Forerunner® 945

AMD345000

Black, watch only

Description

Bundle

Նկարագիր

ՍՏԵՂԾՎԱԾ Է ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Մենք պատրաստեցինք այս ժամացույցը ձեզ համար․ լուսաբացին վազորդների և եռամարտիկների համար: Ձգտեք նոր հաղթանակների լավագույն սմարթ ժամացույցի հետ։


Դուք չեք կարող վազել առանց ճիշտ ռիթմի: Համաժամացրեք ձեր նախընտրած երաժշտությունը ձեր ժամացույցի հետ:

Ձեզ պե՞տք Էին արդյունքներ։ Մենք տալիս ենք դրանք: Ստացեք ավելի շատ արդյունքներ, քան երբևէ:

Վճարիր ժամացույցի Garmin Pay™ համակարգով արագ և ապահով։

Լիարժեք քարտեզ մարզումների համար։

Անհոգ եղեք: Անվտանգության և հետևման հնարավորություններ վազքի ընթացքում ձեզ ապահով զգալու համար:

Մինչև 10 ժամ մարտկոցի աշխատանք երաժշտության և GPS ի ռեժիմում։

Բարձրակարգ սպորտային սմարթ ժամացույցներ

Երբ քաշը նշանակություն ունի: Պայքարեք առաջինը լինելու համար իսկ թեթև ժամացույցը կօգնի հասնել հաղթանակի:

Պատրաստ եռամարտին և մարաթոնին

Forerunner 945 գերազանցում է մրցակիցներին քաշով, ամուր սիլիկոնե գոտիով և չխազվող Glass DX ապակիով:

Garmin Coach անձնական մարզիչ

Քո անձնական մարզիչը միշտ քեզ հետ է։  Garmin Coach-ը մշակում է մարզումների պլան, հետևում քո մարզվելուն և օգնում հասնել նպատակներիդ։ Բացի այդ բոլոր մարզումներդ պահպանվում են ժամացույցի մեջ, ինչի շնորհիվ միշտ կարող ես տեսնել թե ինչ արդյունքներ ես գրանցել։

Սպորտային ծրագրեր

Օգտագործեք ներառված ծրագրերը նախատեսված վազքի, հեծանվասպորտի, վազքուղու, ուժային վարժությունների, մարզասրահում մարզումների, յոգայի և այլնի համար։ Փոխում է մարզումների ռեժիմները մեկ կոճակի օգնությամբ

Զարկերակի պուլսի չափում ձեռքից

Ճշգրիտ օպտիկական զարկերակի պուլսի չափող տեխնոլոգիայի շնորհիվ կարող եք հետևել ձեր առողջությանը։ Այն ճշգրիտ աշխատում է անգամ ջրում։

MULTI-GNSS

Հասանելի նավիգացիոն արբանյակային համակարգեր (GPS, GLONASS և Galileo)։Ավելի լավ հետագիծ բարդ իրավիճակներում:

Վազքի դիմանիկա

Օգտագործելով ժամացույցը համապատասան աքսեսուարի հետ կստանաք ավելի համապարփակ ինֆորմացիա վազքի որակի մասին, ինչպիսին է ռիթմը, ոտքի գետնին հպվելու ժամանակը, հավասարակշռությունը և շատ ավելին։

VO2 MAX

Խելացի մարզումներ VO2 max-ի հետ, այս տվյալը ցույց է տալիս թե ինչ սպասելիքներ կարող ես ունենալ մարզումներից։ Այս տվյալը անգամ հաշվի է առնում գտնվելու վայրի բարձրությունը և ջերմությունը։

Մարզական վիճակ

Վազքի ընթացքում ժամացույցը վերլուծում է տեմպը, սրտի աշխատանքը և ընթացքում օգնում է վերահսկել և լավացնել մարզական վիճակը։

Մարզումների դինամիկա

Այս համակարգը վերլուծում է ձեր մարզումների պատմությունը և այլ տվյալներ որպեսզի ներկայացնի վերլուծություն ձեր մարզումների դինամիկայի վերաբերյալ։

Մարզումների էֆֆեկտիվություն

Հետևիր թե ինչպես են մարզումները ազդում քո առողջության, դիմադրողականության, արագության և այլ տվյալների վրա։ Հաշվում է աէրոբ և անաէրոբ վիճակները։

Մարզումների արդյունքներ

Այս տվյալը վերլուծում է վերջին 7 օրվա մարզումների պատմությունը և համեմատում այն անցյալում ունեցած տվյալների հետ։

Ամենօրյա մարզումների խորհուրդներ

Վերապատրաստման ուղեցույց, որը հաշվի է առնում ձեզ և ձեր մարզավիճակի մակարդակը, ստացեք նաև ամենօրյա վազքի և զբոսանքի առաջարկություններ:

Վերականգնման ժամանակ  

Յուրաքանչյուր մարզումից հետո, ներառված խորհրդատուն կհաշվարկի և կասի թե որքան ժամանակ է անհրաժեշտ հանգստանալ մինչ հաջորդ մարզումը սկսելը: Հաշվարկի մեջ հաշվի է առնվում առօրյա սթրեսի, քնի և օրվա ընթացքում ակտիվության քանակը: 

Մարտկոցի ավելի երկար աշխատանք

Մինչև 2 շաբաթ սմարթ ռեժիմում, 10 ժամ GPS և երաժշտություն միասին։ Օգտագործիր UltraTrac™ ռեժիմը որպեսզի մարտկոցի էներգիան բավականացնի ամբողջ մրցաշարի ժամանակ։

Գունավոր քարտեզ

Հեշտ կողմնորոշվիր տեղանքում գունավոր քարտեզի օգնությամբ։

Լեռնագնացության ռեժիմ

Օգտագործիր ClimbPro ներկառուցված համակարգը որպեսզի ստանաս ինֆորմացիա ավելի արդյունավետ արշավ կազմակերպելու համար։

Քայլ առ քայլ նավիգացիա

Օգտվիր նավիգացիոն հնարավորությունից և նախօրոք իմացիր հաջորդ շրջադարձի մասին։

Շուրջերկրյա ճամփորդություն

Նշիր սկզբնակետդ և վերջնակետդ և ժամացույցը կառաջարկի լավագույն ուղիները այնտեղ հասնելու։ Trendline™-ը հավաքում է պոպուլյար ճանապարհները և օգնում է գտնել լավագույն ուղիները։

Pulse Ox  Sensor

Քնի մոնիթորինգի մի մաս է կազմում նաև Pulse OxSensor-ի օգնությամբ մարմնի թթվածնով հագեցվածության չափումը։

Մարմնի էներգիա

Օպտիմալացրեք մարմնի էներգիայի պաշարները, այն օրվա մեջ ճիշտ բաշխելով։ Այս ինֆորմացիան հավաքագրելով դուք կիմանաք, որ ժամերն են ամենաէֆեկտիվը ակտիվություն ցուցաբերելու և որոնք հանգստի համար։

Հետևեք ձեր ցիկլին

Ավելի լավ պատկերացում կազմեք ձեր մարմնի մասին՝ օգտագործելով Garmin Connect-ը մենստրուալ ցիկլը վերահսկելու համար: Օգտագործեք այն ցիկլի մանրամասներին հետևելու, ֆիզիկական և հուզական ախտանիշները մուտքագրելու և անձնական նշում կատարելու համար ցիկլի կանոնավոր, անկանոն լինելու մասին, կամ մենոպաուզայի ժամանակ։

Երաժշտությունը ժամացույցի մեջ

Պահպանիր սիրելի երաժշտությունը ժամացույցի մեջ, կամ օգտվիր նախընտրելի երաժշտական ծրագրերից։ Forerunner 945-ը կարող է պահպանել մինչև1000 երգ։

Garmin Pay վճարային համակարգ

Այս համակարգը հնարավորություն է տալիս կատարել անհպում վճարումներ աշխարհի ցանկացած կետում, ժամացույցի օգնությումբ։

Սմարթ ծանուցումներ

Ստացեք մեյլեր, հաղորդագրություններ, զանգեր և ծանուցումներ ժամացույցը սմարթֆոնի հետ սինխրոնիզացնելով։

Հետևման համակարգ

Մարզումների ժամանակ օգտագործելով այս հնարավորությունը, Ձեր մտերիմները  միշտ կտեսնեն Ձեր գտնվելու վայրը:

Garmin-ի հետ ապահով է

Երբ վտանգի մեջ եք, կամ երբ ժամացույցն է զգում որ վտանգավոր իրավիճակում եք այն ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում է ձեր վստահված կոնտակներին։

Սմարթ մարզումներ

Կառավարեք Ձեր Tacx® Smart trainer-ը ANT+® ով համակցելով և ստացեք մարզումների պլանը, կառավարեք դրանք, և կիսվեք մարզիչի կամ այլոց հետ:

CONNECT IQ STORE

Ներբեռնեք տարբեր ժամացույցի էկրաններ, հավելյալ ծրագրեր և շատ ավելին  CONNECT IQ™ STORE– ից

Համակցում GARMIN CONNECT-ի հետ

Համակցիր տվյալներդ GARMIN CONNECT հավելվածում, կիսվիր GARMIN-ի օնլայն համայնքի հետ։

Տեխնիկական տվյալներ

Գլխավոր

Ապակու նյութըCorning® Gorilla® Glass DX
Պանելի նյութըմանրաթելային ամրացված պոլիմեր
Հեշտ փոխվող կապիչներԱյո (22 մմ)
Կապիչի նյութըսիլիկոն
Ֆիզիկական չափսը47 x 47 x 13.7 մմ
Ընդհանուր չափսը 130-220 մմ
Գունավոր էկրան
Էկրանի չափսը1.2″ (30.4 մմ) անկյունագիծ
Էկրանի խտությունը240 x 240 pixels
Էկրանի տեսակըԱրևի տակ տեսանելի (MIP)
Քաշ50 գ
Մարտկոցի աշխատանքըՍմարթ ռեժիմում: մինչև 2 շաբաթ
GPS ռեժիմ երաժշտությունով։ մինչև 10 ժամ
GPS ռեժիմ առանց երաժշտության: մինչև 36 ժամ
Ջրակայունություն5 ATM
Հիշողություն200 ժամվա ակտիվության տվյալներ

Ժամացույցի հատկությունները

Օր/ժամYes
GPS ժամի սինխրոնացում
Ավտոմատ ամառային ռեժիմ
Զարթուցիչ
Թայմեր
Վայրկյանացույց
Արևածագ/մայրամուտ

Առողջության մոնիտորինգ

Սրտի պուլսի չափում դաստակից
DAILY RESTING HEART RATE
Ոչ նորմալ սրտի ռիթմի ազդանշաններըայո (բարձր և ցածր)
RESPIRATION RATE (24X7)
Պուլս OXայո (spot-check, and optional all-day acclimation and in sleep)
ֆիթնես տարիքայո (ծրագրով)
BODY BATTERY™ էներգիայի մոնիտոր
Ամենօրյա սթրեսի վերահսկում
RELAXATION BREATHING TIMER
Քնի մոնիտորինգայո (Advanced)
SLEEP SCORE AND INSIGHTS
Շնչառության վերահսկումայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)
Մենստրուալ ցիկլայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)

Սենսորներ

GPS
GLONASS
GALILEO
Garmin Elevate™ սրտի ռիթմի մոնիտոր
Բարոմետրիկ բարձրաչափ
Կողմնացույց
Գիրոսկոպ
Աքսելերոմետր
Ջերմաչափ
Պուլս ОX

Առօրյա սմարթ հատկություններ

ԿապակցվածությունBluetooth®, ANT+®, Wi-Fi®
CONNECT IQ™ (ներբեռնվող ժամացույցի էկրաններ, ծանուցումներ, ծրագրեր)
Սմարթ ծանուցումներ
Տեքստի ճանաչում/չպատասխանած զանգին տեքստային հաղորդագրություն ուղարկել (Android™ միայն)