Լավագույն ժամացույցները կանանց համար
Header text
Գարմինի կանացի սմարթ ժամացույցները առանձնանում են իրենց դիզայնով, բարձր որակով և ֆունկցիոնալությամբ։
Կանայք սիրում են հետևել իրենց արտաքին տեսքին, բայց ավելի կարևոր է առողջության հետևելը։ Պուլսի չափումը, սթրեսի մակարդակը, քնի մոնիթորինգը, մարմնի էներգիան (BODY BATTERY), սատուրացիան և այլն նմանատիպ տվյալներ կարևոր են առողջության պահպանման համար։
Գարմինը կանանց համար առաջարկում է մի քանի կարևոր ֆունկցիաներ, որոնք կօգնեն հետևել և վերահսկել մինստրուալ ցիկլը և հղիության ընթացքը:
Մինստրուալ ցիկլի ընթացքը բաժանվում է 4 փուլի․ մինստրուացիա, ֆոլիկուլյար, օվուլյացիա, լյուտեալ։ Գարմինի ժամացույցի ծրագրի միջոցով կտեսնեք, թե ցիկլի որ փուլում եք գտնվում՝ հիմք ընդունելով նախորդ գրանցաց ցուցանիշները։ Մինստրուալ ցիկլի խախտման ժամանակ կարող եք նշել “No Period” դաշտը՝ հետևելու համար ախտանիշներին և ստանալ խորհրդատվություն։
Եթե հղի եք, ապա ընտրեք “հղիության օրացույցը”, որով կհետևեք պտղի աճին, քաշին, հասակին։ Ծրագրի օգնությամբ կարող եք մուտքագրել և ստանալ խորհուրդներ․
- ֆիզիկական ակտիվության և անհաժեշտ վարժությունների վերաբերյալ,
- օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակի մասին,
- հնարավորություն նշելու ինքնազգացողության փոփոխությունները,
- մուտքագրել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը,
- տվյալները տեսնել ժամացույցի էկրանին,
- կիսվել տվյալներով ձեր բժշկի հետ
- և շատ այլ կարևոր ինֆորմատիվ խորհուրդներ
Ցանկացած Գարմինի սմարթ ժամացույց կօգնի ստանալ վերը նշված տվյալները։
Սակայն Գարմինը առաջարկում է նաև կանացի մոդելներ՝ գեղեցիկ և նուրբ դիզայնով․
- Vivosmart 4 ֆիթնես ժամացույց,
- Vivomove style և Luxe շարք,
- Lily սպորտային և դասական տեսականի,
- Vivoactive 4S նուրբ և ֆունկցիոնալ ժամացույց,
- Venu SQ ժամացույց՝ իր տարբերվող դիզայնով,
- Venu 2S Amoled էկրանով բազմաֆունկցիոնալ ժամացույց։
«Գարմին»-ը շարունակում է հոգ տանել իր սպառողների մասին, ամեն տարի կատարելագործելով և՛ ժամացույցների տեսականին և՛ հնարավորությունները։