fbpx

Մոդել/Գույն

Venu® 2 Plus

AMD229000

Slate Stainless Steel Bezel With Slate Case And Brown Leather Band

Out of stock

Description

Նկարագիր

ԿԱՏԱՐԵՔ ԶԱՆԳԵՐ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

Իմացեք ձեր մարմնի մասին ավելին՝ առողջության և ֆիթնեսի համար նախատեսված բարելավված  գործառույթների շնորհիվ։ Նաև վայելեք ձեր ձեռքից զանգեր կատարելու հարմարավետությունը, երբ ժամացույցը համակցված է ձեր սմարթֆոնին։  

AMOLED display
Garmin Venu 2 Plus սմարթ ժամացույցի միջոցով կատարեք զանգեր, երբ այն համակցված է Ձեր սմարթֆոնին*։

Ձայնային հրահանգներով ստեղծեք տեքստային հաղորդագրություններ և կամ պատասխանեք նրանց՝ համատեղելի սմարթֆոնի ձայնային օգնականի միջոցով։
Music
Առողջության մոնիթորինգը և ֆիթնես գործառույթները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմում։
sports apps
Մարզվեք՝ ավելի քան 25 ներբեռնված սպորտային հավելվածների օգնությամբ։
animated workouts
Ներբեռնեք երաժշտությունը ձեր ժամացույցի մեջ և լսեք անլար ականջակալներով, նույնիսկ, եթե հեռախոսը ձեզ հետ չէ։
Battery Life
Պայծառ AMOLED էկրան և մինչև 9 օր մարտկոցի աշխատանք։ 

Երբ փնտրում ես յուրօրինակ նվեր

Գարմինի սմարթ ժամացույցը միշտ սպասված նվեր է յուրաքանչյուրի համար։ Այս պայծառ, բյուրեղյա մաքուրAMOLED էկրանով սմարթ ժամացույցը հենց այն է, ինչ փնտրում եք։

Նրանցհամար, ովքերհետևում են trand-ին

Թրենդային սմարթ ժամացույց, գեղեցիկ, ամուր (Corning® Gorilla® Glass 3) ապակիով, չժանգոտվող պողպատե շրջանակով, հարմարավետ սիլիկոնե գոտիով, որը միշտ կընդգծի քո ոճը։

Tune in to your

body and mind.

HEALTH SNAPSHOTհնարավորություն

Էկրանի վրա միաժամանակ տեսեք ձեր պուլսը, շնչառությունը, սթրեսը, արյան մեջ թթվածնի պարունակությունը և այլն։ Հետևեք տվյալների պատմությանը Garmin Connect ™ հավելվածի միջոցով։

Body Battery™ մարմնի էներգիայի մոնիտորինգ

Հետևեք ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը:

Pulse Ox սենսոր

Pulse Ox սենսորը չափում է օրվա ընթացքում ձեր արյան մեջ թթվածնի պարունակությունը և քնելիս ցույց է տալիս, թե որքան թթվածին է ձեր մարմինը յուրացրել:

Սթրեսի հետևում

Պարզեք `դուք հանգիստ, հավասարակշռվա՞ծ, թե՞ սթրեսային օր եք անցկացնում: Ծանուցումներով ձեզ կհուշի նաև կարճ շնչառական վարժություններ կատարել, սթրեսի մակարդակը նվազեցնելու համար:

Կանանց առողջության հետևում

Garmin Connect ™ ծրագիրը թույլ է տալիս հետևել մինստրուալ ցիկլին կամ հղիությանը: Նշեք ախտանիշները և ստացեք վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված ձեր վիճակի կարգավորմանը։ Նշենք որ, Women’s Health Tracking հավելվածի շնորհիվ կարող եք անմիջապես ժամացույցի վրա դիտել և մուտքագրել անհրաժեշտ տվյալները։

Ջրի մոնիտորինգ

Մուտքագրեք ձեր ամենօրյա հեղուկի օգտագործման չափաբաժինը և ստացեք հիշեցումներ՝ երբ խմելու ժամանակն է: Համակարգը թույլ է տալիս մուտքագրել ավտոմատ հեղուկի ընդունման չափը՝ կախված ակտիվության ընթացքում կորցրած հեղուկի չափից։

Շնչառության հետևում

Շնչառության մոնիտորինգ ողջ օրվա ընթացքում, նաև մարզումների ժամանակ: 

Քնի վերահսկում

Garmin Venu 2 Plus սմարթ ժամացույցի օգնությամբ ստացեք ամբողջական պատկերացում Ձեր քնի մասին, ինչպես նաև Pulse Ox¹- ի և շնչառության տվյալների համադրմամբ:

Սրտի պուլսի հետևում

Ժամացույցը անընդհատ հետևում է ձեր սրտի պուլսին և կզգուշացնի, եթե այն բարձր է նորմայից: Այն նաև օգնում է չափել, թե որքան եք ծանրաբեռնված մարզումների ընթացքում:

Ճիշտ շնչառություն

Երբ ուզում եք հանգստանալ կամ կենտրոնանալ, կարող եք շնչառական վարժություններ անել, և այս ժամացույցը կհետևի ձեր սթրեսին և շնչառությանը ՝ օգնելու ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես եք շնչում:

Ֆիթնես տարիք

Garmin Venu 2 Plus սմարթ ժամացույցը օգտագործելով ձեր շաբաթական ակտիվության, պուլսի, ինչպես նաև օրգանիզմում առկա ճարպի տոկոսային ցուցանիշները, սահմանում է ձեր ֆիթնես տարիքը։ Ինչպես նաև Ֆիթնես տարիքի նվազեցման համար կարող եք խորհուրդներ ստանալ անմիջապես հավելվածի միջոցով։

Move your body.

Անիմացիոն մարզումներ

Ժամացույցում առկա են անիմացիոն կարդիո, ուժային, յոգա և Պիլատեսի մարզումներ, որոնք կարող եք դիտել ժամացույցի էկրանին: Ընտրեք անիմացիոն մարզումներից ձեր նախընտրածը և հետևեք դրանց կամ ներբեռնեք ավելին Garmin Connect հավելվածից:

Սպորտային մարզումներ

25-ից ավելի սպորտային ծրագրերի միջոցով (GYM, վազք, լող, հեծանիվ, կարդիո, յոգա և այլն) մարզվեք և hետևեք կալորիաների ծախսին, շնչառությանը, ջրազրկմանը և այլ կարևոր ցուցանիշների։  

Ընդլայնված ուժային մարզում

Այս մանրամասն պրոֆիլը թույլ է տալիս օգտագործել վերահաշվարկի գործառույթը, և հենց ժամացույցի էկրանին տեսնել կատարած ուժային վարժությունների անձնական ռեկորդը։ Բացի այդ, ժամացույցի էկրանին տեսանելի է մարզման ընթացքում աշխատող մկանային խմբերի գրաֆիկական պատկերը։

HIIT մարզումներ

Օգտագործեք այս նոր պրոֆիլը ձեր մարզումներին հետևելու համար, ներառյալ AMRAP, EMOM, Tabata և այլ գործածվող վարժություններ։ Սահմանեք մարզման փուլերը, ծանրաբեռնվածության աստիճանը, հանգստի միջակայքը և այլն։  

Ստեղծիր մարզման ծրագիր

Օգտագործելով ավելի քան 1,600 մարզումները՝ կարող եք ստեղծել ձեր մարզումների հաջորդականությունը Garmin Connect հավելվածում և ներբեռնել դրանք ժամացույցի մեջ:

Garmin Coach անձնական մարզիչ

Ներբեռնեք անձնական վազքի մարզիչ ձեր ժամացույցի վրա, որը կօգնի ձեզ մարզվել 5կմ, 10կմ կամ կիսամարաթոնի համար:

Ինտենսիվ մարզման րոպեներ

Մենք թարմացրել ենք ինտենսիվության րոպեների հնարավորության սահմանը, որպեսզի կարողանաք որոշել, թե օրվա որ հատվածում և ինչպիսի ակտիվության շնորհիվ եք վաստակել այդ րոպեները։

We’re making it

easy to stay

connected.

Սմարթ ծանուցումներ

Ստացեք նամակները, հաղորդագրությունները և ծանուցումները անմիջապես ձեր ժամացույցի վրա: Ուղարկեք նախապես ստեղծված տեքստային հաղորդագրություններ, եթե ունեք Android™ համակարգով աշխատող հեռախոս կամ պատասխանեք ձայնով։

Երաժշտության ներբեռնման հնարավորություն

Հեշտությամբ ներբեռնեք երգեր ժամացույցի մեջ, կամ օգտվեք Spotify-ի, Deezer-ի կամ Amazon Music-ի երգացանկերից (կարող է պահանջվել բաժանորդագրում): Միացեք անլար ականջակալներով (առանձին է վաճառվում) և վայելեք երաժշտությունն ամենուր:

Անվտանգության և հետևման հնարավորություններ

Արտակարգ իրավիճակում, երբ օգնության կարիք ունեք,  հեշտությամբ հաղորդագրություն ուղարկեք ձեր գտնվելու մասին նախապես ընտրված կոնտակտներին, երբ ժամացույցը համակցված է համատեղելի սմարթֆոնի հետ։ Դուք նույնիսկ կարող եք նշանակել արտակարգ իրավիճակների համար նախատեսված կոնտակտ, որին կարող է զանգահարել ձեր ժամացույցը, օրինակ՝ տեղական շտապ օգնության ծառայությունները:

Garmin Pay™ անհպում վճարային համակարգ

Garmin Venu 2 Plus սմարթ ժամացույցի օգնությամբ կատարեք անկանխիկ վճարումներ ակտիվացնելով Garmin Pay համակարգը,  տանը թողեք վճարային քարտն ու կանխիկ գումարը (վճարային համակարգը հասանելի է Հայաստանում):

CONNECT IQ™ STORE

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին CONNECT IQ™ STORE- ից

GARMIN CONNECTծրագրի հետ համատեղելիություն

Հետևեք Ձեր առողջության և ֆիթնեսի մասին բոլոր տեղեկություններին մեկ տեղում: Garmin Connect- ը աշխույժ առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են շփվել, մրցել և կիսվել տվյալներով:

Wear it all day

and anywhere.

Մարտկոցի երկար աշխատանք և արագ լիցքավորում

Garmin Venu 2 Plus սմարթ ժամացույցի մեկ լիցքավորումով կաշխատի՝ 9 օր խելացի ժամացույցի ռեժիմում, մինչև 24 ժամ GPS ռեժիմում և մինչև 8 ժամ GPS ռեժիմում` երաժշտությամբ:

Մարտկոցի խնայողության ռեժիմ

Կարգավորումներում անջատելով ժամացույցի մի շարք հնարավորություններ, կարող եք հասնել ժամացույցի մարտկոցի ավելի երկար աշխատանքին։  

Ջրադիմացկունություն

Այս ժամացույցի ջրադիմացկունությունը 5 ATM է, այն հարմարավետ է լողալու, ցնցուղ ընդունելու կամ սպա-օրվա համար:

*Garmin- ի սմարթ ժամացույցները համատեղելի են Android և IOS պլատֆորմով հեռախոսների հետ։

View current supported country, payment network and issuing bank information

Activity tracking accuracy

This is not a medical device and is not intended for use in the diagnosis or monitoring of any medical condition; see Garmin.com/ataccuracy. Pulse Ox not available in all countries

Index or Index S2 smart scale (sold separately) required to use body fat percentage metric for fitness age feature

When paired with a compatible smartphone. For safety and tracking features requirements and limitations, see Garmin.com/safety

Android is a trademark of Google LLC. SPOTIFY and the Spotify logo are among the registered trademarks of Spotify AB. Amazon Music and all related logos are trademarks of Amazon.com, Inc. or its affiliates.

Տեխնիկական տվյալներ

Գլխավոր

Ապակու նյութըCorning® Gorilla® Glass 3
ՇրջանակըՉժանգոտվող պողպատ
Պատյանի նյութըՄանրաթելային- ամրացված պոլիմեր, դարձերեսի չժանգոտվող պողպատով
Արագ փոխվող գոտիներայո (20 մմ, գործարանային ստանդարտ)
Գոտիի նյութըՍիլիկոն
ֆիզիկական չափսերը43.60 x 43.60 x 12.60 մմ, հարմար է 125-1900մմ շրջագծով դաստակին
Թաչսքրին
Գունավոր էկրան
Էկրանի չափսը1.30″ (33.0 մմ) անկյունագիծ
Էկրանի խտությունը416 x 416  պիկսել
էկրանի տիպըAMOLED,  
Քաշ51.0 գ
Մարտկոցի աշխատանքըՍմարթ ռեժիմում՝ մինչև 9 օր
GPS ռեժիմում + երաժշտություն՝ մինչև 8 ժամ
GPS ռեժիմում՝ 24 ժամ
Մարտկոցի խնայող ռեժիմում 10 ժամ
Ջրակայունություն5 ATM
Հիշողություն/Պատմություն200 ժամ ակտիվության տվյալներ

Ժամացույցի հատկություններ

Օր/ժամ
GPS ժամի սինխրոնացում
Ավտոմատ ամառային ռեժիմ
Զարթուցիչ
Թայմեր
Վայրկյանաչափ
Արևածագ/մայրամուտ

Առողջության մոնիթորինգ

Սրտի պուլսի չափում դաստակից ցանկացած պահի
Հանգիստ վիճակում սրտի պուլսի չափում
Ոչ նորմալ սրտի ռիթմի ազդանշաններըայո (բարձր և ցածր)
Շնչառության գնահատում  (24X7)
Արյան մեջ թթվածնի հագեցվածությունԱյո, (ստուգում  ըստ ցանկության  օրվա ընթացքում, քնած ժամանակ)
Ֆիթնես տարիք
BODY BATTERY™ էներգիայի մոնիտոր 
Սթրեսի մոնիթորինգ
Հանգստի հուշում
Հանգստի շնչառական վարժություններ
Քնի մոնիթորինգԱյո (ընդլայնված)
Քնի գնահատում և ինֆորմացում
Ջրի մոնիթորինգ
Կանանց առողջության հետևում
Կանանց անհրաժեշտ խորհրդատվություն

Սենսորներ

GPS
GLONASS
GALILEO
GARMIN ELEVATE™ սրտի մոնիտոր
Բարոմետրիկ ալտիմետր
Կողմնացույց
Գիրոսկոպ
Աքսելերոմետր
Ջերմաչափ
Լուսավորության ցուցիչ
Արյան թթվածնի հագեցվածության մոնիտոր PULSE OX

Առօրյա սմարթ հատկություններ

Կապի միջոցներBluetooth®, ANT+®, Wi-Fi®
CONNECT IQ™ (ներբեռնվող ժամացույցի էկրաններ, ծանուցումներ, ծրագրեր)
Սմարթ ծանուցումներ
Տեքստի ճանաչում/չպատասխանած զանգին տեքստային հաղորդագրություն ուղարկել (Android™ միայն)
Օրացույց
Եղանակ
Սմարթֆոնի երաժշտության կառավարում
Ժամացույցի երաժշտության կառավարում
Երգերի պահոցՄինչև 650 երգի ներբեռնում
Գտնել իմ հեռախոսը
Գտնել իմ ժամացույցը
Սմարթֆոնների հետ համատեղելիությունiPhone®, Android™
Համատեղելիություն GARMIN CONNECT™ MOBILE հետ
GARMIN PAY™ վճարային համակարգ
Հեռախոսային զանգերի կատարում և ձայնային օգնականի աջակցություն

Անվտանգության և հետևելու հատկություններ

LIVETRACK
Պատահարի արձանագրում ակտիվության ընթացքում
Օգնություն

Ակտիվությանը հետևելու առանձնահատկություններ

Քայլաչափ
Շարժման բար/ ակտիվ և պասիվ վիճակների համադրում
Ավտո նպատակ (հաշվում է ձեր միջին ակտիվությունը եվ նշանակում ամենօրյա նպատակ )
Այրված կալորիաներ
Աստիճանների բարձրացում
Անցած ճանապարհի հաշվարկ
Ինտենսիվության րոպեներ
TRUEUP™
MOVE IQ™
GARMIN CONNECT™ CHALLENGES APP

Gym և ֆիթնես մարզումների առանձնահատկություններ

Առկա GYM ակտիվության տեսակներՈւժային, կարդիո և էլիպտիկալ մարզումներ, մագլցում, ստեպ վարժանքներ, յոգա, պիլատես, շնչառական վարժանքներ
Կարդիո մարզումներ
Ուժային մարզումներ
HIIT մարզումներ
Յոգայի մարզումներ
Պիլատեսի մարզումներ
Անիմացիոն մարզումներ ժամացույցի էկրանին
Ժամացույցի էկրանին մարզումների ընթացքում աշխատած մկանների պատկեր
Ավտոմատ ինտերվալների հաշվարկ

Մարզումների պլանավորման և վերլուծության առանձնահատկություններ

HR գոտիներ
HR ծանուցումներ
HR կալորիաներ
% HR MAX
HR հեռարձակում (տվյալների փոխանակում ANT+ի միջոցով կապակցված սարքին)
Շնչելու հաճախականությունը (վարժանքի ընթացքում)Յոգա և շնչառական մարզումներ
GPS արագություն և հեռավորություն
Անհատական էջ
Անհատական ակտիվության պրոֆիլ
AUTO PAUSE®
Ընդլայնված  մարզումներ
Ներբեռնվող մարզումների ծրագրեր
AUTO LAP®
MANUAL LAP
VO2 MAX (RUN)
Հպումով կոճակների արգելափակում
Ավտո սքրոլ
ACTIVITY HISTORY ON WATCH
PHYSIO TRUEUP

Վազքի առանձնահատկություններ

Առկա վազքի պրոֆիլներՎազք, վազք վազքուղում, վազք վազքասարքի վրա
GPS-ի միջոցով վազքի հեռավորության, արագության, տեմպի արձանագրում
CADENCE (քայլերի քանակը րոպեում)
Վազքի վարժանքներ
Մրցման պլանավորում

Գոլֆի առանձնահատկություններ

Հեռավորություն կանաչից/ մոտ, միջին և հեռու
Մարզումների տիրույթ/ դոգլեգներ
Հարվածի հեռավորության, ուժի  հաշվարկAutomatic
Թվային հաջողությունների ցանկ
Ստատիկ թրեքներ (դիրքեր, հեռանկարներ, կանաչ տարածք)
GARMIN AUTOSHOT™
Կանաչ տեսքի ցուցադրում ձեռքով կախված գտնվելու վայրից
Վտանգներ և նպատակակետեր
PINPOINTER
Ռաունդի ժամանակացույց/ օդոմետր
AUTOMATIC CLUB TRACKING COMPATIBLE (REQUIRES ACCESSORY)

Արտաքին սպորտաձևերի առանձնահատկություններ

Առկա արտաքին սպորտաձևերի պրոֆիլներ Արշավ, մագլցում փակ տարածքում, բոլդերինգ, դահուկավազք, սնոուբորդինգ, XC դահուկավազք, թիավարում՝ կանգնած, թիավարել՝ նստած
Վերադարձ մեկնարկին
Վերելքի և անկման հաղթահարում
Տարածքի չափումայո (via Connect IQ™)
Որսորդության և ձկնորսության օրագիրայո (via Connect IQ™)
Արևածագ/մայրամուտայո (via Connect IQ™)

Հեծանվավազքի առանձնահատկություններ

Ծանուցումներ /կատարած նպատակակետերին հասնելիս, պտույտն ավարտելիս, հեռավորությունը հաթահարելիս, սրտի ռիթմի և կալորիաներիայրման սահմանին հասնելիս/
Առկա հեծանվավազքի պրոֆիլներՀեծանվավազք, ներսում/դրսում
Համատեղելիություն VARIA™ RADAR (REAR-FACING RADAR)
Համատեղելիություն VARIA™ LIGHTS
Արագության և պտույտների հաշվարկ (տվիչով)

Լողի առանձնահատկություններ

Առկա լողի պրոֆիլներԼող լողավազանում
Լողավազանի լողի առանձնահատկություններ (հեռավորություն, ձեռքի պտույտների ինտերվալ. ուժ, քանակ , լողորդի արդյունավետություն/
Լողի ոճի որոշում (FREESTYLE, BACKSTROKE, BREASTSTROKE, BUTTERFLY) (միայն լողավազանում)
Հանգստի թայմեր (միայն լողավազանում)
Ժամանակի և հեռավորության ծանուցումներ
Սուզված լողի դեպքում սրտի ռիթմ

Երեխաների գործունեության հետևման առանձնահատկություններ

TOE-TO-TOE™ CHALLENGESայո (ըստ ցանկության Connect IQ հավելված)
Լրակազմ
  • Venu® 2 Plus
  • Լիցքավորման լար
  • Փաստաթղթեր
Տեսանյութ
Աքսեսուարներ

Համատեղ սարքեր

Additional information

Shop by Series

Venu