Սեղմե´ք «Տեսագրություններ» դաշտը` VIRB® Elite-ով նկարահանված ավելի շատ նյութեր տեսնելու համար:
VIRB Elite-ը 1080p. FULL HD տեսախցիկ է, որտեղ համադրված են բարձր որակը, կատարելագործված FULL HD տեսագրումը և հեշտ գործածելիության հատկանիշները: Սկսենք 6 սմ գունավոր էկրանից, որը Ձեզ թույլ է տալիս հեշտությամբ կարգավորել մենյուն, դիտել տեսաձայնագրված նյութերը և խլում է նվազագույն էլեկտրաէներգիա: Թվային պատկերի կայունացման և օբյեկտիվի աղավաղման շտկման ֆունկցիաները, ապահովում են տեսանյութի հիանալի որակ նույնիսկ առանց խմբագրման:
Բարձր հստակության տեսագրություն
VIRB Elite-ը տեսագրում է FULL HD1080p. խտությամբ տեսանյութ, ինչը Ձեզ թույլ կտա լիարժեքորեն և չաղավաղված մանրամասնությամբ վերապրել Ձեր արկածների յուրաքանչյուր րոպեն: VIRB Elite–ում առկա է Wi Fi և GPS: Garmin VIRB-ը կարող է նկարահանել 1080p.և 30 fps (կադր/վրկ)-ից մինչև 120 fps.արագությամբ, ապահովելով աննախադեպ սահուն դանդաղընթաց շարժում: Այս ամենը հնարավոր է WideVü օբյեկտիվի միջոցով և 16MP. (մեգապիքսել)CMOS մատրիցայի[TH1] միջոցով: Տեսագրությունները կարելի է իրականացնել նաև 1080p. 30 fps., 960p. 48 fps., 720p. 30/60 fps., 848x48 120 fps. ձևաչափերով:
Գունավոր էկրան 3.5սմ.անկյունագծով
Ինչո±ւ սեղմել կոճակը և հուսալ, որ այն կլուսանկարի, երբ ընդհանուր տեսագրված նյութից կարող եք ուղղակի առանձնացել Ձեզ հետաքրքիր կադրերը և ստանալ լուսանկարներ:
VIRB Elite –ի էկրանից կարող եք մուտք գործել կարգավորումների հիմնական մենյու:
Միացրե°ք տեսախցիկը մեկնարկից առաջ և ընտրե°ք դանդաղ կամ արագ շարժման ռեժիմը` ամրագրելով Ձեր կյանքի ռիթմը:
Արված տեսագրությունները կարելի է դիտել սարքի էկրանին կամ համակարգչի օգնությամբ: (էկրանը միշտ միացված է և խլում է նվազագույն էլեկտրաէներգիա):
Երկարակյաց մարտկոց
VIRB Elite –ը ներառում է 2000 mAh (միլիամպեր/ժամ) լիթիում-իոնային մարտկոց, որը կսնուցի սարքը մինչև 3 ժամ` տեսագրելով 1080p.խտությամբ, ինչը ենթադրում է, որ հավանաբար դուք ավելի շուտ կհոգնեք, քան մարտկոցը կարիք կունենա լիցքավորման: Վերալիցքավորելը նույնպես հեշտ է, հարկավոր են միայն սնուցման համապատասխան սարքեր: Երկարաձգե°ք Ձեր նկարահանման ժամանակը` Ձեզ հետ վերցնելով լրացուցիչ մարտկոց:
----------------
Անլար միացում Ձեր սմարթֆոնին
VIRB Elite-ն ունի Wi-Fi Ձեր սմարթֆոնին կամ համակարգչին անլար միանալու համար: Wi-Fi-ը թույլ է տալիս տեսնել արված ձայնագրությունները և կարգավորել տեսախցիկը:
Նկարահանե´ք ընթացքը, ոչ թե հերթը
VIRB Elite-ն օժտված է տվյալների դրոշմման համար գերզգայուն GPS- ընդունիչով, որն ապահովում է տեսագրման §խելացի¦ ռեժիմների աշխատանքը, ինչպիսին է Դահուկավարման ռեժիմը, որն ավտոմատ կերպով տեսագրում է Ձեր ընթացքը լեռն ի վար և ինքնուրույն դադարում է տեսագրումը, երբ Դուք տաք կակաո եք վայելում կամ ուղղակի սպասում եք հերթի մեջ:
Տվիչներ, տվիչներ, տվիչներ …
VIRB Elite-ի ANT+™ անլար միացումն ապահովում է անխափան աշխատանք նաև Garmin-ի արտաքին տվիչների դեպքում: Միացրե´ք այն tempe™ անլար ջերմային տվիչին, հեծանվի արագության տվիչին և սրտի զարկերն արտացոլող տվիչին: Այս ամենը հնարավորություն կտա Ձեր տեսագրություններում զետեղել տվիչների ինֆորմացիան` ցույց տալու համար, օրինակ, թե որքան արագ էր բաբախում Ձեր սիրտը վերջին հեծանվարշավի ժամանակ կամ խոր անդնդի եզրին կանգնած ներքև նայելիս: Elite-ը նաև ունի ներկառուցված աքսելերոմետր և ալտիմետր` տվյալների դրոշմման և սովորական նկարահանման ռեժիմներով: