ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 15000 ԴՐ և ԱՎԵԼ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ՝ 3-4 օր:
vívoactive® 6

vivoactive® 6

Կանաչ 

SKU: PART NUMBER 010-02985-02
144,000 Դրամ

vívoactive® 6

Պայծառ, խելացի, գունավոր

Մի՛ մտածիր լիցքավորման մասին

Մինչև 11 օր՝ մարտկոցի աշխատանք

Ավելի խորը պատկերացում

Քո առողջության մասին

Մարզվի՛ր

խելացի 80+ սպորտային հավելվածների,

Garmin Coach խորհրդատուի

և անհատական վարժանքների միջոցով

Բոլոր տվյալները մեկ վայրում

Տե՛ս առողջության և ֆիզիկական ակտիվության բոլոր ցուցանիշները՝

Garmin Connect™ հավելվածում։

Կառավարում՝ ժամացույցից

Սմարթ ծանուցումներից մինչև անհպում վճարումներ՝ Garmin Pay™ -ով

Vívoactive 6 – նրբագեղությունը և հարմարավետությունը մեկ ժամացույցում

Իմացեք ավելին Ձեր մարմնի մասին

Vívoactive 6 -ը պարզապես ժամացույց չէ, այն §հասկանում» է Ձեր մարմինը: Ժամացույցը իրականացնում է առողջության մոնիթորինգ, հետևում ֆիզիկական ակտիվությանը և քնի ռեժիմին՝ տալով ընդհանուր գնահատական առողջության վերբերյալ:


Պայծառ Amoled էկրան:

Մինչև 11 օր մարտկոցի աշխատանք՝ սմարթ ռեժիմում:
Workouts
Առողջության և ինքնազգացողության մոնիթորինգ:


Ֆիթնեսի ընդլայնված գործառույթներ:


Համատեղելի է GARMIN CONNECT™ հավելվածի հետ՝ IPHONE® և ANDROID™ սմարթֆոններով։


Առօրյա կիրառելի գործառույթներ. սմարթ ծանուցումներ, Garmin pay™- անհպում վճարային համակարգ, երգերի պահոց:

BODY BATTERY – մարմնի էներգիայի մոնիթորինգ

Body Battery™ ֆունկցիան հետևում է մարմնի էներգիայի մակարդակին ողջ օրվա ընթացքում, օգնելով հասկանալ՝ երբ է լավագույն պահը ակտիվ լինելու, իսկ երբ՝ հանգստանալու։ Իմացեք նաև, թե ինչպես է քունը, ցերեկային քունը, օրական ակտիվությունը և բարձր սթրեսը ազդում Ձեր էներգիայի վրա:

Քնի խորհրդատու

Ստացեք քնի գնահատական և անհատական ուսուցում այն մասին, թե որքան քուն է Ձեզ անհրաժեշտ և ինչպես կարող եք այն բարելավել։ Հետևեք նաև քնի տարբեր փուլերին:

Ներկառուցված սպորտային ծրագրեր

Ավելի քան 80-ից ավելի ներկառուցված ծրագրեր՝ ներառյալ քայլքը, վազքը, հեծանվավազքը, լողը, անվասայլակի ռեժիմը և այլն:

Մարզումների բազմազանություն

Բազմաթիվ սպորտային հավելվածներ և ծրագրեր, որոնք կարող եք ներբեռնել Garmin Connect™ հավելվածից և ներբեռնել անմիջապես ժամացույցի մեջ:

Առողջության և ինքնազգացողության վերլուծություն

Վերահսկեք Ձեր առողջական վիճակը, ունենալով պուլսի, HRV status-ի, Pulse Ox-ի, կանանց առողջության, և այլ կարևոր տվյալներ, որոնք կօգնեն ավելի լավ ճանաչել Ձեր մարմինը:

Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես Ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն Ձեր iPhone կամ Android սմարթֆոնին: Android հեռախոսի դեպքում կարող եք պատասխանել հաղորդագրություններին անմիջապես ժամացույցի ստեղնաշարով և տեսնել Ձեզ ուղարկված լուսանկարները ժամացույցի էկրանից։

Առողջության մոնիթորիգ


Ցերեկային քնի հայտնաբերում

Ժամացույցը ավտոմատ գրանցում է Ձեր ցերեկային քունը՝ ցույց տալով, թե որքան օգտակար է քունը և ինչքան ժամանակ պետք է քնել:


Շնչառության տատանումների հետևում

Այս գործառույթը օգնում է նկատել շնչառության փոփոխությունները քնած ժամանակ, որոնք կարող են կապված լինել միջավայրի ազդեցության, ալկոհոլի կամ հնարավոր քնի խանգարումների հետ:


Սովորությունների գրանցում

Գրանցեք Ձեր սովորությունները՝ օրինակ՝ կոֆեինի կամ ալկոհոլի օգտագործումը,
և տեսեք, թե ինչպես են դրանք ազդում Ձեր առողջության վրա Garmin Connect™ հավելվածում։


Խելացի զարթուցիչ

Ժամացույցը մեղմ վիբրացիայի ազդանշանով կարթնացնի Ձեզ ամենահարմար պահին, որպեսզի թարմ արթնանաք:


HRV STATUS

Քնած ժամանակ ժամացույցը չափում է պուլսի փոփոխությունը՝ ցույց տալով սթրեսի և վերականգնման մակարդակը։


Առավոտյան հաշվետվություն

Առավոտյան ստացեք Ձեր քնի որակի, վերականգնման վիճակի, օրացույցի, HRV-ի և այլնի մասին հակիրճ ամփոփում: Հնարավոր է նաև անհատականացնել հաշվետվության ձևը՝ ընտրելով թեմա, ցուցադրվող տվյալներ և ձևաչափ՝ ըստ Ձեր նախընտրության:


Երեկոյան հաշվետվություն

Մինչև քնելը ստացեք հակիրճ հաշվետվություն քնի անհրաժեշտության, հաջորդ օրվա մարզման ծրագրերի, եղանակի, առաջիկա իրադարձությունների մասին, որը կօգնի ավելի լավ պատրաստվել հաջորդ օրվան։


Պուլսի չափում անմիջապես ժամացույցից

Ժամացույցը շարունակաբար չափում է Ձեր պուլսը և ելնելով Ձեր անհատական նորմաներից, զգուշացնում է դրանց բարձր կամ ցածր լինելու դեպքում։


Սթրեսի հետևում

Պարզեք՝ հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում:


Կանանց առողջության վերահսկում

Հետևեք մինստրուալ ցիկլին կամ հղիությանը և ստացեք օգտակար խորհուրդներ մարզման ու սննդի վերաբերյալ։


HEALTH SNAPSHOT™ գործառույթ

Կատարեք երկու րոպե տևողությամբ սեանս՝ գրանցելով մի քանի կարևոր տվյալների ցուցիչներ, ինչպես օրինակ պուլսի և պուլսի փոփոխության տվյալները, սատուրացիան, շնչառությունը և սթրեսը: Սարքը գրանցելով վերը նշված տվյալները կկազմի հաշվետվություն, որով կարող եք կիսվել Ձեր բժշկի հետ:


PULSE OX սենսոր

Հետևե՛ք արյան մեջ թթվածնով հագեցվածության մակարդակին թե՛ քնած, թե՛ արթուն վիճակում և հասկացե՛ք՝ ինչպես է Ձեր մարմինը հարմարվում բարձրության փոփոխություններին։


Մեդիտացիա

Օգնեք նվազեցնել սթրեսը, հոգնածությունը և ավելին մեդիտացիայի շնորհիվ։


Ճիշտ շնչառություն

Կատարեք շնչառական վարժություններ՝ հետևելու համար Ձեր սթրեսին և շնչառությանը։


Ջրի մոնիտորինգ

Մուտքագրեք Ձեր ամենօրյա հեղուկի օգտագործման չափաբաժինը և ստացեք հիշեցումներ՝ երբ խմելու ժամանակն է:


Շնչառության հետևում

Շնչառության մոնիթորինգ ողջ օրվա ընթացքում։

Ֆիթնես գործառույթներ


Ուժային մարզումներ

Բարձրացրեք Ձեր արդյունավետությունը ներկառուցված ակտիվության պրոֆիլի, նպատակային ուժային մարզման ծրագրերի, մարզումների և այլ հնարավորությունների միջոցով։ Այդ թվում, ստացե՛ք մանրամասն տվյալներ վարժության կրկնությունների, մոտեցումների քանակի, ինչպես նաև հանգստի ժամանակահատվածի վերաբերյալ:


MOBILITY

Բարձրացրեք Ձեր ճկունությունն ու ուժը ներբեռնվող նոր մարզաձևերի և ակտիվության պրոֆիլի միջոցով:


Անվասայլակի ռեժիմ

Հետևեք Ձեր ամենօրյա գործադրած ջանքերին, ինչպես նաև ստացեք քաշի փոփոխության վերաբերյալ ծանուցումներ, սպարտային հավելվածներ և մարզումներ անվասայլակով մարդկանց համար և ավելին։


Անիմացիոն մարզումներ

Ժամացույցում առկա են անիմացիոն կարդիո, ուժային, յոգա, պիլատեսի և այլ մարզումներ, որոնք հասանելի են Garmin Connect հավելվածում։ Հասանելի են հրման և ձեռքով կառավարելի հեծանվային մարզումներ՝ անվասայլակով մարդկանց համար:


GARMIN COACH

Օգտագործեք Garmin Coach-ի ադապտիվ (հարմարեցվող) մարզման պլանները՝ վազքի կամ ուժային մարզումների համար։ Ընտրված ծրագրերը հարմարեցվում են օրական՝ ելնելով Ձեր արդյունքներից, վերականգնման մակարդակից և առողջության մետրիկաներից՝ ապահովելով անհատական մոտեցում:


Վազքի դինամիկա

Ժամացույցը չափում է վազքի այնպիսի կարևոր պարամետրեր, ինչպիսիք են՝ կադենսը (քայլերի հաճախականություն), քայլի երկարությունը, գետնին հպման ժամանակը և այլ տվյալներ։


PACEPRO™ ֆունկցիա

Ներկառուցված GPS-ի միջոցով վազքի տեպմի և արագության մոնիթորինգ։


Մարզման ազդեցությունն ու վերականգնման անհրաժեշտ տևողությունը

Գործառույթը հնարավորություն է տալիս գնահատել, թե ինչպես է տվյալ մարզումը ազդում Ձեր մարմնի վրա և ինչքան ժամանակ է հարկավոր ուժերի լիարժեք վերականգնման համար։


Ֆիթնես տարիք

Իմացեք Ձեր մարզավիճակի տարիքը՝ իսկական տարիքի հետ համեմատ։


Մարզումների ստեղծում

Ստեղծեք §step-by-step¦ մարզումներ ավելի քան 1600 մարզումներից Garmin Connect հավելվածում և ուղարկեք դրանք անմիջապես Ձեր ժամացույցին։


Ծանրաբեռնված քայլքի ռեժիմ

Հատուկ մարզման պրոֆիլ, որը թույլ է տալիս նշել Ձեր ուսապարկի (կամ այլ իր) քաշը՝ ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու համար:


Մարզման հետևողականություն

Մարզումից հետո նշեք, թե որքան ծանրաբեռնված է եղել Ձեր մարմինը՝ ըստ Ձեր գնահատման: Սա թույլ կտա վերահսկել մարզումների առաջընթացը և կարգավորել այն:


Ինտենսիվության րոպեներ

Հետևեք Ձեր միջին և բարձր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվության րոպեներին։


Ակտիվության հետևում

Հետևեք Ձեր ամենօրյա քայլերին, այրված կալորիաներին և ավելին անմիջապես ժամացույցից:


VO2 MAX

Գնահատեք Ձեր ընթացիկ մարզավիճակը և հետևեք փոփոխություններին՝ նպատակներ սահմանելու, առաջընթացը գնահատելու և ավելին կատարելու համար (հասանելի չէ անվասայլակով ռեժիմի ժամանակ)։


Ձայնային հուշումներ մարզումների ժամանակ

Ստացեք ձայնային հուշումներ քայլքի և վազքի ժամանակ:


Ինտերվալների ստեղծում

Ստեղծե՛ք Ձեր սեփական ինտերվալային մարզումները վազքի և հեծանվավազքի համար:


Շարժման ծանուցում

Ստացե՛ք հիշեցումներ շարժման վերաբերյալ:

ԿԱՊ


Համատեղելիությունը GARMIN CONNECT ծրագրի հետ

Garmin Connect- ը աշխույժ առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:


Garmin Pay™ վճարային համակարգ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից՝ տանը թողնելով վճարային քարտն ու կանխիկ գումարը:


Երաժշտության ներբեռնման հնարավորություն

Հեշտությամբ ներբեռնեք երգեր ժամացույցի մեջ, կամ օգտվեք Spotify-ի, Deezer-ի, Amazon Music-ի կամ YouTube Music accounts երաժշտական ծրագրերից:


Անվտանգության և հետևման հնարավորություններ

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է Ձեր վստահված կոնտակներին։


CONNECT IQ™ ծրագիր

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից։


Տառաչափի ընտրություն

Ընտրե՛ք Ձեզ հարմար տառաչափը՝ ինֆորմացիան ավելի ընթեռնելի դարձնելու համար:

Այն Ինչ Պետք Է Քեզ

Քնի գնահատական և վերլուծություն
Մարտկոցի աշխատանք (սմարթ ռեժիմում)Մինչև 11 օր (5 օր always-on ռեժիմում)
Արյան թթվածնով հագեցվածության չափում (Pulse OX) Այո (անհրաժեշտության դեպքում ամբողջ օրվա և քնի ընթացքում)
Garmin Pay™ վճարային համակարգ
Երաժշտության պահպոց
Էկրանի տիպըAMOLED՝ հնարավոր մշտական ցուցադրման ռեժիմով։
Սենսորային էկրան (Touchscreen)
Ջրակայունություն5 ATM
Անվասայլակի ռեժիմ

Գլխավոր

Գոտու նյութՍիլիկոն
Ապակի Corning® Gorilla® Glass 3
Շրջանակի նյութ (bezel)Anodised aluminum
Պատյանի նյութը մանրաթելերով- ամրացված պոլիմեր
Quick Release փոխվող գոտիներԱյո (20 մմ)
Ֆիզիկական չափեր42.2 x 42.2 x10.9 մմ
Քաշ23գ (36գ գոտիով)
Էկրանի չափեր30.4 մմ (1.2") տրամագծով
Էկրանի խտությունը390 x 390 պիքսել
Գունավոր էկրան
Ֆոնտի ընտրություն
Մարտկոցի աշխատանքը• սմարթ ռեժիմում — մինչև 11 օր (5 օր always-on ռեժիմ)
• Մարտկոցի խնայող ռեժիմ – մինչև 21 օր
• Միայն GPS (GNSS) — մինչև 21 ժամ
• All-Systems GNSS mode — մինչև 17 ժամ
• All-Systems GNSS mode ՝ երաժշտությամբ — մինչև 8 ժամ
Լիցքավորման մեթոդGarmin-ի արտոնագրված լիցքավորիչ
Հիշողություն8 ԳԲ

Ժամացույցի հատկություններ

Օր/ժամ
Ժամի համաժամեցում GPS-ով
Ավտոմատ անցում ձմեռային/ամառային ժամերի
Զարթուցիչ
Խելացի զարթուցիչ
Թայմեր
Վայրկյանաչափ
Արևածագ/մայրամուտ

Առողջության մոնիթորինգ

Սրտի պուլսի չափում դաստակից յուրաքանչյուր վայրկյան
Հանգիստ վիճակում սրտի պուլսի չափում
Սրտի ռիթմի շեղումների ազդանշաններայո (բարձր և ցածր)
Շնչառության հաճախականություն
Ֆիթնես տարիք
BODY BATTERY™ մարմնի էներգիայի մոնիտոր
Սթրեսի մոնիթորինգ
Հանգստի հիշեցումներ
Հանգստի շնչառական վարժություններ
Մեդիտացիա
Շնչառական վարժանքներ
Քնի վերլուծությունայո (Բարելավված)
Քնի խորհրդատու
Շնչառության տատանումներ քնի ժամանակ
Ցերեկային քնի ճանաչում
Ջրի մոնիթորինգ
Կանանց առողջության հետևում
HEALTH SNAPSHOT

Սենսորներ

GPS
GLONASS
Galileo
QZSS
BeiDou
GARMIN ELEVATE™ սրտի մոնիտոր
Արյան մեջ թթվածնի հագեցվածության մոնիտոր PULSE OX
Կողմնացույց
Գիրոսկոպ
Աքսելերոմետր
Ջերմաչափայո (tempe™ սենսորի համատեղելիությամբ)
Լուսավորման տվիչ

Առօրյա սմարթ հատկություններ

ԿապBluetooth®, ANT+®, Wi-Fi®
CONNECT IQ™ (ներբեռնվող ժամացույցի էկրաններ, վիջետներ, ծրագրեր)
Անմիջապես համակարգից CONNECT IQ™ ծրագրի բացում
Սմարթ ծանուցումներ
Տեքստի ճանաչում/չպատասխանած զանգին տեքստային հաղորդագրություն ուղարկել (Android™ միայն)
Նկարի դիտում ծանուցման մեջ (միայն Android™)
Առավոտյան ամփոփում
Երեկոյան ամփոփում
Օրացույց
Եղանակի կանխատեսումներ
Իրական ժամանակում կարգավորումների համաժամեցում (Garmin Connect Mobile)
Մարտկոցի խնայող ռեժիմ
Սմարթֆոնից երաժշտության կառավարում
Ժամացույցից երաժշտության կառավարում
Հեռախոսի որոնում
Ժամացույցի որոնում
Հեռախոսի որոնում՝ մարզման ընթացքում (GPS -ով)
Համատեղելիություն Garmin Messenger հավելվածի հետ
Garmin Connect™ Mobile համատեղելիություն
Սմարթֆոնների հետ համատեղելիությունiPhone®, Android™
Կարմիր լուսավորության ռեժիմ
Passcode
Հաշվիչ

Մարզումների և ֆիթնեսի առանձնահատկություններ

Ամենօրյա առաջարկվող քայլքի մարզումներ
Garmin-ի վազքի մարզիչ
Garmin running coach experts
Պատրաստի հեծանվային պլաններ Garmin Coach-ից
Ուժային մարզման մարզիչ
Կարդիո
Ուժային մարզումներ
HIIT մարզումներ
Յոգա
Պիլատես
Մարզումներ անվասայլակով մարդկանց համար
Անիմացիոն մարզումներ ժամացույցի էկրանին
Մարզման ընթացքում աշխատող մկանային խմբերի գրաֆիկական պատկեր

Ակտիվության պրոֆիլներ

Gym Ուժային, HIIT, Կարդիո, էլիպտիկալ մարզումներ, աստիճանների բարձրացում, փակ տարածքում թիակների մարզանք (Indoor Rowing), պարանով ցատկում
Առողջ կենսակերպՔայլ, Պիլատես, Յոգա, Ներսում քայլք (Indoor Walking), մոբիլիթի
Վազք ներսումՎազք՝ վազքասարքի վրա, վազք վազքուղով
Վազք դրսում Վազք, վազք վազքուղում, վազք արահետով, խոչընդոտային վազք
Բացօթյա արկածներՔայլարշավ, լեռնամագլցում, Ձիավարություն, Գոլֆ, Disc Golf, նետաձգություն
Հեծանվավազք Բայքինգ, Ճանապարհային հեծանվավազք, գրավիտով հեծանվավազք, Հեծանվային ճամփորդություն, Էլեկտրական հեծանիվ, Handcycling, Indoor Handcycling, հեծանիվ ներսում, սայքլոկրոս
ԼողԼող՝ լողավազանում, լող՝ բաց ջրում
Ջրային սպորտաձևերԿանգնած թիավարում, Կայակով նավարկություն, թիավարություն, Սնորքելինգ
ՄոտոսպորտՄոտոցիկլետով վարում, Ավտոճանապարհային արշավ, Մոտոկրոս, ATV արշավ, Ձնագնացով վարում
Ռակետային մարզաձևերԹենիս, Փիքլբոլ (թենիսի տեսակ), Բադմինտոն, Սքվոշ (թենիսի տեսակ), Սեղանի թենիս, Պադել (թենիսի տեսակ), Փլաթֆորմ թենիս, Ռակետբոլ
Ձմեռային մարզաձևերԼեռնադահուկային սպորտ, Սնոուբորդ, Դասական դահուկավազք, սքեյթ դահուկավազք, սառցադաշտային սահք, Ձնաքայլ
Մարզական պրոֆիլներԲասկետբոլ, Վոլեյբոլ, Դաշտային հոկեյ, Սառցե հոկեյ, Ֆուտբոլ, Ամերիկյան ֆուտբոլ, Լակրոս, Ռեգբի, Ultimate Disc, Քրիկետ Սոֆթբոլ, Բեյսբոլ
ՄենամարտերԲռնցքամարտ, Խառը մարտարվեստ
Այլ ակտիվություններՌոլիկներով սահք

Անվտանգության և հետևելու հատկություններ

Պատահարի արձանագրում ակտիվության ընթացքում
Պատահարների մասին ծանուցում հեռախոսին՝ կրելի սարքերի համար
Օգնություն

Ակտիվությանը հետևելու առանձնահատկություններ

Քայլաչափ
PUSH թրեքեր – ուժային մարզումների արդյունավետությանը հետևելու համար
Շարժման բար/ ակտիվ և պասիվ վիճակների համադրում
Շարժման ծանուցում
Քաշի փոփոխության զգուշացում
Ավտո նպատակ (հաշվում է ձեր միջին ակտիվությունը և նշանակում ամենօրյա նպատակ )
Այրված կալորիաներ
Անցած ճանապարհի հաշվարկ
Ինտենսիվության րոպեներ
TrueUp™
Move IQ™
Garmin Connect™ Challenges app
Automatic rep counting

Մարզումների պլանավորման և վերլուծության առանձնահատկություններ

Հարմարեցվող էկրան(ներ)
Ներբեռնվող մարզման պլաններ
HR գոտիներ
HR ծանուցումներ
HR կալորիաներ
% HR Max
Վերականգնման ժամանակ
HRV Status
HR Broadcast այո (using ANT+ or BLE)
Շնչառության հաճախականություն մարզման ընթացքումՄիայն յոգայի, շնչառական վարժանքների և մեդիտացիայի ժամանակ
GPS արագություն և տարածություն
Հարմարեցվող ակտիվության պրոֆիլներ
Ավտոմատ դադար (Auto Pause®)
Ինտերվալային մարզում
Բարելավված ինտերվալներ
Ընդլայնված մարզումներ
HRM վազքի արագություն և տարածություն
Auto Lap® (Ինտերվալների ավտոմատ հաշվարկ)
Manual Lap
VO2 Max (վազք)
Արդյունավետ մարզումներ (աէրոբիկ)
Անարդյունավետ մարզումներ (անաէրոբիկ)
Workout benefit
Ուժերի վերականգնման ընդլայնված ժամանակԱյո (սահմանափակ)
Ձայնային ծանուցումներ
էկրանի և/կամ կոճակների արգելափակում
Auto Scroll
Ակտիվության պատմություն ժամացույցում
Physio TrueUp

Վազքի առանձնահատկություններ

GPS-ի միջոցով վազքի հեռավորության, արագության, տեմպի արձանագրում
Վազքի դինամիկա
Կադենս (քայլերի հաճախականություն՝ րոպեում
PacePro™ տեմպի ռազմավարություն
Վազքի մարզումներ
Մրցման պլանավորում
Համատեղելիություն ոտքի սենսորի հետ (Foot Pod)
Վազք/քայլք/կանգ առնելու հայտնաբերում

Գոլֆի առանձնահատկություններ

Հեռավորությունը կանաչ դաշտի ճակատային, միջին և հետևի հատվածից
Մարզումների տիրույթ/ դոգլեգներ
Հարվածի հեռավորության հաշվարկԱվտոմատ
Արդյունքների թվային ցուցիչ
Ստատիկ թրեքներ (դիրքեր, հեռանկարներ, կանաչ տարածք)
GARMIN AUTOSHOT™ (Ավտոմատ գրանցում է գոլֆի հարվածները և չափում նրանց հեռավորությունը)
Կանաչի տեսքը `կանգնած դիրքից
Նշակետեր և թիրախներ
PinPointer ուղղության ցուցիչ
Ռաունդի ժամանակացույց/ օդոմետր
Automatic club tracking compatible (requires accessory)
Համատեղելի է Garmin Golf հավելվածի հետ
Պաշտոնական մրցաշարերում
օգտագործման հնարավորություն

Բացօթյա հանգստի առանձնահատկություններ

Վերադառնալ մեկնարկային կետ
Մակերեսի հաշվարկԱյո՝ Connect IQ հավելվածով
Ձկնորսության կանխատեսումԱյո՝ Connect IQ հավելվածով
Արևի և լուսնի տվյալներԱյո՝ Connect IQ հավելվածով

Հեծանվավազքի առանձնահատկություններ

Զգուշացումներ (ժամանակ, հեռավորություն, սրտի զարկ, կալորիաներ)
Համատեղելի է Varia™ Radar-ի հետ (հետևից մոտեցող մեքենաների հայտնաբերում)
Համատեղելի է Varia™ Light (լուսավորության) համակարգերի հետ
Համատեղելի է արագության և կադենսի սենսորներին (աքսեսուարով)Yes (using ANT+ or BLE)

Լողի առանձնահատկություններ

Բաց ջրում լողի չափումներ (հեռավորություն, տեմպ, ձեռքի պտույտների քանակ/ ինտերվալ, արդյունավետության գործակից, կալորիաներ)
Լողավազանի լողի չափումեր (լողավազանի երկարություն, հեռավորություն, ձեռքի պտույտների քանակ/ ինտերվալ, արդյունավետության գործակից/կալորիաներ
Լողի ոճի որոշում (freestyle, backstroke, breaststroke, butterfly) (միայն լողավազանում)
Հանգստի թայմեր (միայն լողավազանում)
Ավտոմատ հանգստի գրանցում (միայն լողավազան)
Ժամանակի և հեռավորության զգուշացումներ
Սրտի զարկերի տվյալներ՝ արտաքին սենսորից

Անվտանգության տեղեկություն

Անվտանգության թարմացումները՝ առնվազն մինչև2027-04-02
  • Vívoactive® 6
  • Լիցքավորման լար
  • Փաստաթղթեր