Ամուր, ամբողջական ձեռքի սարք` GPS-ի և GLONASS-ի համադրությամբ
GPSMAP 64-ն ունի 2.6 դյույմ անկյունագծով արևի լույսի տակ ընթեռնելի գունավոր էկրան, որի վրա գործարկելի են BirdsEye Satellite Imagery (հարկավոր է գրանցվել) և Garmin Custom Maps ծրագրերը: Ամուր և ջրակայուն GPSMAP 64-ը գործարկվում է քառանկյունաձև պարուրակով ալեհավաքի օգնությամբ բարձրության վրա կապի ապահովման համար/ for superior reception:
Հետազոտեք տեղանքը
GPSMAP 64-ն ունի ներկառուցված հիմնական/ընդհանուր աշխարհի քարտեզ ստվերագծված ռելիեֆով այնպես, որ Դուք կարող եք շարժվել, որ ուղղությամբ կամենում եք: Ֆոտո նավիգացիայի միջոցով կարող եք ներբեռնել գեոտեղանշված նկարներ համացանցից և շարժվել այդ ուղղությամբ:
Ֆիքսեք Ձեր դիրքը
Իր քառանկյունաձև պարուրակով ալեհավաքի և բարձ զգայունությամբ GPS և GLONASS ընդունիչի շնորհիվ GPSMAP 64-ը արագ և ճշգրտորեն որոշում է Ձեր դիրքը և պահպանում GPS-ի տեղակայվածությունը նույնիսկ քարքարոտ տեղանքի և խիստ թեք/խոր ձորերի դեպքում: Առավելությունն ակնհայտ է. լինեք խոր անտառներում կամ պարզապես բարձրահարկ շենքերում, թե ծառերի վրա, Դուք կարող եք հույս դնել GPSMAP 64-ի վրա, որը կօգնի Ձեզ գտնել ճանապարհը, երբ Դուք առավելագույնս ունեք դրա կարիքը:
Ավելացրեք քարտեզներ
GPSMAP 64-ին ավելի շատ քարտեզներ ավելացնելը հեշտ է մեր մանրամասն տեղագրական, ծովային և ճանապարհային մանրամասն մատրիցայի շնորհիվ: 4 GB ներքին հիշողությամբ և թվային հիշողության սարքի բնիկի օգնությամբ Դուք կարող եք ազատ ներբեռնել TOPO 24K and 100K® քարտեզը և սկսել որոնումը, ակտիվացնել BlueChart® g2 նախապես բեռնված քարտերը ջրում հրաշալի օր անցկացնելու համար կամ City Navigator NT® քարտեզային տվյալները ճանապարհներին հաջորդական երթուղիներ ստանալու համար (see maps tab for compatibility): GPSMAP 64- նաև ընդունում է BirdsEye Satellite Imagery ծրագիրը (հարկավոր է գրանցվել), որը թույլ է տալիս բեռնել արբանյակից արված նկարներ Ձեր սարքի վրա և դրանք ինտեգրել Ձեր քարտեզներին: Բացի այդ` 64-ը համատեղելի է ընդհանուր/ավանդական քարտեզների հետ. քարտեզի մի ձևաչափ, որը թույլ է տալիս թղթե և էլեկտրոնային քարտեզները հեշտությամբ վերածել Ձեր սարքի վրա անվճար ներբեռնելի քարտեզների:
Զվարճացեք
GPSMAP 64-ը թույլ է տալիս առանց թղթավարության գեոքեշավորում 250,000 նախապես բեռնված քեշերով Geocaching.com-ից ստացված հուշման տարբերակներով և նկարագրություններով, իսկ մարտկոցը ծառայում է 16 ժամ: Առանց թղթավարության Դուք ոչ միայն օգնում եք շրջակա միջավայրին, այլ նաև բարձրացնում եք արդյունավետությունը: GPSMAP 64-ը պահպանում և ցույց է տալիս առանցքային տեղեկատվությունը` ներառյալ տեղակայման վայրը, տարածքը, բարդությունը, հուշման տարբերակները/ցուցումները և նկարագրությունները, ինչը նշանակում է, որ այլևս չկա կոորդինատների մեխանիկական մուտքագրման և տպագիր նյութերի կարիք: Բարակ և թեթև 64-ը կատարյալ ուղեկից է Ձեր բոլոր բացօթյա արշավների համար: