Ընդլայնված տեղեկություն GPS նավիգացիոն համակարգի մասին
- Նոր և նրբագեղ Garmin Drive Smart 61 LMT-s EU
- Լուսավոր 6.95-դյույմանոց էկրանով GPS նավիգացիոն համակարգը երկակի-կողմնորոշմամբ, մուլտիթաչի հնարավորությամբ
- Մանրամասն քարտեզներ Հայաստանի, ԼՂՀ, Եվրոպայի, Վրաստանի ճանապարհային քարտեզը, Եվրոպայի քարտեզն անվճար թարմացմամբ և Թրաֆիկի ցուցադրմամբ (այս ֆունկցիան ակտիվ է միայն Եվրոպայում)
- Bluetooth® համակարգ
- Զգուշացում վարորդին առաջիկա սուր անկյուն շրջադարձերի, դպրոցական գոտիների, արագության փոփոխությունների մասին եւ ավելին
- Սինխրոնացնել սմարթֆոնի հետ և սարքի էկրանին ստանալ, զանգեր, ծանուցումներ, ծրագրային հիշեցումներ:
Օգտակար հիշեցումներ վարորդին՝ ամենօրյա երթևեկության ընթացքում
Garmin DriveSMART 61 վարորդին տրամադրում է զգուշացումներ անվտանգ երթևեկության համար եւ բարձրացնում է իրավիճակային իրազեկությունը: Հիշեցումները ներառում են տեղեկություն սուր անկյուն շրջադարձերի, արագության փոփոխությունների մասին եւ ավելի: Բացի այդ, Garmin DriveSMART տեղեկացնում է Ձեզ, երբ մեքենայով առջևում միակողմանի փողոց է կամ մոտենում եք դպրոցական գոտի: Կարող եք ստանալ ծանուցումներ արագաչափերի և տեսախցիկների մասին:
Երկարատև երթևեկության ժամանակ հոգնածության մասին զգուշացնող ֆունկցիան վարորդին կառաջարկի կանգ առնել հանգստանալ կամ էլ մոտակա հանգստի գոտիների կամ կայանատեղիների մասին ինֆորմացիա կտա:
Այս մոդելում ճանապարհային քարտեզը երթևեկության ամբողջ ընթացքում մնում է էկրանին, հիշեցումները հայտնվում են կողքից, ցույց է տրվում օպտիմալ ճանապարհը, հաշվարկվում երթուղու տևողությունը:
Garmin DriveSmart ձայնային ուղղորդում
Garmin DriveSmart առաջարկում է երթևեկության ընթացքում ձայնային կառավարման հարմար տարբերակ. Խոսեք և ձեր սարքը կարձագանքի ձեզ, մինչդեռ երթևեկության ընթացքում ձեր ձեռքերը կլինեն ղեկին: Իհարկե, դուք կարող եք նաեւ երթևեկել օգտագործելով touchscreen ինտերֆեյսը:
Ծավալուն ինտելեկտուալ ֆունկցիաներ
Garmin DriveSmart -ի սինխրոնացված Bluetooth համակարգը, միանում է սմարթֆոնին, և հնարավորություն տալիս զանգեր կատարել կամ ստանալ հաղորդագրություններ ու ծանուցումներ, օրացուցային հիշեցումներ առանց հեռախոսին դիպչելու: Հետևաբար ձեռքերը մնում են ղեկին, կարող եք վայելել ճանապարհը և ստանալ զանգեր:Դրա համար ընդամենը անհրաժեշտ է ներբեռնել Smartphone Link համատեղելի բջջային հավելվածը:
Ուղորդվեք բարդ հանգուցակետերում հեշտությամբ
Active Lane ուղեցույցը ձայնային հրահանգների միջոցով վստահությամբ ուղղորդում է ձեզ դեպի բաց ելքերն ու խաչմերուկները, անիմացիոն մոդելը օգտագործում վառ գույնի սլաք ցուցիչ, թե որ ելքն է ձեզ անհրաժեշտ Eye Junction-ը առաջարկում է հանգույցներում մանրամասն տեսակետը: Բացի այդ, photoReal Junction View-ն իրական ժամանակում ցուցադրում է հանգույցների եւ հանգույցների երկայնքով ձեր երթուղին, այդ թվում `շրջակա բնապատկերները, ճանապարհային նշանները:
Ռուսաստանում թրաֆիկի անժամկետ ծանուցման հնարավորություն
Գարմինի թրաֆիկի ուղեցույցը Ձեզ ուղղորդում է ճանապարհային ելքերին ու հանգույցներին վստահությամբ: Երբ մոտենում եք խցանումների գոտուն, անիմացիոն մոդելը վառ գույնով ցույց է տալիս ծանրաբեռնված գոտին ու անհրաժեշտ այլընտրաքային երթուղին:
Գարմին տրաֆիկը ներբեռնված է Ձեր սարքի մեջ և չի պահանջում ինտերնետ կամ սմարթֆոն:
Garmin Իրական ուղղորդում ճանաչելի ուղենիշներով
Ուղորդման ճանաչելի ուղենիշներ ֆունկցիայի շնորհիվ, հեշտ է հասկանալ երթուղիները, որովհետև երթևեկության ընթացում սարքը ձեզ քայլ առ քայլ առաջնորդում է ընկերոջ նման, օգտագործելով ճանաչելի ուղենիշներ, շենքեր և լուսացույցներ: Փոխարենը, լսում եք հստակ առաջնորդություն, ասենք «մոտակա բենզալցակայանից թեքվեք աջ»:
Ավելացված են միլիոնավոր նոր եւ սիրված վայրեր շնորհիվ Foursquare®:
Հեշտ որոնում, ավելի արագ գտնում
Garmin DriveSMART-ը ունի որոնման դաշտ, որը հեշտացնում է գտնել հասցեներն ու միլիոնավոր հետաքրքրության կետերը: Պարզապես մուտքագրեք կատեգորիա (օրինակ «սրճարան»), ամբողջական հասցե («Yerevan, Teryan str., 19») կամ պատշաճ անունը («Poulaner»), եւ Garmin DriveSMART արագ ցուցադրում է արդյունքները: Նույնիսկ ուղղագրական սխալի դեպքում, Garmin DriveSMART-ը առաջարկում է բազմաթիվ նման որոնման տարբերակներ
Ձեր երթևեկությանը ավելացնել տեսախցիկ
Garmin DriveSmart -ի հետ լիակատար նավիգացիոն լուծում է հետընթացի տեսախցիկը, (վաճառվում է առանձին: խորհուրդ է տրվում մասնագետի տեղադրում): Հետընթացի ժամանակ կարող եք հեշտությամբ տեսնել, թե՛ տրանսպորտային միջոցները, թե՛ հետիոտներին եւ այլ խոչընդոտները: Երբ ճամփորդում է երեխայի հետ, կարող եք ավելացնել Garmin BabyCam ™ ձեր սարքին. Կարող եք էկրանին տեսնել հետևի նստարանում ինչ է տեղի ունենում առանց հետ շրջվելու: