fbpx

Garmin Pay-ը արդեն հասանելի է Հայաստանում

Garmin Pay վճարման համակարգի շնորհիվ կարող եք կատարել անհպում վճարումներ, կանխիկացնել գումար, և այդ ամենի համար ո՛չ քարտ, ո՛չ հեռախոս պետք չէ պահել Ձեզ մոտ։ Սրանում է հարմարավետությունը։

Համակարգը համատեղելի է մոտ 50 տեսակի Garmin-ի սմարթ ժամացույցների հետ, իսկ վճարումը ապահով է։ Եթե կորցնեք Ձեր ժամացույցը, ապա Ձեր դրամապանակը հասանելի չի դառնա այլ անձանց, քանզի հենց ժամացույցը հանեք ձեռքից համակարգը արգելափակվում է և մինչև չմուտքագրեք Ձեր գաղտնաբառը այն չի ակտիվանա։

Այժմ Garmin Pay վճարման համակարգը հասանելի է Ակբա բանկի և Ինեկոբանկի VISA քարտապանների համար։ Շուտով այլ բանկի քարտապաններն էլ կկարողանան օգտվել այս համակարգից։