fbpx

Garmin Forerunner® 255 շարքի սմարթ ժամացույցների առավելությունները

Պատահե՞լ է, որ երեկոյան պատրաստես սպորտային համազգեսդ, մոտիվացված պառկես քնելու, սակայն առավոտյան ալարես գնալ վազելու։ Առավոտյան մտքերը, որոնք հետ են պահում վազելուց՝ բազմազան են։ Միգուցե ուզում ես ավելի երկար քնել, կամ մտածում ես դրսում ցուրտ կլինի, և կմրսես վազելիս, կամ գլխավոր պատճառներից մեկը՝ կձանձրանաս։

Կարող ես խնդրել ընկերներիդ կամ զուգընկերոջդ միանալ քեզ, սակայն միշտ չես կարող համապատասխանեցնել գրաֆիկդ։ Այդ իսկ պատճառով քեզ պետք է “ընկեր”, ով միշտ կլինի քեզ հետ՝ ամեն օր, ամեն ժամ և ամեն եղանակին։ Ընկեր, որը քեզ չի թողնի ձանձրանաս, կամ ալարես, և վերջապես ընկեր, որը կլինի քո մոտիվացիան առավոտյան արթնանալու և վազելու։

Արդեն գլխի ես ընկնում ինչի մասին է խոսքը, բայց չգիտես առնել թե ո՞չ։ Garmin Forerunner® 255 շարքի խելացի ժամացույց ունենալը անհրաժեշտություն է, և ոչ թե միայն շքեղություն։ 

Ժամացույցի գյուտից ի վեր մարդկության պատմության բոլոր փուլերում ժամացույցները անհրաժեշտություն էին, քանի որ ժամանակը թանկագին է, մարդիկ միշտ փորձել են այն չափել, և տեսնելով ինչքան արագ է գնում, փորձել են այն գնահատել և կառավարել։ Առաջնային և երկրորդական գործերը ստանում էին իրենց կարևորությանը համապատասխան ժամանակ։ 

Ստեղծելով սմարթ ժամացույցներ, մարդկությունը մտավ նոր, սմարթ դարաշրջան և բացեց իր համար անհայտ, բայց ավելի հետաքրքիր աշխարհ, որտեղ ոչ միայն ժամանակն է դարձել չափելի, այլև առողջությունը։ 

Առայժմ ունենալ ձեռքի խելացի ժամացույց, նույնն է թե ունենալ ամենօրյա խորհրդատու, բժիշկ, դիջեյ, մարզիչ և այլն։

Եթե որոշել ես գնել խելացի ժամացույցներ, ավելի լավ է կատարես փոքրիկ հետազոտություն, որպեսզի որոշումդ լինի հիմնավորված։ 

Եկե՛ք սկսենք այս Garmin Forerunner® 255 շարքի խելացի ժամացույցների առավելությունների քննարկումով։

Հետազոտում է և զեկուցում

Այս Garmin Forerunner® 255 սմարթ ժամացույցները հոգատար կերպով հսկում են քո առողջությունը՝ սրտի աշխատանքը, քունը և առավոտյան զեկուցում են այդ մասին։ 

Այս սմարթ ժամացույցը նաև հոգում է քո մարզումների մասին։ Նա ամենալավ մարզիչն է, որը ցույց տալով մեր արդյունքները մեզ մոտիվացնում է, որպեսզի ավելի շատ մարզվենք և ավելի լավ արդյունքների հասնենք։

Այսինքն, ամեն առավոտ արթնանալիս դու տեսնում ես ինֆորմացիա եղանակի մասին, քո առողջության, քնի և վերականգնման մասին, այո, ամեն ինչ ճիշտ է, այս սմարթ ժամացույցը նույնիսկ արձանագրում է քո վերականգնումը ամեն ակտիվությունից հետո։ 

Նաև այս սմարթ ժամացույցը ունի ֆունկցիա, որով կարող ես կարգավորել թե ինչ երևա նրա էկրանին։

Դիմացկուն մարտկոց

Պատկերացրու ի՜նչ լավ կլիներ, որ ամեն ինչ այնքան դիմացկուն լիներ, որքան այս Garmin Forerunner® 255 շարքի սմարթ ժամացույցի մարտկոցը։ 12 օր շարունակ կարող ես վայելել այս սմարթ ժամացույցի ներկայությունը և 26 ժամ՝ GPS-ը։

Երբ գնում ես ճանապարհորդության, կամ բնության գիրկ, մարտկոցի խնդիրը դառնում է առաջնային։ Եթե մարտկոցը դիմացկուն չէ, ապա զրկում է տվյալ տեխնիկան օգտագործելու հնարավորությունից։

Տրիատլոն ֆունկցիա

Կհարցնեք ի՞նչ է տրիատլոնը։ Տրիատլոնը խմբավորում է լողը, վազքը և հեծանվասպորտը, իսկ Garmin Forerunner® 255 շարքը միավորում է այս բոլորը իր մեջ։

Սպորտային ակտիվությունդ կարողանում ես փոխել ընդամենը մեկ հպումով։ Այս սմարթ ժամացույցը չի սահմանափակում քո կարողությունները, ավելին՝ օգնում է փորձես նորը, և ձգտես ավելիին։ 

Օգնում է պլանավորել (PACEPRO™)

Garmin Forerunner® 255-ը մոտիվացնելուց բացի օգնում է կազմակերպել քո մարզումները։ Այս խելացի ժամացույցը ունի հիանալի ֆունկցիա, որը կազմում է ռազմավարություն և առաջարկում ամենօրյա մարզումներ։ 

Այս ֆունկցիան կարգավորվում է ըստ քո ակտիվության և հանգստի ժամանակի։ Իզուր չեն կոչվում սմարթ ժամացույցներ։ 

Garmin Pay

Վազելիս հարմար չէ վերցնել, դրամապանակ, նույնիսկ բանկայաին քարտ։ Ո՞ւր դնես գրպանո՞ւմ, կարող է ընկնել։ Մի՛ մտածիր Garmin Forerunner® 255-ը ունի Garmin Pay, որը քեզ կօգնի վճարել առանց անհանգստանալու։

Վազքից հետո մտածում ես մի բաժակ սառը սուրճի և տաք ցնցուղի մասին։ Պետք չէ գնալ տուն և նորից իջնել, Garmin Pay-ը քեզ թույլ է տալիս վազքից հետո մտնել մոտակա սրճարանը և վերցնել քո սուրճը վայրկյանական վճարման միջոցով։

Հավելվածների խումբ

Մտածում եք հնարավո՞ր չի զարմացնել ավելիով, Garmin Forerunner® 255-ը կարող է դա անել։ Այս սմարթ ժամացույցը ունի մի շարք հավելվածներ (30+) ։ Այստեղ կգտնեք օգնություն՝ մարզվելու տարբեր սպորտաձևերով։ Այն կլինի և՛ հաճելի և՛ օգտակար։

Նշենք, որ Garmin Forerunner® 255S Music տարբերակը գնելով դուք կարող եք ներբեռնել ձեր սիրելի երգերի ցանկը և ավելի հաճելի դարձնել ձեր մարզումը:

Այս խելացի ժամացույցները նաև արտապատկերում են հայերեն հաղորդագրությունները։ Garmin Forerunner® 255 շարքը ոչ միայն արագության, զակերակի և զարկերակի զոնաների չափման մասին է, այլև հիանալի ֆունկցիայի, որը չափում է VO2max թթվածնի յուրացվելիությունը մկանների կողմից։

Խելացի ժամացույց գնելը օգտակար լինելուց բացի նաև հաճելի է։ Այն աքսեսուար է, որը կընդգծի քո ամենօրյա տեսքը։ Աքսեսուար, որից երբեք չես հոգնի կամ ձանձրանա։  

Բոլորը կրում են տարբեր աքսեսուարներ, բայց քոնը կլինի ամենալավը, քանի որ այն չունի հստակ կանոններ, դու ես թելադրում կանոնները, ինչպե՞ս համադրել, կրկին դու ես որոշում։ 

Այս Garmin Forerunner® 255 շարքը մտահոգվում է և՛ կանանց և՛ տղամարդկանց մասին, ստեղծելով հիանալի չափսերով խելացի ժամացույցներ՝ 255 կամ 255 music տղամարդկանց համար (46մմ), իսկ կանանց՝ 255 կամ 255s music (41մմ)։

Մեկանգամյա գնումը Garmin Forerunner® 255S սմարթ ժամացույցի կպարգևի բազմապատկվող հաճույք։