eTrex® 22X

155.000 Դ

eTrex® 22X

More Views

eTrex 22X-ն ամենատարածված և ամենահուսալի ձեռքի GPS-ներից մեկի կատարելագործված տարբերակն է: Վերաձևավորված էրգոնոմիկան, ավելի հեշտ գործածվող ինտերֆեյսը, առանց թղթավարության գեոքեշավորումը և քարտեզի ընդլայնված հնարավորությունները լուրջ բարեփոխումներ են արդեն իսկ լեգենդար ձեռքի GPS-ի համար:

Տեսե´ք ճանապարհը

eTrex 22X-ն ունի կատարելագործված 2.2 դյույմ անկյունագծով 65 K գունային հնարավորությամբ, արևի լույսի տակ ընթեռնելի էկրան: Հուսալի և ջրակայուն eTrex 22x-ը կառուցված է եղանակային ծանր պայմաններին դիմակայելու համար: Այն ունի նոր ինտերֆեյս և պահպանել է լեգենդար ամրությունը` փոշուն, կեղտին, խոնավությանը կամ ջրին դիմակայելու համար:

Ամենուրեք eTrex 22X –ի հետ

eTrex 22X-ն իր մի շարք համատեղելի հենակներով նախագծված է ամենագնացների (ATV), հեծանիվների, նավերի մեջ, մեքենայում և ձեռքի օգտագործման համար: Օգտվե´ք ավտոմատ փակցման հնարավորությունից և City Navigator NT® քարտեզներից` վարման ընթացքում հաջորդական ցուցումներ ստանալու համար, կամ կոշտ հենակից` մոտոցիկլետի կամ ամենագնացի համար: Ուր էլ որ Ձեզ հետ կամենաք տանել eTrex-ը, այն ունի անհրաժեշտ քարտեզներն ու հարմարավետ հենակները` Ձեզ այնտեղ ուղեկցելու համար:     

Գլոբալ տեղորոշում Go Global

eTrex-ի նոր շարքը ներառում է սպառողական մակարդակի աննախադեպ ընդունիչներ, որոնք կարող են հետագծել ինչպես GPS, այնպես էլ GLONASS արբանյակները միաժամանակ: GLONASS արբանյակներից օգտվելիս ընդունիչի տեղորոշման համար պահանջվող ժամանակը (միջինում) 20 %-ով ավելի արագ է, քան GPS-ի գործածման դեպքում: Իսկ GPS-ի և GLONASS -ի միաժամանակյա գործածման դեպքում ընդունիչը կարող է տեղորոշել 24-ով ավելի շատ արբանյակներ, քան միայն GPS գործածելու դեպքում:     

Ավելացրեք քարտեզներ

Թվային հիշողության սարքի համար նախատեսված բնիկով և 8 ԳԲ ներքին հիշողությամբ eTrex 22X-ը թույլ է տալիս բեռնել քարտեզներ և կատարել որոնում hit the trail/сваливать, միացնել նախապես բեռնված BlueChart® g2 հիշասարքերը` ջրում հիանալի օր անցկացնելու համար կամ ակտիվացնել քարտեզի մանրակրկիտ տվյալները` ճանապարհներին հաջորդաբար երթուղին ցույց տալու համար: eTrex 22-ը նաև ունի Birds Eye Satellite Imagery ծրագիրը (հարկավոր է գրանցվել), որը թույլ է տալիս Ձեր սարքի վրա ներբեռնել արբանյակից արված նկարներ և դրանք ինտեգրել Ձեր քարտեզներին:  

Ֆիքսեք Ձեր տեղը

Բարձր զգայունության, WAAS-ով օժտված GPS ընդունիչի և HotFix® -ի արբանյակային կանխատեսման շնորհիվ eTrex-ը արագ և մանրամասնորեն որոշում է Ձեր դիրքը և պահպանում դրա տեղանշումը GPS-ում նույնիսկ խորդուբորդ տարածքների և խոր ձորերի դեպքում:   

Զվարճացե´ք

eTrex 22X-ն ունի geocaching GPX ֆայլերի թույլտվություն` անմիջապես Ձեր սարքի վրա գեոքեշեր և մանրամասներ ներբեռնելու համար: Այցելե°ք OpenCaching.com` Ձեր արկածային գեոքեշավորումն սկսելու համար: Առանց թղթավարության գործելով` Դուք ոչ միայն օգուտ եք տալիս շրջակա միջավայրին, այլ նաև բարձրացնում եք արդյունավետությունը:  eTrex 22-ը պահպանում և էկրանի վրա ցույց է տալիս տեղակայման, տարածքի, բարդության, հուշման տարբերակների վերաբերյալ տեղեկատվությունն ու նկարագրությունները, ինչը նշանակում է, որ այլևս հարկավոր չեն կոորդինատների մեխանիկական մուտքագրումն ու տպագիր եզրակացությունները: Պարզապես վերբեռնե°ք GPX ֆայլը Ձեր սարքի մեջ և սկսե°ք որսալ քեշերը: 

Պլանավորեք Ձեր հաջորդ ուղևորությունը

Նախաձեռնե°ք Ձեր հաջորդ արկածային ուղևորությունը BaseCamp™-ի հետ միասին: Այս ծրագիրը թույլ է տալիս ցույց տալ և դասավորել քարտեզները, կայանման կետերը, երթուղիները և հետագծերը: Ուղևորության պլանավորման այս անվճար ծրագիրը նույնիսկ թույլ է տալիս ստեղծել Garmin Adventures հավելվածը, որով կարող եք կիսվել ընկերների, ընտանիքի անդամների և գործընկերների հետ: BaseCamp-ը Ձեր համակարգչի էկրանին ցույց է տալիս տեղագրական քարտեզի տվյալները 2-D կամ 3-D ֆորմատներով` ներառյալ ուրվագծերը և ուղղահայաց պրոֆիլները: Այն նաև կարող է Ձեր սարքին փոխանցել անսահմանափակ քանակով արբանյակային նկարներ` գրանցվելով Birds Eye Satellite Imagery ծրագրում: 

Ընդհանուր ֆիզիկական տվյալներ

Սարքի չափսը

5.4 x 10.3 x 3.3 սմ

Էկրանի չափսը

3.5 x 4.4 սմ ; անկյունագիծ (5.6 սմ)

Էկրանի խտությունը

240 x 320 պիկսել

Էկրանի տեսակը

տրանսֆլեկտիվ, 65K գունավոր TFT

Քաշը

141.7 գ մարտկոցներով

Մարտկոցի տեսակը

2 AA մարտկոցներ (ներառված չէ); նախընտրելի է NiMH կամ Լիթիումային

Աշխատանքը մարտկոցից

Մինչև 25 ժամ

Ջրակայունությունը

IPX7

Ընդունիչի տեսակը

GPS և GLONASS

Միացման տեսակը

mini USB

Հիշողությունը

8 ԳԲ

 

Քարտեզներ և հիշողություն

Ներառված քարտեզներ

այո ՀՀ և Արցախի քարտեզ

Քարտեզներ ավելացնելու հնարավորություն

այո

Բազային քարտեզ

այո

Ավտոմատ երթուղի կազմում

այո

Քարտեզի հատվածներ

3000

BIRDSEYE

250 BIrdsEye Imagery files

Ջրագրություն

այո

Հետաքրքրի կետերի որոնում

այո

Հիշողության քարտի բնիկ

այո (32 GB max microSD™ card)

Սեփական կետերի հիշողություն

2000 հատ

Երթուղիների քանակ

200

Երթուղիների պահոց

10000 կետ, 200 պահպանված երթուղի

 

Տվիչներ (Sensors)

GPS

այո

GLONASS

այո

GPS Կողմնացույց (միայն շարժման ժամանակ)

այո

 

Հնարավորություններ

Կետից կետ ուղղորդում

այո

Համատեղելի է basecamp™

այո

Մակերեսի հաշվարկ

այո

Ձկնորսի/որսորդի օրացույց

այո

Արևի/լուսնի օրացույց

այո

Geocaching-friendly

այո (Paperless)

Անհատական քարտեզների համատեղելիություն

այո (100 հատ)

Նկարների դիտում

այո

 

  • eTrex 22x
  • USB լար
  • անձնագիր