5 պատճառ, թե ինչու է ձեր Body Battery™-ն ցածր
Ինչպես հեռախոսի մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է, այնպես էլ մեր օրգանիզմի էներգիայի պաշարները նվազում են օրվա ընթացքում։ Որքան ակտիվ, հագեցած և սթրեսային է մեր առօրյան, այնքան ավելի արագ է սպառվում մեր էներգիան։ Հենց այստեղ է կարևոր դառնում Body Battery™ (մարմնի էներգիայի) գործառույթը, որը սմարթ ժամացույցների միջոցով օգնում է հետևել օրգանիզմի էներգիային և ավելի արդյունավետ կառավարել առօրյա ակտիվությունը։
Garmin սմարթ ժամացույցներում առկա Body Battery™ ֆունկցիան, հիմնված Firstbeat-ի անալիտիկայի վրա, օգնում է գնահատել օրգանիզմի էներգիայի մակարդակը։ Այն վերլուծում և համադրում է սթրեսի մակարդակը, քնի որակը, ֆիզիկական ակտիվությունն ու HRV կարգավիճակը (սրտի ռիթմի փոփոխականությունը)՝ ցույց տալով, թե օրվա ընթացքում որքան է վերականգնվել կամ սպառվել մարմնի էներգիան, ինչը ներկայացվում է 0-ից 100 սանդղակով։
Եթե Body Battery ցուցանիշը հաճախ ցածր է, դա պարզապես թվեր չեն․ դա ձեր մարմնի ուղերձն է։ Ահա հիմնական պատճառները․
Առաջինը՝ ձեր առօրյան չափազանց հագեցած է։ Եթե օրը լի է ծանրաբեռնված աշխատանքով, անընդհաատ շարժման մեջ եք և այն ձեզնից շատ էներգիա է պահանջում (անգամ հաճելի զբաղմունքը), ձեր էներգիայի կառավարումը խախտվում է։ Նույնիսկ դրական սթրեսը կարող է ազդել ձեր ֆիթնես տվյալների վրա և հանգեցնել Body Battery™ մակարդակի նվազմանը։
Երկրորդը՝ անբավարար քուն։ Որակյալ քունն ու լիարժեք վերականգնումը ամենակարևոր գործոններից են Body Battery™ մակարդակը բարձր պահելու համար։ Առավոտյան բարձր էներգիայով արթնանալը զգալիորեն ազդում է ամբողջ օրվա արդյունավետության վրա։ Այս առումով քնի մոնիթորինգը, որը տրամադրում են Garmin-ի խելացի ժամացույցները՝ ինչպիսիք են Garmin Venu 4-ը կամ vívoactive 6-ը, դառնում է կարևոր գործիք՝ օգնելով ավելի լավ հասկանալ քնի որակը և դրա ազդեցությունը մարմնի վերականգնման վրա:
Երրորդը՝ ֆիզիկական պատրաստվածությունը չի համապատասխանում ձեր ծանրաբեռնվածությանը։ Եթե ձեր մարմինը պատրաստ չէ տվյալ ծանրաբեռնվածությանը, ապա ձեր թթվածնի սպառումը (VO2 Max), վազքի ցուցանիշները և ընդհանուր մարզումների մակարդակը կարող են չհամապատասխանել կատարած ջանքերին, արդյունքում ավելի արագ եք հոգնում։ Այստեղ է, որ Garmin-ի սպորտային սմարթ ժամացույցները օգտագործելիս՝ օրինակ վազքի համար նախատեսված Forerunner 570-ը, օգնում են ճիշտ գնահատել ձեր հնարավորությունները։
Չորրորդը՝ ալկոհոլի օգտագործում։ Ալկոհոլը մեծ ազդեցություն ունի սթրեսի մակարդակի և քնի որակի վրա։ Նույնիսկ փոքր քանակը կարող է խանգարել գիշերվա ընթացքում մարմնի վերականգնմանը և իջեցնել Body Battery ցուցանիշը։
Եվ վերջապես՝ դուք յուրահատուկ եք։ Յուրաքանչյուր մարդ տարբեր կերպ է արձագանքում նույն պայմաններին․ նույն օրը մեկի համար կարող է լինել բարձր սթրեսային, իսկ մյուսի համար՝ համեմատաբար հանգիստ։ Այստեղ է, որ Garmin-ի խելացի ժամացույցները տալիս են իրական պատկեր՝ ձեր օրգանիզմի արձագանքների մասին։
Վերջում կարևոր է հասկանալ, որ Body Battery™-ի նպատակը միշտ բարձր ցուցանիշ ունենալը չէ։ Ձեր մարմինը նախատեսված է ակտիվ կյանքի համար, և էներգիայի բնական ծախսը լիովին նորմալ է։ Կարևորը էներգիայի ճիշտ կառավարումն է՝ հասկանալ, թե երբ է պետք աշխատել, երբ մարզվել, և երբ հանգստանալ։ Եվ հենց այստեղ է, որ արդյունավետ ֆիթնես թրեքեր (fitness tracker) համակարգը և ճիշտ ընտրված սմարթ ժամացույցը դառնում են ձեր ամենօրյա օգնականը։