ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 15000 ԴՐ և ԱՎԵԼ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ՝ 3-4 օր:

inReach® SOS-ի Դոմինո Էֆեկտը

Image

Շոն Լեժերը ձեռք էր բերել իր inReach արբանյակային հաղորդակցման սարքը՝ նախապես պատրաստվելով միայնակ բարձրանալ Կոլորադոյի 14,000 ֆուտ բարձրությամբ գագաթներից մեկը։ Սակայն նա չէր կարող պատկերացնել, որ այս որոշումը երկարատև ազդեցություն կունենար:

Առաջին Միջադեպը

Օգոստոսի կեսերն եր, և Լեժերը իր հետ վերցրեց իր նոր inReach սարքը և ճանապարհ ընկավ:

Իջնելիս Քիթ Քարսոն գագաթից՝ Լեժերը սխալ ուղղություն ընտրեց։ Վերադառնալու փորձ կատարելիս ստիպված եղավ տեխնիկական բարդ վերելք իրականացնել, սակայն հայտնվեց 5 ֆուտ լայնությամբ մի եզրին, որի մյուս կողմում ավելի քան 1000 ֆուտ անկում էր, և նա չէր կարող անվտանգ իջնել։

Լեժերը փակուղում էր՝ այլ ելք չկար, քան SOS ազդանշան ուղարկել իր inReach սարքով և սկսել երկկողմանի հաղորդագրություն Garmin Response℠, միջազգային 24/7 գործող արձագանքման կենտրոնի հետ։

Լեժերը զարմացավ տեսնելուվ, որ  մեկ այլ բարձրացող ևս նույն սխալն էր թույլ տվել և հայտնվել էր նույն իրավիճակում։ Ի վերջո, որոնողափրկարարական թիմի անդամները ուղղաթիռով իջան և երկուսին օգնեցին ապահով իջնել։

Լեժերի զարմիկը, ով նրա արտակարգ կապի անձն էր  և Garmin Response-ի կողմից առաջինը զանգ ստացողը, անմիջապես երկու inReach սարք գնեց՝ մեկը իրեն, մյուսը՝ որդուն:

Զարմիկը

Մի քանի տարի անց, Կոլորադոյի հեռավոր հատվածում, Լեժերի զարմիկը լեռներում հեծանվային արշավի ընթացքում, ականատես եղավ մեկ այլ խմբի անդամներից մեկի խիստ վնասվածքին։ Հեծանվորդը կոտրել էր կրծոսկրը, ունեցել ներքին արյունահոսություն, և վիճակը արագ վատթարանում էր։

Լեժերի զարմիկը իր inReach սարքով SOS ազդանշան ուղարկեց։

Կարճ ժամանակ անց ուղղաթիռը ժամանեց և վիրավորին տեղափոխեց հիվանդանոց՝ անհետաձգելի վիրահատության։

«Նա հավանաբար կմահանար, եթե չլիներ Garmin Response-ի նախաձեռնած փրկարարական աջակցությունը»,- ասաց Լեժերը:

Երկրորդ Միջադեպը

Առաջին SOS միջադեպից մի քանի տարի անց, Լեժերը  արշավում էր Մոնտանայի Գլեյշեր ազգային պարկի հեռավոր հատվածում, երբ հանդիպեց ամուսնացած մի զույգի։ Կինը իրեն վատ էր զգում. նա ուներ ուժեղ սրտխառնոց և շարունակաբար փսխում էր։ Չնայած ջուր և էլեկտրոլիտներ օգտագործելու փորձերին, նրա վիճակը չլավացավ գիշերվա ընթացքում։

Լեժերը միակն էր, ում մոտ կար արբանյակային կապի միջոց, և նրանք միասին որոշեցին, որ նա SOS ազդանշան ուղարկի այդ կնոջ համար։

Garmin Response-ի հետ քննարկումից  հետո բժշկական անձնակազմով ուղղաթիռ ուղարկվեց դեպքի վայր։

Ավելի ուշ Լեժերը հանդիպեց այդ զույգին։

«Նրան ասել էին, որ նրա էլեկտրոլիտները շատ ցածր մակարդակի վրա էին, և որ, հավանաբար, նա կմահանար ժամերի ընթացքում, եթե չհասցնեինք օգնություն տրամադրել»,- ասաց նա՝ հավելելով, որ զույգն այդ դեպքից հետո անմիջապես իրենց համար inReach սարք գնեց։

Զույգը

Ամիսներ անց  inReach սարքով զինված զույգը քայլարշավի ընթացքում Կոլորադոյի Capitol Peak-ում, հանդիպեցին մի ընտանիքի, ովքեր օգնության կարիք ունեին։ Մայրը, քայլելիս, լրջորեն կոտրել էր ոտքը։

Ինչպես նախկինում իրենց էին օգնել, այս անգամ նույնպես զույգը SOS ազդանշան ուղարկեց կնոջ համար՝ փրկարարական օպերացիա սկսելու ազդանշանով։ Վերջիվերջո, նա ուղղաթիռով տեղափոխվեց հիվանդանոց։

Ըստ Լեժերի՝ զույգը գովեստի արժանացավ որոնողափրկարարական թիմի կողմից՝ պատրաստվածության և inReach սարք ունենալու համար, որը օգնեց նրանց անհրաժեշտ օգնությունը և գտնվելու վայրին մասին ինֆորմացիան  օպերատիվ կերպով տեղեկացնել։

Եզրափակում

Լեժերի պատմությունը ավարտվում է հետևությամբ, ըստ որի՝ նա տեսնում է իր առաջին միջադեպի դրական կողմը՝ ավելի շատ մարդկանց ոգեշնչել արշավների ընթացքում inReach սարքեր ունենալու և հնարավոր արտակարգ իրավիճակներում նախապատրաստված լինելու համար։

«Շատ զարմանալի և ոգեշնչող է այն, թե ինչպես իմ առաջին միջադեպն ունեցավ դոմինոի էֆեկտ՝ ավելի շատ մարդկանց համար սարք ունենալու կարևորություն սերմանելով և այսքան շատ կյանքեր փրկելով»,- ասաց նա։