fbpx

epix Pro (Gen 2) – Sapphire Edition | 47 mm with leather band

Sale!

epix Pro (Gen 2) – Sapphire Edition | 47 mm with leather band

Տիտանից մոխրագույն շրջանակ, սև կաշվե գոտիով

SKU: ՄՈԴԵԼԻ ԿՈԴԸ 010-02803-30Sale!

ԴՐԱՄ449000

Իրանի չափսը

Տարբերակ

Out of stock

Description

ՆԿԱՐԱԳԻՐ

EPIX PRO

WITH AMOLED DISPLAY

SEE YOUR STATS IN A

BRILLIANT NEW LIGHT

.

BUILT-IN FLASHLIGHT

THE FIT FOR YOU

42 MM | 47 MM | 51 MM

DESIGNED FOR THE

BOLD

Ստացեք առավելագույնը epix Pro Gen 2 ի հետ

Ամեն օր մարզվեք ներկառուցված սպորտային տարբեր ծրագրերով, 24/7 հետևեք առողջության տվյալներին, միաժամանակ ունենալով մարտկոցի երկար աշխատանք։ Ժամացույցը ունի պայժառ AMOLED էկրան, ամուր պատյան, ինչի շնորհիվ ժամացույցը օգտագործեք ամենուր՝ անկախ զբաղվածության տեսակից և վայրից։


Պայծառ AMOLED էկրան։

16 օր մարտկոցի աշխատանք՝ մեկ լիցքավորումով։
Workouts
Ներկառուցված վառ լուսադիոդային լապտեր։
Music
Մարզումների և հանգստի վերաբերյալ ընդլայնված տվյալներ։

Առողջության և օրգանիզմի վերականգնման բնութագրեր։

SATIQ™ տեխնալոգիան և MULTI-BAND GPS։

Երկար մարտկոցի աշխատանք

Ստացեք մարտկոցի 16 օր աշխատանք՝ սմարթ ռեժիմում, և մինչև 30 ժամ՝ GPS ռեժիմում։

Ներկառուցված վառ լուսադիոդային լապտեր։

Ներկառուցված լուսադիոդային լապտերը ապահովում  է լույսի փոփոխական ինտենսիվություն և թրթռոց, որը կհամապատասխանի Ձեր վազքի տեմպին, ինչպես նաև ունի կարմիր լույսի ռեժիմ, որը կօգնի տեսնել շրջապատող առարկաները մութ ժամանակ։

HILL SCORE

Այս հատկությունը չափում է դեպի բարձունք վազելու Ձեր կարողությունը և գնահատում՝ Ձեր ունեցած առաջընթացը ժամանակի ընթացքում՝ հիմնվելով Ձեր VO2 max-ի և մարզումների պատմության վրա։ Չափում է  նաև Ձեր վազքի ուժը կտրուկ վերելքների վրա և վազքի դիմացկունությունը երկար վերելքների ժամանակ և տալիս է գնահատական՝ հիմնվելով Ձեր կատարողականի վրա՝ ժամանակի ընթացքում:

Գործադրած ջանքերի գնահատական

Այս հատկությունը չափում է ջանքերը երկարատև պահպանելու Ձեր կարողությունը և համակարգում՝ Ձեր տարբեր մարզումների տվյալները, ինչն կօգնի հասկանալ, թե ինչպես են մարզումները ազդում Ձեր ընդհանուր կատարողականի վրա: Այս դինամիկ չափումը օգտագործում է Ձեր VO2 max-ը, կարճաժամկետ/երկարաժամկետ մարզումների ծանրաբեռնվածությունը և այլ գործոններ, որպեսզի գնահատի Ձեր ֆիթնես առաջընթացը՝ VO2 max-ից զատ:

Ամուր դիզայն

epix™ Pro (Gen 2) sapphire 47մմ,  առանձնանում է Garmin-ի լավագույն պրեմիում նյութերի օգտագործմամբ ինչպիսին է՝ տիտանից շրջանակը, շափյուղյա (sapphire) ապակին, ունի  պայժառ AMOLED էկրան։ Ժամացույցը փորձարկված է ամերիկյան ռազմական ստանդարտներով՝ ջրակայունության, ջերմակայունության և դիմացկունության ցուցիչներին համապատասխան։

Գիտելիքը ուժ է

Ձեր առողջության և մարզումների տվյալները պետք է ավելի պարզ մեկնաբանվեն և ապահովեն օգտակար ինֆորմացիա։ Արթնացեք, ամեն օր ստանալով Ձեր առողջության վերաբերյալ ամփոփ «զեկույցով»։ Օգտագործեք մարզումների պատրաստվածության ֆունկցիան, որը դիտարկում է առողջության տարբեր չափումները, ինչը կօգնի հասնելու մարզումների արդյունավետության և ուժերի վերականգնման առավելագույն ցուցանիշին։

Բնութագրիչներ


Մրցումների արդյունքի վիզուալ կանխատեսում

Ստացեք՝ 5կմ-ի, 10կմ-ի, կիսամարաթոնի և մարաթոնի ժամանակ վազքի տեմպի նախնական գնահատական։

PACEPRO™ տեխնոլոգիա

Ներկառուցված GPS-ի միջոցով վազքի տեպմի և արագության մոնիտորինգ։

CLIMBPRO ֆունկցիան

Իրական ժամանակում հետևեք լեռնամագլցման վերավերյալ մի շարք կարևոր տվյալների։

Աստիճանավորված տեմպ

Ունեցեք համարժեք վազքի տեմպը թե՛ հարթ տարածության վրա և թե՛ բարձունք վազելիս՝ գործադրելով նույն ջանքը։

Պատրաստվածության գնահատում

Արթնանալուն պես ստացեք մարզման գնահատական, որը հիմնվում է քնի որակի, վերականգնման, ծանրաբեռնվածության և այլ կարևոր տվյալների վրա, ինչը կօգնի կողմնորոշվել՝ լավ օր է արդյունավետ մարզումների համար թե՝ ոչ։

Մարզումների կարգավիճակ

Պատկերացում կազմեք Ձեր մարզումների մասին և իմացեք, արդյոք արդյունավետ են մարզումները թե ոչ։

Արդյունավետության ցուցիչներ

Հետևեք Ձեր արդյունավետությանը մարզումների ընդլայնված ցուցիչներով, ինչպիսին էVO2 max-ը, ծանրաբեռնվածությունը և այլն։

Իրական ժամանակում գործադրած ջանքերը

Օգտագործեք այս տվյալները, որպեսզի հետևեք թե ինչքան ուժ եք գործադրում և վերահսկեք այն։

Առաջարկվող ամենօրյա մարզումներ

Տեսեք Ձեր ամենօրյա առաջարկվող մարզումները շաբաթվա համար, ինչը հիմնվում է յուրաքանչյուր շաբաթ Ձեր կատարած ակտիվությունների վրա։

Ուժերի վերականգնման առաջարկ

Մինչ հաջորդ ինտենսիվ մարզումները, իմացեք, թե ինչքան ժամանակ է Ձեզ անհրաժեշտ ուժերի վերականգնման համար՝ հիմնվելով վերջին մարզումների վրա։

Մրցավազքի վիջեթ

Պատրա՛ստ եղեք հաջորդ մրցավազքին, հետևելով մարզումների վերաբերյալ խորհուրդներին, անհատականացված ամենօրյա առաջարկվող մարզումներին և ավելին։

Վազքի հզորություն

Ժամացույցի վրա հետևեք, թե վազքի ժամանակ որքան ուժ եք գործադրում, սա թույլ կտա կառավարել ձեր գործադրած ջանքերը վազքի ընթացքում:

Garmin Coach անձնական մարզիչ

Garmin Coach-ը մշակում է մարզումների պլան` ներառյալ 5կմ-ի, 10կմ-ի և կիսամարաթոնային հեռավորություններ, հետևում Ձեր մարզվելուն և օգնում հասնել նպատակներին:





Ակտիվության առանձնահատկություններ


Հետևեք Ձեր ակտիվությանը

Օգտագործեք նախապես ներբեռնված ակտիվության պրոֆիլները՝ Ձեր ակտիվության տվյալների մասին պատկերացում կազմելու համար։ Այժմ կարող եք հետևել այնպիսի թիմային սպորտաձևերի, ինչպիսին է ֆուտբոլը, թենիսը և այլն։

HIIT մարզումներ

Օգտագործեք այս պրոֆիլը Ձեր մարզումներին հետևելու համար, ներառյալ AMRAP, EMOM, Tabata և այլ գործածվող վարժություններ։

Անիմացիոն մարզումներ

Ժամացույցում առկա են անիմացիոն կարդիո, ուժային, յոգա և պիլատեսի մարզումներ, որոնք կարող եք դիտել ժամացույցի էկրանին:

Լեռնադահուկներ և սնոուբորդ

Ստացեք վերելքի և վայրէջքի տվյալներ, այդ թվում, ունենալով նաև արագության, քայլի երկարության և թեքության մասին տվյալներ։

Դահուկավազքի դինամիկ տվյալներ

Համակցելով HRM-Pro Plus պուլսոմետրը Epix Pro-ին դահուկորդը կստանա փաստացի ծանրաբեռնվածությունը, և կհետևի հզորության դինամիկային։

Սերֆինգի հատկություններ

Օգտագործելով սերֆինգի գործունեության պրոֆիլը գրանցեք Ձեր «որսած» ալիքների թիվը, առավելագույն ժամանակը, անցած հեռավորությունը և այլն։

Surfline® տեսախցիկ

Ստեղծեք տեսանյութ յուրաքանչյուր ալիքի համար, որը դուք վարում եք Surfline® տեսախցիկի առջև՝ ունենալով Surfline Sessions™ տեխնոլոգիայի աջակցությունը։
Օգտագործեք Surfline վիդջեթը՝ տեսնելու մակընթացությունը, ալիքի բարձրությունը, քամու ուժգնությունը և սերֆինգով զբաղվելու համար վայրի վարկանշային տվյալները մոտակա հինգ սերֆինգի անցկացման վայրերի մասին։

MTB դինամիկա

Հետևեք յուրաքանչյուր լեռնային հեծանվարշավի տվյալներին, ինչպես նաև Grit™ և Flow™ հատուկ պարամետրերով գնահատեք արահետի բարդությունները և վայրէջքների սահունությունը։

Նավիգացիայի առանձնահատկությունները


OUTDOOR MAPS+

Բաժանորդագրվեք Outdoor Maps+ -ին և մուտք ունեցեք պրեմում քարտեզներին (ներառում է ԱՄՆ տարածքը) և արբանյակային պատկերներին (գլոբալ)՝ անմիջապես ներբեռնված Ձեր ժամացույցում։

SATIQ տեխնոլոգիա

Ստացեք վայրի բարձր ճշգրտություն multi-band GPS-ի միջոցով՝ միաժամանակ ունենալով մարտկոցի օպտիմալ աշխատանք։

ABC սենսորներ

Ճամփորդելիս ունեցեք բարոմետրիկ ալտիմետրի, եռառանցք կողմնացույցի աջակցությունը։

Տոպո քարտեզների ներբեռնման հնարավորություն

Աշխարհի ցանկացած վայրից ներբեռնեք տոպո քարտեզներ Ձեր ճանապարհորդությունների համար։ Օգտագործեք ներկառուցված Wi-Fi®, որպեսզի ներբեռնեք քարտեզները և իրականացնեք թարմացումներ ինչպես քարտեզի այնպես էլ ծրագրի համար՝ առանց համակարգչի օգնության։

SKIVIEW™ քարտեզներ

Դահուկասահքի սիրահարներին առաջարկվում է նախապես ներբեռնված SkiView քարտեզներ՝ ուսումնասիրելու աշխարհում ավելի քան 2000 լեռնադահուկային հանգստավայրերը և գնահատելու բարդությունները։

Գոլֆի դասընթացներ

Ստացեք CourseView-ի գոլֆի ավելի քան 43 000 դաշտային գունավոր քարտեզների օգտագործման իրավունք ամբողջ աշխարհում։ Օգտագործեք PlaysLike Distance-ը նշանառման և հեռավորության գնահատման համար։

NEXTFORK™ քարտեզի ուղեցույց

Այս հատկության շնորհիվ քարտեզի վրա կարող եք տեսնել մինչև հաջորդ խաչմերուկ ընկած հեռավորությունը և արահետի անունը։

UP AHEAD ֆունկցիան

Ստացեք մի շարք կարևոր ինֆորմացիաներ ընտրված երթուղու մասին․ օրինակ հանգստի հիմնական կետերի մասին։

Երթուղիների առաջարկներ

Քարտեզի վրա ուղղակի նշեք Ձեր երթուղու սկզբնակետն ու վերջնակետը և ժամացույցը կառաջարկի այնտեղ հասնելու և վերադարձի լավագույն ուղիները։

Դասընթացներ կետ առ կետ ուղղություններով

Ստեղծե՛ք կամ փնտրե՛ք մարզումների կուրսերը Garmin Connect հավելվածում կամ համաժամանակեցրեք Ձեր երրորդ նախընտրելի հարթակից և ստացեք համապատասխան ցուցումներ։

Առողջության մոնիտորիգ


Առավոտյան տեղեկատվություն

Ստացեք քնի, պուլսի, եղանակի, ինչպես նաև մարզումների վերաբերյալ համապատասխան ինֆորմացիան ժամացույցի առավոտյան «հաշվետվությունում»:

HRV գնահատական

Ավելի լավ պատկերացում կազմեք Ձեր առողջական վիճակի մասին, ուժերի վերականգնման և մարզումների արդյունավետության մասին՝ քնած ժամանակ։

Պուլսի հետևում անմիջապես ժամացույցից

Մարզումների ընթացքում հետևեք Ձեր սրտի զարկերի փոփոխությանը, որը Ձեզ կհուշի արդյոք աէրոբ թե՞ անաէրոբ զոնայում եք գտնվում և ըստ դրա որոշեք մարզումների արդյունավետությունը։

PULSE OX սենսոր

Բարձր տեղանքում, օրգանիզմի հարմարվելիս կամ քնի ժամանակ, ժամացույցը կատարում է պուլսի մոնիթորիգ, ինչի շնորհիվ հաշվում է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը։   

Քնի մոնիթորինգ և քնի գնահատում

Իմացեք, թե ինչպես է Ձեր մարմնի էներգիան վերականգնվում՝ ունենալով քնի փուլերի, ինչպես նաև Pulse Ox2- ի և շնչառության տվյալների ամբողջական վերլուծություն:

JET LAG խորհրդական

Նվազագույնի հասցրեք ժամային գոտու փոփոխության հետևանքները, լույսի ազդեցության, քնի ժամանակացույցի և վարժությունների վերաբերյալ ուղեցույցով:

Body Battery™ մարմնի էներգիայի մոնիտորինգ

Հետևեք Ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը:

Սթրեսի հետևում

Պարզեք` դուք հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում:

HEALTH SNAPSHOT™ գործառույթ

Կատարեք երկու րոպե տևողությամբ սեանս՝ գրանցելով մի քանի կարևոր տվյալների ցուցիչներ, այնուհետև ստեղծեք հաշվետվություն համատեղելի Garmin Connect™ ծրագրի միջոցով և կիսվեք Ձեր տվյալներով:

Ակլիմիտիզացիա

Տեսեք, թե ինչպես եք դիմանում ընթացիկ բարձրությանը և ջերմության տատանումներին՝ հիմք ունենալով Ձեր առողջության տվյալները։

Կապ


Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես ձեր ժամացույցի վրա՝ կցելով այն ձեր սմարթֆոնին:

Երաժշտության ներբեռնման հնարավորություն

Հեշտությամբ ներբեռնեք երգեր ժամացույցի մեջ, կամ օգտվեք Spotify-ի, Deezer-ի կամ Amazon Music-ի երաժշտական ծրագրերից:

Garmin Pay™ անհպում վճարային համակարգ

Կատարեք վճարումներ հենց ժամացույցի էկրանից, տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը (վճարային համակարգը հասանելի է Հայաստանում):

Անվտանգության և հետևման հնարավորություններ

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն զգում է, որ վտանգավոր իրավիճակում եք, այն ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է Ձեր վստահված կոնտակներին։

Բաժնետոմսերի հետևում

Հետևեք Ձեր նախընտրած, մինչև 50 բաժնետոմսերին՝ անմիջապես Ձեր դաստակից։

CONNECT IQ™ ծրագիր

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից։

Մարտկոցի աշխատանքի կարգավորում

Հետևեք, թե ինչպես են տարբեր կարգավորումներն ու տվիչները ազդում մարտկոցի աշխատանքի վրա, որպեսզի կարողանաք փոփոխություններ մտցնել և երկարացնել մարտկոցի աշխատանքը։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԼՐԱԿԱԶՄ