fbpx

ՄԵԿ ՏԱՐԻ ՄԵԿ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄՈՎ

     2019 թ․-ին «Գարմին» ընկերությունը առաջին անգամ օգտագործեց «Solar» տեխնոլոգիան (մարտկոցի արևային լիցքավորում) ժամացույցների մեջ, դրանով իսկ ավելի արդյունավետ դարձրեց սմարթ ժամացույցների կիրառումը ակտիվ կյանքում։ Առաջինը Fenix 6X մոդելն էր, որն արդեն իսկ տպավորիչ 21 օր մեկ լիցքավորումից աշխատելու հնարավորությունը դարձրեց 24 օր, ինչը մեծ արձագանք գտավ շուկայում։

      2020 թ․-ին  ընկերությունը թողարկեց մի քանի մոդելների թարմացված տարբերակները՝ կիրառելով «Solar» տեխնոլոգիան։ Այս կոնտեքստում Գարմինի Instinct solar մոդելը ստացավ հնարավորություն մեկ լիցքավորումով աշխատել գրեթե անվերջ:

Սա անշուշտ կգնահատեն արշավներով, որսորդությամբ, էքստրեմալ տուրիզմով զբաղվողները, ում համար հաճախակի լիցքավորումը անհասանելի է։

      2021 թ-ին Գարմինը թողարկեց Enduro ժամացույցը, որն արտաքնապես նման է առաջատար Fenix 6X մոդելին, սակայն ունենալով պայծառ, գունավոր էկրան, մեկ լիցքավորումով կարող է աշխատել մինչև մեկ տարի։

    «Գարմին» ընկերության ժամացույցները շուկայում առկա մնացած բոլոր բրենդների ժամացույցներից տարբերվում է իր լայն տեսականիով (ոճային, սպորտային, արշավային), գրավիչ տեսքով, բարձր որակով, ճշգրիտ չափումներով, ինչպես նաև իր բազմաֆունկցիոնալությամբ։

Հատկանշական է, որ շատ գնորդներ ընտրում են Garmin ժամացույցներն, իրենց ապրելակերպը բարելավելու համար։

Հետաքրքիր առանձնահատկություններից են՝

Այս ամենի հետևում կանգնած են գիտնականներ, բժիշկներ, սպորտսմեններ և իհարկե ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, որի շնորհիվ էլ ապահովվում է բարձր որակ և ճշգրիտ աշխատանք։