7 անմոռանալի օր fēnix խելացի ժամացույցով․ Ուեսի և Ջոելի պատմությունը

Ուեսի պատմությունը

  Երբ, Garmin-ը ինձ ծանուցեց այն մասին, որ ես պատրաստվում եմ մեկնել Նեպալ՝ Լանգթանգ հովտում արշավների համար, ենթադրեցի, որ էլ․ հասցեում ինչ-որ սխալ կա։ Իմ չափահաս կյանքի մեծ մասը այն մտքին էի, որ քաղաքից դուրս՝ արվարձաններում ապրելը ֆիզիկապես դժվար է ինձ մոտ ախտորոշված ankylosing spondylitis (հոդերի քրոնիկ հիվանդություն) հիվանդության պատճառով, երբ ես 25 տ էի։ Հիմա, երբ 40 տ եմ, արդյո՞ք պատրաստ եմ ճանապարհորդել աշխարհով մեկ։

   Ընկերներիցս շատերը, մասնավորապես նրանք, ովքեր ինձ բավական երկար էին ճանաչում, թերահավատությամբ էին մոտենում իմ այս ուղևորությանը, չէ որ տարիներ շարունակ նրանք ինձ տեսել էին ֆիզոթերապիայի և տարբեր դեղամիջոցներով բուժումների ընթացքում։ Իսկ մյուսները ուղղակի մտածում էին, թե կատակում եմ։

   Այդ նամակում տառասխալ չկար, ոչ էլ դա կատակ էր։

   Խորհրդակցելով բժշկիս հետ և հասկանալով, որ նորագույն թերապիաների միջոցով կարող եմ վերահսկողության տակ առնել արթրիտս, դա «ստիպեց» ինձ հստակ որոշում կայացնել․ ես մեկնում էի Նեպալ։

Առողջական վիճակս վերահսկողության տակ պահելու համար օգտագործում էի Garmin fēnix® սմարթ ժամացույցը հետևելու ամենօրյա իմ ակտիվություններին, ինչպիսին է քայլերիս քանակը, շաբաթական երկու անգամ պիլատեսի մարզումները և քնիս որակը, բայց քանի որ ես պատրաստվում էի ճանապարհորդության, հասկանում էի, որ պետք է նախքան դա ավելի մանրամասն ուսումնասիրեմ ժամացույցի ֆունցիաները։

   Մի շաբաթ հետո, շնչահեղձ էի լինում և ինքնազգացողությունս վատանում էր Վերդուգոյի լեռներում։ Ծովի մակարդակից 2575 մ բարձրության վրա և 35° C ջերմաստիճանի պայմաններում, քրտնախառն, հեռվից նայում էի Լոս Անջելեսի կենտրոնին։ Իմ մարզումները սկսված էին։

   Ժամացույցի միջոցով ես հետևում էի, թե ինչ բարձրության վրա եմ գտնվում, հետևում էի պուլսիս՝ համոզվելու համար, որ ինձ ուժասպառության չեմ հասցնում և նույնիսկ հետևում էի ուժերիս վերականգնմանը՝ խուսափելու համար լուրջ վնասներից։ Իմ պիլատեսի մարզիչը ինձ համար հատուկ մարզումների պլան էր մշակել՝ ուղված իմ թույլ ոտքերի համար, ինձ բալանսի մեջ պահելու համար և որը էլ ավելի կօգներ ինձ՝ նախապատրաստվելուն։

  Շնայած այս ամենին ես մտավախություններ ունեի կապված մեծ ճանապարհորդությանս հետ, մինչ իմ Ջոելի հետ ծանոթությունը, ում հետ ծանոթացել էի Դուբայում արձակուրդների ժամանակ։ Ջոելը այն մարդն է, ում հետ կցանկանաս գնալ նմանատիպ ուղևորությունների։ Նա խարիզմատիկ է, արկածներ սիրող։ Այդ իսկ պատճառով, որոշեցի հենց ի՛ր հետ պլանավորել իմ ուղևորությունը։

  Նեպալի հետ կապված շատ բաներ կան, որ չես իմանա մինչև ինքդ այնտեղ չլինես։ Ես, մինչև մեր ճանապարհորդությունը, նախապես ուսումնասիրություններ կատարեցի, և եթե դուք հույս ունեք սա կարդալով պետք է բացահայտեք Նեպալն ամբողջովին, ապա սխալվում եք։ Կյանքը ամենաբարձր լեռների ստվերում Նեպալին դարձրել է մի վայր, որի մասին խոսում են ակնածանքով և անգամ իմ այնտեղ գտնվելու ժամանակ և հետո չեմ կարող բացատրել նրա խորհրդավորությունը։

  Մինչ մենք Կոտմանդոյում էինք՝ փորձելով հաղթահարել ժամային փոփոխությունները, ես և Ջոելը եղանք Սվայամբուաթում, որտեղ հազարավոր կապիկներ կային, մինչ Դուրբարի հրապարակ հասնելը, որտեղ մեզ անակնկալներ էին սպասում։ Դուրբարի հրապարակում, հետևելով ամբոխին տեսանք կենդանի Աստվածուհի Կումարիին՝ նրա հազվագյուտ հանրային միջոցառումներից մեկում, ով միանգամից փոխեց ամբոխի տրամադրությունը։

  Դժվար է միանգամից հաղթահարել մշակութային շոկը, երբ դու տվյալ մշակույթից այնքա՜ն հեռու ես։ Եվ ավելի շոկային էր, երբ լքելով քաղաքը ուղևորվեցինք Լանգթանգի հովիտ։ Քաղաքի աղմուկին փոխարինեց փարթամ անտառի անդորրը։

  Ջոելը և ես շատ զգույշ էինք բարձրության հետ կապված բարդությունների առաջացումից։ Garmin-ը քարտեզագրել էր արշավը մեզ համար, սակայն ժամանակ առ ժամանակ շարունակում էինք հետևել սրտի զարկերի փոփոխությանը, կանոնավոր կերպով հետևում էինք մեր բարձրության ընտելացմանը (ակլիմատիզացիային)՝ խուսափելու համար հնարավոր բարդություններից։

  Օրերն անցնում էին, մենք անընդհատ բարձունք էին բարձրանում և լանդշաֆտները նույնպես փոխվում էին․ Փարթամ անտառներ, բամբուկի դաշտեր, խորդուբորդ ճանապարհներ, ալպյան մարգագետիններ։ Տեսանք արևի տակ հանգստացող Յակերի ընտանիքներ և հեռուներում գտնվող պաշտամունքի սրբավայրեր:

  Ուղևորության ամբողջ ընթացքում այն մտքին էի, որ իմ ֆիզիկական սահմանափակումները, որ ախտորոշվել էր ինձ մոտ, իրականում այնքան էլ ուժեղ չէին, ինչքան ինձ էր թվում։ Մեկ օր, երբ հանգստի համար կանգ էինք առել, մինչև կբարձրանայինք մեր վերջին կետը՝ Կյանցզին Ռիի գագաթը, ես և Ջոելը երկար խոսակցություն ունեցանք այդ թեմայով և նա ինձ ասաց, որ ինքը նույնպես այդպիսի մտքեր է ունեցել իր մասին։

  Մեծանալով ավելի ես խճճվում կյանքի մանրուքների մեջ, որն էլ իր հերթին կապված է մի շարք պարտավորությունների հետ։ Հատկանշական է, որ Garmin-ը մեզ ուղարկեց երկրագնդի մյուս ծայրը և ակամա տրամադրեց մեզ բոլորովին նոր տեսակետ այն մասին, թե ինչ է նշանակում ապրել մեր առօրյա կյանքով՝ տանը:

  Ես երբեք չեմ մոռանա մեր կատարած ուղևության վերջին օրը Կյանցզին Ռիի գագաթին։ Միակ ձայները, որ լսում էի մեր թիմի ծանր շնչառությունն էր, մեր ոտքերի տակ ցրտահարված ալպիական խոտերի ճռճռոցը և հեռվում հազիվ լսելի շրմփոցներ։

  Շունչս կտրվում էր լեռան գագաթին։ Այսպիսով, ծովի մակարդակից 4755 մ բարձրության վրա և -6,67 °C պայմաններում, դողում էի և նայում էի գագաթի ստորոտում գտնվող փոքրիկ քաղաքին, երբ հասկացա, որ մենք վերջապես հասանք մեր նպատակակետին։

Ջոելի պատմությունը

7 օր Նեպալ ուղևորությունից մնացին հիանալի և անմոռաց զգացողություններ, և ուզում եմ կոչ անել նրանց, ովքեր ուզում են, բայց չեն համարձակվում․ – «Ուղղակի հետևեք Ձեր սրտի ձայնին, դու՛րս եկեք Ձեր հարմարավետության զոնայից և կապվեք բնության հետ»:

  Անշուշտ, Լանգթանգում արշավը միայն տպավորիչ տեսարաններ և ձեռքբերումների զգացում չէր: Ես, մեկ շաբաթվա ընթացքում, գրեթե ամեն օր ուտում էի նույն կերակուրը՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամանակ, (որովհետև դա միակ բանն էր, որ կարող էի հետս ունենալ): Բայց այդ ամենը  դրա մի մասն էր: Կյանքը ցույց է տվել, որ նման մարտահրավերներից է, որ կարող են առաջանալ բոլոր լավ բաները:

  Անձամբ ես այս ուղևորությունը համարում էի կորպորատիվ կյանքից, տքնաջան աշխատանքից, ղեկավար պաշտոնի պատասխանատվությունից զատ ուժերի վերականգնման լավագույն փորձը։ Ես դիվանագիտության և զարգացման կարիերա եմ ստեղծել մեծ ինստիտուտներում՝ ապրելով աշխարհի ամենազարմանալի (և ճնշող) քաղաքներից մի քանիսում՝ Լոնդոն, Նյու Յորք, Բրյուսել, Կահիրե, Բեյրութ, Ամման: Ընտանիքիս հետ որոշում կայացրեցինք վերադառնալ Իտալիա (որտեղից ծնունդով կինս է), քանի որ ես ուզում էի ներդաշնակ լինեի աշխատանքիս և ինքս ինձ հետ, և որոշեցի, թե ինչպես եմ ուզում անցկացնել իմ կյանքի հաջորդ գլուխը:

  Նեպալ գնալն այդ ամենի մի մասն էր։ Մենք ապրում ենք Իտալիայի թերևս ամենագեղեցիկ հատվածում, բայց այն ինչ ինձ պետք էր, դա ռիսկի դիմելն ու այնպիսի հնարավորություն ունենալն էր, որը դժվար կլիներ իրագործել, մանավանդ, երբ ինքդ ծնող ես։ Եվ ինձ պետք էր, որ դա անեի առանց ընտանիքիս, որպեսզի վերամիավորվեի ինքս ինձ հետ։

  Նեպալն ինձ տվեց այդ ամենը: Բայց ես վստահ չեմ, որ կարող էի դա անել առանց Ուեսի և Garmin-ի: Ուեսն մի մարդ է, ով կարող է ձեզ ծիծաղեցնել նույնիսկ ամենադժվար պահերին: Իսկ, երբ նա դադարում է անեկդոտներ պատմել, ապա պետք է անհանգստանաք…։ Ինչպես այն ժամանակ, երբ մենք քայլում էինք ձնահյուսի հետևանքով տուժած տարածքներով, որտեղ հարյուրավոր մարդիկ զոհվել էին ընդամենը մի քանի տարի առաջ: Կամ ուղղաթիռով, երբ մեր օդաչուն ստիպված եղավ արտակարգ մանևր անել, որպեսզի խուսափի դեպի մեզ թռչող մեծ թռչունից: Պահերը շատ էին.

  Դժվարին պայմաններում fēnix® 7-ըիսկական հենարան էր։ Պետք է խոստովանեմ, որ Garmin fēnix® 7-ը իմ առաջին սմարթ ժամացույցն է։ Նմանատիպ արշավների սիրահարների համար, անգամ ուղեկցորդով, հուսադրող է ունենալ ինչ-որ բան, որը տալիս է իրական ժամանակի տվյալներ այն մասին, թե իրականում ինչ եք անում, հատկապես, երբ դուք նոր եք բախվում բարձրության ռիսկերին: Եվ իհարկե, այնպիսի ֆունկցինար, ինչպիսին է պուլսը, բարձրության հանդեպ օրգանիզմի հարմարվողականությունը (ակլիմատիզացիան) օգնեցին կարգավորել մեր տեմպը։ Եվ այնպիսի գործիքների միջոցով, ինչպիսիք են քարտեզագրումը, նավիգացիան, inReach® արբանյակային հաղորդակցիչը, գիտեք թե որտեղ եք գտնվում և դժվարին պայմաններում հնարավոր կլինի օգնություն կանչել։ Իսկ մարտկոցի երկար աշխատանքի շնորհիվ հաստատ գիտեք, որ Garmin-ը միշտ Ձեր կողքին է, երբ ունեք նրա կարիքը։

  Տուն վերադառնալուց հետո ակլիմատիզացիայի ֆունկցիան հազվադեպ եմ օգտագործում, բայց այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են «մարզումների կարգավիճակը», «Մարզումներին պատրասվածությունը» անփոխարինելի են առօրյա մարզումներիս համար, որոնք ինձ ավելի են մոտիվացնում վարել առողջ կյանք։

  Այսպիսով, դեպի Լանգթանգ իմ ուղևորությունը ապացուցեց, թե որքան տարբեր է մեզ շրջապատող աշխարհը և լի մարտահրավերներով, և թե նույնքան կարևոր ունենալ կողքիդ լավ ընկեր և հուսալի հենարան ինչպիսին է օրինակ Garmin-ը։

Նոր Garmin epix™ Pro և Fenix 7 pro շարքի առավելությունները և թարմացված ֆունկցիաները

Նոր չափսեր

Եթե Fenix շարքը առաջարկում էր 3 տարբեր չափսերի մոդելներ իսկ EPIX GEN 2 միայն 47մմ տարբերակ ուներ ապա PRO շարքում թե Fenix-ը և թե Epix Pro Gen 2-ը ներկայանում են 3 չափով։ 42մմ, 47մմ և 51մմ, Էվոլյուցյան ցույց տվեց որ AMOLED էկրանը ունի իր սիրահաների բանակը որոնց բավարարում է EPIX մոդելի մարտկոցի աշխատանքը, Ի դեպ այն կազմում է մինչև 31 օր։
42մմ մոդելը առաջարկում է լայն գունային տարբերակներ հատուկ կանանց համար։

Արշավային քարտեզներ և նորացված եղանակի տեսություն:

Եթե սիրում եք արշավներ, ապա այստեղ առանց սմարթ ժամացույցը գրեթե անհնար է: Այլևս կարիք չկա դուրս հանել ձեր հեռախոսը՝ ստուգելու համար, թե որտեղ եք գտնվում, կամ քարտեզին հետևելու համար կարիք չկա հեռախոսը պահել ձեռքում և հետևել ճանապարհին: Այդ ամենը ձեր ձեռքին է: Ներբեռնեք Garmin Explorer հավելվածը և կազմեք կամ կառավարեք Ձեր երթուղին։ Ի տարբերություն Garmin Fenix 7 և Epix Gen 2 մոդելների նորացված Fenix 7 pro և Epix Pro Gen 2 առաջարկում են ավելի հարմարավետ եղանակի տեսութուն և քարտեզագրական տվյալներ։ Եղանակի տեսության մեջ ավելացել է քարտեզի վրա իրական ժամանակում եղանակային փոփոխությունների ցուցադրումը, երևում է ամպրոպի շարժը արագությունը ուղղությունը, որը կարևոր է արշավի ժամանակ։
Քարտեզների մեջ ավելացել է 3D ռելիեֆով քարտեզների ցուցադրումը, նաև տեսանելի էն իզոգծերը։ Այս տիպի քարտեզով ավելի դյուրին է դառնում երթուղու կազմումը։

Լուսարձակ

Fenix 7 pro և Epix Pro Gen 2 մոդելները համալրվեն էլ լուսարձակով, հիմա արդեն չեք մոռանա այդքան պիտանի առարկան արշավ գնալիս, բացի դա լուսարձակը ունի մի քանի ռեժիմ, օր․ վազքի ժամանակ երբ ձեռքը առաջ է գալիս այն լուսավորում է պայծառ սպիտակ լույսով, իսկ երբ ձեռքը հետ է գնում այն լուսավորում է կարմիր գույնով, որը շատ կարևոր է երբ վազում ես փողոցում առավոտյան շուտ կամ երեկոյան և տեսանելի լինելը շատ կարևոր է։ Ի դեպ լուսարձակով են համալրված բոլոր 3 չափսի ժամացույցները։

Գնիր Garmin ստացիր նվեր

Արս օրվան երկար եք սպասել։ Տոներին ընդառաջ նվիրում ենք բազում թանկարժեք նվերներ մեր գնորդներին։

Գնիր Garmin, ստացիր նվեր։

Ակցիայի պայմանները պարզ են, 199 000 դրամ և ավելի գնում կատարելիս կարող եք ընտրել Ձեր առաջարկվող նվերներից մեկը՝ JBL ականջակալ, արևային կամ լողի ակնոց և այլն։

Իսկ 500 000 դրամ և ավելի գնումների դեպքում կստանանք նվեր Garmin մանկական ժամացույց։

Instinct 2 Solar արշավային ժամացույցի առավելությունները

Ինչպե՞ս ընտրել խելացի ժամացույց ։

Այս հարցը անհագստացնում է բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գնել խելացի ժամացույցներ, բայց սմարթ ժամացույցների մեծ տեսականու մեջ չեն կարողանում կողմնորշվել։ Կարևոր է գտնել այն խելացի ժամացույցը, որը կբավարարի հենց Ձեր պահանջները։ Եթե սիրում եք արշավներ գնալ, զբաղվել որսորդությամբ, կամ զբաղվում եք սպորտով, ապա Garmin Instinct 2 Solar սմարթ ժամացույցը ՁԵր ընտրությունն է։ Այս բլոգում կներկայացնենք Garmin ընկերության վերջին մոդելներից մեկը՝ Instinct 2 / Solar արշավային ժամացույցը և ժամացույցի ընձեռնած հնարավորությունները։

Արշավների և որսորդության համար նախատեսված ֆունկցիաներ

Instinct 2 / Solar-ը արշավային ժամացույց է, ուստի այն տալիս բազում հնարավորություններ արշավականերին կամ որսորդներին։ Instinct 2 / Solar-ի հետ կապահովագրվեք մոլորվելուց, ցանկացած վայր արշավելուց կարող եք վստահ լինել, որ Ձեր ժամացույցը  ունի կապ բազում գլոբալ նավիգացիոն համակարգերի հետ (GPS, GLONASS and Galileo)։ Վերոնշյալ նավիգացիոն համակարգերը հնարավորություն են տալիս կապ ունենալ անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում ՝լեռնագնացություն, վազք դժվարհասանելի վայրերում։ Instinct 2 Solar-ը հնարավորություն է տալիս ճշգրիտ կողնորոշվել տեղանքում, քանզի այն ունի ճշգրիտ բարձրաչափ (altimeter, barometer) և 3 եռառանցք էլեկտրոնային կողմնացույց։

Եթե Ձեր սմարթ ժամացույցը և հեռախոսը կապված են, ապա ցանկացած միջադեպի ժամանակ  այն ծանուցումներ կուղարկի Ձեր հեռախոսի նախապես ընտրած կոտակտներին։

Instinct 2 Solar շնորհիվ կկարողանաք Ձեր վերադարձի ճանապարհը մտովի վերհիշելու փոխարեն ուղղակի օգտագործել հետ դարձի ուղին, որը Ձեր Instinct 2 Solar սմարթ ժամացույցը արդեն ամրագրել էր իր հիշողության մեջ։

Instinct 2 Solar-ի մասին խոսելիս չէինք կարող չանդրադառնալ այդ ժամացույցի բարձր դիմացկունության մասին։ Այն համապատասխանում է ամերիկյան MIL STD 810G ստանդարտին, այս չափանիճին են համապատասխանում բոլոր ռազմական սարքավորումները։ Instinct 2 Solar-ը ջրադիմացկունությունը մինչ 100 մետր է։

Այն դիմացկուն է հարվածներին, ջերմաստիճանային տատանումներին և ամենակարևորը աշխատում է շատ երկար մեկ լիցքավորումից։ Սա միակ մոդելն է Garmin-ի շարքից որ կարող է 0 ից լիցքավորվել միայն արևի էնեգիայից։ Իսկ արշավային ռեժիմում արևի ներքո այն կաշխատի անընդմեջ։

Instinct 2 Solar սպորտային ֆունկցիաները

Instinct 2 Solar-ը ունի բազում սպորտային ֆունկցիաներ նախատեսված վազքի, հեծնվավազգի, լողի, ուժային մարզումների, վիրտուալ վազքի, գոլֆի և շատ այլ սպորտաձևերի համար։ Այս խելացի ժամացույցները կատարում են օրական մարզումների առաջարկներ։ Իսկ ցանկացած մարզումից հետո կստանաք վերականգման ժամանակը, որը թույլ կտա իմանալ, թե երբ պատրաստ կլինեք ևս մեկ այլ ծանր մարզման։ Այն նույնիսկ հաշվի է առնում մարզումների ինտենսիվությունը և գործոնները, ինչպիսիք են սթրեսը, ամենօրյա գործունեությունը և քունը: Այս մոդելը ի տարբերություն իր նախորդի համալրվել է նաև Եռամարտի ծրագրով։ Իսկ 49գ քաշը դա հիանալի ընտրություն է եռամարտիկի համար։

Ժամացույցի լիցքավորումն արևային էներգիայով

Նոր Instinct 2 Solar սմարթ ժամացույցը աչքի է ընկնում մի շարք առավելություններով։ Այդ առավելություներից է մարտկոցի անսահմանափակ կյանքը։ Արևի ուղիղ ճառագայնթների ներքո ընդամենը 3 ժամվա ընթացքում կկարողանաք  վերալիցքավորել Instinct 2 Solar-ը։ Եթե հաճախակի եք գտնվում դրսում, ապա ամենայն հավանականությամբ Ձեր Instinct 2 Solar ժամացույցը  լիցքավորելու կարիք չեք ունենա։ Եթե նախընտրում եք ստանդարտ 45մմ տրամաչափով մոդելը առանց արևային լիցքավորման հնարավորության, ապա կարող եք նույնպես չանհանգստանալ, քանզի լիցքավորումը պահպաանվում է մինչև 28 օր։

Առողջության մոնիթորինգ

Այսօր շատ խելացի ժամացույցներ կան, որոնցով կարելի է հետևել առեղջությանը, Սակայն, Instinct 2 Solar-ը առանձնանում է իր մարմնի մարտկոցի ֆունկցիայով, որի շնորհիվ հեշտությամբ կարող եք գնահատել քնի ազդեցությունը Ձեր օրգանիզմի վրա, սթրեսի մակարդակը օրգանիզմում, սրտի աշխատանքը և այլ կարևոր ցուցանիշներ։ Կարևոր է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կազմակերպել այնպես, որ առողջությունը չվնասվի։ Instinct 2 Solar-ը հնարավորություն է տալիս առողջական վիճակը ճիշտ գնահատելով հանդերձ՝ կազմակերպել ֆիզիկական աշխատանքները։

Օգտվի՛ր այլ հնարավորություններից

Instinct 2 Solar-ը ունի նաև Garmin Pay վճարման համարարգ, այն կազատի Ձեզ դրամապանակը անընդհատ Ձեր մոտ պահելուց։ Garmin Pay-ը իդելական է արշավակաների համար, ովքեր չեն ցանկանում իրենց ծանրաբեռնել տարբեր իրերով։ Ինչպես Garmin-ի այլ նոր մոդելներ, Instinct 2 Solar-ը իր մեջ պարունակում է բազում այլ հնարավորություններ որոնցով դուք ավելի լավ կճանաչեք Ձեր մարմինը։

Սմարթ ժամացույցների մեծ տեսականում մեջ  Instinct 2 Solar-ը ունի իր ուրույն տեղը իր բազմաֆունկցիոնալության և երկա լիցքավորումը պահելու շնորհիվ։ Եթե որոշել եք խելացի ժամացույցներ գնել, ապա Instinct 2 Solar-ը ճիշտ ընտրություն է։