Garmin epix™ (Gen 2) սմարթ ժամացույցի առավելությունները և ամենաուշագրավ ֆունկցիաները (Garmin epix™ (Gen 2)
Ժամացույցը հնագույն գյուտերից է, որը չկորցնելով իր կարևորությունը հասել է 21-րդ դար։ Ինչպես մնացած այլ գյուտերը՝ ժամանակ վերապրած, ժամացույցը նույնպես փոխվել է, վերակերտվել, որպեսզի հետաքրքրի մարդկանց բոլոր ժամանակաշրջաններում, վերցնելով տվյալ ժամանակահատվածին բնորոշ հատկանիշները։ Հասնելով 21-րդ դար, և բախվելով սմարթ իրականությանը ժամացույցը վերցրել է այս ժամանակաշրջանին բնորոշ ամենակարևոր հատկանիշը՝ տեխնոլոգիական ճկունությունը։
2004 թվականին ստեղծվեց առաջին սմարթ ժամացույցը և փոխեց մարդկանց առօրյան՝ դարձնելով այն ավելի թեթև ու անհոգ։ Առաջին սմարթ ժամացույցը նույնպես հասցրել է էվոլյուցիա ապրել, և այժմ, մենք ունենք ավելի զարգացած սմարթ ժամացույցներ, ավելի շատ ֆունկցիաներով։
Սմարթ ժամացույցների հայտնագործումը առավել ոգևորիչ էր մարզիկների և մարզվողների համար։ Սմարթ ժամացույցները արձանագրում են ակտիվությունը՝ քայլերի քանակը, սրտի աշխատանքը, նաև կցվելով հեռախոսին, բերում են զանգերի և նամակների մասին ինֆորմացիա։
Կան մի քանի հայտնի սմարթ ժամացույցների բրենդներ, որոնք տարբերվում են իրենց որակով և շուկայի առաջատարն են համարվում։ Դրանցից մեկն է Garmin սմարթ ժամացույցների բրենդը։
Garmin epix™ (Gen 2) տարբերվում է մյուսներից իր մի քանի կարևոր ֆունկցիաներով, որոնք առավելություն են տալիս ու առանձնացնում նրան մյուսներից։
Մարտկոցի երկարակեցություն
Ընդունենք թե ոչ, մենք կախված ենք նորագույն տեխնոլոգիաներից։ Հեռախոս, համակարգիչ, խելացի ժամացույց այս բոլորը կազմում են մեր կյանքի մի մասը, առանց որի մենք ուղղակի հետ կմնանք կայծակնային արագությամբ տարածվող նորություններից, կկորցնենք կապը մեր ընկերների հետ և ուղղակի կլինենք միայնակ։ Այս ամենը զգում ենք այն ժամանակ, երբ մեր տեխնիկայի մարտկոցը նստում է։ Դրա պատճառով ձգտում ենք ձեռք բերել այնպիսի բրենդներ, որոնք կառաջարկեն երկարակյաց մարտկոց։
Garmin epix™ (Gen 2) տարբերվում է մնացած խելացի ժամացույցներից քանի որ առաջարկում է 16 օր դիմացող մարտկոց։ Garmin epix™ (Gen 2)-ի հետ երբեք չեք մտածի մարտկոցի մասին։
Առողջության վերահսկում
Մենք շատ հաճախ անտեսում ենք մեր մարմնի ազդանշանները, ուղղակի ալարում ենք գնալ բժշկի կամ բավականաչափ կարևորություն չենք տալիս դրանց։ Garmin epix™ (Gen 2) սմարթ ժամացույցները ավելի շատ են անհանգստանում մեր մարմնի ազդանշանների և առողջության մասին։ Նրանք ամեն օր, ամեն ժամ հսկում են մեր սրտի աշխատանքը և ներկայացնում այն մեզ։
AMOLED էկրան
Առավոտյան վազքի ժամանակ միշտ չէ, որ եղանակը մեր կողմից է աշխատում, երբեմն արևն այնքան վառ է, որ ոչինչ տեսնել հնարավոր չի լինում։ Ամեն անգամ վազքը դադարեցնել և ժամ նայելը անհարմար է, սակայն Garmin epix™ (Gen 2)-ը ունի նաև դրա լուծումը։ AMOLED էկրանը թույլ կտա առանց անհարմարության նայել Garmin epix™ (Gen 2)-ի էկրանին։
Սպորտով պետք է զբաղվել, երբ ցանկութուն կա, և պետք չէ տեխնիկական պատճառներով հետաձգել մարզանքը։
Սպորտային հավելվածներ
Երբևէ մտածե՞լ էիր, որ կարող ես ձեռքիդ մարզիչ ունենալ ։ Կարիք չկա ամեն ամիս գումար վճարել այս մարզչի համար, ու նա քեզ հետ է վաղ առավոտյան և ուշ գիշերը։ Garmin epix™ (Gen 2)-ը ունի սպորտային հավելվածներ, որը կօգնի մարզվել ամեն ժամի և ամենուր։
Ամենահետաքրքիրն այն է, որ Garmin epix™ (Gen 2)-ը բավարարում է բոլոր սպորտասերների ցանկությունները։ Վազ ք, լող, դրսի և ներսի վարժանքներ, ձկնորսություն և այլն։ Յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն ցանկալի սպորտաձևը կամ մարզանքը։
Սպորտային հավելվածներից հետո կարելի է ներբեռնել նաև երաժշտական հավելվածներ և հաճույք ստանալ մարզումներից։
Garmin epix™ (Gen 2)-ը ամբողջովին հաճույքի, հարմարավետության և առողջության մասին է։
Այս ֆունկցիաները դեռ ամենը չեն։ Garmin սմարթ ժամացույցները օգտակար լինելուց բացի նաև գեղեցիկ են։ Նույն աքսեսուարները ամեն օր ամեն հագուստի հետ համադրել չի լինում, պետք է գնել նորը, նորաձևը, իսկ այս սմարթ ժամացույցները համադրվում են բոլոր հագուստների հետ և ապահովում նորաձև ու կոկիկ տեսք։ Բավական է գնել մեկ անգամ, և երկար ժամանակ կվայելեք Garmin սմարթ ժամացույցների ճշգրիտ ներկայությունը։ Կան իրեր, որոնք գեղեցիկ են, կան իրեր, որոնք պետքական են, Garmin epix™ (Gen 2)-ը այդ երկուսի հիբրիդն է։
Երևի հետաքրքրում է, ինչպես խելացի ժամացույցներ գնել։ Համոզված եմ, որ որոնել եք «խելացի ժամացույցներ գինը», «խելացի ժամացույցներ ձեռքի» կամ էլ՝ «ժամացույցներ ձեռքի»։
Ճշգրիտ մեկնարկը տրված է։ Հաջորդ քայլը պետք է լինի խանութներով շրջելը և խելացի ժամացույց որոնելը։ Այս քայլը ամենադժվարն է, քանի որ պետք է չափազանց ուշադիր լինենք, որպեսզի ընտրենք օրիգինալ ժամացույցը։