Եթե կարծում եք, որ սմարթ ժամացույցները պարզապես հաղորդագրություններ կարդալու կամ ձեր քայլերը հաշվելու համար են, շատ սխալվում եք: Դրանք շատ ավելին են, քան պարզապես առօրյա սպորտի կամ հարմարավետության գադջեթ: Խելացի ժամացույց գնելը նման է սմարթֆոնի գնման: Դրա իսկ պատճառով է, որ վերջին տարիներին խելացի ժամացույցներն այդքան տարածված են դարձել:
Խելացի ժամացույցները ձեռքի վրա ընդգծում են կյանքի որակը և բարձրացնում կարգը: Դրանք տպավորիչ տեսք են հաղորդում և հեշտացնում առօրյա կյանքը:
Ահա մի քանի պատճառ, թե ինչու բոլորը պետք է ունենան խելացի ժամացույց:
Ֆիթնես ընկեր և առողջական վերահսկում
Այդ սարքերը արագորեն դառնում են անփոխարինելի տեխնոլոգիաներ առողջապահության ոլորտում: Խելացի ժամացույցները կարող են վերահսկել ձեր սրտի պուլսը, քնի ռեժիմը և այլն: Այնուհետև այդ ինֆորմացիաներով կարող եք կիսվել ձեր բժիշկների հետ՝ արժեքավոր պատկերացում կազմելու համար, որոնք կարող են բարելավել ձեր ընդհանուր բարեկեցությունը:
Խելացի ժամացույցը բարելավում է ձեր ինքնազգացողությունը՝ հնարավորություն տալով մուտք գործել հավելվածներ՝ նախատեսված հիվանդությունների համար: Նրանք նաև ձեզ հնարավորություն են տալիս օգտվել ֆիթնեսի, դիետաների և հոգեկան առողջության հավելվածներից, որոնք մեզ խրախուսում են պահպանել առողջ ապրելակերպը ավելի հարմար, քան երբևէ: Խելացի ժամացույցները կլինեն անբաժան ընկեր առողջ ապրելակերպին ձգտելու համար:
Արշավներ, քարտեզներ, եղանակ և ուղղեցույց ձեր դաստակի վրա:
Եթե սիրում եք արշավներ, ապա այստեղ առանց սմարթ ժամացույցը գրեթե անհնար է: Այլևս կարիք չկա դուրս հանել ձեր հեռախոսը՝ ստուգելու համար, թե որտեղ եք գտնվում, կամ քարտեզին հետևելու համար կարիք չկա հեռախոսը պահել ձեռքում և հետևել ճանապարհին: Այդ ամենը ձեր դաստակին է: Ներբեռնեք այնպիսի հավելվածներ, ինչպիսին է Google Maps-ը և ձեր արշավը զգալիորեն կթեթևանա: Բացի այդ, դուք կարող եք ստանալ հասարակական տրանսպորտի մասին ծանուցումներ Citymapper-ի նման հավելվածներով և կայանատեղեր գտնել Parking հավելվածի միջոցով: Օրինակ Garmin ապրանքանիշի ժամացույցները, որոնք ի դեպ շուկայում լավագույններից են, ունեն մոդելներ, որոնք լիցքավորվում են արևից, ինչը մեծ առավելություն է բնության գրկում, երբ չկա հոսանք լիցքավորելու համար: Garmin-ի առավելություններից է նաև մարտկոցի երկար կյանքը: Այդ ժամացույցների մարտկոցը կարող եք առանց լիցքավորվելու մի քանի ամիս օգտագործել:
Կցեք սմարթ ժամացույցները սմարտֆոնին:
Երբ խելացի ժամացույցը կցած են հեռախոսներին, կյաքնի առօրյա գործողությունները, որը անում էիք հեռախոսով զգալիորեն ավելի արագ կկատարվի երբ օգտագործեք խելացի ժամացույցներ: Օրինակ, այլևս կարիք չկա գրպաններում և պայուսակներում պտտվել՝ փորձելով գտնել ձեր դրամապանակը կամ հեռախոսը, դուք կարող եք վճարել ձեր խելացի ժամացույցով: Կցեք այն օրինակ Garmin Pay-ին, և կկարողանաք ավելի արագ գնումներ կատարել: Կամ երաժտություն լսելիս հեշտությամբ կարող եք փոխել երգը կամ նույնիսկ ներբեռնել երգեր և լսել համակցելով ականջակալներին: Կան նաև որոշակի մոդելներ, որոնցով կարող եք պատասխանել զանգերի: Իսկ Garmin-ով նույնիսկ կարող եք լապտեր միացնել, ինչը շատ է օգնում երբ օրինակ գործողություն եք անում երկու ձեռքերով։ Իսկ եթե դուք այն մարդն եք, ով ամեն րոպե ստուգում է հեռախոսի ծանուցումները, ապա խելացի ժամացույցը կհեշտացնի և կազատի ձեզ ծանուցում ստանալու լարվածությունից:
Ահա և մի քանի փոքրիկ պատճառներ, թե ինչքան կարող է հեշտացնել ձեր կյանքը խելացի ժամացույցը:
Կրելով սմարթ ժամացույցներ դուք կզգաք, թե որտեղ է ժամանակակից տեխնիկաի և բնության սիրահարները բախվում մի կետում: