fbpx

Մոդել/Գույն

Tacx® NEO 2T Smart Trainer

Sale!

AMD750000

Ակնկալվող հասանելիություն 2021 թվականի 1-ին եռամսյակում

Description

Նկարագիր

Կատարելագործիր հեծանվասպորտիդ հմտությունները TacxNEO 2T խելացի մարզիչի օգնությամբ

Բարելավված դիզայնով և ընդլայնված հնարավորությունների միջոցով NEO 2T խելացի մարզիչը տրամադրում է ավելի խորը և կատարելագործված հնարավորությունների փաթեթ։


NEO 2T մոդելի մարզասարքը այժմ ավելի անձայն է քան երբևէ։ Ուղղակի վայելեք ձեր մարզումների ընթացքը՝ չխանգարելով ուրիշների հանգիստը։ 

Մարզումների ժամանակ ճշգրիտ տվյալները շատ կարևոր են։ NEO 2T խելացի մարզիչի օգնությամբ այժմ չափեք ձեր ստեղծած էներգիայի հզորությունը և րոպեում ոտնակների պտույտների ճշտությունը 1% շեղմամբ։

Իմացեք ձեր ստեղծած էներգիայի բաշխման տվյալները աջ և ձախ ոտքերի վրա՝ համապատասխան ծրագրի կամ ձեր Edge® հեծանվային համակարգչի միջոցով։

Այս խելացի մարզիչը զարմանալիորեն ապահովում է մաքսիմալ իրատեսական զգացողություններ, այնպես, որ կմոռանաք դրսում մարզվելու մասին։

Շնորհիվ NEO 2T խելացի մարզասարքի  դուք կզգաք ճանապարհային հեծանվավազքի զգացողությունները՝ անգամ տանը կամ մարզասրահում մարզվելիս։

Experience

complete

stillness and

total immersion.

Մարզվեքանաղմուկ

Վերանախագծված մագնիսների միջոցով NEO 2T խելացի մարզասարքի շարժը էլ ավելի է բարելավվել, ինչի շնորհիվ մարզվելը մաքսիմալ անաղմուկ է և հաճելի։

Արդյունավետ և հարմարավետ մարզումներ

NEO 2T խելացի մարզասարքը մարզումների ընթացքում ակնթարթորեն արձագանքում է արագության փոփոխությանը կամ թեքությանը, հետևելով ձեր մարմնի շարժին։

Դինամիկ իներցիայի ստեղծում

Մարզասրահում կամ տանը, իրական հեծանվավազքի իմիտացիա ստեղծելու համար, սարքը վերահսկում է մեխանիկական իներցիան և կոմպենսացնում է քաշը, արագությունը, թեքության աստիճանը՝ դարձնելով ձեր զգացողությունները իրական։

Ճանապարհային մակերեսների իմիտացիայի

Այս մարզասարքով, որն աշխատում է Tacx մարզումների ծրագրի կամ Zwift ծրագրի միջոցով, կստանաք հարթ կամ արտաճանապարհային մակերևույթի իմիտացիա և մարզումները էլ ավելի կնմանվեն իրականին։

Առավելագույն զգացողություններ մարզումներից

Արտաքին էներգիայի աղբյուրին միանալուց, վայրընթացի ֆունկցիան ստիպում է ձեզ զգալ այնպես, կարծես թե սլանում եք լեռն ի վար։   

Get the ultimate

indoor training

tools.

Ոտնակների դինամիկայի բարելաված վերլուծություն

Հեծանվավազքի դինամիկան ավելացնելով ANT+ միացմամբ՝ NEO 2T Smart-ը վերլուծում է ձեր պեդալի տակտը այլ ծրագրերի միջոցով, կամ Edge® համակարգիչների միջոցով։

Հզոր նախագծով կառուցված մարզասարք

NEO 2T խելացի մարզասարքը ունի նոր վերափոխված շարժիչ, որն ապահովում է մեծ էներգիա ցածր արագությունների դեպքում։ Արդյունքում դուք ավելի իրատեսական զգացողություններ եք ստանում վերելքների կամ արագության մեծացման ժամանակ։   

Պատրա՞ստ ես սպրինտ անելու

Ներկառուցված 32 նեոդիմային մագնիսները ապահովում են արգելակման բարձր ուժ և էներգիայի բարձր մակարդակներ։ NEO 2T խելացի մարզիչը երաշխավորում է առավելագույն կայունություն՝ նույնիսկ մինչև 2200 Վտ հզորությամբ սպրինտների ժամանակ:

Հաղթահարեք բարձրությունները

NEO 2T խելացի մարզասարքը ապահովում է մինչև 25% թեքության հնարավորություն, որպեսզի մարզումները դարձնեք էլ ավելի արդյունավետ։

Ճշգրիտ և հուսալի տվյալներ

Այս խելացի մարզասարքը հատուկ նախատեսված է նրա համար, որ հետևեք ձեր տվյալներին ու գրանցած հաջողություններին՝ հուսալի և ճշգրիտ չափումների միջոցով։ Ստեղծած Էներգիայի հզորությունը, արագությունը և րոպեյում ոտնակների պտույտը (կադենսը) հաշվում է 1% շեղման ճշտությամբ։

It’s fully

connected, so

you can train

your way.

Համատեղելիություն այլ ծրագրերի հետ

FLUX 2 խելացի մարզիչը փոխանակվում է տվյալներով BLUETOOTH® ևANT+® FE-C -ի միջոցով, դրա շնորհիվ էլ այն կարող է աշխատել այնպիսի ծրագրերի հետ, ինչպիսին է TrainerRoad-ը և Zwift-ը։

Ավտոմատ ռեժիմի հնարավորություն

Սարքը կարող եք օգտագործել ավտոմատ ռեժիմում։ Առանց միացումների, սարքը մոդելավորում է հարթ ճանապարհ և ինչքան արագ եք պտտում ոտնակը, դրան զուգահեռ մեծանում է դիմադրությունը։

Համատեղելիություն այլ սարքերի հետ

FLUX 2 խելացի մարզասարքը կարող եք միակցել մի քանի տարբեր սարքերի հետ միաժամանակ, ինչը թույլ է տալիս օգտվել Tacx-ի ծրագրերից և միևնույն ժամանակ հետևել ձեր տվյալներին հեծանվային համակարգչով։

TACX մարզումների ուսուցման ծրագրակազմ

Օգտվեք 100-ից ավելի բարձրորակ իրատեսական վիդեոներից, ինչը թույլ կտա ձեզ զգալ, որ ճամփորդում եք Ալպերի թեք բլուրներով կամ Միլանի սալաքարե ճանապարհներով։

TACXմարզումների ուսուցման պլան

Օգտվեք վերապատրաստման ծրագրերից՝ նախատեսված ձեր իսկ մարզավիճակի համար, որը կօգնի հասնել ձեր առջև դրված նպատակին։ Մրցեք ձեր հակառակորդների հետ, ներբեռնեք և կիսվեք տվյալներով, վարելիս օգտվեք 3-D քարտեզներից և այլն:

The Bluetooth word mark and logos are registered trademarks owned by Bluetooth SIG, Inc. and any use of such marks by Garmin is under license.

Տեխնիկական տվյալներ

Գլխավոր

Ֆիզիկական չափսը22.6″ x 29.5″ (575 x 750 մմ)
Քաշը47.4 lbs (21.5 կգ)
Բարձրությունը21.7″ (55 սմ)

Կապակցվածություն

Անլար կապի միջոցներANT+ կապակցվածություն, BLUETOOTH անլար տեխնոլոգիա
ՎերահսկողությունՍմարթֆոն, պլանշետ,  ANT+ հեծանվային համակարգիչ, ավտոմատ ռեժիմ, համակարգչի հետ միացում ANT+ ալեհավաքի միջոցով
Տվյալների դիտման հնարավորությունՍմարթֆոն, պլանշետ, հեծանվային համակարգիչ, համակարգչի հետ միացում ANT+ ալեհավաքի միջոցով
Կապի ցուցիչ (ANT+/BLUETOOTH)2 LEDs
էներգիայի ցուցիչMulticolor LED, spot on floor

Փակ տարածքում մարզումների առանձնահատկությունները

Էլեկտրականության հզորության պահանջ110-240 Volts
Սռնիների (axles) հետ համատեղելիությունԵտնամասի հեծանվային բռնիչի լայնությունը։ Մրցարշավային հեծանիվներ – 130մմ, MTB 135 մմ, 142 մմ և 148 mm։ Հասանելի ադապտր 135 x 10 մմ։
Աստղանիվի հետ համատեղելիությունShimano և SRAM՝ 8-11 արագության, Campagnolo, SRAM XD և XD-R կորպուսներ (վաճառվում է առանձին)։
Q- գործակից147 mm
Առավելագույն էներգիայի հզորությունը2200 Watt
Առավելագույն թեքությունը25%
Վայրընթացի մոդելավորում
Առավելագույն պտույտի պահը88 Nm
Առավելագույն արգելակման ուժը260 N
Թափանիվվիրտուալ
Զանգվածի իներցիա
Փոփոխական՝ մինչև  275.6 lbs (125 kg)
Կալիբրացիաչի պահանջում
Ներկառուցված հնարավորություններԱրագություն, կադենս, էներգիայի հզորություն
Ճշգրտությունը<1% շեղմամբ
Արագության հաշվարկ
Րոպեում ոտնակների պտույտների հաշվարկ (կադենս)
Էներգիայի հզորության հաշվարկ

Լրակազմ
  • NEO 2T խելացի մարզասարք
  • Առջևի անիվի հենարան
  • Արագ փոխարինվող ամրակ ճանապարհային և լեռնային հեծանիվներեի համար (5մմ)
  • SHIMANO/SRAM աստղանիվների ամրակ
  • Արագ փոխարինվող շարժիչ՝ միացման ադապտրներով (142 x 12 մմ և 148 x 12մմ )
  • 1 ամիս անվճար Tacx պրեմիում ծրագրակազմից օգտվելու հնարավորություն

Additional information

Shop by Series

Tacx Smart trainers