Սմարթ ժամացույցները կընդգծեն Ձեր ոճը

Սմարթ ժամացույցներ գնելիս մենք կանգնում ենք մեծ տեսականու առջև:


Մեր օրերում դրանց տեսակները շատ բազմազան են՝ սկսած արժեքից վերջացրած արտաքին տեսքից։ Այդ մեծ տեսականու մեջ, մարդիկ նույնիկ

կարող են շփոթել թե ո՞րն է իսկապես խելացի ժամացույց իսկ որը պարզապես ֆիթնես թևնոց:

Այդ իսկ պատճառով, բոլոր խոշոր ընկերությունները կամ նորաձևության տները, որոնք արտադրում են սմարթ ժամացույցներ վստահեցնում են, որ դրանք պարզապես գաջեթներ չեն և չեն կարող լինեն չափազանց մատչելի: Նրանց կարծիքով սմարթ ժամացույցը դա ոճի և ապրելակերպի կարևոր մասնիկ է, որը օր օրի ավելի է արժեվորվում:

Գնել խելացի ժամացույցներ նշանակում է բարձրացնել կյանքի որակը և ընդգծել սեփական ոճը: Այդ իսկ պատճառով պետք է մոտենալ այս հարցին բավականին մանրակրկիտ, դիտարկելով ամեն մի դետալ:

Եվ այսպիսով, ինչպե՞ս է սմարթ ժամացույցը ընդգծում ձեր ոճը:

Բարձրացնում է կյանքի որակը

Սմարթ ժամացույցները մարդիկ հաճախ կրում են երկու պատճառով: Պատճառներից մեկը ոճը և ապրելակերպը ընդգծելն է, իսկ մյուսը սպորտը: Երկու դեպքում էլ այն բարձրացնում է կյանքի որակը մի քանի պարզ պատճառներով՝

  • Սպրոտով և սիրողական սպորտով զբաղվելը միշտ էլ օգնում է կյանքը ավելի բարձր մակարդակին հասցնելու համար
  • Սմարթ ժամացույց օգտագործելը հարմարավետ է և ազատում է հեռախոսին ավելորդ անգամ նայելուց
  • Ավելի թանկ սեգմենտով սմարթ ժամացույցներ կրելը կերտում է ֆինանսապես կայացած մարդու կերպար


Խելացի ժամացույցների առավելությունները ըստ սիրողական սպորտով զբաղվողների

Ինչպես հայտնի է սմարթ ժամացույցները կատարում են ֆիզիկական ակտիվության և առողջական վիճակի մոնիտորինգ:

Խելացի ժամացույցներն ունեն ներկառուցված սենսորներ, որոնք տեղեկատվություն են հավաքում կրողի ֆիզիկական ակտիվության մասին: Բայց նման գործառույթների հավաքածուն կախված է կոնկրետ մոդելից: Ամենից հաճախ գաջեթը կարող է.

  • որոշել անցած հեռավորությունը և ձեռնարկված քայլերի քանակը.
  • հաշվարկել մարզման կամ վազքի ընթացքում այրված կալորիաների քանակը.
  • վերահսկել զարկերակի մակարդակը;
  • չափել արյան մեջ թթվածնի մակարդակը;
  • չափել արյան ճնշումը.

Իհարկե ոչ բորոլ սմարթ ժամացույցները կարող են ունենալ նման հատկություն: Եվ իհարկե հասկանալի է ինչքան մոդելը կլինի մատչելի այդքան քիչ գործառույթներ այն կունենա:

Խելացի ժամացույցների առավելությունները որպես ոճի անբաժան մասնիկ

Խելացի ժամացույցներ կրող այն խումբը, որոնք այն կրում են միայն որոշակի կարգավիճակ կամ ոճ ընդգծելու համար նույնպես ունեն մի քանի պատճառ սմարթ ժամացույցը դարձնելու անբաժան մասնիկ:

  • Արագ վճարումներ
  • Երաժշտություն լսել
  • Զանգեր և ծանուցումներ ստանալ

Սմարթ ժամացույցները դարձնում են ձեր կյանքը ավելի հարմարավետ: Օրինակ՝

Եթե ​​խելացի ժամացույցը ունի  NFC մոդուլ և աջակցում է այս գործառույթին, ապա խանութ գնալուց առաջ կարող եք հանգիստ թողնել ձեր դրամապանակը կանխիկով և բանկային քարտերով տանը: Վճարման համար պահանջվում է ընդամենը խելացի ժամացույցի հետ դաստակը մոտեցնել տերմինալին։

Նման վճարումը արագ է, հարմար և լիովին անվտանգ: Եվ դուք չեք սպառնում պատահաբար գումար կորցնելու կամ բանկային քարտը ինչ-որ տեղ մոռանալու համար:

  • Արագ մուտք դեպի տեղեկատվություն:

Նախ, եթե նույնիսկ սմարթֆոնը ձեռքի տակ չէ, դուք անմիջապես կիմանաք, որ զանգ եք ստացել, որ ձեզ տեքստային հաղորդագրություն են ուղարկել կամ ինչ-որ բան գրել են սոցիալական ցանցերում: Այս ամբողջ տեղեկատվությունը անմիջապես ցուցադրվում է խելացի ժամացույցի էկրանին:

Երկրորդ, գաջեթի օգնությամբ դուք կարող եք ստուգել եղանակի կանխատեսումը, հյուրանոցների համարներ և սեղաններ պատվիրել ռեստորաններում, պարզել հանդիպման կետ հասնելու ամենահեշտ ձևը և պարզապես փնտրել ձեզ հետաքրքրող ցանկացած հարցի պատասխաններ, օրինակ՝ « Ե՞րբ է կառուցվել Էյֆելյան աշտարակը»։ Շատ մոդելներ համատեղելի են ձայնային օգնականների՝ Siri-ի և Google Assistant-ի հետ: Սա հատկապես հեշտ և արագ է դարձնում ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելը:

  • Ազատ ձեռքեր

Սա խելացի ժամացույցների հիմնական առավելություններից մեկն է։ Ի տարբերություն սմարթֆոնի, դրանք պետք չէ անընդհատ ձեռքում պահել, բայց միևնույն ժամանակ դրանք միշտ գտնվում են կրողի դաստակի վրա, որտեղ ամուր պահվում են ժապավենից։ Ցանկացած ժամանակ պարզապես պտտեցրեք ձեր դաստակը՝ էկրանին նայելու համար:

Ազատ ձեռքերը անհրաժեշտ են տարբեր իրավիճակներում: Դուք կարող եք մեքենա վարել, մարզվել մարզումների ժամանակ, սնունդ պատրաստել: Բոլոր նման իրավիճակներում օգտակար կլինի չդադարեցնել այն, ինչ անում եք, այլ պարզապես նայել ձեր խելացի ժամացույցի էկրանին: Եվ ասպիսով մենք պարզեցինք թե ինչքան կարևոր դեր է խաղում սմարթ ժամացույցը ձեր ոճի, կարգավիճակի և սպորտային կյանքի մեջ:

Instinct 2 Solar արշավային ժամացույցի առավելությունները

Ինչպե՞ս ընտրել խելացի ժամացույց ։

Այս հարցը անհագստացնում է բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գնել խելացի ժամացույցներ, բայց սմարթ ժամացույցների մեծ տեսականու մեջ չեն կարողանում կողմնորշվել։ Կարևոր է գտնել այն խելացի ժամացույցը, որը կբավարարի հենց Ձեր պահանջները։ Եթե սիրում եք արշավներ գնալ, զբաղվել որսորդությամբ, կամ զբաղվում եք սպորտով, ապա Garmin Instinct 2 Solar սմարթ ժամացույցը ՁԵր ընտրությունն է։ Այս բլոգում կներկայացնենք Garmin ընկերության վերջին մոդելներից մեկը՝ Instinct 2 / Solar արշավային ժամացույցը և ժամացույցի ընձեռնած հնարավորությունները։

Արշավների և որսորդության համար նախատեսված ֆունկցիաներ

Instinct 2 / Solar-ը արշավային ժամացույց է, ուստի այն տալիս բազում հնարավորություններ արշավականերին կամ որսորդներին։ Instinct 2 / Solar-ի հետ կապահովագրվեք մոլորվելուց, ցանկացած վայր արշավելուց կարող եք վստահ լինել, որ Ձեր ժամացույցը  ունի կապ բազում գլոբալ նավիգացիոն համակարգերի հետ (GPS, GLONASS and Galileo)։ Վերոնշյալ նավիգացիոն համակարգերը հնարավորություն են տալիս կապ ունենալ անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում ՝լեռնագնացություն, վազք դժվարհասանելի վայրերում։ Instinct 2 Solar-ը հնարավորություն է տալիս ճշգրիտ կողնորոշվել տեղանքում, քանզի այն ունի ճշգրիտ բարձրաչափ (altimeter, barometer) և 3 եռառանցք էլեկտրոնային կողմնացույց։

Եթե Ձեր սմարթ ժամացույցը և հեռախոսը կապված են, ապա ցանկացած միջադեպի ժամանակ  այն ծանուցումներ կուղարկի Ձեր հեռախոսի նախապես ընտրած կոտակտներին։

Instinct 2 Solar շնորհիվ կկարողանաք Ձեր վերադարձի ճանապարհը մտովի վերհիշելու փոխարեն ուղղակի օգտագործել հետ դարձի ուղին, որը Ձեր Instinct 2 Solar սմարթ ժամացույցը արդեն ամրագրել էր իր հիշողության մեջ։

Instinct 2 Solar-ի մասին խոսելիս չէինք կարող չանդրադառնալ այդ ժամացույցի բարձր դիմացկունության մասին։ Այն համապատասխանում է ամերիկյան MIL STD 810G ստանդարտին, այս չափանիճին են համապատասխանում բոլոր ռազմական սարքավորումները։ Instinct 2 Solar-ը ջրադիմացկունությունը մինչ 100 մետր է։

Այն դիմացկուն է հարվածներին, ջերմաստիճանային տատանումներին և ամենակարևորը աշխատում է շատ երկար մեկ լիցքավորումից։ Սա միակ մոդելն է Garmin-ի շարքից որ կարող է 0 ից լիցքավորվել միայն արևի էնեգիայից։ Իսկ արշավային ռեժիմում արևի ներքո այն կաշխատի անընդմեջ։

Instinct 2 Solar սպորտային ֆունկցիաները

Instinct 2 Solar-ը ունի բազում սպորտային ֆունկցիաներ նախատեսված վազքի, հեծնվավազգի, լողի, ուժային մարզումների, վիրտուալ վազքի, գոլֆի և շատ այլ սպորտաձևերի համար։ Այս խելացի ժամացույցները կատարում են օրական մարզումների առաջարկներ։ Իսկ ցանկացած մարզումից հետո կստանաք վերականգման ժամանակը, որը թույլ կտա իմանալ, թե երբ պատրաստ կլինեք ևս մեկ այլ ծանր մարզման։ Այն նույնիսկ հաշվի է առնում մարզումների ինտենսիվությունը և գործոնները, ինչպիսիք են սթրեսը, ամենօրյա գործունեությունը և քունը: Այս մոդելը ի տարբերություն իր նախորդի համալրվել է նաև Եռամարտի ծրագրով։ Իսկ 49գ քաշը դա հիանալի ընտրություն է եռամարտիկի համար։

Ժամացույցի լիցքավորումն արևային էներգիայով

Նոր Instinct 2 Solar սմարթ ժամացույցը աչքի է ընկնում մի շարք առավելություններով։ Այդ առավելություներից է մարտկոցի անսահմանափակ կյանքը։ Արևի ուղիղ ճառագայնթների ներքո ընդամենը 3 ժամվա ընթացքում կկարողանաք  վերալիցքավորել Instinct 2 Solar-ը։ Եթե հաճախակի եք գտնվում դրսում, ապա ամենայն հավանականությամբ Ձեր Instinct 2 Solar ժամացույցը  լիցքավորելու կարիք չեք ունենա։ Եթե նախընտրում եք ստանդարտ 45մմ տրամաչափով մոդելը առանց արևային լիցքավորման հնարավորության, ապա կարող եք նույնպես չանհանգստանալ, քանզի լիցքավորումը պահպաանվում է մինչև 28 օր։

Առողջության մոնիթորինգ

Այսօր շատ խելացի ժամացույցներ կան, որոնցով կարելի է հետևել առեղջությանը, Սակայն, Instinct 2 Solar-ը առանձնանում է իր մարմնի մարտկոցի ֆունկցիայով, որի շնորհիվ հեշտությամբ կարող եք գնահատել քնի ազդեցությունը Ձեր օրգանիզմի վրա, սթրեսի մակարդակը օրգանիզմում, սրտի աշխատանքը և այլ կարևոր ցուցանիշներ։ Կարևոր է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կազմակերպել այնպես, որ առողջությունը չվնասվի։ Instinct 2 Solar-ը հնարավորություն է տալիս առողջական վիճակը ճիշտ գնահատելով հանդերձ՝ կազմակերպել ֆիզիկական աշխատանքները։

Օգտվի՛ր այլ հնարավորություններից

Instinct 2 Solar-ը ունի նաև Garmin Pay վճարման համարարգ, այն կազատի Ձեզ դրամապանակը անընդհատ Ձեր մոտ պահելուց։ Garmin Pay-ը իդելական է արշավակաների համար, ովքեր չեն ցանկանում իրենց ծանրաբեռնել տարբեր իրերով։ Ինչպես Garmin-ի այլ նոր մոդելներ, Instinct 2 Solar-ը իր մեջ պարունակում է բազում այլ հնարավորություններ որոնցով դուք ավելի լավ կճանաչեք Ձեր մարմինը։

Սմարթ ժամացույցների մեծ տեսականում մեջ  Instinct 2 Solar-ը ունի իր ուրույն տեղը իր բազմաֆունկցիոնալության և երկա լիցքավորումը պահելու շնորհիվ։ Եթե որոշել եք խելացի ժամացույցներ գնել, ապա Instinct 2 Solar-ը ճիշտ ընտրություն է։

Ինչու՞ է հեծանվորդներին անհրաժեշտ խելացի ժամացույց կամ հեծանիվի համակարգիչ

Արդյո՞ք հեծանվորդներին անհրաժեշտ է խելացի ժամացույց կամ հեծանիվի համակարգիչ։

Այս հարցը հիմնականում հետաքրքրում է այն հեծանվորդներին, ովքեր դեռ չունեն սմարթ ժամացույց և հեծանիվի համակարգիչ։ Հեծանվորդները շատ ժամանակ և էներգիա են ծախսում, որպեսզի  ընտրեն իրենց հարմար հեծանիվներ։ Սակայն, որոշ հեծանվորդներ նույնպիսի ջանասիրությամբ  չեն փնտրում  խելացի ժամացույց կամ հեծանիվի համակարգիչ։ Իրականում նրանք հիմնականում տեղյակ չեն լինում, թե ինչ առավելություններ նրանց կտա սմարթ ժամացույցը և հեծանվի համակարգիչը։ Այս բլոգում մենք կներկայացնենք այդ առավելությունները, որպեսզի հասկանք, թե ինչով դրանք Ձեզ կօգնեն։

Խելացի ժամացույցները հնրավորություն են տալիս հետևել մարզումների ինտեսիվությանը։

Forerunner 255 և 955 խելացի ժամացույցները նախատեսված է հատուկ վազորդների, հեծանվորդների, լողորդների և առհասարակ սպորտսմեններ համար։ Դրանք հնարավորություն է տալիս հետևել առողջությանը ամբողջ օրվա ընթացքում և հասկանալ ֆիզիկական ակտիվության ազդեցությունը առողջության վրա։ Forerunner խելացի ժամացույցները հնարավորություն է տալիս ստանալ մանրամասն տվյալներ քնի, առողջության, օրգանիզմի սթրեսի մակարդակի, շնչառության և այլ առողջական տվյալներ, որոնք անհրաժեշտ են մարզիկին։Այս խելացի ժամացույցները  ունեն մարմնի մարտկոցի ֆունկցիա և զարկերակային օքսիմետր։Մարմնի մարտկոցը օգնում է հասկանալ օրգանիզմի էներգիայի մակարդակի փոփոխությունները օրվա ընթացքում։ Իսկ զարկերակային օքսիմետերը հնարավորություն է տալիս չափել թթվածնի մակարդակը արյան մեջ, որպեսզի ստանաք ամբողջական տեղեկատվություն Ձեր առողջության մասին։Այս և շատ այլ առանձնահատկությունների շնորհիվ Forerunner խելացի ժամացույցները դարձել են բազում մարզիկների ընտրությունը։

Forerunner 255 և 955 խելացի ժամացույցները համարվում են լուրջ մարզական ժամացույցներ, և իրական ժամանակում գրանցում են, պուլսը ցուցադրելով որ զոնայում է գտնվում սրտի աշխատանքը, անցած հեռավորություն, արագություն, ժամանակ, քայլերի քանակը վազքի ժամանակ, նաև ոտքի հպումը գետնի հետ, մարմնի էներգիայի սպառումը։ Իսկ մազման ավարտին ժամացույցները խերհուրդ կտան թե որքան ժամանակ է անհրաժեշտ հանգստանալու և ուժերը վերականգնելու համար։

Ժամացույցները նաև կհաշվեն վարժանքի էֆեկտիվությունը, և օր օրի դուք ավելի արդյունավետ և ճիշտ կմարզվեք։

Այս ժամացույցներում ներառված են գրեթո բոլոր սպորտաձևերը։

 Forerunner 255 և 955 խելացի ժամացույցներում ներկառուցված բարձև ճշտության GPS-ը կգրանցի Ձեր տեղաշարժը։

Խելացի ժամացույցները հեշտացնում են հեծանվորդների կյանքը։

Հեծանվորդներիը խուսափում են տարաբնույթ իրեր իրենց հետ վերցնելուց, դրանք մեծ են ծանր և անհարմար։ Garmin-ի Forerunner 255 music և 955 մոդելները իրենց մեջ ներառում են վիրտուալ դրամապանակ, երաժշտության նվագարկիչ։ Իսկ մարտկոցի երկար աշխատանքի շնորհիվ կվայելեք Ձեր վարումը ավելի երկար։

 

Հեծանիվի համակարգիչ

Սա բացառիկ գործիք է հեծանիվի համար, ինչպես ներկառուցված համակարգիչը մեքենայի համար։

Հեծանիվի համակարգչի օգնությամբ դուք կտեսնեք՝ արագություն, հեռավորություն, վարման ժամանակ, բարձրություն, քարտեզ, անհատական մարզիչ, պեդալների պտույտների քանակ*, պեդալների վրա ազդելու հզորություն*, պուլս*, համընթաց շարժվող մեքենաների արտապատկերում էկրանին*, դիմացի լուսարձակի կառավարում*։

*նշված հնարավորությունները հասանելի են համապատասխան հավելյալ սարքավորումների կիրառման ժամանակ։

Հեծանվային համակարգիչների շարքը կոչվում է EDGE, և ունի տարբեր մոդելներ որոշակի հավելյալ հնարավորություններով։ 2022 ին արտադրվեց նոր EDGE 1040 և EDGE 1040 solar մոդելները։ Solar նշանակում է, որ մոդելում կա նաև արևից լիցքավորման հնարավորություն, որի շնորհիվ մարկոցը ավելի երկար է ապահովում ավտոնոմ աշխատանք։

Այս մոդելները նաև ունեն հետաքրքիր հնարավորություն խմբակային հաղորդագրություններ ուղարկելու, հարմար է խմբով մարզվոլու կամ ճանապարհորդելու ժամանակ։

Բացի դա մեկ կարևոր հատկություն է ավելացել նոր մոդելներում, եթե ունեք էլեկտրական հեծանիվ, ապա համակարգչի էկրանին կարելի է նաև տեսնել հեծանիվի մարտկոցի լիցքավորման քանակը, շարժիչի աշխատանքը և այլ հետաքրքիր տվյալներ։

Սպորտային ժամացույցներ Forerunner 955 Solar և Forerunner 255 Music – ի առավելությունները

«Garmin»-ը թողարկել է նոր սմարթ ժամացույցներ՝  Forerunner 955, Forerunner 955 Solar և Forerunner 255, Forerunner 255 Music-ը, ինչպես նաև Forerunner 255s՝ փոքր չափս նախընտրողներ համար, որոնք նախորդներից տարբերվում են մի շարք առավելություններով։ 

Եթե որոշել եք խելացի ժամացույց գնել,  ապա խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այս մոդելների առավելություններին։ Forerunner 955 /Solar և Forerunner 255/255 Music-ն ունեն բավականին նման ֆունկցիաներ, սակայն կան տարբերություններ, որոնց ծանոթանալով կկարողանաք ընտրել Ձեզ հարմար խելացի ժամացույցը։

Forerunner 955/955 Solar-ի առավելությունները

Forerunner 955 Solar-ը  արտաքին տեսքից ունի նմանություններ Forerunner շարքի հին մոդելներին, սակայն տեխնիկապես այն ավելի հզոր է։

Առաջին առավելությունը, որի մասին հարկ է խոսել, սենսորային էկրանն է։ Forerunner շարքը չուներ սենսորային էկրան։ Ժամացույցն ունի ինչպես կողային կոճակներ կառավարման համար, ինչպես նախորդ մոդելներում են, այնպես էլ սենսորային էկրան, ընտրեք Ձեզ հարմար տարբերակը։

Forerunner 955 Solar-ի մարտկոցի հզորության շնորհիվ ժամացույցի լիցքավորումը պահպանվում է ավելի երկար` մինչև 20 օր։ Իսկ արևի շողերի ներքո Դուք կարող եք օգտվել ՁԵր խելացի ժամացույցից  առանց մտահոգվելու  լիցքավորման մասին։

Forerunner 955 Solar-ի հիշողությունը 32 GB է։ Այն կրկնակի ավել է Forerunner 945 մոդելի հիշողությունը, ինչն էլ Ձեզ հնարավորություն է տալիս պահպանել մինչև 2000 երգ խելացի ժամացույցի մեջ։

Forerunner 955 -ի շնորհիվ Դուք կարող եք ստանալ ավելի ստույգ ինֆորմացիա Ձեր առողջության մասին, քանզի այս մոդելն ունի մի շարք առողջության մոնիթորինգի նոր հավելվածներ։ Այս մոդելը նախատեսված է պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների՝ հատկապես եռամարտի սիրահարների համար։

Forerunner 255 Music -ի առավելությունները 

Forerunner 255 Music-ը հնարավորություն է տալիս ներբեռնել մինչև 500 երգ ժամացույցի մեջ և հասանելիություն ունենալ Ձեր երգերին ցանկացած վայրում։ Համակցեք Ձեր Forerunner –ն անլար ականջակալներին, և երաժշտությունն ամենուր Ձեզ հետ կլինի։

Forerunner 255 -ի հզոր մարտկոցի շնորհիվ լիցքավորումը պահպանվում է մինչև 14 օր: Այս առավելության շնորհիվ Դուք չեք մտածում անընդհատ ժամացույց լիցքավորելու մասին, այլ կենտրոնանում եք իրական մարզումների ու կյանքի որակը բարելավելու վրա։ Այս մոդելն ունի բազմաթիվ նոր ավելացումներ, որոնցից են ՝ առավոտյան հաշվետությունը, մարմնի մարտկոցը, եռամարտին պատրաստվելու համար անհրաժեշտ  հատկանիշները։  

Առավոտյան հաշվետությունը ամենահետաքրքիր ավելացումներից է։ Այդ հաշվետության շնորհիվ կարող եք տեսնել, թե ինչ եղանակ է սպասվում այսօր, ինչպիսի վիճակում է Ձեր առողջությունը, ինչպես եք քնել և նաև ստանալ Ձեր օրվա մարզման ծրագիրը։ 

Forerunner 255 -ը ձեռք բերելուց հետո բացահայտում եք, որ սմարթ ժամացույցը միայն ծանուցումներ ստանալու համար չէ, այն լուրջ գործիք է առողջ կենսակերպ վարելու, մարզական հաջողություններ ձեռք բերելու և կյանքը նոր գույներով ընկալելու համար ։

Մամնի մարտկոցի ֆունկցիայի շնորհիվ Դուք կարող եք ավելի լավ կառավարել Ձեր մարմնի էներգիան օրվա ընթացքում, գտնել ամենահարմար ժամանակահատվածը մարզումների և հանգստի համար։ Ամեն առավոտ Դուք կարող եք ստանալ հաշվետություն  Ձեր քնի որակի, սրտի աշխատանքի, սթրեսի և շնչառության մասին։ 

Forerunner 255 -ը խորհուրդ է տրվում կրել 24/7 ռեժիմով, որպեսզի ստանաք լիարժեք պատկեր Ձեր առողջության մասին։ Ամբողջ օրը կրելու դեպքում Դուք կկարողանաք  ամբողջովին հետևել Ձեր մարմնի էներգիայի մակարդակին։ Բացի այդ հնարավորություն կստանք ավելի Ձեզ հարմարեցրած մարզման ծրագրի առաջարկություններ ստանալ։ Այն  հետևում է Ձեր մարզավիճակին մեկ ամբողջ շաբաթվա ընթացքում և ըստ այդ տվյալնների կազմում է անհատական ծրագիրը։ Forerunner 255 -ի շնորհիվ Ձեր արդյունավետ մարզումների ժամանակ կկարողանք լսել երաժշտություն առանց անհանգստանալու, թե որտեղ դնեք Ձեր հեռախոսը։ 

Բացի այդ Forerunner 255 շարքում ավելացել է Garmin Pay ֆունկցիան, այս անհպում վճարման համակարգը առկա չէր նախորդ Forerunner 245 շարքում։ Այժմ, մարզման գնալիս, կամ ինչու չէ, նաև առօրյայում, դրամապանակը կարող ես թողնել տանը։ Կցի քո Visa քարտը ժամացույցիդ և վայելի՛ր ։

Ինչպես տեսանք, Forerunner 955/955 Solar և Forerunner 255/255 Music սմարթ ժամացույցները ունեն բազում առավելություններ։ Եթե Դուք փնտրում եք սմարթ ժամացույց, ապա այս երկու մոդելները պետք է անպայման ի նկատի ունենաք։ 

Garmin-ը նախևառաջ կարևորում է որակը և տվյալների ճշգրիտ լինելը:

Ինչ փոփոխություն կմտցնի ձեր կյանքի մեջ սմարթ ժամացույցը


Եթե կարծում եք, որ սմարթ ժամացույցները պարզապես հաղորդագրություններ կարդալու կամ ձեր քայլերը հաշվելու համար են, շատ սխալվում եք: Դրանք շատ ավելին են, քան պարզապես առօրյա սպորտի կամ հարմարավետության գադջեթ: Խելացի ժամացույց գնելը նման է սմարթֆոնի գնման: Դրա իսկ պատճառով է, որ վերջին տարիներին խելացի ժամացույցներն այդքան տարածված են դարձել:

Խելացի ժամացույցները ձեռքի վրա ընդգծում են կյանքի որակը և բարձրացնում կարգը: Դրանք տպավորիչ տեսք են հաղորդում և հեշտացնում առօրյա կյանքը:

Ահա մի քանի պատճառ, թե ինչու բոլորը պետք է ունենան խելացի ժամացույց:

Ֆիթնես ընկեր և առողջական վերահսկում

Այդ սարքերը արագորեն դառնում են անփոխարինելի տեխնոլոգիաներ առողջապահության ոլորտում: Խելացի ժամացույցները կարող են վերահսկել ձեր սրտի պուլսը, քնի ռեժիմը և այլն: Այնուհետև այդ ինֆորմացիաներով կարող եք կիսվել ձեր բժիշկների հետ՝ արժեքավոր պատկերացում կազմելու համար, որոնք կարող են բարելավել ձեր ընդհանուր բարեկեցությունը:

Խելացի ժամացույցը բարելավում է ձեր ինքնազգացողությունը՝ հնարավորություն տալով մուտք գործել հավելվածներ՝ նախատեսված հիվանդությունների համար: Նրանք նաև ձեզ հնարավորություն են տալիս օգտվել ֆիթնեսի, դիետաների և հոգեկան առողջության հավելվածներից, որոնք մեզ խրախուսում են պահպանել առողջ ապրելակերպը ավելի հարմար, քան երբևէ: Խելացի ժամացույցները կլինեն անբաժան ընկեր առողջ ապրելակերպին ձգտելու համար:

Արշավներ, քարտեզներ, եղանակ և ուղղեցույց ձեր դաստակի վրա:

Եթե սիրում եք արշավներ, ապա այստեղ առանց սմարթ ժամացույցը գրեթե անհնար է: Այլևս կարիք չկա դուրս հանել ձեր հեռախոսը՝ ստուգելու համար, թե որտեղ եք գտնվում, կամ քարտեզին հետևելու համար կարիք չկա հեռախոսը պահել ձեռքում և հետևել ճանապարհին: Այդ ամենը ձեր դաստակին է: Ներբեռնեք այնպիսի հավելվածներ, ինչպիսին է Google Maps-ը և ձեր արշավը զգալիորեն կթեթևանա: Բացի այդ, դուք կարող եք ստանալ հասարակական տրանսպորտի մասին ծանուցումներ Citymapper-ի նման հավելվածներով և կայանատեղեր գտնել Parking հավելվածի միջոցով: Օրինակ Garmin ապրանքանիշի ժամացույցները, որոնք ի դեպ շուկայում լավագույններից են, ունեն մոդելներ, որոնք լիցքավորվում են արևից, ինչը մեծ առավելություն է բնության գրկում, երբ չկա հոսանք լիցքավորելու համար: Garmin-ի առավելություններից է նաև մարտկոցի երկար կյանքը: Այդ ժամացույցների մարտկոցը կարող եք առանց լիցքավորվելու մի քանի ամիս օգտագործել:

Կցեք սմարթ ժամացույցները սմարտֆոնին:

Երբ խելացի ժամացույցը կցած են հեռախոսներին, կյաքնի առօրյա գործողությունները, որը անում էիք հեռախոսով զգալիորեն ավելի արագ կկատարվի երբ օգտագործեք խելացի ժամացույցներ: Օրինակ, այլևս կարիք չկա գրպաններում և պայուսակներում պտտվել՝ փորձելով գտնել ձեր դրամապանակը կամ հեռախոսը, դուք կարող եք վճարել ձեր խելացի ժամացույցով: Կցեք այն օրինակ Garmin Pay-ին, և կկարողանաք ավելի արագ գնումներ կատարել: Կամ երաժտություն լսելիս հեշտությամբ կարող եք փոխել երգը կամ նույնիսկ ներբեռնել երգեր և լսել համակցելով ականջակալներին: Կան նաև որոշակի մոդելներ, որոնցով կարող եք պատասխանել զանգերի: Իսկ Garmin-ով նույնիսկ կարող եք լապտեր միացնել, ինչը շատ է օգնում երբ օրինակ գործողություն եք անում երկու ձեռքերով։ Իսկ եթե դուք այն մարդն եք, ով ամեն րոպե ստուգում է հեռախոսի ծանուցումները, ապա խելացի ժամացույցը կհեշտացնի և կազատի ձեզ ծանուցում ստանալու լարվածությունից:

Ահա և մի քանի փոքրիկ պատճառներ, թե ինչքան կարող է հեշտացնել ձեր կյանքը խելացի ժամացույցը: 

Կրելով սմարթ ժամացույցներ դուք կզգաք, թե որտեղ է ժամանակակից տեխնիկաի և բնության սիրահարները բախվում մի կետում:

Garmin-ի 2022թ․ նորույթները

Խելացի ժամացույցներ ընտրելիս որոշիչ դեր է խաղում արտադրողը։ Սա հատկապես կարևոր է պրոֆեսիոնալ մարզիկների կամ պարզապես որոկյալ արտադրանք գնահատող մարդկանց համար: 

Garmin-ի սմարթ ժամացույց գնելիս դուք ձեռք եք բերում լուրջ օգնական Ձեր մարզումները էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։ Բացի դա Garmin-ը առաջարկում է նաև շատ մեծ տեսականի, որի շնորհիվ դուք կհամադրեք սմարթ ժամացույցը Ձեր ոճի հետ։

Garmin-ի առավելություններն են՝

  • Ջրադիմացկունություն 50մ կամ 100մ կախված մոդելից;
  • Երկար աշխատանք մեկ լիցքավորումից 5 օրից մինչև 1 տարի, կախված մոդելից;
  • Թեթև քաշը;
  • Բարձր հստակությամբ սենսորային էկրան;
  • Համատեղելիություն Android և IOS սմարթֆոնների հետ:

Մարզիկները ընտրում են այս ապրանքանիշի ժամացույցները, հիմնականում ճշգրիտ չափումների և դիմացկունության համար: Garmin-ի ժամացույցները ունեն այնպիսի գործառույթներ, որոնք չեք հանդիպի ուրիշ ապրանքանիշներ օգտագործելիս:
Մարզման ընթացքում ամենակարևորը պուլսին հետևելն է, որն էլ ապահովում է մարզման տեմպը և դինամիկան։

Նաև կարևոր է իմանալ որ պուլսային զոնայում է կատարվում մարզումը, որքան կալորիա է այրվում և որքան է ջրազրկվում օրգանիզմը։

Որպես նորություն նշենք, որ մարզումներից հետո ժամացույցը կհուշի թե որքան ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար(recovery time):

Ավելի պրոֆեսիոնալ մարզիկները կգնահատեն (VO2 max)-ի հաշվարկը։ Որը ցույց կտա օրգանիզմի կողմից թթվածնի յուրացվելիությունը։

Garmin-ը ունի լուրձ պլատֆորմ նաև մարզիչների համար, որոքն աշխատում են առցանց կամ մարզում են շատ մարզիկների։ Կարելի է կազմել անհատական մարզման պլան և ուղարկել մարզիկին, իսկ մարզումից հետո վերլուծել կատարած մարզման արդյունքը։

Garmin-ի գաջեթները շատ ամուր են, ինչը երաշխավորում է պաշտպանություն նույնիսկ արտասովոր իրավիճակներում։ Էկրանի շափյուղյա ապակին չի խազվում և պահպանում է փայլուն տեսք ողջ օգտագործման ընթացքում։

Սակայն Garmin խելացի ժամացույցները միայն սպորտի սիրահարների համար չեն։ Այդ խելացի ժամացույցները ձեռքի վրա հաղորդում են ոճ, ընդգծում օգտատիրոջ բացառիկությունը:

2022 թվականին Garmin-ը ներկայացրել է իր նոր տեսականին, որը անտարբեր չի թողնի իր արդեն իսկ հավատարիմ օգտատերերին և կգրավի նորերին: Եկեք ծանոթանանք նոր մեդելներին:

Venu 2 plus

Այս մոդելը կսիրի ցանկացած օգտատեր: Venu 2 plus-ի հետ դուք ավելի լավ կհասկանաք ձեր մարմնի առողջությունը և ֆիթնեսի առաջադեմ առանձնահատկությունները: Այս մոդելով կարող եք վայելել ձեր դաստակից զանգեր կատարելու հարմարավետությունը:

Կարևոր է նաև, որ Venu 2 plus-ով կստանաք ձեր առողջության մոնիթորինգը մինչև 9 օր խելացի ժամացույցի ռեժիմում, մինչև 24 ժամ GPS ռեժիմում և մինչև 8 ժամ GPS ռեժիմում երաժշտությամբ: Լիցքավորման տասը րոպեն ավելացնում է մինչև 1 օր խելացի ժամացույցի ռեժիմի մարտկոցի աշխատաժամանակը կամ 1 ժամ GPS՝ երաժշտական մարտկոցով:

Garmin Epix Gen 2

Այս մոդելի կարգախոսն է՝ “Wear Epix be epic”: Եվ իսկապես, այս մոդելը կրելիս կզգաք ժամացույցի ամբողջ էներգետիկան Ձեր կյանքի ռիթմի հետ զուգահեռ:

Անկախ ֆիթնեսի ձեր նպատակներից՝ Epix պրեմիում ակտիվ խելացի ժամացույցն ունի այն, ինչ ձեզ անհրաժեշտ է:

Epix-ի հետ ավելի լավ կարող եք ընկալել ձեր մարմինը 24/7 առողջության մոնիտորինգի միջոցով: Garmin-ի այս մեդելը ունի 16 օր մարտկոցի աշխատունակությամբ խելացի ժամացույցի ռեժիմում, ինչը շատ մեծ առավելություն է ցանկացած մարդու համար։

Ժամացույցը մշտապես ստուգում է ձեր սրտի պուլսը և կզգուշացնի ձեզ, եթե այն շատ բարձր կամ ցածր դառնա: Այն նաև օգնում է չափել, թե որքան ջանասիրաբար եք աշխատում գործունեության ընթացքում, նույնիսկ լողալիս:

Instinct 2 Solar – Tactical Edition

Այս ամուր GPS խելացի ժամացույցը հագեցած է մարտավարական հատուկ հատկանիշներով և ունի արևային լիցքավորում: Համապատասխանում է MIL 810G ամերիկյան ամրության և դիմացկունության ստանդարտին։

Այս մոդելի տակտիկական հատուկ առանձնահատկությունները ներառում են գիշերային տեսողության համատեղելիություն: Instinct 2 Solar – Tactical Edition-ը ունի անսահմանափակ աշխատաժամանակ խելացի ժամացույցի ռեժիմում՝ արևային լիցքավորմամբ: Համարձակ գույները և բարձր կոնտրաստային էկրանը թույլ է տալիս աշխարհին ցույց տալ ձեր կյանքի որակը և ինքնավստահությունը: 

Fēnix 7X – Sapphire Solar Edition

Fēnix 7X Sapphire Solar քերծվածքներից դիմացկուն Power Sapphire արևային լիցքավորող ոսպնյակն օգտագործում է արևի էներգիան՝ երկարացնելու մարտկոցի կյանքը՝ սնուցելով առաջադեմ մարզման գործառույթները, սպորտային հավելվածները, առողջության մոնիտորինգի սենսորները և այլն:

Երբ մթնում է, ներկառուցված LED լապտերը օգնում է ձեզ շարունակել ձեր ճամփորդությունը Garmin-ի հետ միասին:

Թարմացված, սպորտային դիզայնն առանձնանում է մեծ 1,4 դյույմանոց արևային լիցքավորված էկրանով և 51 մմ պատյանով: Ժամացույցը փորձարկված է ԱՄՆ ռազմական չափանիշներին (MIL 810G) համապատասխան ցնցումների և ջրակայունության համար:

Այս մոդելի մարտկոցը պահում է մինչև 28 օր խելացի ժամացույցի ռեժիմում՝ հավելյալ 9 օր արևային լիցքավորման ժամանակ, և մինչև 89 ժամ GPS ռեժիմում՝ լրացուցիչ 33 ժամ արևային լիցքավորման ժամանակ:

Դիմավորեք նոր Garmin Fenix 7 և Garmin Epix gen 2 շարքը

Տարվա սպասված ժամացույցը

Garmin Epix gen 2

   10 տարիների ընթացքում, ինչ Գարմինը սկսեց Fenix շարքի արտադրությունը, Fenix-ը իր դիզայնի և ֆունկցիոնալ հատկությունների շնորհիվ կարողացավ իր ուրույն տեղը գրավել բոլոր սմարթ ժամացույցների կողքին՝ լինելով լավագույն թոփ սանդղակում ամբողջ աշխարհում։ ԵՎ այժմ Գարմինը, հոբելյանական 10-րդ տարում, ներկայացնում է Fenix-ի նոր 7-րդ սերիան։

   Fenix 7 սերիան առանձնանում է․

  • Ինտերֆեյսով
  • Մարտկոցի աշխատանքով
  • Պրեմիում նյութերի օգտագործմամբ
  • Բարելավված ֆունկցիոնալությամբ

     Ինտերֆեյսը բավականին ծանոթ կլինի Fenix 6-ի օգտատերերին․ 5 կոճակով կառավարման հնարավորություն, միաժամանակ հավելյալ թաչսքրին հնարավորություն, ինչը ակտիվության ընթացում փակվում է՝ պատահական հպումներից  խուսափելու համար։ Թաչսքրին համակարգը կարող եք անջատել երբ կամենաք, կախված ձեր գործունեությունից։

    Ինչ վերաբերում է մարտկոցի աշխատանքին, ապա պետք է նշել, որ այս տեսանկյունից մեծ աշխատանք է կատարվել, որտեղ տպավորիչը այն է, որ  Garmin-ին հաջողվել է հետևողականորեն պահել քաշը՝ միաժամանակ զգալիորեն մեծացնելով մարտկոցի կյանքը և բարելավել էկրանի պարամետրերը: Հատկանշական է հավելել, որ Գարմինը առաջին անգամ Fenix-ում օգտագործեց Fenix 7 Sapphire Solar տեխնոլոգիան, որը արևից էներգիա է ստանում օրվա ընթացքում՝ ժամացույցի մարտկոցը լիցքավորելու համար: Իհարկե պետք է ժամացույցը ժամանակ առ ժամանակ դնել լիցքավորման, սակայն արևային ապակին զգալիորեն երկարացնում է մարտկոցի աշխատանքը: Միաժամանակ, Գարմինը նոր սերիայում հրաժարվել է Amoled էկրանի օգտագործումից՝ մարտկոցի աշխատանքը խնայելու համար։

     Fenix 7-ը հագեցած է ժամանակակից նորագույն տեխնոլոգիայի օգտագործմամբ, ներկառուցված նոր ֆունկցիոնալ ծրագրերով։ Թարմացված և կարևոր փոփոխությունների շարքում պետք է նշել․

  • սենսորային տվիչների փոփոխությունը, GPS-ի ճշգրտությունը, ինչի շնորհիվ ստացվող տվյալները ավելի ճիշտ են և հուսալի՝ համեմատած Fenix 6-ի։
  • Fenix 7X մոդելում առկա է հավելյալ լուսադիոդային լապտեր, որն ունի նաև հատուկ ռեժիմ վազորդների համար, ինչի արդյունքում այն սինխրոնանում է վազքի արագության հետ՝ ձեզ տեսանելի դարձնելու համար։

Բայց սա ամենը չէ․ Գարմինում տեղի ունեցած ամենամեծ զարգացումը և, հավանաբար, ամենամեծ անակնկալը Epix-ի երկրորդ սերնդի ժամանումն է: Նոր ժամացույցն ունի Fenix 7 ողջ ներուժը, հագեցած է շատ ավելի վառ AMOLED էկրանով։ Այս մոդելը կգնահատեն այն գնորդները, ովքեր սպորտային ֆունկցիոնալից բացի ցանկանում են առօրյա կրմանաը հարմար գեղեցիկ ժամացույց։  

   Ժամացույցների այս նոր տեսականին շուտով հասանելի կլինի նաև Հայաստանում։

   Գարմինի անակնկալները շարունակական են։

Լավագույն ժամացույցները կանանց համար

Header text

    Գարմինի կանացի սմարթ ժամացույցները առանձնանում են իրենց դիզայնով, բարձր որակով և ֆունկցիոնալությամբ։

    Կանայք սիրում են հետևել իրենց արտաքին տեսքին, բայց ավելի կարևոր է առողջության հետևելը։ Պուլսի չափումը, սթրեսի մակարդակը, քնի մոնիթորինգը, մարմնի էներգիան (BODY BATTERY), սատուրացիան և այլն նմանատիպ տվյալներ կարևոր են առողջության պահպանման համար։

    Գարմինը կանանց համար առաջարկում է մի քանի կարևոր ֆունկցիաներ, որոնք կօգնեն հետևել և վերահսկել մինստրուալ ցիկլը և հղիության ընթացքը:

    Մինստրուալ ցիկլի ընթացքը բաժանվում է 4 փուլի․ մինստրուացիա, ֆոլիկուլյար, օվուլյացիա, լյուտեալ։ Գարմինի ժամացույցի ծրագրի միջոցով կտեսնեք, թե ցիկլի որ փուլում եք գտնվում՝ հիմք ընդունելով նախորդ գրանցաց ցուցանիշները։ Մինստրուալ ցիկլի խախտման ժամանակ կարող եք նշել “No Period” դաշտը՝ հետևելու համար ախտանիշներին և ստանալ խորհրդատվություն։

   Եթե հղի եք, ապա ընտրեք “հղիության օրացույցը”, որով կհետևեք պտղի աճին, քաշին, հասակին։ Ծրագրի օգնությամբ կարող եք մուտքագրել և ստանալ խորհուրդներ․

  • ֆիզիկական ակտիվության և անհաժեշտ վարժությունների վերաբերյալ,
  • օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակի մասին,
  • հնարավորություն նշելու ինքնազգացողության փոփոխությունները,  
  • մուտքագրել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը,
  • տվյալները տեսնել ժամացույցի էկրանին,
  • կիսվել տվյալներով ձեր բժշկի հետ
  • և շատ այլ կարևոր ինֆորմատիվ խորհուրդներ

   Ցանկացած Գարմինի սմարթ ժամացույց կօգնի ստանալ վերը նշված տվյալները։

   Սակայն Գարմինը առաջարկում է նաև կանացի մոդելներ՝ գեղեցիկ և նուրբ դիզայնով․  

  • Vivosmart 4 ֆիթնես ժամացույց,
  • Vivomove style և Luxe  շարք,
  • Lily  սպորտային և դասական տեսականի,
  • Vivoactive 4S նուրբ և ֆունկցիոնալ ժամացույց,
  • Venu SQ ժամացույց՝ իր տարբերվող դիզայնով,
  • Venu 2S Amoled էկրանով բազմաֆունկցիոնալ  ժամացույց։
    «Գարմին»-ը շարունակում է հոգ տանել իր սպառողների մասին, ամեն տարի կատարելագործելով և՛ ժամացույցների տեսականին և՛ հնարավորությունները։

Ի՞նչ տեսակի ժամացույցներ կան և որոնք են դրանց առավելությունները:

Ձեռքի ժամացույցների ծննդյան տարեթիվը համարվում է 1812 թվականը: Հենց այդ ժամանակ ժամացույցն առաջին անգամ դրվեց դաստակի վրա, այլ ոչ թե գրպանում։ Այդ ժամանակից ի վեր ձեռքի ժամացույցի մեխանիզմը զգալի փոփոխություններ է կրել, և այսօր մենք ունենք տարբեր տեսակի ձեռքի ժամացույցներ:

Ժամանակին ժամացույց ունենալը համարվում էր պատկառելի մարդու նշան։ Հետո եկավ մի պահ, երբ առանց նրանց պարզապես անհնար էր, և նույնիսկ երեխաները սկսեցին ժամացույցներ կրել: Այժմ ամեն ինչ շատ ավելի պարզ է: Ժամանակի էլեկտրոնային ցուցիչները մեզ շրջապատում են ամենուր՝ բջջային հեռախոսով, գովազդային էկրաններով, համակարգիչներով և այլուր:

Նոր դարն իր առաջադեմ տեխնոլոգիաներով և բոլոր տեսակի գաջեթների ի հայտ գալով երկրորդ պլան է մղել բազմաթիվ մեխանիզմներ և աքսեսուարներ, բայց ոչ ժամացույցներին։ Նրանք պարզապես փոխակերպվել են և դարձել են ավելի լավը և նույնիսկ ավելի ֆունկցիոնալ: Այսօր ձեռքի ժամացույցները դեռևս համարվում են կարգավիճակի ցուցիչ: Համաձայնեք, բջջային հեռախոսից օգտվելն այնքան էլ հարմար չէ, երբ գտնվում եք ծովի մակարդակից 5000 մետր բարձրության վրա կամ սուզվում եք օվկիանոսի խորքերը։

Այսպիսով, պարզեցինք որ ժամը իմանալու ամենատարածված միջոցը եղել և մնում է ձեռքի ժամացույցը։ Եկեք պարզենք թե ինչ տեսակների են լինում ձեռքի ժամացույցները:

Այսպիսով, ըստ աշխատանքի մեխանիզմի, բոլոր ձեռքի ժամացույցները բաժանվում են մեխանիկական, քվարցային և էլեկտրոնային: Ավելին, դրանց թվում կան նաև «ենթատիպեր»՝ մեխանիկական ինքնաոլորացող, կինետիկ, արևային էներգիայով աշխատող, ինչպես նաև քրոնոգրաֆ և քրոնոմետր ժամացույցներ։ Սրանք բոլորը շատ հետաքրքիր մոդելներ են: Ամենատարածված ժամացույցների տեսակներն են՝

  1. Մեխանիկական ժամացույցներ
  2. Էլեկտրոնային ժամացույցներ
  3. Խելացի ժամացույցներ (Smart watches)
  4. Արշավային ժամացույցներ
  5. Արևային լիցքավորմամբ ժամացույցներ

Այս հոդվածում մենք կպատմենք այս ժամացույցների և նրանց առավելությունների մասին:

Garmin-Smart-Watch

Մեխանիկական ժամացույցներ

Մեխանիկական ժամացույցները թերևս ամենահայտնի և հին ժամացույցներն են, որոնք դարձել են դասականի և շքեղության մի մասնիկ:

Նման ժամացույցների ճշգրտությունը և դրանց ծառայության ժամկետը կախված է այն նյութերից, որոնցից պատրաստվում են շարժակները, ինչպես նաև բյուրեղներից (քարերից), որոնց վրա դրանք հիմնված են: Կան բազմաթիվ մեխանիկական ժամացույցներ որոնցում առկա են թանկարժեք քարերը: Էլիտար ժամացույցների փաստաթղթում նշվում մեխանիզմի մեջ գտնվող թանկարժեք քարերի քանակը,իսկ բյուջետային մոդելներում՝ օգտագործվում են արհեստական ​​նյութեր։ Մեխանիկական ժամացույցն աշխատում է առանց հավելյալ հոսանքի աղբյուրների, բավական է միայն այն պարբերաբար փաթաթել։

Արևային ժամացույցներ

Այսօր ժամացույցների մեկ այլ հայտնի տեսակ է արևային ժամացույցները, որոնք սնուցվում են արևային մարտկոցով: Նման քվարցային ձեռքի ժամացույցները շատ գործնական են՝ դրանք մարտկոցի հաճախակի փոփոխման կարիք չունեն։ Նրանք օգտագործում են էներգիան արևի ճառագայթներից։ Ավելին, բնական կամ արհեստական ​​աղբյուրի լույսը, որը ցերեկը ընկնում է ժամացույցի վրա, բավական է, որպեսզի մեխանիզմը ապահովի երկար և կայուն աշխատանք։

Էլեկտրոնային ժամացույցներ

Էլեկտրոնային ժամացույցները ճշգրիտ են և սնվում են փոքր մարտկոցներով, որոնք պետք է պարբերաբար փոխվեն: Ժամանակակից ժամացույցները, որոնք հիմնված են ընդհանուր միկրոսխեմայի վրա, հաճախ համակցվում են միկրո հաշվիչի, զարթուցիչի և այլ տեխնիկական «հավելումների» հետ։

Արտաքուստ մոդելը շատ ոճային տեսք ունի՝ այն պատրաստված է չժանգոտվող պողպատից ոսկեգույն գույնով էլեգանտ թևնոցով։ Բացի այդ, շնորհիվ այն բանի, որ նրանց փոքր չափսերի են, այն հիանալի է և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար:

Խելացի ժամացույցներ

Խելացի ժամացույցները գրեթե փոքրիկ սմարթֆոններ են: Այս ժամացույցների էկրանը ցույց է տալիս ոչ միայն ժամանակը, այլ նաև օրացույց, զարթուցիչ, վայրկյանաչափ, ժամանակաչափ, կողմնացույց, ջերմաչափ, բարոմետր, բարձրաչափ, սուզման խորության չափիչ, GPS համակարգ և այլն: Բացի այդ, այս գաջեթի օգնությամբ կարող եք իմանալ արևածագի և մայրամուտի ժամը, ստանալ եղանակի կանխատեսում, տեղեկություններ փոթորկի մասին նախազգուշացման և մարտկոցի լիցքաթափման մասին։

Խելացի ժամացույցները մեր օրերում հատկապես ակտուալ են: Բացի օգնելուց ձեզ առօրյա կյանքում, խելացի ժամացույցները շատ թրենդային են և գեղեցիկ են դիտվում ցանկացած հանդերձանքի հետ:

Արշավային ժամացույցներ

Չնայած խելացի ժամացույցների և ֆիթնես թևնոցների, արշավային ժամացույցները զբաղեցնում են առանձնահատուկ դիրքեր: Զբոսաշրջության և բացօթյա գործունեության մեջ օգտագործելու համար դրանք ունեն մի շարք կարևոր առավելություններ, օրինակ արշավային ժամացույցները դիմակայում են ճանապարհորդության բոլոր դժվարություններին: Դրանց պատյանը պաշտպանված է արտաքին ազդեցություններից և ամենակարևոր պահին դրանք չեն լիցքաթափվում: Տեխնոլոգիան չի կանգնում տեղում: Գրեթե ամեն սեզոն ժամացույցների շուկա են մտնում ձեռքի ժամացույցների ավելի ու ավելի նոր հավաքածուներ: Որպեսզի չշփոթվեք նախքան ձեզ դուր եկած մոդելը գնելը, նայեք բոլոր դրական ու բացասական կողմերը և կատարեք ձեր ճիշտ ընտրությունը։

Արշավային ժամացույցներ

Արշավային ժամացույցները հատուկ դիրք են գրավում սպորտային ժամացույցների շարքում: Ժամանակակից մոդելներն այնպես են նախագծված, որ աքսեսուարը կարող է դիմակայել ցածր ջերմաստիճանին և դիմացկուն է հարվածների նկատմամբ: Ժամացույցը պետք է լինի հարվածամեկուսիչ, անջրանցիկ և չպահանջի լիցքավորում օրական երկու անգամ:

Նախկինում ժամացույցները վերցնում էին արշավների ժամանակ միայն ժամը դիտելու և զարթուցիչի օգնությամբ արթնանալու համար: Այժմ նրանք կարող են միանգամից մի քանի սարք փոխարինել՝ օրինակ օգնել կողմնորոշվել քարտեզով, կանխատեսել եղանակը, ցույց տալ արևածագի և արևամուտի ժամերը, այսինքն սա զբոսաշրջիկի համար իսկական համակարգիչ է: Պարզելով թե ինչ գործառություներ կան ժամանակակից ժամացույցների մեջ, մենք առանձնացրել ենք, թե որոնք են ավելի օգտակար հենց զբոսաշրջիկների համար: 

Չնայած խելացի ժամացույցներն ունեն բազմաթիվ գործառույթներ, դրանք այնքան լավ չեն արշավ գնալու համար, որքան հենց արշավային ժամացույցները: Բայց արշավային ժամացույց ընտրելիս պետք է նաև ուշադրություն դարձնել որոշ բաների, որպեսզի դրանք ձեզ հուսախաբ չանեն ամենադժվար պահերին: Արշավային ժամացույցներ ընտրելիս մենք կարևորել ենք մի քանի կետ:

Դիմակայունություն

Ակտիվ ապրելակերպով, սպորտով և ճանապարհորդություններով զբաղվող մարդու մոտ ծայրահեղ իրավիճակները անխուսափելի են, և ժամացույցի պատյանը պետք է դիմակայի հարվածի ուժին։

Դրա համար պատասխանատու է պաշտպանիչ վահանակը: Այն կարող է պատրաստվել պոլիմերային, հանքային կամ շափյուղայի ապակուց: Պոլիմերը (կամ օրգանական ապակիները) հանդիպում են ամենաբյուջետային մոդելներում: Այն բավականին դիմացկուն է, բայց քերծվածքներն արագորեն հայտնվում են  և ապակին պղտորվում է: Հանքային ապակին օգտագործվում է ժամանակակից ժամացույցների մեծ մասում: Այն շատ ավելի դժվար է քերել, և գրեթե անհնար է կոտրել, իսկ քերծվածքները հեշտ է վերացնել արհեստանոցում:

Ջրակայունություն

Մեխանիզմի հետ շփման ընթացքում ջրի կաթիլները կարող են արագ անջատել այն: Ձեր լավագույն ընտրությունը կլինի ջրակայուն, 100 մետր խորության առնվազն 10 բար ժամացույցը: Նման մոդելներով կարող եք քայլել անձրևի տակ, կարող եք ցնցուղի ընդունել և հարմար են լողալու և 3-5 մետր սուզվելու համար:

Սակայն այստեղ կա մի նրբություն. 100 մետրը չի նշանակում սուզվելու խորությունը: Սա այն խորությունն է, որով ժամացույցը կարող է դիմանալ ջրի ճնշմանը: Գործնականում, այնուամենայնիվ, կան 30 մ / 3 ատմ ջրի դիմադրությամբ ժամացույցներ, որանք արտադրողները խորհուրդ են տալիս անձրևի տակ քայլելու համար: Այսինքն, դրանք հարմար են արշավային և լեռնային արշավների համար, բայց ջրային զբոսաշրջության համար ավելի լավ է ընտրել 50 մ / 5 մթնոլորտ ունեցող WR ժամացույց: Ջրի դիմադրությունը 100 մ և ավելի բարձր արդեն իսկ հարմար է սուզվելու համար:

Լիցքավորում

Քաղաքակրթությունից հեռու պայմաններում հազվադեպ է հնարավոր լինում ժամանակ հատկացնել լիցքավորել կամ գտնել հոսանք լիցքավորելու համար: Բոլոր արշավային և ճանապարհորդական ժամացույցները բազմաֆունկցիոնալ են, իսկ աքսեսուարներն ու լուսավորությունն ամենաշատն են սպառում էներգիան: Խորհուրդ ենք տալիս ընտրել արևային էներգիայով աշխատող ժամացույց, այն լիցքավորվում է ցանկացած լույսի աղբյուրից: Արևի տակ մի քանի րոպե բավական է, որ աքսեսուարը աշխատի ավելի քան մեկ օր:

Կախված մոդելից և օգտագործվող ռեժիմներից, մեկ լիցքավորման դեպքում աշխատանքի տևողությունը կարող է լինել 10 ժամից մինչև 1 ամիս: Մարտկոցի ամենաարագ արտահոսքի պատճառը GPS-ի օգտագործումն է: Որքան հաճախակի մուտք գործեք արբանյակներ, այնքան շուտ մարտկոցը կլիցքաթափվի: Հետևաբար, եթե գնում եք արշավի, որտեղ չեն լինի վարդակներ ունեցող տներ, և միևնույն ժամանակ ցանկանում եք GPS-ով ժամացույց օգտագործել, պատրաստվեք ձեզ հետ լիցքավորիչ կամ արևային մարտկոց վերցնել:

Օգտակար գործառույթներ

Արշավային ժամացույցը կարող է հեշտացնել կյանքը ՝ մեկ սարքում հավաքելով բազմաթիվ սարքերի հատկություններ: Մենք ընտրում ենք, թե սպորտային ժամացույցի գործառույթներից որն է օգտակար զբոսանքի ժամանակ:

1. Բարոմետր

Այն չափում է մթնոլորտային ճնշումը, կառուցում դրա փոփոխությունների գրաֆիկը և այդպիսով օգնում կանխատեսել եղանակը հաջորդ օրվա համար: Սկզբունքը պարզ է: Եթե ճնշումը նվազի, անձրևը հավանական է, եթե այն բարձրանա, եղանակը բարելավվում է, եթե գրաֆիկը հավասար է, եղանակը չի փոխվի:

2. Փոթորկի նախազգուշացում

Ճնշման կտրուկ անկման դեպքում ժամացույցը ազդանշան է տալիս փոթորկի հնարավոր մոտեցման մասին: Սա կարևոր առանձնահատկություն է ինքնավար ճանապարհորդության համար: Երբ շուրջը կապ չկա, նման ազդանշանը ձեզ կասի, որ ապաստան գտնեք և սպասեք վատ եղանակին:

3. Ջերմաչափ

Ժամացույցի տարբեր մոդելների համար չափվող ջերմաստիճանների տիրույթը կարող է տարբեր լինել: Օրինակ, Garmin- ը, որը արշավային ժամացույցների մեջ լավագույներից է, ունի -20 ° C- ից + 60 ° C ջերմաստիճան: Սա պետք է հաշվի առնել, եթե գնում եք ձմեռային արշավի կամ բարձրադիր վայրերում: Մեկ այլ կարևոր կետ: Որպեսզի ջերմաչափի ցուցանիշները ճշգրիտ լինեն, ժամացույցը պետք է հեռացվի ձեռքից և մի փոքր սպասել:

4. Նավիգացիա

Զբոսաշրջության համար ժամացույցի մեջ կան նավիգացիայի գործառությներ: Մի կողմից, հետքը ձայնագրելու և ձեռքի մեկ շարժումով դիտելու ունակությունը շատ գրավիչ է թվում։ Մյուս կողմից, GPS- ի աշխատանքը ժամացույցի մեջ արագ սպառում է մարտկոցը, ինչը նշանակում է, որ դուք պետք է ձեզ հետ վերցնեք լիցքավորիչ, և քաշի ավելացում չի լինի: Իսկ լուրջ ինքնավար բարձրացման դեպքում մեծ էկրանով և մանրամասն քարտեզներով զբոսաշրջային GPS նավիգատորը կլինի ավելի հուսալի և հարմար օգտագործման համար: Յուրաքանչյուր խմբում պետք է լինի առնվազն մեկ այդպիսի կողմնացույցով քարտեզ:

Այնուամենայնիվ, ժամացույցի GPS գործառույթը կարող է լինել գեղեցիկ և հարմար հավելում: Garmin– ն ունի տեղագրական քարտեզների և պատրաստի երթուղիների հսկայական տվյալների բազա, որոնք կարող են նախապես ներբեռնվել և որպես անվտանգության ցանց օգտագործվել ձեր երթուղու վրա: Այս տեղեկատվությունը կօգնի ձեզ երկար զբոսանքի համար ընտրել ճիշտ արշավային ժամացույց: