Բարձր հստակության տեսաձայնագրում:
Garmin Dash Cam-ը 6 սմ անկյունագիծ ունեցող LCD էկրանով հեշտ գործածվող և բարձր հստակություն ապահովող ավտոմեքենայի տեսաձայնագրիչ է: Այն կատարում է ինչպես ձայնագրություններ, այնպես էլ` տեսագրություններ, ինչպես նաև թույլ է տալիս կարգավորել ամսաթիվն ու ժամը` ստույգ ցույց տալու համար, թե ավտոմեքենայի վարման ընթացքում երբ են տվյալ իրադարձությունները կատարվել: Փակցրե°ք տեսախցիկը Ձեր դիմապակու վրա և տեսագրե°ք Ձեր վարելու գործընթացը 1080p. (պիքսել), 720p. խտություններով կամ WVGA ձևաչափով: Dash Cam-ը տեսագրում է շարունակական պարբերականությամբ` գործածելով ներքին 4 ԳԲ ծավալով թվային հիշողության քարտը: Հիշողությունն ավելացնելու համար ավելացրե°ք ավելի մեծ ծավալով թվային հիշողության քարտ (Կարող եք տեղադրել 10 – րդ դասի մինչև 32 ԳԲ քարտ, վաճառվում է առանձին): Նկարահանված տեսանյութը կարող եք դիտել սարքավորման LCD էկրանի վրա կամ հետագայում համակարգչով:
Տեսախցիկն ունի լայնանկյուն օպտիկական ապակի, որն ընդգրկում է ամբողջ ճանապարհը:
Ձեր ճանապարhների արթուն ուղեկիցը
Կարիք չկա հոգալ նկարահանումների սկզբի և դադարի մասին: Եթե Dash Cam-ը միացված է սնուցման աղբյուրին, այն տեսագրում է:
Տեսախցիկը ներառում է վթարների ավտոմատ գրանցման համակարգը (G-Sensor)` հարմարեցված ընկալունակության կարգավորման համակարգով: Երբ բացահայտվում է որևէ վթար, ինչպիսին է կտրուկ արգելակումը կամ բախումը, Ձեր տեսախցիկը կարողանում է պահպանել ընթացիկ, նախորդ և հաջորդ տեսագրությունները` այդպիսով պահպանելով իրադարձության ամբողջ տեսագրությունը:
Փոխադրամիջոցի կամ գույքի վնասն ավելի մոտիկից տեսնելու համար կարող եք Dash Cam-ը դուրս հանել Ձեր փոխադրամիջոցից և կատարել ակնթարթային լուսանկարներ: