Ինչպե՞ս Սկսել Վազել
Շատերը վազքը համարում են ամենապարզ մարզաձևերից մեկը․ հագնում ես սպորտային կոշիկները և սկսում վազել։ Սակայն այն ունի երկու հակառակ ազդեցություն․ կա՛մ վազքը շատ արագ դառնում է սիրելի հոբբի կամ լուրջ սպորտ, կա՛մ ընդհանրապես դադարում են նրանով զբաղվել։ Պատճառը սովորաբար նույնն է․ մարդիկ սկսում են մարզվել առանց հասկանալու՝ ինչպես սկսել վազել, ինչ հաճախականությամբ, և ինչպես լսել իրենց մարմինը։ Իրականում, եթե ճիշտ մոտենալ, վազքը դառնում է ոչ միայն ֆիզիկական ակտիվություն, այլ նաև լիցքաթափվելու ուժեղ միջոց։
Սկսնակների ամենատարածված սխալը շտապելն է։ Իրականում վազքը սկսնակների համար պետք է լինի հանգիստ և աստիճանական․ օրինակ՝ վազք + քայլք համադրությամբ։ Սա օգնում է պահել մոտիվացիան և խուսափել վնասվածքներից։ Այսպես օրինակ, Garmin Forerunner 70 մոդելը, որը իդելական խելացի գործիք է սկսնակ վազորդների համար, ունի անհատականացված մարզումների ծրագրեր՝ ներառյալ վազք-քայլք գործառույթը, ինչը յուրաքանչյուր վազքից հետո հարմարվում է ձեր մարզավիճակին և վերականգնման ընթացքին։
Միաժամանակ կարևոր է նաև վազքի ճիշտ տեխնիկան՝ ուղիղ մարմին, բնական քայլ, ոտքի և գետնի ճիշտ հպում։ Այս պարզ բաները երկարաժամկետում բարելավում են վազքը, և ճիշտ վազքի խորհուրդները հենց այսպիսի գործնական մոտեցումների մասին են։
Շատերը որոշ ժամանակ մարզվելուց հետո դժվարանում են գնահատել՝ արդյոք կա առաջընթաց, թե՝ ոչ։ Պատճառը հիմնականում այն է, որ չեն հետևում վազքի տվյալներին։ Մինչդեռ այդ տվյալներն են թույլ տալիս օբյեկտիվ գնահատել մարզումների արդյունավետությունը։ Օրինակ՝ սրտի աշխատանքը (Heart Rate) ցույց է տալիս, օրգանիզմի ծանրաբեռնվածության մակարդակը, վազքի տեմպը (Pace)՝ ինչ արագությամբ եք անցնում յուրաքանչյուր կիլոմետրը, իսկ VO2 Max-ը գնահատում է օրգանիզմի՝ թթվածին օգտագործելու առավելագույն կարողությունը, որը համարվում է ֆիզիկական պատրաստվածության կարևոր ցուցիչներից մեկը։
Այստեղ է, որ սպորտում տեխնոլոգիայի նորարարությունները կարևոր տեղ են զբաղեցնում։ Օրինակ սպորտային սմարթ ժամացույցի օգնությամբ վազքը դառնում է ավելի էֆեկտիվ, քանի որ մարզման ընթացքում հավաքված տվյալները թույլ են տալիս ավելի լավ գնահատել սեփական արդյունքները։ Այսպես օրինակ՝ Garmin Forerunner, Fenix կամ Venu շարքի ժամացույցները GPS-ի միջոցով հետևում են արագությանը, անցած տարածությանը և երթուղուն՝ օգնելով ավելի հստակ տեսնել առաջընթացն ու մարզումների արդյունավետությունը։
Խելացի ժամացույց վազքի համար ընտրելիս կարևոր է, որ այն ոչ միայն հավաքի տվյալներ, այլև դրանք ճիշտ և հասկանալի մեկնաբանի։ Օրինակ՝ Garmin սմարթ ժամացույցներն առաջարկում են տարբեր վերլուծական գործիքներ, այդ թվում՝ Recovery Time ֆունկցիան, որը գնահատում է մարզումից հետո վերականգնման համար անհրաժեշտ ժամանակը։ Սա օգնում է ավելի ճիշտ պլանավորել մարզումները և խուսափել գերծանրաբեռնվածությունից։
Ի վերջո, ճիշտ կազմված վազքի ծրագրերն ու մարզման տվյալների վերլուծությունը կարող են զգալիորեն բարձրացնել մարզումների արդյունավետությունը։ Այսօր fitness tracking տեխնոլոգիաները դարձել են վազքի անբաժանելի մասը, իսկ հուսալի սմարթ ժամացույցը օգնում է ավելի լավ հասկանալ սեփական հնարավորությունները, վերահսկել ծանրաբեռնվածությունը և հետևել առաջընթացին։ Հատկապես այժմ, երբ վազքը Հայաստանում գնալով ավելի մեծ տարածում է ստանում, նման գործիքները կարող են արժեքավոր աջակցություն լինել թե՛ սկսնակների, թե՛ փորձառու վազորդների համար։
Եվ ամենակարևորը, երբ մարզվում եք ճիշտ մոտեցմամբ և հասկանում եք ձեր տվյալների նշանակությունը, վազքը դադարում է լինել պարզապես ֆիզիկական ակտիվություն և վերածվում է հաճելի, արդյունավետ ու երկարաժամկետ սովորության։
Garmin սմարթ ժամացույցը կարող է լինել այն վստահելի ընկերը, որի հետ կարող եք անցնել այդ դժվարին, բայց միաժամանակ հաճելի, ճանապարհը։ Իսկ այդ ճանապարհը ավելի հաճելի է, երբ այն անցնում եք ընկերների հետ միասին։ Նվիրիր Garmin և կիսվիր առողջ ապրելակերպի, նոր նպատակների և մարզական հաջողությունների ոգեշնչմամբ։