fbpx

Մոդել/Գույն

Tacx FLUX S Smart Trainer

AMD299000

Հատուկ նվեր գնման ժամանակ

Description

Նկարագիր

Tacx FLUX S խելացի մարզիչի հետ հեծանվավազքը կդառնա էլ ավելի հաճելիև արդյունավետ

Այս՝ Tacx FLUX S խելացի մարզասարքը, հեծանվավազքի իր հնարավորություններով և էներգիայի ճշգրիտ չափումներով հանդերձ, ներառում է այն ամենը, ինչ հարկավոր է հաճելի և արդյունավետ հեծանվավազքի համար՝ տանը կամ մարզասրահում։


Չափեք ձեր տվյալները 3%-ի շեղման ճշտությամբ։

Սարքը աշխատում է փափուկ և անձայն։ Այնպես որ, մարզվեք՝ երբ կցանկանաք։

Օգտվե՛ք ձեր նախընտրելի ծրագրերից՝ ներառյալ Zwift ևTacx-ը։ 

Մոդելավորված թեքությունները կօգնեն ձեզ հաղթահարելու նույնիսկ ամենադժվարին սպրինտները։

Մարզվեք թե՛ նստած և թե՛ կանգնած դիրքերով՝ ինչպես ձեզ է հարմար։

Ride hard, train

with confidence.

Ճշգրիտ և հուսալի տվյալներ

Այս խելացի մարզիչը հատուկ նախատեսված է նրա համար, որ հետևեք ձեր տվյալներին ու գրանցած հաջողություններին՝ հուսալի և ճշգրիտ չափումների միջոցով։ Էներգիայի հզորության, արագության և րոպեյում պեդալների պտույտը հաշշվում է 3% շեղման ճշգրտությամբ։

Պատրա՞ստ ես սպրինտ անելու

FLUX S խելացի մարզասարքի լավ բալանսավորված կառուցվածքը և հենակի մեծ տարածքը ապահովում են առավելագույն կայունություն, նույնիսկ 1500 վատ հզորության սպրինտների դեպքում։

Հաղթահարեք բարձրությունները

FLUX S խելացի մարզասարքը ապահովում է մինչև 10% թեքության հնարավորություն, որպեսզի մարզումները դարձնեք էլ ավելի արդյունավետ։

Իրական զգացողություններ

7 կգ քաշով այս ծանր թափանիվը ապահովում է իրական հեծանվավազքի զգացողություններ։

Մարզվեք անաղմուկ

Այս խելացի մարզասարքը ունի վիբրացիայի և աղմուկի ցածր մակարդակ, ինչը թույլ է տալիս ձեզ մարզվել՝ երբ որ կամենաք։

It’s fully

connected, so you

can train your

way.

Համատեղելիություն այլ ծրագրերի հետ

FLUX S խելացի մարզասարքը փոխանակվում է տվյալներով BLUETOOTH® ևANT+® FE-C -ի միջոցով, դրա շնորհիվ էլ այն կարող է աշխատել այնպիսի ծրագրերի հետ, ինչպիսին է TrainerRoad-ը և Zwift-ը։

Ավտոմատ ռեժիմի հնարավորություն

Մարզասարքը կարող եք օգտագործել ավտոմատ ռեժիմում։ Առանց միացումների, սարքը մոդելավորում է հարթ ճանապարհ և ինչքան արագ եք պտտում պեդալը, դրան զուգահեռ մեծանում է դիմադրությունը։

Համատեղելիություն այլ սարքերի հետ

FLUX S խելացի մարզասարքը կարող եք միակցել մի քանի տարբեր սարքերի հետ միաժամանակ, ինչը թույլ է տալիս օգտվել Tacx-ի ծրագրերից և միևնույն ժամանակ հետևել ձեր տվյալներին հեծանվային համակարգչով։

TACX մարզումների ուսուցման ծրագրակազմ

Օգտվեք 100-ից ավելի բարձրորակ իրատեսական վիդեոներից, ինչը թույլ կտա ձեզ զգալ, որ ճամփորդում եք Ալպերի թեք բլուրներով կամ Միլանի սալաքարե ճանապարհներով։

TACXմարզումների ուսուցման պլան

Օգտվեք վերապատրաստման ծրագրերից՝ նախատեսված ձեր իսկ մարզավիճակի համար, որը կօգնի հասնել ձեր առջև դրված նպատակին։ Մրցեք ձեր հակառակորդների հետ, ներբեռնեք և կիսվեք տվյալներով, վարելիս օգտվեք 3-D քարտեզներից և այլն։

The Bluetooth word mark and logos are registered trademarks owned by Bluetooth SIG, Inc. and any use of such marks by Garmin is under license.

Տեխնիկական տվյալներ

Գլխավոր

Ֆիզիկական չափսեր26.4″ x 25.3″ (670 x 642 մմ)
Քաշ52 lbs (23.6 կգ)
Բարձրություն18.1″ (460 մմ)

Կապի միջոցներ

Անլար կապANT+, BLUETOOTH 
Կառավարման միջոցներՍմարթֆոն, պլանշետ,  ANT+ հեծանվային համակարգիչ, ավտոմատ աշխատանք, համակարգչի հետ աշխատանք ANT+ ալեհավաքի միջոցով
Տվյալների դիտման հնարավորությունհեծանվային համակարգիչ, համակարգչի հետ աշխատանք ANT+ ալեհավաքի միջոցով, սմարթֆոն, պլանշետ։

Փակ տարածքում մարզումների առանձնահատկությունները

Մագնիսներ8 մշտական ֆերիտային մագնիսներ և 8 էլեկտրամագնիս
Էլեկտրականության հզորության պահանջ110-240 V
Աստղանիվի հետ համատեղելիությունShimano և SRAM՝ 8-11 արագության, Campagnolo, SRAM XD և XD-R կորպուսներ (վաճառվում է առանձին)։
Չի համապատասխանում SCS մասնագիտացված համակարգին
Սռնիների (axles) հետ համատեղելիությունԵտնամասի հեծանվային բռնիչի լայնությունը։ Մրցարշավային հեծանիվներ – 130մմ, MTB 135 մմ, 142 մմ և 148 mm։ Կոմպլեկտում ներառված է 135 x 10 մմ ադապտր։
Առավելագույն էներգիայի հզորությունը1500 վտ
Առավելագույն թեքությունը10%
Առավելագույն պտույտի պահը22․1 Nm
Արգելակման առավելագույն ուժը65 N
Թափանիվ15.4 lbs (7.6 kg)
Մեխանիկական իներցիա68.8 lbs (31.2 kg)
ԿալիբրացիաՏեմպի դանդաղեցում
Ներկառուցված հնարավորություններԱրագություն, կադենս, էներգիայի հզորություն
Ճշգրտությունը<3% 
Արագության հաշվարկ
Րոպեում ոտնակների պտույտների հաշվարկ
Էներգիայի հզորության հաշվարկ
Լրակազմ
  • FLUX 2 խելացի մարզասարքը
  • Արագ փոխարինվող ամրակ ճանապարհային և լեռնային հեծանիվների համար (5մմ)
  • 1 ամիս Tacx Premium ծրագրային հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն

Additional information

Shop by Series

Tacx Smart trainers