fbpx

Մեր Մասին

Garmin ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ ում 1989 թ․ և սկսել է արտադրել որակյալ GPS  սարքավորումներ։ Garmin -ը արտադրում է բարձրակարգ տեխնիկա, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին և կիրառվում է ինքնաթիռների, նավերի, ավտոմեքենաների մեջ։

Garmin նաև ունի բազմաթիվ դյուրակիր GPS նավիգատորներ արշավների սիրահարների համար, իսկ որոշ մոդելներ համալրված են արբանյակային հաղորդիչով, որը աշխատում է Iridium համակարգով։

Այս ամենի հետ մեկտեղ Garmin-ը ստեղծեց նոր ճյուղ, որը դարձավ հիմնականը արդեն 8 տարի շարունակ, դա սմարթ ժամացույցների արտադրությունն է։ Garmin-ի սմարթ ժամացույցները ունեն մի շարք առանձնահատկություններ, երկար աշխատանք մեկ լիցքավորումից, սպորտային բազում ծրագրեր, մարդու ակտիվության մոնիտորինգ։

Սմարթ ժամացույցները սիրվեցին աշխարհի շատ սպորտսմենների կողմից, և իրենց ուրույն դերը գտան ակտիվ կյանքը գնահատողների մոտ։

Գլոբալգիս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012թ․ և հանդիսանում է Ամերիկյան Garmin ընկերության բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանում։ Մենք մասնակցում և սատարում ենք տարբեր սպորտային միջոցառումների, մշտապես խրախուսելով սպորտը և առողջ ապրելակերպը Հայաստանում։