Նոր Garmin epix™ Pro և Fenix 7 pro շարքի առավելությունները և թարմացված ֆունկցիաները

Նոր չափսեր
Եթե Fenix շարքը առաջարկում էր 3 տարբեր չափսերի մոդելներ իսկ EPIX GEN 2 միայն 47մմ տարբերակ ուներ ապա PRO շարքում թե Fenix-ը և թե Epix Pro Gen 2-ը ներկայանում են 3 չափով։ 42մմ, 47մմ և 51մմ, Էվոլյուցյան ցույց տվեց որ AMOLED էկրանը ունի իր սիրահաների բանակը որոնց բավարարում է EPIX մոդելի մարտկոցի աշխատանքը, Ի դեպ այն կազմում է մինչև 31 օր։
42մմ մոդելը առաջարկում է լայն գունային տարբերակներ հատուկ կանանց համար։

Արշավային քարտեզներ և նորացված եղանակի տեսություն:
Եթե սիրում եք արշավներ, ապա այստեղ առանց սմարթ ժամացույցը գրեթե անհնար է: Այլևս կարիք չկա դուրս հանել ձեր հեռախոսը՝ ստուգելու համար, թե որտեղ եք գտնվում, կամ քարտեզին հետևելու համար կարիք չկա հեռախոսը պահել ձեռքում և հետևել ճանապարհին: Այդ ամենը ձեր ձեռքին է: Ներբեռնեք Garmin Explorer հավելվածը և կազմեք կամ կառավարեք Ձեր երթուղին։ Ի տարբերություն Garmin Fenix 7 և Epix Gen 2 մոդելների նորացված Fenix 7 pro և Epix Pro Gen 2 առաջարկում են ավելի հարմարավետ եղանակի տեսութուն և քարտեզագրական տվյալներ։ Եղանակի տեսության մեջ ավելացել է քարտեզի վրա իրական ժամանակում եղանակային փոփոխությունների ցուցադրումը, երևում է ամպրոպի շարժը արագությունը ուղղությունը, որը կարևոր է արշավի ժամանակ։
Քարտեզների մեջ ավելացել է 3D ռելիեֆով քարտեզների ցուցադրումը, նաև տեսանելի էն իզոգծերը։ Այս տիպի քարտեզով ավելի դյուրին է դառնում երթուղու կազմումը։

Լուսարձակ
Fenix 7 pro և Epix Pro Gen 2 մոդելները համալրվեն էլ լուսարձակով, հիմա արդեն չեք մոռանա այդքան պիտանի առարկան արշավ գնալիս, բացի դա լուսարձակը ունի մի քանի ռեժիմ, օր․ վազքի ժամանակ երբ ձեռքը առաջ է գալիս այն լուսավորում է պայծառ սպիտակ լույսով, իսկ երբ ձեռքը հետ է գնում այն լուսավորում է կարմիր գույնով, որը շատ կարևոր է երբ վազում ես փողոցում առավոտյան շուտ կամ երեկոյան և տեսանելի լինելը շատ կարևոր է։ Ի դեպ լուսարձակով են համալրված բոլոր 3 չափսի ժամացույցները։
