Լող․ ինչպե՞ս բարելավել տեխնիկան, ճիշտ բաշխել ուժերը և ավելի արդյունավետ մարզվել
Շատերը լողը ընկալում են պարզապես օգտակար ֆիզիկական ակտիվություն, սակայն իրականում այն շատ ավելի տեխնիկական և բազմակողմանի մարզաձև է։ Եթե շարժումները, շնչառությունն ու ծանրաբեռնվածությունը ճիշտ չեն վերահսկվում, նույնիսկ կանոնավոր մարզումները կարող են չտալ սպասված արդյունքը։
Լողի ընթացքում ամենամեծ սխալներից մեկը միայն ձեռքերի ու ոտքերի շարժումների վրա կենտրոնանալն է։ Իրականում արդյունավետ լողի մարզումը սկսվում է շնչառությունից։ Եթե շնչառությունը անհավասար է կամ արագ, օրգանիզմը արագ անցնում է լարված ռեժիմի, հետևաբար շատ ավելի արագ ես հոգնում, անգամ եթե կողքից թվում է՝ ճիշտ ես լողում։ Այդ պատճառով, եթե ցանկանում եք հասկանալ՝ ինչպես ճիշտ լողալ, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել շնչառության հաճախությանը, ոչ թե միայն արագությանը։
Հաջորդ կարևոր գործոնը՝ մարմնի դիրքն է ջրում։ Երբ մարմինը ուղիղ և հավասարակշռված է, ջրի դիմադրությունը նվազում է, և նույն ուժով հնարավոր է անցնել ավելի մեծ տարածություն։ Իրականում, լողի արդյունավետությունը կախված է ոչ թե շարժումների քանակից, այլ ավելի խելացի շարժվելուց։ Շատ դեպքերում մարդը կարծում է, թե իր ուժն ու դիմացկունությունը չի հերիքում, բայց խնդիրը պարզապես սխալ դիրքի կամ ավելորդ լարվածության մեջ է ուսերի և պարանոցի հատվածում։
Լողավազանում լողալիս, շատ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն անցած տարածությանը, այլ նաև, թե ինչպես ես անցնում այդ տարածությունը։ Ժամանակի ընթացքում կարևոր է հասկանալ՝ պահպանո՞ւմ ես նույն տեմպը, թե՞ արագ սկսում ու շուտ հոգնում։ Այսպիսի մոտեցումն է, որ սովորական լողը վերածում է կառուցվածքային լողի մարզման ծրագրի։ Իսկ եթե ցանկանում ես տեսնել իրական առաջընթաց, արդեն կարևոր է հետևել նաև մարզման տվյալներին՝ թե որքան ժամանակ ես անցկացնում ջրում, ինչ տեմպով ես աշխատում և ինչպես ես վերականգնվում մարզումից հետո։
Այստեղ է, որ մեծ դեր է սկսում խաղալ ժամանակակից տեխնոլոգիան, ինչի շնորհիվ կունենաք ավելի հստակ մարզման պատկեր, կկարողանաք ավելի արդյունավետ կատարելագործել լողի տեխնիկան, բարձրացնել դիմացկունությունը և բարելավել ընդհանուր մարզավիճակը։ Օրինակ, մարզումների ընթացքում Garmin սպորտային սմարթ ժամացույց օգտագործելիս, մասնավորապես Garmin Forerunner, Venu, Fenix շարքերը, կարելի է տեսնել լողի տեմպը, պուլսը, աէրոբ և անաէրոբ զոնաները, ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը և այլ կարևոր տվյալներ, թե մարզումից հետո որքանով է օրգանիզմը վերականգնվել։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են, որ լողը միայն հաճելի զբաղմունք չլինի, այլ նաև վերահսկվող և արդյունավետ մարզում։
Բաց ջրում լողալու դեպքում իրավիճակն ավելի պատասխանատու է դառնում։ Այստեղ արդեն կարևոր է ոչ միայն տեխնիկան, այլ նաև ուղղությունը, միջավայրի զգացողությունը և սեփական ուժերի ճիշտ գնահատումը։ Բաց ջրում լողը էապես տարբերվում է լողավազանից․ նույն շարժումները կարող են այլ զգացողություն տալ, իսկ ծանրաբեռնվածությունը կարող է շատ ավելին լինել։ Garmin խելացի ժամացույցներում ներկառուցված GPS-ը թույլ է տալիս գրանցել բաց ջրում մարզումների տվյալները և պահպանել վերահսկողությունը ամբողջ ընթացքում։
Լողի արդյունավետության վրա մեծ ազդեցություն ունի՝ թե ինչ վիճակում է օրգանիզմը մինչև մարզումը։ Եթե լավ չես քնել, ունես սթրեսի բարձր մակարդակ կամ արդեն իսկ մարմինդ հոգնած է, ապա նույն մարզումն օրգանիզմի վրա լրիվ այլ ազդեցություն կունենա։ Այստեղ արդեն առողջության մոնիտորինգը դառնում է կարևոր օգնական, քանի որ այն թույլ է տալիս մարզմանը մոտենալ ավելի գիտակցված, հասկանալով՝ արդյոք պատրաստ է օրգանիզմդ ծանրաբեռնված աշխատանքի։
Ի վերջո, լողը լավագույն արդյունքը տալիս է այն ժամանակ, երբ այն չի սահմանափակվում միայն ջրում անցկացրած րոպեներով։ Երբ դու հասկանում ես քո մարմնի արձագանքը, աշխատում ես լողի տեխնիկայի վրա, հետևում ես քո մարզման տվյալներին և օգտագործում ես ճիշտ գործիքներ, նույն մարզումը դառնում է շատ ավելի արդյունավետ։ Այդ պատճառով լողի ժամանակ ճիշտ սմարթ ժամացույց ընտրելը պարզապես տեխնիկական հետաքրքրություն չէ, այլ խելացի մարզվելու միջոց։