիայի աջակցություն
GARMIN ELEVATE™ սրտի մոնիտոր
Արյան մեջ թթվածնի հագեցվածության մոնիտոր PULSE OX
Բարոմետրիկ ալտիմետր
Կողմնացույց
Գիրոսկոպ
Աքսելերոմետր
Ջերմաչափ
Լուսավորման տվիչ
Խորության սենսորը (Depth sensor)Այո (մինչև 40մ)

Առօրյա սմարթ հատկություններ

ԿապBluetooth®, ANT+®, Wi-Fi®
CONNECT IQ™ (ներբեռնվող ժամացույցի էկրաններ, վիջետներ, ծրագրեր)
Անմիջապես համակարգից CONNECT IQ™ ծրագրի բացում
Սմարթ ծանուցումներ
Տեքստի ճանաչում/չպատասխանած զանգին տեքստային հաղորդագրություն ուղարկել (Android™ միայն)
Նկարի դիտում ծանուցման մեջ (միայն Android™)
Առավոտյան ամփոփում
Երեկոյան ամփոփում
Օրացույց
Եղանակի կանխատեսումներ
Իրական ժամանակում կարգավորումների համաժամեցում (Garmin Connect Mobile)
Մարտկոցի խնայող ռեժիմ
Սմարթֆոնի երաժշտության կառավարում
Ժամացույցի երաժշտության կառավարում
Հեռախոսի որոնում
Ժամացույցի որոնում
Հեռախոսի որոնում՝ մարզման ընթացքում (GPS -ով)
Համատեղելիություն Garmin Messenger հավելվածի հետ
Խելացի մարզիչի կառավարում
Garmin Connect™ Mobile համատեղելիություն
Սմարթֆոնների հետ համատեղելիությունiPhone®, Android™
Բորսայի տվյալներ
BLUETOOTH Հեռախոսազանգեր
Ձայնային հրամաններ
Կարմիր լուսավորության ռեժիմ
Garmin Share - Տվյալների կիսում
Passcode
Հաշվիչ

Communication Features (with Subscription)

LTE երկկողմանի ձայնային զանգերԱյո (coverage details)
LTE LiveTrack Այո (coverage details)
LTE ձայնային հաղորդագրություններԱյո (coverage details)
LTE տեքստային հաղորդագրություններԱյո (coverage details)
LTE եղանակային տվյալներԱյո (coverage details)
Ինտերակտիվ SOS հաղորդագրությունԱյո ( satellite & LTE; coverage details)
Արբանյակային տեքստային հաղորդագրություններԱյո (coverage details)
Տեղադիրքի հաստատումԱյո ( satellite & LTE; coverage details)

Մարզումների և ֆիթնեսի առանձնահատկություններ

Ամենօրյա առաջարկվող վազքի մարզումներ (հիմնվելով պուլսի տվյալների վրա)
Ամենօրյա առաջարկվող հեծանվային մարզումներ (հիմնվելով պուլսի տվյալների վրա)
Garmin-ի վազքի մարզիչ
Garmin running coach experts
Garmin-ի Հեծանվային մարզիչ
Պատրաստի հեծանվային պլաններ Garmin Coach-ից
Ուժային մարզումների մարզիչ
Garmin եռամարտի մարզիչ
Մուլտիսպորտ
Կարդիո
Ուժային մարզումներ
HIIT մարզումներ
Յոգա
Պիլատես
Անիմացիոն մարզումներ ժամացույցի էկրանին
Մարզման ընթացքում աշխատող մկանային խմբերի գրաֆիկական պատկեր

Ակտիվության պրոֆիլներ

GymՈւժային, HIIT, Կարդիո, էլիպտիկալ մարզումներ, աստիճանների բարձրացում, մագլցել պատով, Indoor Rowing, պարանով ցատկում
ՄուլտիսպորտԵռամարտ (Triathlon), լող/վազք
Առողջ կենսակերպՔայլ, Պիլատես, Յոգա, Ներսում քայլք (Indoor Walking), մոբիլիթի
Վազք ներսումՎազք՝ վազքասարքի վրա, վազք վազքուղով, Վիրտուալ վազք
Վազք դրսում Վազք, վազք դրսի վազքուղում, վազք արահետով, ուլտրա վազք, խոչընդոտային վազք
Բացօթյա արկածներՔայլարշավ, ծանրաբեռնված քայլք, լեռնամագլցում, մագլցում (Indoor), Բոլդերինգ, Որսորդություն, Ձիավարություն, Գոլֆ, Disc Golf, նետաձգություն
ՀեծանվավազքՀեծանվավարություն, ճանապարհային հեծանվավարություն, լեռնային հեծանվավարություն, գրավիտային հեծանվավազք, հեծանվային երթևեկություն, հեծանվային շրջագայություն, էլեկտրոնային հեծանվավազք, eMountain հեծանվավարություն, փակ տարածքում հեծանվավազք, սայքլոկրոս, BMX
ԼողԼող՝ լողավազանում, լող՝ բաց ջրում
Ջրային սպորտաձևերԿանգնած/ նստած թիավարում, Կայակով նավարկություն, Ձկնորսություն, սերֆինգ, քիթբոարդինգ, վեդսերֆինգ, Նավարկություն նավակով, Ջրային դահուկներ, Սնորքելինգ, Վեյքբորդինգ, Վեյքսերֆինգ, Թյուբինգ, Whitewater
ՄոտոսպորտՄոտոցիկլետով վարում, Ավտոճանապարհային արշավ, Մոտոկրոս, ATV արշավ, Ձնագնացով վարում
Ռակետային մարզաձևերԹենիս, Փիքլբոլ (թենիսի տեսակ), Բադմինտոն, Սքվոշ (թենիսի տեսակ), Սեղանի թենիս, Պադել (թենիսի տեսակ),
պլաթֆորմ թենիս, Ռակետբոլ
Ձմեռային մարզաձևերԼեռնադահուկային սպորտ, Սնոուբորդ, Անտառային/հեռավոր տարածքների սնոուբորդինգ, լեռնադահուկային դասական ոճ, լեռնադահուկային սքեյթ ոճ, անտառային սքեյթ, սահադաշտային սահք, Ձնաքայլ
Մարզական պրոֆիլներ Բասկետբոլ, Վոլեյբոլ, Դաշտային հոկեյ, Սառցե հոկեյ, Ֆուտբոլ, Ամերիկյան ֆուտբոլ, Լակրոս, Ռեգբի, Ultimate Disc, Քրիկետ, Սոֆթբոլ, Բեյսբոլ
ՄենամարտերԲռնցքամարտ, մարտարվեստներ
Դայվինգի գործառույթներՍկուբա (միայն 1 գազաբալոնով), ապնեա, Depth հավելված
Այլ ակտիվություններՌոլիկներով սահք

Անվտանգության և հետևելու հատկություններ

Պատահարի արձանագրում ակտիվության ընթացքում
Պատահարների մասին ծանուցում հեռախոսին՝ կրելի սարքերի համար
Օգնություն
Live event sharing
Տեղադիրքի հետևում

Տակտիկական առանձնահատկություններ

Երկկողմ ցանցային կոորդինատներ

Դայվինգի գործառույթեր

Ջրի տակ ժամացույցի առավելագույն աշխատանքային խորություն40մ
Դայվինգ մեկ տեսակի օդով
Apnoea mode (սա օգտագործվում է շունչը պահած դայվինգի ժամանակ, կամ free diving-ի ժամանակ)
Decompression modelBühlmann ZHL-16c w/ Gradient Factors
Nitrox-ի աջակցություն
Գազային խառնուրդներՕդ, Նիտրոքս (21–40% թթվածին)
PO2Up to 1.6 with customizable Deco settings
Սուզման ավտոմատ մեկնարկ/ավարտ
Անհատականացված սուզման ավարտի ժամանակաչափԱյո (20 վրկ – 10 ր)
Անվտանգության դադարԱյո (կարգավորելի՝ անջատված/3 ր/5 ր)
Դադարներ՝ ջրի խորը մակարդակներումայո (using custom gradient factors)
Customisable conservatismայո (ցածր/միջին/բարձր)
Վերելքի/անկման արագության ցուցիչ
Բարձրության ավտոմատ հարմարեցում
NO FLY TIME
Սուզման պլանավորիչայո (Basic NDL & Gas Planner)
Մակընթացություններ
Ետնային լուսավորումԱյո (կարգավորելի պայծառությամբ/ միշտ միացված)
Սուզման ելքի և մուտքի վայրերի ավտոմատ պահպանում
Սուզման տվյալների համաժամեցում GARMIN DIVE™ հավելվածի հետ
Ծանուցումներ և զգուշացումներԱյո (միայն վիբրացիայով)
Դայվինգի եռառանցք կողմնացույցԱյո (կարգավորվող ուղղությամբ, արագ անցում դեպի 90° աջ, 90° ձախ և հակադիր ուղղություն, տեսեք աստիճաններն ու վերադարձի ուղին)
Անվտանգության անհրաժեշտ դադարների բացթողումԱյո (կարելի է անջատել սուզումից առաջ՝ օգտատիրոջ հաստատմամ)
Surface diver status widget այո (surface Interval, no fly time, N2 loading, CNS, OTU, and Tissue Compartment status)

Նավարկության գործառույթներ

Էլեկտրական անձայն շարժիչ

Ակտիվությանը հետևելու առանձնահատկություններ

Քայլաչափ
Շարժման բար/ ակտիվ և պասիվ վիճակների համադրում
Ավտո նպատակ (հաշվում է ձեր միջին ակտիվությունը և նշանակում ամենօրյա նպատակ )
Այրված կալորիաներ
Բարձրացած հարկերի հաշվարկ
Անցած ճանապարհի հաշվարկ
Ինտենսիվության րոպեներ
TrueUp™
MOVE IQ™
GARMIN CONNECT™ CHALLENGES APPայո (optional Connect IQ app)
Automatic rep counting

Մարզումների պլանավորման և վերլուծության առանձնահատկություններ

Հարմարեցվող էկրան(ներ)
Ներբեռնվող մարզման պլաններ
Ուղղորդում նախապես կազմված երթուղով
HR գոտիներ
HR ծանուցումներ
HR կալորիաներ
% HR max
% HRR
Վերականգնման ժամանակ
Auto max HR
Մրցավազքի վիջեթ
HRV status
HRV սթրեսի թեստ – 3 րոպե կանգնած վիճակում պուլսի փոփոխության չափում, գնահատում է սթրեսի մակարդակը 1–100 (ցածր գնահատականը ցույց է տալիս սթրեսի ցածր մակարդակ)Այո (համատեղելի աքսեսուարով)
HR հեռարձակում (տվյալների փոխանակում ANT+ի միջոցով կապակցված սարքին)
Շնչառության հաճախականություն մարզման ընթացքումԱյո (համատեղելի աքսեսուարով)
GPS արագություն և տարածություն
Անհատական ակիվության պրոֆիլներ
Ավտոմատ դադար (Auto Pause®)
Ինտերվալային մարզում
Բարելավված ինտերվալներ
Ընդլայնված մարզումներ
Մարտկոցի ռեժիմներ՝ հարմարեցվող մարզման ընթացքում
HRM վազքի արագություն և տարածություն
Auto Lap® (Ինտերվալների ավտոմատ հաշվարկ)
Manual lap
Հանգստի թայմեր
Ինտերվալի ազդանշանների կարգավորում (Configurable Lap Alerts)
ԱԿԼԻՄԱՏԻԶԱՑԻԱ
VO2 Max (Run)
VO2 Max (Trail Run)
Իրական ժամանակում գործադրած ուժը
Գործադրած ջանքերի գնահատական
Load Ratiօ - Ծանրաբեռնվածության հարաբերակցությունը
Training load
Training load focus
Արդյունավետ մարզումներ (աէրոբիկ)
Անարդյունավետ մարզումներ (անաէրոբիկ)
Primary benefit (Training Effect labels)
Workout benefit
Վերականգնման լավագույն ժամանակ
Անհատական ծանուցումներ
Ձայնային ծանուցումներ
Մուլտիսպորտ ավտոմատ անցում (Multisport Auto Transition)
Վերջնաժամանակ (Finish Time)
Վիրտուալ գործընկեր
Մրցման ակտիություն
Մուլտիսպորտային ակտիվություն
Garmin Live Segments
Strava Live Segments
Շրջանաձև հեռավորության ստեղծում (վազք/հեծանիվ)
Լավագույն երթուղու ընտրություն TRENDLINE™
էկրանի և/կամ կոճակների արգելափակում
Shortcuts
Auto scroll
Ակտիվության պատմություն ժամացույցում
Physio TrueUp
Ընդհանուր մարզման վիճակ (Unified Training Status)

Վազքի առանձնահատկություններ

GPS-ի միջոցով վազքի հեռավորության, արագության, տեմպի արձանագրում
Վազքի դինամիկա
Քայլի արագության անկումԱյո (համատեղելի աքսեսուարով)
Ուղղահայաց թռիչք և հարաբերակցություն
Գետնի հետ հիմնական շփման ժամանակը և հավասարակշռությունը (ցույց է տալիս վազքի ընթացքում որքան ժամանակ է ձեր ոտքը գետնին եղել և ինչքան ժամանակ՝ օդում։ Դա թույլ է տալիս հասականալ ձեր վազքի համաչափությունը (սիմետրիան)Այո (համատեղելի աքսեսուարի առկայությամբ)
Քայլի երկարություն (իրական ժամանակում)
Կադենս (քայլերի հաճախականություն՝ րոպեում
Վազքի դիմակայության մակարդակ
Վազքի արդյունավետությունայո (համատեղելի աքսեսուարով)
Վազքի հզորություն
Grade-adjusted pace (Հաշվի է առնում բարձրանալը/իջնելը՝ ավելի ճշգրիտ տեմպի հաշվարկի համար)
Կատարողականության վիճակ
Lactate threshold
PacePro™ տեմպի ռազմավարություն
Վազքի մարզումներ
HILL SCORE
TRAIL RUN AUTO CLIMB
Մրցման պլանավորում
Ընտրված երթուղու և եղանակի հիման վրա վազքի կանխատեսում
PROJECTED RACE TIME
Համատեղելիություն ոտքի սենսորի հետ (Foot Pod)
Վազք/քայլք/կանգ առնելու հայտնաբերում

Գոլֆի առանձնահատկություններ

Նախապես ներառված է 43,000 երթուղի ամբողջ աշխարհից
Հեռավորությունը դաշտի ճակատային, միջին և հետևի հատվածից
Մարզումների տիրույթ/ դոգլեգներ
Հարվածի հեռավորության հաշվարկԱվտոմատ
Արդյունքների թվային ցուցիչ
Անհատական նպատակներ
Ստատիկ թրեքներ (դիրքեր, հեռանկարներ, կանաչ տարածք)
GARMIN AUTOSHOT™ (Ավտոմատ գրանցում է գոլֆի հարվածները և չափում նրանց հեռավորությունը
Վեկտորային քարտեզ
Դաշտերի տվյալների ավտոմատ թարմացում
Կանաչ տեսքը` կանգնած դիրքից
Նշակետեր և թիրախներ
PinPointer ուղղության ցուցիչ
Playslike distance
TOUCH-TARGETING (էրանի վրա սեղմեք նպատակի վրա՝ ցանկացած կետի հեռավորությունը տեսնելու համար)
Handicap scoring
SWING TEMPO
TEMPO TRAINING
Ռաունդի ժամանակացույց/ օդոմետր
AUTOMATIC CLUB TRACKING COMPATIBLE (REQUIRES ACCESSORY)
Քամու արագություն և ուղղություն (պահանջում է կապ Golf հավելվածի հետ)
Virtual caddie (հիմնվելով նախորդ մրցման տվյալների վրա որոշում է, թե որ ձողն է ավելի ճիշտ օգտագործել և որտեղ ուղղել հաջորդ հարվածը)
Համատեղելի է Garmin Golf հավելվածի հետ
Պաշտոնական մրցաշարերում
օգտագործման հնարավորություն
Դաշտի կոնտուրներ (Garmin Golf բաժանորդագրությամբ)

Բացօթյա հանգստի առանձնահատկություններ

Կետ առ կետ նավիգացիա
Հետագիծ՝ իրական ժամանակում
Վերադառնալ մեկնարկային կետ
TracBack® ֆունկցիա
UltraTrac ռեժիմ
Explore nearby
UP AHEAD
NEXTFORK™ նավիգացիա
Բարձրության պրոֆիլ
Հեռավորությունը նպատակակետից
Բարոմետրիկ փոփոխությունների ցուցիչ՝ փոթորկի ազդանշանով
CLIMBPRO™ լեռնամագլցման պլանավորման ֆունկցիա
Ուղղահայաց արագություն
Ընդհանուր վերելք / վայրէջք
Հանգստի ժամանակաչափ (միայն Ultra վազքի ռեժիմում)
Ավտոմատ հանգստի գրանցում
Future elevation plot
Նախապես բեռնված ճանապարհային և արահետային քարտեզներ
Ներբեռնված դահուկային կուրորտների քարտեզներ
Քարտեզների ներբեռնման աջակցություն
GPS կոորդինատներ
SIGHT 'N GO
Մակերեսի հաշվարկԱյո՝ Connect IQ հավելվածով
Ձկնորսության կանխատեսում
Projected waypoint
Արևի և լուսնի տվյալներ
GPS կարգավորումներ արշավային ռեժիմի համար
Tides
Tide glance

Հեծանվավազքի առանձնահատկություններ

Երթուղիներ
Հեծանվային ինտերվալ և առավելագույն հզորություն (հզորության սենսորով)
RACE AN ACTIVITY
Զգուշացումներ (ժամանակ, հեռավորություն, սրտի զարկ, կալորիաներ)
Ֆունկցիոնալ շեմային ուժ (FTP)Այո (համատեղելի աքսեսուարի առկայությամբ)
Power curve and % ftp workouts
Հեծանվուղու քարտեզ (հեծանվավազքի հետագծային հատուկ քարտեզ)
GRIT & FLOW պարամետրերը հատուկ լեռնային հեծանվավազքի համար
Առաջադեմ հեծանվավազքի դինամիկա
Համատեղելի է Vector™ և Rally™ հզորության սենսորների հետ
Համատեղելի է Varia™ Radar-ի հետ (հետևից մոտեցող մեքենաների հայտնաբերում)
Համատեղելի է Varia™ Light (լուսավորության) համակարգերի հետ
Համատեղելի է Varia HEADLIGHT CAMERA-ի հետ
Արձագանքում է արագության և կադենսի սենսորներին (աքսեսուարով)
POWER METER –ի հետ համատեղելիություն
Power guide

Լողի առանձնահատկություններ

Բաց ջրում լողի չափումներ (հեռավորություն, տեմպ, ձեռքի պտույտների քանակ/ ինտերվալ, արդյունավետության գործակից, կալորիաներ)
Լողավազանի լողի չափումեր (լողավազանի երկարություն, հեռավորություն, ձեռքի պտույտների քանակ/ ինտերվալ, արդյունավետության գործակից/կալորիաներ
Լողի ոճի որոշում (freestyle, backstroke, breaststroke, butterfly) (միայն լողավազանում)
DRILL LOGGING (միայն լողավազան)
Հանգստի թայմեր (միայն լողավազանում)
Հանգստի թայմեր “REPEAT ON” (միայն լողավազանում)
Ավտոմատ հանգստի գրանցում (միայն լողավազան)
Ժամանակի և հեռավորության զգուշացումներ
Տեմպի զգուշացումներ (միայն լողավազան)
Հետհաշվարկով մեկնարկ
Լողավազանում մարզուման ծրագրեր
Լողի կրիտիկական արագություն
Սուզված լողի դեպքում սրտի ռիթմ
Սրտի զարկերի տվյալներ՝ արտաքին սենսորիցԱյո (with HRM-Tri, with HRM-Swim, HRM-Pro or HRM-Pro Plus)

Երեխաների ակտիվության հետևման առանձնահատկություններ

Toe-to-Toe™ Challenges app այո (optional Connect IQ Toe-to-Toe™ Challenges հավելված)
  • fēnix 8 Pro (51 mm, AMOLED) սմարթ ժամացույց

  • Լիցքավորման լար

  • Փաստաթղթեր