Forerunner® 645 Music

AMD230000

Slate With Black Coloured band

Description

Նկարագիր

GPS սմարթ ժամացույց պրոֆեսիոնալ վազքի համար, երաժշտություն լսելու և Garmin Pay-ի հնարավորությամբ

  • Ներբեռնեք մինչև 500 երգ ժամացույցի մեջ և Bluetooth ականջակալների միջոցով լսեք երգեր առանց սմարթֆոնի առկայության։
  • Garmin Pay վճարման համակարգը թույլ է տալիս կատարել վճարումներ ժամացույցի միջոցով, այսպիսով ազատում քարտեր և կանխիկ պահելու անհրաժեշտությունից։
  • Տրամադրում է մանրամասն տվյալներ վազքի վերաբերյալ, ինչպիսիք են՝ հատակին հպվելու ժամանակը, քայլքի երկարությունը, արագությունը և շատ ավելին։
  • Օգտագործելով ձեռքի զարկերակային պուլսի չափումները կատարում է մարզումների մոնիթորինգ։
  • Մարտկոցի կյանքը. Մինչև 7 օր սմարթ ռեժիմում, 5 ժամ GPS ռեժիմում։

Forerunner 645 Music-ը թույլ է տալիս կենտրոնանալ մարզումների վրա։ Լսեք սիրելի երաժշտությունը, վճարեք ժամացույցի միջոցով։ Ժամացույցը կատարում է բոլոր անհրաժեշտ չափումները և տվյալների հավաքագրումը։ Այս սմարթ ժամացույցը այն է ինչ պետք է քեզ, լավագույն արդյունքներին հասնելու համար։

Երաժշտություն

Ժամացույցը թույլ է տալիս ներբեռնել և պահպանել մինչև 500 երգ։ Երգ ներբեռնելու գործընթացը շատ հեշտ է և արագ։ Ժամացույցը միացնելով բլութութ ականջակելներին կարող եք վայելել սիրելի երգերը։ Սա հնարավորություն է տալիս մարզվել, թողնելով սմարթֆոնը տանը։

Հեշտ վճարումներ

Մարզումների ժամանակ ցանկացած ավելորդ իր կարող է խանգարել։ Forerunner 645 Music-ը թույլ է տալիս թողնել տանը հեռախոսը և դրամապանակը։ Garmin Pay վճարումների համակարգի շնորհիվ կարող եք կատարել վճարումներ որտեղ ցանկանաք։

Վերահսկիր մարզումներդ

Forerunner 645 Music-ը կատարում է բոլոր անհրաժեշտ չափումները և հավաքագրում է տվյալները, հետագայում վերլուծելու համար։ Բիոմեխանիկական չափումներ ինչպիսիք են՝ կադենսը, քայլի հեռավորությունը, ոտքի հատակին հպվելու ժամանակը, բալանսը, մարմնի դիրքը, մարմնի անկյունը։ Այս տվյալները չափվում են heart rate strap կամ Running Dynamics Pod սարքերի միջոցով։ Բացի վազքի համար նախատեսված չափումները ժամացույցը ունի նաև լողի, հեծանվասպորտի և այլ ռեժիմներ և դրանց համար անհրաժեշտ չափումներ։

Մարզումների վերահսկում

Ուզում ես իմանալ որքա՞ն էֆֆեկտիվ է մարզումներիդ պլանը։ Այս ժամացույցը կօգնի վերահսկել և բարելավվել այն։ Ժամացույցը վերահսկում է ոչ միայն մարզումները այլ նաև հանգստի ժամերը և առաջարկում դրանք բարելավվելու տարբերակներ։ Համեմատելով նախորդ արդյունքների հետ պարզ է դառնում թենորքան առաջընթաց կա։ Անաէրոբիկ մարզումների հաշվարկը ցույց է տալիս օրգանիզմի վիճակը մարզումների ժամանակ, թույլ տալով լավացնել նախորդ արդյունքները։

Անհատականացնելու ավելի շատ եղանակներ

Ստուգեք Connect IQ ™ խանութը, որտեղ դուք կարող եք անհատականություն հաղորդել Forerunner 645 Music-ին ՝ ներբեռնելով ծրագրեր, widget-ներ, ժամացույցի դեմքեր և ավելին: Դա հեշտ է և ավելին՝ անվճար: Ամեն օր նոր հավելումներ են ավելացվում, այնպես որ կարող եք պահել ներդիրները, երբ ձեր Uber-ը գալիս է, SmartThings հավելվածով միացրեք ձեր տան լույսերը և նույնիսկ օգտագործեք AccuWeather MinuteCast ծրագիրը ՝ պարզելու համար, թե երբ է սկսվելու անձրևը: Face It ™ դեմքի հավելվածի միջոցով ընտրեք ցանկացած պատկեր ձեր լուսանկարչական գրադարանից, կատարեք շտկումներ և սահմանեք այն որպես ձեր ժամացույցի դեմք:

Մնա կապի  մեջ

Forerunner 645 Music-ը թույլ է տալիս մարզվել, առանց կարևոր ծանուցումները բաց թողելու։ Ժամացույցը հեռախոսին միացնելուց հետո հնարավորություն կունենաք ստանալ և պատասխանել բոլոր ծանուցումներին։ Այս հնարավորությունը անգամ թույլ է տալիս գտնել սմարթֆոնը։

Կիսվիր և մրցիր

Տվյալները Garmin Connect-ում պահպանելը ավելին է քան ուղղակի տվյալների հավաքագրումը։ Garmin Connect-ը օնլայն հարթակ է որտեղ մարդիկ կարող են կապվել իրար հետ, մրցել, միանալ մարտահրավերներին և քաջալերել միմյանց։ Garmin Connect- անվճար հարթակ է հասանելի համակարգչով կամ հեռախոսացին հավելվածով։

Մարզումներ

Forerunner 645 Music-ը ունի նախատեսված տարբեր ռեժիմներ տարբեր մարզումների համար։ Մարզումներ ներսում կամ մաքուր օդին, վազք, հեծանվասպորտ, լող, ուժային, կարդիո և շատ ավելին։ Ստեղծիր քո անհատական մարզումների ծրագիրը կամ ներբեռնիր մարզումների պլան Garmin Connect-ից։

Ընտրիր քեզ հարմար ականջակալ

Forerunner 645 Music-ը հեշտորեն միանում է ցանկացած բլութութ ականջակալի հետ։

Ամրություն և ապահովություն

Վստահ եղիր որ ժամացույցը կդիմանա ցանկացած եղանակային պայմաններին։ Ժամացույցը ջրակայուն է, իսկ էկրանը նախատեսված է այնպես որ հնարավոր լինի կարդալ նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Ապակին շատ ամուր Corning® Gorilla® Glass է։ Ժամացույցը կարող է աշխատել մինչև 50 մետր խորության պայմաններում։

Մենստրուալ ցիկլ

Ավելի լավ պատկերացում կազմեք ձեր մարմնի մասին՝ օգտագործելով Garmin Connect-ը մենստրուալ ցիկլը վերահսկելու համար: Օգտագործեք այն ցիկլի մանրամասներին հետևելու, ֆիզիկական և հուզական ախտանիշները մուտքագրելու և անձնական նշում կատարելուհամար ցիկլի կանոնավոր, անկանոն լինելու մասին, կամ մենոպաուզայի ժամանակ։

Ապահովություն

Forerunner 645 Music-ը ունի ապահովության համար նախատեսված հնարավորություններ։ Վտանգի դեպքում ժամացույցը կարող է հաղորդագրություն է ուղարկում ձեր վստահված կոնտակտներին։ Ժամացույցը ունի նաև պատահարները զգալու հնարավորություն, ինչի ժամանակ նա ձեր գտնվելու վայրը կուղարկի վստահված կոնտակտներին։

Տեխնիկական տվյալներ

Գլխավոր

ԱպակիCorning® Gorilla® Glass 3
ԻրանըՉժանգոտվող պողպատ
Հեշտ փոխվող գոտիներԱյո (20 մմ, գործարանային ստանդարտ)
Կապիչըսիլիկոն
Ֆիզիկական չափսը42.5 x 42.5 x 13.5 մմ
Ընդհանուր չափսը127-204 մմ
Գունավոր էկրան
Էկրանի չափսը1.2″ (30.4 մմ) անկյունագիծ
Էկրանի խտությունը240 x 240 pixels
Էկրանի տեսակըԱրևի տակ տեսանելի (MIP)
Քաշ42.2 գ
Մարտկոցի աշխատանքըՍմարթ ռեժիմում: մինչև 7 օր
GPS ռեժիմ երաժշտությունով։ մինչև  5 ժամ
GPS ռեժիմ առանց երաժշտության: մինչև 14 ժամ
Ջրակայունություն5 ATM
Հիշողություն/Պատմություն200 ժամվա ակտիվության տվյալներ

Ժամացույցի հատկությունները

Օր/ժամ
GPS ժամի սինխրոնացում
Ավտոմատ ամառային ռեժիմ
Զարթուցիչ
Թայմեր
Վայրկյանացույց
Արևածագ/մայրամուտ

Առողջության մոնիտորինգ

Սրտի պուլսի չափում դաստակից
DAILY RESTING HEART RATE
ֆիթնես տարիքայո (ծրագրում)
Սթրեսի մոնիտորինգ
RELAXATION BREATHING TIMER
Քնի մոնիտորինգ (վրահսկվում է ամբողջ քնի ընթացքը)այո (Advanced)
Շնչառության վերահսկումայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)
Մենստրուալ ցիկլայո (in Garmin Connect™ and optional Connect IQ™ widget)

Սենսորներ

GPS
GLONASS
GALILEO
Garmin Elevate™ սրտի ռիթմի մոնիտոր
Բարոմետրիկ բարձրաչափ
Կողմնացույց
Գիրոսկոպ
Աքսելերոմետր
Ջերմաչափ

Առօրյա սմարթ հատկություններ

ԿապակցվածությունBluetooth®, ANT+®, Wi-Fi®
CONNECT IQ™ (ներբեռնվող ժամացույցի էկրաններ, ծանուցումներ, ծրագրեր)
Սմարթ ծանուցումներ
Տեքստի ճանաչում/չպատասխանած զանգին տեքստային հաղորդագրություն ուղարկել (Android™ միայն)
Օրացույց
Եղանակ
Սմարթֆոնի երաժշտության կառավարում
Ժամացույցի երաժշտության կառավարում
Երգերի պահոցԱվելի քան 500 երգ
Գտնել իմ հեռախոսը
Գտնել իմ ժամացույցը
VIRB® տեսախցիկի հեռահար կառավարում
Բջջային հեռախոսի համատեղելիությունiPhone® and Android™
Համատեղելիությունը  Garmin Connect™ Mobile հետ
GARMIN PAY™

Անվտանգության գործիքներ

LIVETRACK
Միջադեպերի հայտնաբերում որոշակի գործունեության ընթացքում

Ակտիվությանը հետևելու հատկություններ

Քայլի հաշվարկ
Շարժման բար/ակտիվ և պասիվ վիճակների համադրում
Ավտո նպատակ (հաշվարկվում է ակտիվությունը և դրվում օրական նպատակակետ)
Այրված կալորիաներ
Աստիճանների բարձրացում
Հեռավորության հաշվարկ
Ինտենսիվության րոպեներ